Քլոր


Քլոր (հուն․՝ χλωρός - «կանաչ»), քիմիական տարր է, որի նշանն է Cl և ատոմային համարը՝ 17[2]։ Գտնվում Մենդելեևի պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր ենթախմբում։ Քիմիական ակտիվ ոչ մետաղ է։ Մտնում է հալոգենների խմբի մեջ։

17Ծծումբ

ՔլորԱրգոն

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
17Cl
Պարզ նյութի արտաքին տեսք

Հեղուկ քլորը փակ անոթում
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՔլոր / Chlorum (Cl), Cl, 17
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
[35, 446; 35,457][1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Ne] 3s2 3p5
Ատոմի շառավիղ100 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ99 պմ
Վան-դեր-Վալսի շառավիղ...
Իոնի շառավիղ(+7e)27 (-1e)181 պմ
Էլեկտրաբացասականություն3,16 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ0
Օքսիդացման աստիճաններ7, 6, 5, 4, 3, 1, 0, −1
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 1254,9(13,01) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան172,2 Կ
Եռման ջերմաստիճան238,6 Կ
Կրիտիկական կետ416,9 Կ, 500 ՄՊա
Մոլային ծավալ18,7 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքՇեղանկյուն
Բյուրեղացանցի տվյալներa=6,29 b=4,50 c=8,21
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 0,009 Վտ/(մ·Կ)
17
Քլոր
35,452
3s23p5

Այն դեղնականաչավուն թունավոր գազ է, դեղնականաչավուն գույնով, օդից ծանր tհալ=-101°С, tեռ=-34°С։ Քլորի մոլեկուլը երկատոմ է(բանաձևը` Cl2)։ Բնական քլորը հանդիպում է 2 իզոտոպների ձևով 35Cl և 37Cl։ Քլորի բնական միացություններն են՝

Քլորի հայտնաբերման պատմություն

Քլորը հայտնաբերել է շվեդ քիմիկոս Կ. Շեելեն 1774 թվականին։ Քլոր անունը տրվել է իր գույնի պատճառով (հունարեն՝  «քլորոս» նշանակում է դեղնականաչավուն)։ Մյուս հալոգենները հայտնաբերվել են տասնամյակներ անց։

Լաբորատոր պայմաններում քլորը ստանում են՝ տաքացման պայմաններում աղաթթուն օքսիդացնելով մանգանի երկօքսիդով.

Քլորը թունավոր գազ է, և որպեսզի անոթից այն չտարածվի լաբորատորիայում, վերջինս որսում են ալկալու (NaOH) լուծույթով։ Ալկալու հետ քլորը փոխազդում և առաջացնում է անվնաս աղեր։

Բնության մեջ

Բնության մեջ հանդիպում է քլորի երկու իզոտոպներ 35Cl և 37Cl: Հալոգեններից երկիր ընդերքում ամենատարածվածը քլորն է։ Քլորը շատ ակտիվ տարր է, եռանդուն կերպով փոխազդում է բոլոր մետաղների ու բազմաթիվ ոչմետաղների հետ։ Բնության մեջ հանդիպում է բնական միացությունների ձևով՝ հալիտը՝ NaCl, սիլվինը՝ KCl, սիլվինիտը՝ KCl·NaCl, կառնալիտը՝ KCl · MgCl2 · 6Н2O: Մարդու օրգանիզմը պարունակում է 0,25 % քլորի իոն։

Իզոտոպներ

Բնության մեջ հանդիպում է քլորի 2 կայուն իզոտոպներ. 35 և 37 զանգվածային թվով։

ԻզոտոպՀարաբերական զանգված, զ. ա. մ.ԿայունությունըՔայքայման տեսակըՄիջուկային հետք
35Cl34,968852721Կայուն3/2
36Cl35,9683069301000 տարիβ-քայքայումը 36Ar0
37Cl36,96590262Կայուն3/2
38Cl37,968010637,2 րոպեβ- քայքայումը 38Ar2
39Cl38,96800955,6 րոպեβ-քայքայումը 39Ar3/2
40Cl39,970421,38 րոպեβ-քայքայումը 40Ar2
41Cl40,970734 վրկβ-քայքայումը в 41Ar
42Cl41,973246,8 վրկβ-քայքայումը в 42Ar
43Cl42,97423,3 վրկβ-քայքայումը в 43Ar

Ֆիզիկական հատկություններ

Պինդ քլորը -150 ° C-ում
Պղնձի (I) քլորիդ

Սովորական պայմաններում քլորը սուր, հեղձուցիչ հոտով, դեղնականաչավուն, օդից 2,5 անգամ ծանր գազ է։ Թունավոր է։ Սենյակային ջերմաստիճանում 0,6 ՄՊԱ ճնշման տակ հեղուկանում է։ Սենյակային ջերմաստիճանում 1 ծավալ ջրում լուծվում է 2,5 ծավալ քլոր, ստացված դեղին լուծույթը անվանում են քլորաջուր, tհալ=-101°С, tեռ=-34°С, երբ քլորը պնդանում է, առաջացնում է կանաչավուն բյուրեղներ։ Քլորը օդից մոտ 2,5 անգամ ծանր գազ է։ Սենյակային ջերմաստիճանում 1 լ ջրում լուծվում է 2,5 լ քլոր։ Այդ լուծույթը կոչվում է քլորաջուր։ Ոչ մեծ ճնշման տակ քլորը վերածվում է հեղուկի, և այդ ձևով այն պահում ու փոխադրում են պողպատե μալոններով, իսկ մեծ քանակները երկաթուղային ցիստեռններով։

Լուծելիություն

ԼուծելիությունԼուծելիությունը գ/100գ
ԲենզոլԼուծելի
Ջուր (0 °C)1,48
Ջուր (20 °C)0,96
Ջուր (25 °C)0,65
Ջուր (40 °C)0,46
Ջուր (60 °C)0,38
Ջուր (80 °C)0,22
Տետրաքլորմեթան (0 °C)31,4
Տետրաքլորմեթան (19 °C)17,61
Տետրաքլորմեթան (40 °C)11
ՔլորոֆորմԼավ լուծելի
TiCl4, SnCl4Լուծելի

Քլորը օժտված է մեծ էլեկտրաբացասականությամբ։ Քլորի ատոմն ուժգնորեն իրեն է միացնում 1 էլեկտրոն և վերածվում շատ կայուն քլորիդի իոնի։Անմիջականորեն չի փոխազդում C-ի, N2-ի, O2-ի և ազնիվ գազերի հետ։

Քիմիական հատկություններ

Քլորը շատ ռեակցունակ նյութ է և փոխազդում է բազմաթիվ նյութերի հետ։ Բնորոշ է քլորի փոխազդեցությունը մետաղների, օրինակ՝ նատրիումի, պղնձի, երկաթի և մի շարք այլ մետաղների հետ։ Օդից ծանր է 1.19 սմ քառակուսի անգամ։ Կարող է առաջացնել ծուխ առանց կրակի։ Ունի օրգանական նյութերի մոլեկուլներին միանալու հատկություն։

Հեղուկ քլոր
ՎալենտականությունՀնարավոր
Օքսիդացման աստիճան
Էլեկտրոնային վիճակ
Վալենտային մակարդակ
Միացությունների օրինակ
I+1, −1, 03s2 3p5NaCl, NaClO, Cl2
III+33s2 3p4 3d1NaClO2
V+53s2 3p3 3d2KClO3
VII+73s1 3p3 3d3KClO4
  • Փոխազդում է մետաղների հետ սովորական պայմաններում.

կամ

  • Փոխազդում է ջրի հետ.
(մարէազերծում է ջուրը)
  • Փոխազդում է ալկալիների հետ.
(ժավելաջուր)
  • Փոխազդում են հալոգենիդների և հալոգենաջրածինների հետ.
  • Քլորը ուժեղ օքսիդիչ է.
  • Փոխազդում է ամոնիակի հետ.
  • Փոխազդում է օրգանական նյութերի հետ.
  • Փոխազդելով շմոլ գազի հետ առաջացնում է ֆոսգեն.

Ստացման եղանակներ

Պատուհանը պատրաստված քլորացված պոլիմերից
  • Արդյունաբերության մեջ քլորը ստանում են NaCl-ի հալույթի կամ լուծույթի էլեկտրոլիզից.
  • Լաբորատորիայում քլորը ստանում են աղաթթվի և ուժեղ օքսիդիչների փոխազդեցությունից.

Կիրառություն

Քլորը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության մեջ։ Այն օգտագործվում է աղաթթվի արդյունաբերական ստացման և այնպիսի նյութերի պատրաստման համար, որոնք օգտագործվում են գործվածքներն սպիտակեցնելու համար։Խմելու ու կենցաղային նպատակների համար նախատեսված ջուրը մինչև ջրատար խողովակների ցանց մղելը հիվանդաբեր միկրոօրգանիզմներից ախտահանվում է իր մեջ աննշան քանակի քլոր լուծելով՝ քլորելով։Գյուղատնտեսական բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարելու համար օգտագործվող կարևորագույն պրեպարատները (ինսեկտոֆունգիցիդները)՝ ԴԴՏ, հեքսաքլորան և գրանոզան, այնպիսի օրգանական նյութեր են, որոնց պատրաստման ժամանակ քլոր է գործադրվում։Արդյունաբերությունում քլորից ստանում են քլորաջրածին և աղաթթու։ Քլորի ջրային լուծույթի մանրէասպան հատկության վրա է հիմնված բնակչությանը ջուր մատակարարող կայաններում գազային քլորի օգտագործումը, հատկություն, որը պայմանավորված ատոմային թթվածնի գոյացմամբ։ Քլորն օրգանիզմն ստանում է հիմնականում կերակրի աղի ձևով։ Քլորը կուտակվում է մաշկի մեջ, ավելցուկային ընդունման դեպքում պահվում է օրգանիզմում։ Սննդամթերքների մեջ պարունակվում է չնչին քանակությամբ։

Քլորից ստանում են նաև ժավելային հեղուկ, որն օգտագործվում է սպիտակեղենի լվացման համար։ Մեծ քանակներով արտադրվում է քլորակիր, որը կիրառվում է թղթի արդյունաբերությունում՝ մանրաթելերի սպիտակեցման համար։ Քլորակիրը երկու աղի խառնուրդ է, որն առաջանում է հանգած կրի կախույթի մեջ քլորը անցկացնելիս։Քլորի(IV) օքսիդը՝ ClO2, օգտագործվում են նաև ախտահանման նպատակներով։ Կալիումի քլորատը՝ KClO3, ուժեղ օքսիդիչ է, վերականգնիչների հետ առաջացնում է պայթուցիկ խառնուրդներ, օգտագործվում է լուցկու, բենգալյան կրակների և հրավառության համար խառնուրդների արտադրությունում։ Նատրիումի քլորատը՝ NaClO3, ծառայում է որպես մոլախոտերի դեմ պայքարի միջոց։ Մեծ քանակներով քլոր օգտագործվում է քլոր պարունակող օրգանական նյութեր՝ լուծիչներ, մոնոմերներ և պոլիմերներ, թունաքիմիկատներ, ստանալու համար։255

Քլորի զանգվածային բաժինն օրգանիզմում կազմում է 0,15%։ Քլորիդ իոններ է պարունակում արյան պլազման՝ գերազանցապես NaCl և KCl աղերի լուծույթների ձևով։ Դրանք կարգավորում են օսմոտիկ ճնշումը, ապահովում են իոնների հոսքը բջջային մեմբրանների միջոցով, ակտիվացնում են ֆերմենտները։ Կերակրի աղի օրական պահանջը 5-10 գ է։ Մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։ Բժշկության մեջ լայնորեն օգտագործվում են կերակրի աղի ֆիզիոլոգիական և հիպերտոնիկ լուծույթները։

Քլորն արտաբջջային հեղուկների և ստոմոքսահյութի հիմնական անիոնն է։ Քլորի իոնները կարևոր դեր են խաղում թթվահիմնային հավասարակշռության և օսմոտիկ ճնշման պահպանման, ինչպես նաև օրգանիզմում ջրի հավասարակշռության ապահովման մեջ։ Կենսաբանական միջավայրերում հիմնականում հանդիպում է քլորի անիոնայինձևը։ Քլորը պարունակվում է ինչպես արյան պլազմայում, այնպես էլ ավիշում և ողնուղեղային հեղուկում։

Քլորը կարող է բարձր ճնշման, աթերոսկլերոզի, սիրտ-անոթային և այլ հիվանդությունների պատճառ դառնալ։ Այն շատ վատ ազդեցություն է թողնում մազերի և մաշկի վրա, քայքայում է սպիտակուցները։ Քլոր պարունակող միջոցներով մաքրված մակերեսներին առաջանում են քիմիական նյութերի բարակ թաղանթ, որը ցնդելով հայտնվում է օդի մեջ, ապա նաև մարդու շնչուղիներում։ Քիմիական նյութերից շատերը կուտակվելով օրգանիզմում՝ առաջացնում են են քրոնիկ հիվանդություններ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Greenwood, Norman N.; Earnshaw, Alan (1997). Chemistry of the Elements (2nd ed.). Butterworth-Heinemann. ISBN 978-0-08-037941-8.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլոր» հոդվածին։