Քոֆի Անան

Քոֆի Անան (/ˈkfi ˈænæn/;[23]անգլ.՝ Kofi Atta Annan, ապրիլի 8, 1938(1938-04-08)[1][2][3][…], Կումասի, Գանա[1] - օգոստոսի 18, 2018(2018-08-18)[4][5][6][…], Բեռն, Շվեյցարիա[7]), գանացի դիվանագետ, որը 1997 թվականից 2006 թվականը զբաղեցրել է ՄԱԿ-ի յոթերորդ Գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 2001 թվականին Անանը «ավելի լավ կազմակերպված և և ավելի խաղաղ աշխարհի համար կատարած աշխատանքի համար»արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի[24]։ Նա «Քոֆի Անան հիմնադրամ»-ի հիմնադիրն ու նախագահն էր, ինչպես նաև Նելսոն Մանդելայի կողմից ֆինանսավորող The Elders կազմակերպության նախագահն էր[25]։

Քոֆի Անան
անգլ.՝ Kofi Atta Annan
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1938(1938-04-08)[1][2][3][…]
ԾննդավայրԿումասի, Գանա[1]
Մահացել էօգոստոսի 18, 2018(2018-08-18)[4][5][6][…] (80 տարեկան)
Մահվան վայրԲեռն, Շվեյցարիա[7]
Քաղաքացիություն Գանա[8][9]
Կրոնբողոքականություն
ԿրթությունԿվամե Նկրումայի գիտության և տեխնոլոգիայի համալսարան (1961), MIT Sloan մենեջմենթի դպրոց (1972)[10], Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտ (1962)[10], Mfantsipim School? (1957), Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Ժնևի համալսարան, Մաքալիսթեր քոլեջ և Sloan Fellows Program?
Մասնագիտությունդիվանագետ, տնտեսագետ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
ԱմուսինՆանե Անան և Titi Alakija?
Ծնողներհայր՝ Henry Reginald Annan?, մայր՝ Rose Eshun?
Զբաղեցրած պաշտոններՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար և United Nations Envoy to Syria?
Պարգևներ և
մրցանակներ
Սբ. Միքայելի և Սբ. Գևորգի շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ Նիդերլանդական արյուծի շքանշան «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի I աստիճանի մեծ խաչ[13] Կաթոլիկ Իզաբելայի շքանշան «Ռումինիայի աստղ» շքանշան Նիդեռլանդական առյուծի շքանշանի Մեծ խաչի ասպետ Ոսկե սրտի շքանշան Գանայի Աստղի շքանշան Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ Grand Cordon of the Order of the Rising Sun «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցված ծառայությունների համար» շքանշան իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան
Ռումինիայի Աստղի շքանշանի շղթա
1-ին աստիճանի Դոստիկ շքանշան Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչի ասպետ «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան Ազատության շքանշան Ազատության շքանշանի Մեծ շղթա[22] Լիբերիայի պիոներների շքանշան Բարեհուսո շքանշանի հատուկ կարգ Օ. Ռ. Տամբոյի ուղեկցողների օրդեն Ազատարար Սան Մարտինի շքանշան Պերի արևի օդենի մեծ խաչ Order of Manas, 1st class Մոնոյի շքանշան
Խաղաղության Նոբելյան մրցանակ[11][12]

Կորա պարգև

Գոտլիբ Դուտվայլերի պարգև

Դագ Համարշոլդի պատվո մեդալ

Տորստեն Դեյլի հուշւտակի մրցանակ

Կոնֆուցիուսի խաղաղության մրցանակ

Բրունո Կրայսկու պարգև

Ուլոֆ Պալմեյի պարգև

Ինդիրա Գանդիի մրցանակ

Չորս ազատությունների մրցանակ - ազատության մեդալ

Ֆիլադելֆիայի ազատության մեդալ

Ազատություն մրցանակ

[14]

«Հյուսիս-հարավ» մրցանակ

Սախարովի մրցանակ

Խիզախության դրսևորման մրցանակ

[15]

Գենտիկ համալսարանի պատվավոր դոկտոր

Ֆուլբրայթի մրցանակ

Դրեզդենի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր

Բերլինի Ազատ համալսարանի պատվավոր դոկտոր

Ժնևի համալսարանի պատվավոր դոկտոր

Ուփսալայի համալսարանի պատվավոր դոկտոր

Փրինսթոնի համալսարանի պատվավոր դոկտոր

Բրաուն համալսարանի պատվավոր դոկտոր

[16]

Ալկալայի համալսարանի պատվավոր դոկտոր

[17]

Նևշատելի համալսարանի պատվավոր դոկտոր

[18]

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Օտտավայի համալսարանի պատվավոր դոկտոր

honorary doctor of the Zhejiang University?

[19]

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

[20]

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտոր

[21]

Նոտր Դամի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

Fellow of the Ghana Academy of Arts and Sciences?

Լիսաբոնի Նոր համալսարանի պատվավոր դոկտոր

honorary doctorate from Carleton University?

Հովարդի համալսարանի պատվավոր դոկտոր

FIFA Order of Merit?

Annenberg Award for Excellence in Diplomacy?

և Բարեհուսո շքանշան
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներԿոջո Անան, Nina Cronstedt? և Ամա Անան
Ստորագրություն
Изображение автографа
 Kofi Annan Վիքիպահեստում

Անանը տնտեսագիտություն է ուսումնասիրել ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Մաքալեստեր քոլեջում, միջազգային հարաբերություններ՝ Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտում և կառավարում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Անանը ՄԱԿ-ին միացել է 1962 թվականին՝ աշխատելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ժնևի մասնաճյուղում։ Նա աշխատել է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի մի քանի պաշտոնում, ներառյալ 1992 թվականի մարտից մինչև 1996 թվականի դեկտեմբեր ամիսը որպես խաղաղապահության գծով գլխավոր քարտուղարի պաշտոնակատար։ 1996 թվականի դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից նշանակվել է Գլխավոր քարտուղարի պաշտոնին, ապա ավելի ուշ հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից՝ դառնալով առաջին պաշտոնակատարը, որին ընտրել է ՄԱԿ-ի աշխատակազմը։ Անանը 2001 թվականին վերընտրվել է երկրորդ ժամկետով՝ 2007 թվականի հունվարի 1-ին իր պաշտոնը զիջելով Բան Կի Մունին։

Որպես գլխավոր քարտուղար` Անանը բարեփոխել է ՄԱԿ-ի բյուրոկրատիան․ հատկապես Աֆրիկայում աշխատել էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի պայքարի դեմ, և սկսել էր ՄԱԿ-ի Համաշխարհային պայմանագիրը։ Նա քննադատության է ենթարկվել Անվտանգության խորհրդի չընդլայնման և «նավթ՝ սննդի դիմաց» ծրագրի հետաքննության արդյունքում հրաժարական տալու բազմաթիվ կոչեր է ստացել, սակայն անձնական կոռուպցիայի վարկածից մեծապես արդարացվել է[26]։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի երկրորդ ժամկետի ավարտից հետո՝ 2007 թվականին, նա հիմնադրել է «Քոֆի Անան հիմնադրամը», որը կենտրոնացած էր Միջազգային համագործակցության վրա։ Անանը ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչն էր Սիրիայում, որպեսզի օգնի լուծում գտնել այնտեղ այժմ էլ տեղի ունեցող հակամարտությանը[27][28]։ Անանը լքել էր այդ պաշտոնը այն բանից հետո, երբ հիասթափվել էր ՄԱԿ-ի կողմից հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայությունից[29][30]։ 2016 թվականի սեպտեմբերին Ռոհինջա մուսուլմանական փոքրամասնության ճգնաժամը կանխելու համար Քոֆի Անանը նշանակվել է ՄԱԿ-ի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնին[31]։

Վաղ տարիներ և կրթություն

Քոֆի Անանը ծնվել է Գոլդ Քոսթի (ներկայիս՝ Գանա) Կումասի քաղաքում՝ 1938 թվականի ապրիլի 8-ին։ Իր երկվորյակ քույրը՝ Էֆուա Աթթան, որը մահացել է 1991 թվականին, կրում էր Աթթա ազգանունը, որն ականերենով նշանակում է «երկվորյակ»[32]։ Անանն ու նրա քույրը ծնվել են Գանայի Աշանտի և Ֆանթե քաղաքների արիստոկրատ ընտանիքներից մեկում. իրենց պապերը և հորեղբայրը ցեղի պարագլուխներ են եղել[33]։

Ականերեն անուններում ավադույթի համաձայն երեխաներին անվանում են շաբաթվա այն օրվա անունով, որի ժամանակ ծնվել է երեխան։ Քոֆին ականերենում համապատասխանում է հայերենի ուրբաթին[34]։ Անանն ասում է, որ իր ազգանունը համապատասխանում է «Հրացան» բառը[35]։

1954 թվականից 1957 թվականը Աննանը սովորել է Մֆանցիպիմի էլիտար դպրոցում, որը 1870-ական թվականներին Գոլդ Քոսթում հիմնադրված է մեթոդիստների գիշերօթիկ դպրոցը է։ Աննան ասում է, որ դպրոցն իրեն սովորեցրել է «տառապել ամենուր, կապված լինել մարդկանց հետ»[36]։ 1957 թվականին, երբ Անանն ավարտեց Մֆանցիպիմի դպրոցը, Գոլդ Քոսթը վերջնականապես անկախություն ձեռք բերեց Միացյալ Թագավորությունից և անվանվեց «Գանա»։

1958 թվականին Անանը սկսեց ուսում ստանալ Կումասիի Գիտությունների և Տեխնոլոգիաների քոլեջում (ներկայումս՝ Գանայի Կվամե Նկրումայի անվան Գիտությունների և Տեխնոլոգիաների համալսարան)։ 1961 թվականին կրթաթոշակ է ստանում, որը նրան հնարավորությւոն է տալիս ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Սուրբ Պաուլ քաղաքի Մաքալեստեր քոլեջում կրթություն ստանալ տնտեսագիտության ոլորտում։ 1961-62 թվականին Շվեյցարիայի Ժնև քաղաքում նա ստացել է նախկին ֆրանսիական diplôme d'études approfondies դիպլոմը՝ միջազգային հարաբերություններ ոլորտում։ Մի քանի տարի աշխատելուց հետո Քոֆի Անանը սովորել է Մանչեսթերի տեխնոլոգիական ինստիտուտի Կառավարման Սլոան դպրոցում[37] (1971–72)։

Անանն ազատ խոսում էր անգլերեն, ֆրանսերեն, ական և աֆրիկյան այլ լեզուներ[38]։

Կարիերա

1962 թվականին Քոֆի Անանը սկսել էր աշխատել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գանձապահի պաշտոնում, որը Միավորված ազգերի գործակալություններից մեկն էր[39]։ 1974-1976 թվականներին աշխատել է Աքրայի «Գանա տուրիստական զարգացման ընկերություն»-ում՝ որպես մենեջեր[40]։ 1980 թվականին աշխատել է Ժնևում՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կադրերի բաժնի պետի պաշտոնում։ 1983 թվականին նա դարձել է Նյու Յորքի ՄԱԿ-ի քարտուղարության վարչական կառավարման ծառայության տնօրեն։ 1987 թվականին Անանը նշանակվել է ՄԱԿ-ի մարդկային ռեսուրսների կառավարման և անվտանգության համակարգողի գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնին։ 1990 թվականին դարձել է Ծրագրերի պլանավորման, բյուջեի, ֆինանսների և վերահսկման հարցերով գլխավոր քարտուղարի օգնական[40]։

Երբ գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին 1992 թվականին ստեղծեց խաղաղապահ գործողությունների դեպարտամենտը (DPKO), Անանն այստեղ նշանակվել էր գլխավոր քարտուղարի տեղակալ Մարրաք Գուլդինգի տեղակալի պաշտոնին[41]։ Այնուհետև Անանը 1993 թվականի մարտին նշանակվել է այդ բաժնի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնին[42]։ 1995 թվականի օգոստոսի 29-ին, երբ Գլխավոր Քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալի օդանավակայում էր և անհասանելի, Քոֆի Անանը ՄԱԿ-ի պաշտոնատարներին հանձնարարել է «սահմանափակ ժամանակով հրաժարվել Բոսնիայում օդային հարվածների վետոյի իրավունքից»։ Այս քայլը թույլ տվեց ՆԱՏՕ-ի ուժերին անցկացնել Օպերատիվ-հետախուզական գործողություն, և արդյունքում նա դարձավ Միացյալ Նահանգների ֆավորիտ։ Ռիչարդ Հոլբրուկի խոսքերով՝ Անանի «նուրբ ելույթը» համոզել էր Միացյալ Նահանգներին, որ նա Բուտրոս-Ղալիից հետո լավ պաշտոնակատար կլինի[43]։

Նա նշանակվել էր նախկին Հարավսլավիայում Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնին, որտեղ ծառայել է 1995 թվականի նոյեմբերից մինչև 1996 թվականի մարտը[44][45]։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (1997–2006)

Նշանակում

1996 թվականին Գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին իր երկրորդ ժամկետի պաշտոնակատարումը դարդարեցրել էր։ Թեև նա հաղթել էր Անվտանգության խորհրդի կողմից 15 ձայնից ստանալով 14 ձայն՝ նրա հանդեպ Միացյալ Նահանգները վետո էր կիրռել[46]։ Անվտանգության խորհրդի չորս փակ նիստերից հետո Բուտրոս-Ղալին դադարեցրել է իր թեկնածությունը, դառնալով միակ գլխավոր քարտուղարը, որը երբևէ մերժվելէ երկրորդ ժամկետը։ Առաջին փուլում Անանն առաջին տեղն է զբաղեցրել՝ մեկ քվեով առաջ անցնելով Ամարա Էսսիին։ Այնուամենայնիվ, Ֆրանսիան Աննանի հանդեպ չորս անգամ վետո է կիրառել` ամենավերջում ձեռնպահ մնալով։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Աննանի 1996 թվականի դեկտեմբերի 13-ին խոսել է Քոֆի Անանի օգտին[47][48]։ Գլխավոր ասամբլեայի կողմից չորս օր անց քվեարկությամբ հաստատվելուց հետո[49]՝ նա 1997 թվականի հունվարի 1-ից սկսեց իր առաջին ժամկետը սկսեց որպես գլխավոր քարտուղար։

Անվտանգության խորհուրդը Աննանին 2001 թվականի հունիսի 27-ին առաջարկեց երկրորդ ժամկետի համար, և Գլխավոր ասամբլեան 2001 թվականի հունիսի 29-ին հաստատել է այն[50]

Մրցանակներ և շքանշաններ

  • Խաղաղության Նոբելյան մրցանակ
  • Կորա պարգև Գանայի Աստղի շքանշան
  • Uwch-Groes Aur Teilyndod Awstria
  • «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ
  • Գոտլիբ Դուտվայլերի պարգև
  • Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ
  • Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ
  • Դագ Համարշոլդի պատվո մեդալ
  • Տորստեն Դեյլի հուշւտակի մրցանակ
  • Կոնֆուցիուսի խաղաղության մրցանակ
  • Բրունո Կրայսկու պարգև
  • Ուլոֆ Պալմեյի պարգև
  • Ինդիրա Գանդիի մրցանակ
  • Չորս ազատությունների մրցանակ - ազատության մեդալ
  • Ֆիլադելֆիայի ազատության մեդալ
  • Ազատություն մրցանակ
  • «Հյուսիս-հարավ» մրցանակ
  • Սախարովի մրցանակ
  • Profile in Courage Award «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
  • Collar of the Order of the Star of Romania Honorary doctor of the Ghent University Fulbright Prize Honorary doctor of the Dresden University of Technology Honorary doctor of the Free University of Berlin Honorary doctor of the University of Geneva Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ honorary doctor of the University of Uppsala Honorary doctor of the Princeton University Honorary doctor of the Brown University Order of the Pioneers of Liberia Order of the Golden Heart of Kenya «Մանաս» օրդեն Knight Grand Cross in the Order of the Netherlands Lion 1-ին աստիճանի Դոստիկ շքանշան
  • Ազատության շքանշան
  • Order of Prince Yaroslav the Wise, 1st class Grand Cross of the Order of Merit of the Republic of Poland
  • Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ
  • Grand Collar of the Order of Good Hope
  • Պերի արևի օդենի մեծ խաչ
  • «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան
  • Order of Friendship Նիդերլանդական արյուծի շքանշան
  • Իշխան Յարոսլավ Իմաստունի շքանշան
  • Order of Good Hope
  • Կաթոլիկ Իզաբելայի շքանշան
  • Order of Merit of the Republic of Poland Order of Merit of the Federal Republic of Germany
  • Ռումինիայի Աստղի շքանշան
  • Սուրբ Միքաելի և Սուրբ Գևորգի շքանշան և Օ. Ռ. Տամբոյի ուղեկցողների օրդեն։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոֆի Անան» հոդվածին։