Թութանհամոն
Հին Եգիպտոսի Փարավոն | |||||||||||||||||||||||||||
|
Թութանհամոն III (արաբ․՝ توت عنخ آمون, բառացիորեն՝ Ամոնի կենդանի պատկերը), Հին Եգիպտոսի 18-րդ դինաստիայի (Նոր թագավորություն) փարավոն (մեր թվարկությունից առաջ մոտ 1332-1323 թվականներին։ Ամենհոթեպ 4-ի (էխնաթոն) և Նեֆերտիտիի դստեր ամուսինը և, հավանաբար, Էխնաթոնի կրտսեր եղբայրը։
Գահ է բարձրացել 9 տարեկանում, մահացել է 20 տարին չբոլորած։ Թութանհամոնի օրոք վերացվել են Էխնաթոնի կրոնական ռեֆորմները, վերականգնվել է Ամոնի պաշտամունքը։
Փարավոնի աթոռանիստն Ախեթաթոնից տեղափոխվել է Թեբե։ 1922 թվականին անգլիական հնագետ Հ. Կարտերը հայտնաբերել է Թութանհամոնի հարուստ դամբարանը։
Ծագումն ու ընտանիքը
Ծագում
Թութանհամոնի ստույգ ծագումը ցույց տվող գրառումներ չեն հայտնաբերվել։ Եգիպտոլոգները նրա ծագման 2 վարկած են առաջ քաշել։
2010 թ․-ի փետրվարի 17-ին Զախի Խավասն ու Եգիպտոսի մշակույթի նախարար Ֆարուկ Խոսնին հրապարակեցին 2007-2009 թվականների հետազոտության արդյունքները, հետազոտությունները իրենցից ներկայացնում էին մումիաների ԴՆԹ համակարգված վերլուծություն և ռադիոլոգիական ուսումնասիրություն[1][2]։ Արդյունքները ցույց տվեցին, որ Թութանհամոնը Էխնաթոնի և իր չիդենտիֆիկացված քրոջ որդին է եղել[3]։ Նույն 2010 թ․-ին ռուս եգիպտագետ Ա․Օ․ Բոլշակովը կասկածեց Խավասի հետազոտության արդյունքները։ Ըստ իրեն՝ էպիգրաֆիկայի տվյալները ցույց են տալիս, որ Էխնաթոնը Թութանհամոն անունով որդի չունի։
Ընտանիք
Թութանհամոնը ամուսնացել է Անխեսենամոնի (մումիա KV21A) հետ, ով Էխնաթոնի երրորդ դուստրն էր։ Նա երկու անգամ ծննդաբերել է, երկու անգամն էլ մահացած պտուղ է եղել։ Մահացած նորածինները գտնվել են Թութանհամոնի դամբարանում[4]։
Կառավարումը
Գահ բարձրանալը
Գահ է բարձրացել շուրջ 10 տարեկանում։ Նրանից հետո կառավարել են վեզիր Էյեն և գեներալ Խորեմհեբը։
Մանուկ հասակում նրան անվանել են Թութանհաթոն՝ Աթոն աստծու պատվին, բայց հոր մահից և նրա կրոնի անկումից հետո վերցնում է Թութանհամոն անունը՝ Ամոն աստծու պատվին։
Վերադարձ հին աստվածներին
Գահ բարձրանալու առաջին երեք տարիներին շարունակում էր հոր կրոնը։ Բայց չորրորդ տարուց արդեն փոխում է անունը, Թութանհաթոնը փոխում է Թութանհամոնի, իսկ նրա կին/քույր/թագուհի Անխեսենաթոնը համապատասխանաբար փոխում է անունը՝ Անխեսենամոնի։ Այսպիսով Թութանհամոնի գահակալած տարիներին վերականգնվում է հին աստվածների պաշտամունքը։
Պատկերասրահ
Անուն
|
Ծանոթագրություններ
Նախորդ | Հին Եգիպտոսի Փարավոն XVIII դինաստիա | Հաջորդ |
Սմենխքարե (մոտ 1351-1332 մթա) | Թութանհամոն (մոտ 1332-1323 մթա) | Էյե (մոտ 1323-1319 մթա) |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 230)։ |