Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց

Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց (անգլ.՝ The London School of Economics and Political Science, LSE), Լոնդոնի համալսարանի մասնաճյուղ։ Հիմնադրվել է 1895 թվականին «հասարակության բարելավման» նպատակով[7]։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը մասնագիտացված է հասարակական գիտությունների ուսումնասիրման ոլորտում։

Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց
անգլ.՝ The London School of Economics and Political Science
Изображение логотипа
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն և կրթական կազմակերպություն
ԿարգախոսRerum cognoscere causas
Հիմնադրված է1895
ՀիմնադրիրSidney Webb?, Graham Wallas?[1], Բեատրիս Ուեբ[1] և Ջորջ Բեռնարդ Շոու[1]
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն, «Ռասսել» խումբ[2], ORCID[3][4], Digital Preservation Coalition[5] և Բաց հասարակության համալսարանական ցանց[6]
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունԼոնդոն և Վեստմինստեր
ՀասցեLondon School of Economics and Political Science, Houghton Street, London, WC2A 2AE
Կայքlse.ac.uk(անգլ.)
Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց (Միացյալ Թագավորություն)##
Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց (Միացյալ Թագավորություն)
Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց, Միացյալ Թագավորություն
 London School of Economics Վիքիպահեստում

Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը՝ լինելով Միացյալ Թագավորության առաջատար գիտահետազոտական համալսարաններից մեկը, ընդգրկվել է լավագույն «Ռասսել» և Ոսկե եռանկյունի խմբերում[8][9][10]։

Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի ուսումնական մասը, Խանգտոն փողոց

Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը՝ հասարակական գիտությունների ոլորտում[11], աշխարհում 2-րդ տեղն է զբաղեցնում (Հարվարդի համալսարանից հետո), 20 դիսցիպլիներից 15-ը ներառված են աշխարհի լավագույն թոփ 10-ում, այդ թվում՝ քաղաքագիտություն (3-րդ տեղ), տնտեսագիտություն (5-րդ տեղ), ժուռնալիստիկա (3-րդ տեղ), սոցիալական քաղաքականություն (3-րդ տեղ), աշխարհագրություն (3-րդ տեղ) և հասարակագիտություն (4-րդ տեղ)[12]։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը մի քանի տարի շարունակ ընդգրկված է եղել Միացյալ Թագավորության լավագույն համալսարանների եռյակում[13][14]։

Դպրոցը մեծ ներդրում ունի քաղաքականության, բիզնեսի և օրենսդրության ոլորտում[15]։ Համալսարանի շրջանավարտները և ուսուցիչները համարվում են նախկին և գործող 52 պետությունների ղեկավարներ, 20-ը՝ Միացյալ Թագավորության համայնքների պալատի անդամներ, 42-ը՝ լորդերի պալատի անդամներ[16]։ 2016 թվականի դրությամբ դպրոցի շրջանավարտները և ուսուցիչները պարգևատրվել են տնտեսագիտության բնագավառում՝ 13, գրականության բնագավառում՝ 2, և խաղաղության բնագավառում 3 Նոբելյան մրցանակներով[17][18]։ Ըստ 2014 թվականի միլիարդատերներ ցանկի, Լոնդոնի դպրոցի շրջանավարտների մեջ կան ավելի շատ միլիարդատերեր, քան Եվրոպայի մեկ այլ համալսարանի շրջանավարտների[19]։ Լոնդոնի դպրոցի շրջանավարտների միջին աշխատավարձը բարձր է Միացյալ թագավորության մյուս համալսարանների շրջանավարտների աշխատավարձից[20]։

Լոնդոնի դպրոցի շենքը Օլդվիչ փողոցից

Պատմություն

Դպրոցը կառուցելու որոշումը ընդունվել է 1894 թվականի օգոստոսի 4-ին, Միլֆորդի մոտ Բորո ֆարմում (կոմսություն Սուրրեյում) նախաճաշող 4 ֆաբիանների՝ Բեատրիսե և Սիդնի Վեբբերի, Գրեմ Ուոլեսի և Ջորջ Բեռնարդ Շոուի կողմից[21]։

1900 թվականին դպրոցը Լոնդոնի համալսարանին միացավ որպես տնտեսագիտության ֆակուլտետ և մինչև այսօր համարվում է Միացյալ թագավորության միակ ուսումնա-հետազոտական ինստիտուտը։

Վերջին տարիներին՝ արագ զարգանալով, դպրոցը տեղափոխվեց Լոնդոնի կենտրոն Կլեր Մարկետ և Խանգտոն փողոց։ 1920 թվականին Խանգտոն փողոցի (Houghton Street) Old Building շենքի կառուցապատման առաջին քարը դրեց Գեորգ V թագավորը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դպրոցը ժամանակավոր տեղափոխվեց Քեմբրիջ։

Հետպատերազմյան տարիներին դպրոցը ընդլայնվեց և տեղ զբաղեցրեց Լոնդոնի կենտրոնում՝ Լինքոնս-Ինն-Ֆիլդս և Օլդվիչ փողոցների միջև Արդարադատության թագավորական պալատի հարևանությամբ։ 1989 թվականին դպրոցը Լոնդոնում բացեց տնտեսագիտության ամառային դպրոցը, 2004 թվականին՝ Պեկինում։

Դպրոցի այժմյան տեսք

Ներկայումս դպրոցում սովորում է 11.000 ուսանող աշխարհի ավելի քան 160 երկրից, այդ թվում 32 %-ը Միացյալ թագավորությունից, 19 %-ը ԵՄ-ից, 49 %-ը՝ այլ երկրներից։

Դպրոցի կրթական կազմը ունի 22 ամբիոն, որը ներառում է սոցիալական գիտությունների լայն շրջամնակ. տնտեսագիտություն, իրավունք, հանրային կառավարում, պատմություն, միջազգային հարաբերություններ, հասարակագիտություն, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում, մենջմենթ, մարդաբանություն, միջազգային զարգացում, մաթեմատիկա, ժուռնալիստիկա, հոգեբանություն, սոցիալական քաղաքականություն, վիճակագրություն, օտար լեզուների ինստիտուտ, աշխարհագրություն և մեթոդաբանություն[22]։

Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի գրադարանը

Դպրոցի գրադարանը հիմվել է 1896 թվականի և աշխարհում հայտնի է որպես քաղաքական և տնտեսական գիտությունների Բրիտանական գրադարան անունով։ Գրադարանն ունի 4 միլիոն գիրք և 20 000 ժուռնալ և 60 000 էլեկտրոնային ժուռնալ[16]։

Լոնդոնի դպրոցը հայտնի է իր բաց դասախոսություններով, որոնք հասանելի են և՛ ուսանողներին, և՛ շրջանավարտներին, և՛ հասարակությանը։ Դպրոցում հանդես են եկել հայտնի ակադեմիկոսներ, համաշխարհային լիդերներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, բրիտանական և եվրոպական պառլամենտի անդամներ[23]։

Դպրոցի հյուրերն են եղել Քոֆի Անանը, Թոնի Բլեերը, Բեն Բերնանկեն, Դևիդ Քեմերոնը, Նոամ Չոմսկին, Բիլ Քլինթոնը, Նիլ Ֆերգյուսոնը, Միլթոն Ֆրիդմենը, Բորիս Ջոնսոնը, Ալջելինա Ջոլին, Փոլ Քրուգմանը, Դմիտրի Մեդվեդևը, Մարիո Մոնտին, Ջեֆֆրի Սակսը, Ամարտյա Սենը։ Նախկինում Լոնդոնի այս դպրոցում ելույթ են ունեցել Մարգարետ Թետչերը, Նելսոն Մանդելան, Մուամար Կադաֆին և համաշխարհային այլ լիդերներ[24]։

Դպրոցի տնօրեններ

  1. 1895-1903-Վիլյամ Խյուինս
  2. 1903-1908-պարոն Խելֆորդ Մակկինդեր
  3. 1908-1919-Վիլյամ Պեմբեր Րիվս
  4. 1919-1937-պարոն (լորդ) Վիլյամ Բեվերիջ
  5. 1937-1957-պարոն Ալեքսանդր Կար-Սաունդերս
  6. 1957-1967-պարոն Սիդնի Քեյն
  7. 1967-1974-պարոն Վալտեր Ադամս
  8. 1974-1984-պրոֆեսոր լորդ Ռալֆ Դարենդորֆ
  9. 1984-1989-դոկտոր Անդրապրասադ Պատել
  10. 1990-1996-պարոն Ջոն Էշվորտ
  11. 1997-2003-պրոֆեսոր (լորդ) Էնթոնի Գիդդենս
  12. 2003-2011-պարոն Գովարդ Դեյվիս
  13. 2011-2012-պրոֆեսոր Ջուդիթ Րիս
  14. 2012-2016-պրոֆեսոր-Գրեգ Կալխուն
  15. 2016-2017-պրոֆեսոր Ջուլյա Բլեք
  16. 2017-մինչև այսօր-Նեմաթ Շաֆրիկ

Նոբելյան մրցանակի դափնեկիրներ

Նոբելյան մրցանակի դափնեկիրները, որոնք տարբեր տարիների համագործակցել են Լոնդոնի տնտեսգիտության և քաղաքական գիտությունների դպրոցի հետ[25]
ՏարիԴափնեկրի անունՆոմինացիա
1925Ջորջ Բերնանրդ ՇոուԳրականություն
1950Ռալֆ ԲանչԽաղաղության մրցանակ
1950Բերտրան ՌասելԳրականություն
1959Ֆիլիպ Նոել-ԲեյկերԽաղաղությոան մրցանակ
1972Ջոն ՀիքսՏնտեսագիտություն
1974Ֆրիդրիխ ֆոն ՀայեկՏնտեսագիտություն
1977Ջեյմս ՄիդՏնտեսագիտություն
1979Արթուր ԼյուիսՏնտեսագիտություն
1990Մերտոն ՄիլլերՏնտեսագիտություն
1991Ռոնալդ ՔոուզՏնտեսագիտություն
1998Ամարտյա ՍենՏնտեսագիտություն
1999Ռոբերտ ՄանդելՏնտեսագիտություն
2001Ջորջ ԱքեռլոֆՏնտեսագիտություն
2007Լեոնիդ ՀուրվիչՏնտեսագիտություն
2008Փոլ ՔրուգմանՏնտեսագիտություն
2010Քրիսթոֆեր ՊիսարիդեսՏնտեսագիտություն
2016Խուան Մանուել ՍանտոսԽաղաղության մրցանակ
2016Օլիվեր ՀարթՏնտեսագիտություն

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց» հոդվածին։