Էթան

քիմիական միացություն

Էթան (լատին․՝ Ethanum), (), օրգանական միացություն, ալկանների հոմոլոգիական շարքի երկրորդ անդամը։ Բնության մեջ հանդիպում է բնական գազի, նավթի և այլ նյութեր բաղադրության մեջ։ Մեթանի և պրոպանի համեմատ ավելի հրդեհավտանգ և պայթյունավտանգ է։ Ունի թմրացնող ազդեցություն, որը թուլացնում է արյան և ջրի լուծելիությունը։

Էթան
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումԷթան
Քիմիական բանաձևC₂H₆
Ռացիոնալ բանաձև
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակգազային
Մոլային զանգված5,0E−26 կիլոգրամ[1] գ/մոլ
Իոնիզացման էներգիա1,8E−18 ջոուլ[2] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան−182,8 °C[2] °C
Եռման ջերմաստիճան184,6 K[3] և −88,6 °C[2] °C
Այրման ջերմաստիճան152 °C
Ինքնաբռնկման ջերմաստիճան472 °C
Գոյացան էնթալպիա−83 820 ջոուլ մեկ մոլի համար[3] կՋ/մոլ
Քիմիական հատկություններ
Կառուցվածք
Բյուրեղային կառուցվածքմոլեկուլային
Դիպոլ մոմենտ0 Կլ·մ[2]
Դասակարգում
CAS համար74-84-0
PubChem6324
EINECS համար200-814-8
SMILESCC
ЕС200-814-8
RTECSKH3800000
ChEBI6084
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հատկություններ

Ֆիզիկական հատկությունները

Էթանը ստանդարտ պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է։ Մոլային զանգվածը՝ 30 գ/մոլ է։ Հեղուկանում է -182,81 °C-ում և անցնում է գազային վիճակի՝ -88,63 °C-ում։

Քիմիական հատկությունները

Մոլեկուլային ֆորմուլն է (տարածականը՝ )։ Բնորոշ հատկությունն է հալոգենների հետ ընթացող ռեակցիան, որն ընթանում է ջրածնի տեղակալմամբ ազատ շղթայական ռադիկալային մեխանիզմով։ Էթանի ջերմային դեհիդրումից 550-650 °C ընկած հատվածում առաջանում է էթիլեն, իսկ 800 °C և ավելիի դեպքում՝ ացետիլեն (ստացվում է նաև բենզոլ )։ Անմիջական քլորացումից 300-450 °C ջերմաստիճաններում առաջանում է էթիլքլորիդ, նիտրացման ժամանակ՝ նիտրոէթան։

Ֆիզիոլոգիական ազդեցությունը

Հանդիսանում է թույլ նարկոտիկ հատկություններով օժտված նյութ։

Ստացումը

Արդյունաբերական ստացման եղանակներ

Արդյունաբերությունում ստանում են նավթից և բնական գազից, որում ըստ ծավալի այն կազմում է 10%։

Լաբորատոր ստացման եղանակներ

Լաբորատորիայում ստանում են մեթիլհալոգենիդներից Վյուրցի եղանակով, նատրիումի ացետատի էլեկտրոլիզից Կոլբեի ռեակցիայի միջոցով, էթիլբրոմիդից Գրինյարի ռեակցիայի միջոցով, էթիլենի հիդրումից(պալադիում կատալիզատորի միջոցով) կամ ացետիլենի հիդրումից(նիկել կատալիզատորի միջոցով)։

Կիրառումը

Էթանը հիմնականում օգտագործում են էթիլենի ստացման համար։

Հետաքրքիր փաստեր

Ենթադրվում է, որ Սատուրնի արբանյակ Տիտանի մակերեսային շերտերում ցածր ջերմաստիճանի պատճառով(-180 °C) գոյություն ունեն հեղուկ մեթան-էթանային խառնուրդի ամբողջ գետեր և լճեր։

Աղբյուրներ

  • Тутурин Н. Н., Этан // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 7