Թիթեղյա թմբուկ (ֆիլմ)

Թիթեղյա թմբուկ (գերմ.՝ Die Blechtrommel), գերմանացի կինոռեժիսոր Ֆոլկեր Շլյոնդորֆի կողմից 1979 թվականին նկարահանված գեղարվեստական կինոնկար։ Այն նկարահանվել է Գյունտեր Գրասի համանուն վեպի մոտիվներով։ Չնայած ժամանակին կինոնկարը մեծ աղմուկ էր բարձրացրել, այնուամենայնիվ այժմ այն համարվում է գերմանական նոր ալիքի ամենանշանավոր ֆիլմերից մեկը՝ կինեմատոգրաֆի պատմության ընթացքում։ Արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակին և «Օսկար» մրցանակի՝ որպես լավագույն օտարալեզու կինոնկար։

Թիթեղյա թմբուկ
գերմ.՝ Die Blechtrommel
Երկիր Ֆրանսիա[1][2][3]
 Գերմանիա[4][1][2][…]
Ժանրռազմական ֆիլմ, դրամա և վեպի էկրանավորում
Թեմալեհ-գերմանական հարաբերություններ[5], նացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում[5], խավերի հարաբերություններ[5] և մանր բուրժուազիա[6]
ՀիմքԹիթեղյա թմբուկը
Թվական1979 և մայիսի 3, 1979[2]
Լեզուգերմաներեն[3]
ՌեժիսորՖոլկեր Շլյոնդորֆ[1]
ՊրոդյուսերՖրանց Զայց կրտսեր և Անատոլ Դաուման
Սցենարի հեղինակԺան Կլոդ Կառեր, Ֆոլկեր Շլյոնդորֆ, Գյունտեր Գրաս և Ֆրանց Զայց կրտսեր
ԴերակատարներԴավիթ Բեննենտ[1], Մարիո Ադորֆ[1], Անգելա Վինկլեր[1], Դանիել Օլբրիխսկի[1], Կատարինա Տալբախ[1], Շառլ Ազնավուր[1], Անդրեա Ֆերոլ[1], Հայնց Բեննենտ[1], Թինա Էնգել[1], Բերթա Դրյուս[1], Իլզա Պագե[1], Քեյթ Յանիկե[1], Օտտո Զանդեր[1], Ֆրից Հակլ[1], Էմիլ Ֆայստ[1], Մարեկ Վալչևսկի[1], Էռնստ Յակոբի[1], Roland Teubner?[1], Հենինգ Շլուտեր[1], Վոյցեխ Պշոնյակ[1], Բրունո Տոստ[1], Յոախիմ Հակետալ[1], Հելմուտ Բրաշ[1], Zygmunt Hübner?[1], Մեչիսլավ Չեխովիչ[1], Ռոնալդ Նիչկե[1], Էնն Բեննենտ[1], Lech Grzmociński?[1], Ստանիսլավ Միխալսկի[1], Դիտրիխ Ֆրաուբոես[1] և Ժան Կլոդ Կառեր[1]
ՕպերատորԻգոր Լյութեր
ԵրաժշտությունՄորիս Ժար
ՄոնտաժՍյուզան Բարոն
Պատմվածքի վայրԳդանսկ[7], Կաշուբիա[7], Փարիզ[7] և Նորմանդիա[7]
Նկարահանման վայրԳդանսկ[1], Արևմտյան Բեռլին[1], Զագրեբ[1], Փարիզ[1], Մյունխեն[1] և Նորմանդիա[1]
ԿինոընկերությունJadran Film
Տևողություն142 րոպե և 162 րոպե
Բյուջե6 000 000 Deutsche Mark[8]
Շահույթ25 000 000 Deutsche Mark և 4 000 000 $
 Die Blechtrommel (film) Վիքիպահեստում

Սյուժեն

Ֆիլմի գործողություններն հիմնականում ընթանում են Լեհաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Կաշուբիայի Դանցիգ (այժմ Գդանսկ) քաղաքում։ Գլխավոր հերոսի՝ Օսկարի մայրը, Ագնեսը, ծագումով կաշուբների էթնիկ ցեղից էր և պատանեկության տարիներից սիրահարված էր իր քեռորդուն՝ Յան Բրոնսկուն, սակայն ամուսնացել էր գերմանացի խոհարար Ալֆրեդ Մացերատի հետ։ Երբ ծնվում է Օսկարը, ոչ ոք հաստատ չգիտեր, թե այդ երկուսից ում որդին է նա։

1927 թվականին, երբ Օսկարը երեք տարեկան էր, նրան նվիրում են խաղալիք թմբուկ, որից նա երբեք չէր բաժանվում։ Հաճախ երբ թմբուկը կոտրվում էր, ապա հրեա Մարկուսի խանութից գնում էին նորը։ Այդ նույն տարիքում, տեսնելով մեծերի անհրապույր աշխարհը, Օսկարը որոշում է երբեք չմեծանալ։ Մտնելով նկուղ, նա դիտավորյալ ցած է ընկնում աստիճաններից, որից հետո դադարում է մեծանալ։ Ագնեսը մեղադրում է ամուսնուն՝ նկուղի դուռը բաց թողնելու համար։ Շուտով Օսկարի մոտ նկատվում է ևս մեկ յուրահատկություն՝ երբ նա ճչում է, նրա ձայնից ապակիները փշրվում են։

Օսկարի մանկության տարիներին երկրում թափ է առնում Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը։ Տեղի շատ բնակիչներ այնքան էլ գոհ չէին կուսակցությունից, իսկ Ալֆրեդ Մացերատը անդամագրվում է կուսակցությանը և Բեթհովենի նկարի փոխարեն, դաշնամուրի մոտ փակցնում է ֆյուրերի լուսանկարը։

Շուտով Ագնեսը հղիանում է (հավանաբար Յանից) և գնում է եկեղեցի՝ մեղքերը քավելու։ Հղիության մասին նա ոչ մեկին չի պատմում և չի ցանկանում երեխա ունենալ։ Ծովի ափին, երբ Ագնեսը, Յանն ու Ալֆրեդը՝ Օսկարի հետ միասին զբոսնում էին, տեսնում են, թե ինչպես է մի մարդ օձաձկներ բռնում, որպես խայծ օգտագործելով գլխատված ձիու գլուխը։ Ագնեսի ինքնազգացողությունը վատանում է, սակայն Ալֆրեդը գնում է մի քանի օձաձուկ և տանը ճաշ պատրաստում։ Ագնեսը սկզբում հրաժարվում է դրանք ուտել, սակայն հետո սկսում է ուտել։ Դրանից հետո նա մշտապես ձուկ էր ուտում և շուտով մահանում է։

1939 թվականին սկսվում են հրեական ջարդերը, որի ժամանակ սպանում են նաև խանութպան Մարկուսին։ Սեպտեմբերի 1-ին, Դանցիգի փոստատանը աշխատող լեհերը, որոնց թվում էր նաև Յանը՝ Օսկարի հետ միասին, փակվում են փոստատան ներսում և պաշտպանվում գերմանացիներից։ Սակայն գերմանացիները բացի Օսկարից, բոլորին սպանում են։

Որոշ ժամանակ անց Ալֆրեդը խանութում որպես օգնական է վերցնում երիտասարդ աղջկա՝ Մարիային, ով շուտով դառնում է նրա սիրուհին, իսկ հետո նաև կինը։ Այդ ժամանակ Օսկարը 16 տարեկան էր։ Նա նույնպես սիրային կապի մեջ է մտնում Մարիայի հետ։ Երբ Մարիան երեխա է ունենում, Օսկարը ներքուստ համոզված էր, որ դա իր որդին է։

Շուտով Օսկարը հանդիպում է լիլիպուտ Բեբրային, ում հետ նա ծանոթ էր դեռևս մանկությունից, երբ հանդիպել էր կրկեսային ներկայացման ժամանակ։ Բեբրան առաջարկում է Օսկարին՝ միանալ իրենց խմբին և հյուրախաղերով մեկնել Ֆրանսիա, որտեղ նա կարող է ներկայացնել ձայնով ապակի կոտրելու իր ունակությունը։ Օսկարն ընդունում է առաջարկը և հյուրախաղերի ժամանակ մտերմանում լիլիպուտ Ռոզվիտայի հետ։ Երբ Ֆրանսիա են մտնում դաշնակիցների զորքերը, թատերախումբը հապճեպորեն հեռանում է, սակայն Ռոզվիտան զոհվում է ռմբակոծությունից։

Օսկարը վերադառնում է հայրենի քաղաք, սակայն շուտով քաղաք են մտնում խորհրդային զորքերը։ Ալֆրեդը փորձում է կուլ տալ ՆՍԳԲԿ կրծքանշանը, սակայն սպազմ է ունենում և խորհրդային զինվորը սպանում է նրան։ Ալֆրեդի հուղարկավորության ժամանակ Օսկարն արդեն 20 տարեկան էր և որոշում է կայացնում կրկին մեծանալ։ Նա թմբուկը նետում է գերեզմանահորի մեջ։ Մարիայի որդին, ով խաղում էր այնտեղ, քար է նետում, որը դիպչում է Օսկարի գլխին և վերջինս վայր է ընկնում ու սկսում մեծանալ։ Շուտով Օսկարն ու Մարիան, որդու հետ լքում են Դանցիգը և փախստականների հետ միասին շարժվում դեպի արևմուտք։ Քաղաքում մնում է միայն Օսկարի տատիկը։

Դերասանական կազմ

ԴերակատարԿերպար
Դավիդ ԲեննենտՕսկար
Անգելա ՎինկլերԱգնես, Օսկարի մայրը
Բերտա ԴրևսԱննա, Օսկարի տատը
Մարիո ԱդորֆԱլֆրեդ Մացերատ
Դանիել ՕլբրիխսկիՅան Բրոնսկի
Կատարինա ՏալբախՄարիա
Շառլ ԱզնավուրՍիգիզմունդ Մարկուս
Տինա ԷնգելԱննա, Օսկարի տատը երիտասարդ տարիքում
Ֆրից ՀակլԲեբրա
Մարիելլա ՕլիվերիՌոզվիտա

Նկարահանող խումբ

ԿինոգործիչՆերդրումը
Ժան-Կլոդ Կարիեր, Գյունտեր Գրաս, Ֆոլկեր Շլյոնդորֆսցենարիստ
Ֆոլկեր Շլյոնդորֆռեժիսոր
Իգոր Լյուտերօպերատոր
Մորիս Ժարկոմպոզիտոր

Մրցանակներ և պարգևներ

Հետաքրքիր փաստեր

  • Ֆիլմի նկարահանումների ժամանակ, 16-ամյա Օսկարի դերակատար Դավիդ Բեննենտը իրականում 11 տարեկան էր և ֆիլմում սեքսով էր զբաղվում նույնպես 16-ամյա Մարիայի դերակատար Կատարինա Տալբախի հետ, ով իրականում այդ ժամանակ 24 տարեկան էր։ Այս հանգամանքը քննադատների կողմից բուռն քննարկումների առիթ էր հանդիսացել։
  • 1997 թվականին, ամերիկյան ֆունդամենտալիստական կրոնական կազմակերպությունը Օկլահոմայում հայտարարել է, որ կինոնկարը հանդիսանում է «մանկական պոռնոգրաֆիա»։ Դա հանգեցրեց դատական հայցերի և իրավապահների կողմից տեսաժապավենների առգրավման։ Սակայն արդյունքում կինոնկարն արդարացվեց[9][10]։
  • 1980 թվականին գրաքննության կողմից ֆիլմն արգելվել է նաև Կանադայի Օնտարիո նահանգում։ Կրկին նշվել էր, որ ֆիլմը «մանկական պոռնոգրաֆիա» է[11]։
  • Ռուսաստանում մինչև 18 տարեկան հանդիսատեսներին, ֆիլմի դիտումն արգելված է[12]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիթեղյա թմբուկ (ֆիլմ)» հոդվածին։