Միլթոն Ֆրիդմեն

Միլթոն Ֆրիդմեն (անգլ.՝ Milton Friedman, /ˈfrdmən/ ( ), հուլիսի 31, 1912(1912-07-31)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 16, 2006(2006-11-16)[4][1][5][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][7][8]), ամերիկացի ականավոր տնտեսագետ, տնտեսագիտական ուղղություններից մեկի՝ մոնետարիզմի հիմնադիր, 1976 թ. տնտեսագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ սպառման վերլուծության, դրամական մատակարարումների պատմության ու տեսության և կայունացման քաղաքականության բարդությունների բնագավառներում կատարած ուսումնասիրությունների համար[23]։ Առաջին մեծ աշխատությունը «Անկախ մասնավոր պրակտիկայի եկամուտները» գիրքն է, որը լույս է տեսել 1940 թվականին (համահեղինակ Ս․ Կուզնեց)։

Միլթոն Ֆրիդմեն
անգլ.՝ Milton Friedman
Ծնվել էհուլիսի 31, 1912(1912-07-31)[1][2][3][…]
Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 16, 2006(2006-11-16)[4][1][5][…] (94 տարեկան)
Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][7][8]
բնական մահով[9]
ԳերեզմանՍան Ֆրանցիսկո[10]
Բնակության վայր(եր)Rahway? և Բրուքլին
Քաղաքացիություն ԱՄՆ[11][12]
Դավանանքխիստ հետևողական հուդաիզմ և agnostic?
Մասնագիտությունտնտեսագետ, վիճակագրագետ, համալսարանի դասախոս և ակնարկագիր
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն և Մակրոէկոնոմիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, «Մոն Պելերին» համայնք, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[13], Բելգիայի գիտությունների և արվեստի թագավորական ֆլամանդական ակադեմիա, Մաթեմատիկական վիճակագրության ինստիտուտ[14], Տնտեսաչափական ընկերություն[15] և Philadelphia Society?[16][17][18]
Ալմա մատերRahway High School? (1928), Կոլումբիայի համալսարան, Ռատգերսի համալսարան (1932), Չիկագոյի համալսարան (1933) և Քեմբրիջի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][19]
Գիտական ղեկավարՍայմոն Կուզնեց
Եղել է գիտական ղեկավարPhillip D. Cagan?, Գարի Մարկովից, Lester G. Telser?, David I. Meiselman?, Neil Wallace?, Miguel Sidrauski?, Edgar L. Feige?, Michael R. Darby?, Էդի Քարնի, Michael Bordo?, Gerald P., jun. Dwyer?, George Herbert Borts?[20] և John J. McCall?[20]
Հայտնի աշակերտներԳերի Բեքեր և Phillip D. Cagan?
Ազդվել էԱդամ Սմիթ •Իրվինգ Ֆիշեր  •Ֆրենկ Նայթ •Սայմոն Կուզնեց  •Ջեյկոբ Վայներ •Հարոլդ Հոթելինգ  •Արթուր Բրնս •Ֆրիդրիխ ֆոն Հայեկ •Հոմեր Ջոնս •Հենրի Սայմոնս •Ջորջ Ստիգլեր •Հենրի Շուլց •Հենրի Ջորջ
Ազդել էՄարգարետ Թետչեր •Գերի Բեքեր •Աուգուստո Պինոչետ •Ալան Գրինսպեն •Աննա Շվարց •Բեն Բերնանկե •Ջեյմս Բրեդֆորդ Դելոնգ •Չիկագո բոյզ •Թոմաս Սովել •Հերբերտ Շտեյն •Հարի Մարկովիչ •Ֆիլիպ Դևիդ Քեյգան •Էռնանդո դե Սոտո Պոլար •Ուիլիամ Բաքլի •Դևիդ Ֆրիդման •Կատոյի ինստիտուտ •Ֆրեյզերի ինստիտուտ •Սկոտ Սամներ •Թեդ Կրուս •Ռոնալդ Ռեյգան •Ռենդ Փոլ
Պարգևներ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Ամուսին(ներ)Ռոուզ Ֆրիդման
Երեխա(ներ)Դեվիդ Ֆրիդման և Jan Martel?
Ստորագրություն
Изображение автографа
 Milton Friedman Վիքիպահեստում

Ջորջ Ստիգլերի և մի շարք այլ տնտեսագետների հետ մեկտեղ՝ Ֆրիդմենը տնտեսագիտության նորդասական (նեոկլասիկ) ուղղության չիկագոյական դպրոցի այն առաջատար ներկայացուցիչներից էր, որոնք աշխատանքային գործունեությամբ առնչվելով Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հետ, մերժում էին քեյնսյան տնտեսագիտությունը և պաշտպանում մոնետարիզմը մինչև 1970-ական թվականների կեսերը, երբ այն վերափոխվեց ռացիոնալ ակնկալիքների հիմնադրույթի վրա հիմնավորապես հաստատված մակրոտնտեսագիտության[24]։ Ֆրիդմենի հետ այդ տարիներին Չիկագոյում համագործակցած մի շարք ուսանողներ ու երիտասարդ դասախոսներ հետագայում դարձել են անվանի տնտեսագետներ։ Նրանց շարքում են Գերի Բեքերը[25], Ռոբերտ Ֆոգելը[26], Թոմաս Սոուելը[27], Ռոբերտ Լուկաս Կրտսերը[28]։

Ֆրիդմենը մարտահրավեր է նետել քեյնսյան, ինչպես հետագայում ինքը բնորոշել է՝ «նաիվ (պարզունակ) տեսությանը»[29], ձեռք է զարկել սպառման մասին իր վերլուծություններին ու մեկնություններին, քննել, թե սպառողներն ինչպես են ծախսեր կատարում։ Նա ներածել է մի տեսություն, որը հետագայում տնտեսագիտական տիրապետող հոսանքի բաղկացուցիչ մասն է կազմել։ Նորարար տնտեսագետը առաջիններից մեկն է եղել, որ քարոզել, տարածել է սպառման հարթեցման տեսությունը (theory of consumption smoothing)[23]: 1960-ական թվականներին նա դարձել է կառավարման քաղաքականության քեյնսյան մոդելին ընդդիմացող գլխավոր դեմքը[30] և իր մոտեցումները բնորոշել է հետևյալ կերպ. «կիրառել քեյնսյան լեզուն (ձևակերպումները) և գործիքակազմը, սակայն մերժել, ժխտել նրա սկզբնական եզրահանգումները»[31]։ Ֆրիդմենը ձևակերպել է, որ գոյություն ունի գործազրկության այսպես կոչված՝ բնական մակարդակ, և պնդել է, որ եթե գործազրկությունն այդ բնական մակարդակից ցածր լինի, դա կարող է սղաճի (ինֆլյացիայի աճի) մեծացման պատճառ դառնալ[Ն 1][32]: Նա միաժամանակ պնդել է, որ Ֆիլիպսի կորը երկարաժամկետ հեռանկարում գործազրկության բնական մակարդակի նկատմամբ ուղղահահաց դիրք է գրավում, և կանխատեսել է այն երևույթը, որը ներկայումս հայտնի է ստագֆլյացիա (stagflation) անվանումով[33]։ Ֆրիդմենն առաջ է քաշել մակրոտնտեսական հայեցակարգը, որ հայտնի է մոնետարիզմ անվամբ, և պնդել է, որ կառավարության տնտեսական քաղաքականության մեջ դրամական զանգվածի կայուն ու փոքրածավալ ավելացումը գերադասելի է, քան արագ ու անակնկալ փոփոխությունները։ Դրամավարկային քաղաքականության, հարկման,, սեփականաշնորհման, ապակարգավորման (deregulation) վերաբերյալ նրա առաջ քաշած գաղափարները ազդել են կառավարության քաղաքականության վրա (հատկապես 1980-ական թվականներին), իսկ մոնետարիստական դրամավարկային տեսությունն իր հերթին ազդել է 2007-2008 թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման նպատակով դաշնային պահուստարանի (Federal Reserve-ի) ձեռնարկած միջոցառումների վրա[34]։

1977 թվականին Ֆրիդմենը թողել է աշխատանքը Չիկագոյի համալսարանում։ 1983 թվականին ստացել է վաստակավոր պրոֆեսորի (Emeritus professor) կոչում։ Այնուհետև դարձել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի խորհրդականը[35]։ Նրա քաղաքական փիլիսոփայությունը հիմնված է եղել ազատ շուկայական տնտեսական համակարգի վրա՝ հասարակական գործերի կառավարության նվազագույն միջամտությամբ։ Ականավոր գիտնականն իր գլխավոր ձեռքբերումն է համարել ԱՄՆ-ում պարտադիր զինվորական ծառայության վերացման գործում ներդրած ավանդը։ 1962 թվականին լույս ընծայած «Կապիտալիզմ և ազատություն» (Capitalism and Freedom) գրքում Ֆրիդմենը հանդես է եկել կամավոր զինծառայության, դրամի փոխանակման ազատ լողացող կուրսի, բժշկական հավաստագրման վերացման, բացասական եկամտահարկի և դպրոցական (կրթական) վաուչերների ներդրման պաշտպանությամբ[36]։ Դպրոցի ազատ ընտրության կողմնակից լինելով՝ հիմնել է Friedman Foundation for Educational Choice հիմնադրամը, որը հետագայում վերանվանվել է EdChoice[37][38]:

Միլտոն Ֆրիդմենն իր աշխատություններում անդրադարձել է տնտեսագիտական և հանրային քաղաքականության ամենատարբեր հիմնախնդիրների[39]։ Նրա գրքերն ու ամսագրային հոդվածները զգալի ազդեցություն են գործել գրեթե ամբողջ աշխարհում, ներառյալ նախկին կոմունիստական հանրապետությունները[40][41][42][43]։ 2011 թվականին Econ Journal Watch|EJW ամսագրի իրականացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ Միլտոն Ֆրիդմենը ճանաչվել է երկրորդը 20-րդ դարում աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելած տնտեսագետների շարքում (զիջել է միայն Ջոն Մեյնարդ Քեյնսին)[44] Upon his death, The Economist described him as "the most influential economist of the second half of the 20th century ... possibly of all of it".[45]:

Կենսագրություն

Ավարտել է Չիկագոյի համալսարանը, ստացել մագիստրոսի աստիճան 1933 թվականին։ Կոլումբիայի համալսարանի փոիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ Չիկագոյի և Քեմբրիջի համալսարաններում (1953-19541950-ական թվականներին մասնակցել է «Մարշալի պլան»-ին որպես խորհրդատու։ 1967 թվականին եղել է Ամերիկայի տնտեսագիտական ընկերության նախագահը։ Պարգևատրվել է Ջ․ Կլարկի շքանշանով (1951)։ Կինը՝ Ռոուզ Ֆրիդմանը (1910-2009), նույնպես հայտնի տնտեսագետ էր։ 2002 թվականին գիտնականի պատվին Կատոյի ինստիտուտը հանձնում է «Միլթոն Ֆրիդմանի անվան մրցանակ» ազատության զարգացման համար։

Պատկերասրահ

Աշխատությունների ընտրանի

  • A Theory of the Consumption Function (1957) 1614278121.
  • A Program for Monetary Stability (Fordham University Press, 1960) 110 pp. online version Արխիվացված 2011-11-01 Wayback Machine 0-8232-0371-9
  • Capitalism and Freedom (1962), highly influential series of essays that established Friedman's position on major issues of public policy (excerpts)
  • A Monetary History of the United States, 1867–1960, with Anna J. Schwartz, 1963; part 3 reprinted as The Great Contraction
  • "The Role of Monetary Policy." American Economic Review, Vol. 58, No. 1 (Mar. 1968), pp. 1–17 JSTOR presidential address to American Economics Association
  • "Inflation and Unemployment: Nobel Lecture", 1977, Journal of Political Economy. Vol. 85, pp. 451–72. JSTOR
  • Free to Choose: A Personal Statement, with Rose Friedman, (1980), highly influential restatement of policy views
  • The Essence of Friedman, essays edited by Kurt R. Leube, (1987) (0-8179-8662-6)
  • Two Lucky People: Memoirs (with Rose Friedman) 0-226-26414-9 (1998) excerpt and text search
  • Milton Friedman on Economics: Selected Papers by Milton Friedman, edited by Gary S. Becker (2008)
  • Պոզիտիվ տնտեսության ուրվագծեր (1953)
  • Մոնետար կայունացման ծրագիր (1959)
  • Դրամական և գանձարանային քաղաքականություն (1969)
  • Հակահեղափոխություն փողի տեսության մեջ (1970)
  • Մոնետար փոփոխությունները ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում (1981)

Աղբյուրներ

Գրականություն Միլտոն Ֆրիդմենի և նրա ուսումնասիրությունների մասին

  • «Symposium: Why Is There No Milton Friedman Today?». Econ Journal Watch. 10 (2). 2013 թ․ մայիս.
  • Jones, Daniel Stedman. Masters of the Universe: Hayek, Friedman, and the Birth of Neoliberal Politics (2nd ed. 2014) excerpt.
  • McCloskey, Deirdre (Winter 2003). «Other Things Equal: Milton». Eastern Economic Journal. 29 (1): 143–146. JSTOR 40326463.
  • Steelman, Aaron (2008). «Friedman, Milton (1912–2006)». In Hamowy, Ronald (ed.). The Encyclopedia of Libertarianism. Thousand Oaks, CA: SAGE; Cato Institute. էջեր 195–197. doi:10.4135/9781412965811.n118. ISBN 978-1-4129-6580-4. LCCN 2008009151. OCLC 750831024.
  • Wood, John Cunningham, and Ronald N. Wood, ed. (1990), Milton Friedman: Critical Assessments, v. 3. Scroll to chapter-preview links. Routledge.
  • Блауг М. Фридмен, Милтон // Великие экономисты после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 316-321. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3
  • Илларионов А. Фридман и Россия։ Судьба великого экономиста как ответ на вопрос, почему одни страны процветают, а другие приходят в упадок // Публикации Института Катона Արխիվացված 2008-05-03 Wayback Machine. — 18.11.2007 г.
  • Усоскин В. М. Денежный мир Милтона Фридмана. — М.։ Наука, 1989
  • Ebenstein L. Milton Friedman։ A Biography. — New York and Basingstoke, England։ Palgrave Macmillan, 2007—272 p. — ISBN 978-1-4039-7627-7.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Տեսաֆիլմեր
Պարգևներ
Նախորդող:
Leonid Vitaliyevich Kantorovich
Laureate of the Nobel Memorial Prize in Economics
1976
Հաջորդող:
Bertil Ohlin
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլթոն Ֆրիդմեն» հոդվածին։


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found

🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան