Էլսեիդ Հյուսայ

Էլսեիդ Հյուսայ (ալբ․՝ Elseid Hysaj, փետրվարի 2, 1994(1994-02-02)[1], Շկոդեր, Ալբանիա), ալբանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Ալբանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում, թեև կարող է խաղալ նաև որպես ձախ պաշտպան[2]։

Էլսեիդ Հյուսայ
Elseid Hysaj
Հյուսայը Ալբանիայի Մ21 հավաքականի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունElseid Gëzim Hysaj
ՔաղաքացիությունըԱլբանիա Ալբանիա
Ծննդյան ամսաթիվփետրվարի 2, 1994(1994-02-02)[1] (30 տարեկան)
ԾննդավայրՇկոդեր, Ալբանիա
Հասակ182 սմ
Քաշ75 կգ
Դիրքաջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻտալիա Նապոլի
Համար23
Պատանեկան կարիերա
2002-2009Ալբանիա Շկոդրա
2009-2012Իտալիա Էմպոլի
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2012-2015Իտալիա Էմպոլի102(1)
2015-ներկաԻտալիա Նապոլի100(0)
Ազգային հավաքական
2010Ալբանիա Ալբանիա Մ173(0)
2013-2014Ալբանիա Ալբանիա Մ214(0)
2013-ներկաԱլբանիա Ալբանիա37(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 13-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ապրիլի 13-ի, 2018

Հյուսայը կարիերան սկսել է Ալբանիայում, սակայն 2009 թվականին տեղափոխվել է Իտալիա իր հոր մոտ[3]՝ միանալով Էմպոլիի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2011 թվականին և շուտով դարձել թիմի հիմնական կազմի խաղացող՝ 2012-13 մրցաշրջանում Էմպոլիի հետ որակավորվելով Սերիա A: 2015 թվականի ամռանը Հյուսայը տեղափոխվել է Նապոլի՝ 6 միլիոն եվրոյի դիմաց՝ դառնալով երկրորդ ամենաթանկ ալբանացի ֆուտբոլիստը Լորիկ Ցանայից հետո։

Ակումբային կարիերա

Էմպոլի

Հյուսայը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Շկոդրայում[4], սակայն 2009 թվականին՝ 14 տարեկան հասակում տեղափոխվել է Իտալիա[5]՝ միանալով Էմպոլիի ակադեմիային։ Առաջին անգամ Հյուսայը Էմպոլիի հայտացուցակում ընդգրկվել է 2011 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Վարեզեի դեմ խաղում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2011 թվականի նոյեմբերի 24-ին՝ Ֆիորենտինայի դեմ Իտալիայի գավաթի խաղում[7]։ Իր առաջին հանդիպումը առաջնությունում ալբանացին անցկացրեց 2012 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում[8]։ 2012-13 մրցաշրջանում Հյուսայը անցկացրեց 35 հանդիպում՝ օգնելով իր թիմին հասնել Սերիա B-ի փլեյ-օֆֆի եզրափակիչ, որտեղ սակայն Էմպոլին 2-1 ընդհանուր հաշվով պարվեց Լիվորնոյին[9][10]։

2013 թվականի սեպտեմբերի 19-ին Հյուսայը երկարաձգեց իր պայմանագիրը Էմպոլիի հետ մինչև 2015 թվականը։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2014 թվականի ապրիլի 17-ին՝ Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում[11]։ Այս մրցաշրջանում ալբանացին անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ, իսկ Էմպոլին տեղափոխվեց Սերիա А` 6 տարվա բացակայությունից հետո[12]։

Իր դեբյուտը Սերիա A-ում Հյուսայը նշեց 2014 թվականի օգոստոսի 31-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[13][14]։ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Հյուսայը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2017 թվականը[15]։ 2015 թվականի հունվարի 6-ին՝ Վերոնայի դեմ գոլազուկ ոչ-ոքուց հետո[16] նա ընդրգկվեց Սերիա A-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում։ 2014-15 մրցաշրջանում Հյուսայը անցկացրեց 36 հանդիպում առաջնությունում, ինչպես նաև 3 խաղ գավաթում[17], որտեղ Էմպոլին 1/8 եզրափակչում պարտվեց Ռոմային[18]։

Նապոլի

2015 թվականի օգոստոսի 3-ին Հյուսայը 5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[19][20]։ Ակումբը նրա համար վճարեց 6 միլիոն եվրո՝ դարձնելով երկրորդ ամենաթանկ ալբանացի ֆուտբոլիստը՝ Լորիկ Ցանայից հետո, ով 2011 թվականին Գալաթասարայից Լացիո էր տեղափոխվել 6․75 միլիոն եվրոյի դիմաց[21]։

Իր դեբյուտը Նապոլիի կազմում Հյուսայը նշեց 2015 թվականի օգոստոսի 23-ին՝ Սասուոլոյի դեմ խաղում[22][23]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2015 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի Բրյուգեի դեմ խաղում[24]։ Հյուսայը դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող՝ քիչ դեպքերում իր տեղը զիջելով Քրիստիան Մաջոյին[25][26]։ 2016 թվականի փետրվարի 8-ին ալբանացին ընդգրկվեց Սերիա A-ի 11 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում՝ այնպիսի աստղերի հետ, ինչպիսին էին Պոլ Պոգբան, Պաուլո Դիբալան, Մաուրո Իկարդին և Մբայե Նյանգը։ Իր առաջին մրցաշրջանում Հյուսայը անցկացրեց 43 հանդիպում բոլոր մրցաշարերում[27]։

2016-17 մրցաշրջանում Հյուսայը անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով Նապոլիի 3-րդ ամենաշատ րոպեներ խաղադաշտում անցկացրած ֆուտբոլիստը[28][29]։ Մրցաշրջանի վերջում նրա տրանսֆերային արժեքը բարձրացավ 18 միլիոն եվրո և նա դարձավ Ալբանիայի ազգային հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստը[30]։ 2017 թվականի հոկտեմբերի 21-ին Հյուսայը անցկացրեց իր 100-րդ հանդիպումը Նապոլիի կազմում՝ խաղադաշտ դուրս գալով Ինտեր Միլանի դեմ խաղում[31][32]։ Ալբանացին համարվում է Սերիա A-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկը[33], և 2018 թվականին CIES-ը գնահատեց նրա տրանսֆերային արժեքը շուրջ 70․5 միլիոն եվրո[34]։

Միջազգային կարիերա

Հյուսայը հանդես է եկել Ալբանիայի մինչև 17 և մինչև 21 տարեկանների հավաքականների կազմում։ Հարցազրույցի ժամանակ նա հայտարարեց, որ հրավիրվել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա, սակայն մերժել է հրավերը՝ ասելով, որ ցանկանում է խաղալ Ալբանիայի հավաքականի կազմում[35]։

Հյուսայը Ալբանիայի ազգային հավաքականի կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2013 թվականի փետրվարի 6-ին՝ Վրաստանի դեմ ընկերական խաղում[36]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց 2013 թվականի մարտի 22-ին՝ Նորվեգիայի դեմ խաղում[37][38]։ 2016 թվականի մայիսի 28-ին՝ Քաթարի դեմ խաղւոմ Հյուսայը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Ալբանիայի հավաքականի ավագի թևկապով[39]՝ դառնալով Ալբանիայի պատմության ամենաերիտասարդ ավագը։

2016 թվականի մայիսի 31-ին Հյուսայը ընդգրկվեց Ալբանիայի ազգային հավաքականի՝ Եվրո 2016-ի վերջնական հայտացուցակում։ Առաջնության ժամանակ նա մասնակցեց Ալբանիայի ամեն խաղի ամեն րոպեին[40][41][42], սակայն վերջինս դուրս մնաց խմբային փուլից՝ հավաքելով 3 միավոր[43]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի ապրիլի 13-ի դրությամբ[44]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Էմպոլի2011–12Սերիա B001010
2012–1334010350
2013–1432120341
2014–15Սերիա A36030390
Ընդհանուր102170001091
Նապոլի2015–16Սերիա A3701050430
2016–173503070450
2017–1828020100400
Ընդհանուր1000602201280
Կարիերայի ընդհանուր20211302202371

Միջազգային վիճակագրություն

2018 թվականի ապրիլի 13-ի դրությամբ

Ալբանիա
ՏարիԽաղերԳոլեր
201350
201470
201550
2016110
201790
Ընդհանուր370

Նվաճումներ

Ակումբային

Էմպոլի
Նապոլի

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլսեիդ Հյուսայ» հոդվածին։