Զրոյական միջօրեական

Գրինվիչյան միջօրեական (զրոյական միջօրեական), աշխարհագրական միջօրեական, որը անցնում է Գրինվիչի աստղադիտարանի Պասաժային գործիքի վրայով։ Գրինվիչյան միջօրեականը ծառայում է որպես աշխարհագրական երկայնությունների հաշվարկի սկիզբ, հանդիսանում է զրոյական ժամային գոտու միջին միջօրեականը։ Տեղական միջին արևային ժամանակը Գրինվիչի միջօրեականում օգտագործվում է աստղագիտությունում (Համաշխարհային ժամանակի համապատասխանեցման համար)։

Զրոյական միջօրեականը Գրինվիչում (նշագծումը հատակին և շենքի վրա)։
Շենքի տարբեր կողմերում գտնվող պատուհանները կարելի է բացել և նայել Flamsted House շենքի միջով։ Դա թույլ է տալիս կատարել համեմատական օպտիկական չափումներ։[1]

Պատմություն

Մինչև XIX դարի վերջը տարբեր երկրներում աշխարհագրական երկայնությունները հաշվելու համար օգտագործվում էին սեփական ազգային զրոյական միջօրեականները, որոնք անցնում էին, որպես կանոն, այս երկրների կենտրոնական աստղադիտարաններով։ Այսպես, Անգլիայում և ԱՄՆ-ում զրոյական էր համարվում Գրինվիչյան միջօրեականը, Ֆրանսիայում այս նպատակով օգտագործվում էր «փարիզյան միջօրեականը», Ռուսական կայսրությունում` Պուլկովյան միջօրեականը, և այլն։ Գեոդեզիայի զարգացման հետ Միջազգային աստղագիտական միությունը որոշեց, որ ստանդարտ երկայնությունների հաշվման համակարգի բացակայությունը անհարմար է։ 1884 թվականին Միջազգային միջօրեականային համաժողովի ժամանակ Վաշինգտոնում որոշվեց ընտրել Գրինվիչյան միջօրեականը որպես զրոյական կետ ամբողջ երկրագնդի երկայնությունների որոշման համար։

Աշխարհագրություն

Գրինվիչյան միջօրեականը անցնում է հետևյալ երկրներով, ծովերով և տարածքներով.

Կոորդինատները
(մոտավոր)
Երկիր, տարածք կամ ծովԾանոթություն
90°00′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯOՀյուսիսային սառուցյալ օվկիանոսՀյուսիսային բևեռ
81°39′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯOԳրենլանդական ծով
72°53′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯOՆորվեգական ծով
61°00′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯOՀյուսիսային ծով
53°45′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO Մեծ ԲրիտանիաԱնցնում է Գրինվիչյան աստղադիտարանով
50°47′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯOԼա Մանշ նեղուց
49°19′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO Ֆրանսիա
42°41′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO Իսպանիա
39°56′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯOՄիջերկրական ծովՎալենսիական ծովածոց
38°52′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO Իսպանիա
38°38′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯOՄիջերկրական ծով
35°50′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO Ալժիր
21°50′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO Մալի
14°59′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO Բուրկինա Ֆասո
11°06′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO ՏոգոՄոտ 600 մ
11°06′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO ԳանաՄոտ 16 կմ
10°57′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO Տոգո
10°36′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO ԳանաՀատում է Վոլտան, 7°48′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO
5°37′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯOԱտլանտյան օվկիանոսՀատում է հասարակածը 0°00′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO կետում
60°00′ հվ. լ. 0°00′ ավ. ե.HGЯOՀարավային օվկիանոս
68°54′ հվ. լ. 0°00′ ավ. ե.HGЯOԱնտարկտիդաՄոդայի թագուհու երկիր, Հարավային բևեռ, 90°00′ հվ. լ. 0°00′ ավ. ե.HGЯO

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Հաուզ Դ. (1983). Գրինվիչյան ժամանակ և երկայնության հայտնաբերումը. Մոսկվա.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 230