Լոռամրգի

Լոռամրգի
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՀավամրգածաղկավորներ (Ericales)
ԸնտանիքՀավամրգազգիներ (Ericaceae)
ԵնթաընտանիքՀապալասենայիններ (Vaccinioideae)
ՑեղՀապալասենի (Vaccinium)
ԵնթացեղԼոռամրգի (Oxycoccus)
A.Gray, 1848

Լոռամիրգ (լատին․՝ Oxycoccus), հապալասազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ հայտնի է 4 տեսակ, որոնք տարածված են Եվրոպայի, Ասիայի, հյուսիսային Ամերիկայի բարեխառն և հյուսիսային մարզերում։ Լոռամրգին բազմամյա թուփ է կամ կիսաթուփ, մագլցող ցողուններով, տերևները մանր են, կաշեկերպ, ձվաձև։ Ծաղիկները երկար ծաղկակոթուններով գոյանում են տերևածոցերում, պտուղները՝ բազմասերմ, կարմիր, կլոր կամ երկարավուն, պարունակում են շաքարներ, կիտրոնաթթու, բենզոյաթթու, քինաթթու, պեկտինային նյութեր, վիտամիններ՝ C և P։ Պտուղներն օգտագործվում են վերամշակված վիճակում, պատրաստում են կիսել, ժելե, մուրաբա, օշարակ, հյութեր։ Պտուղները և թուրմը ունեն բուժիչ նշանակություն (հակալնդախտային, ջերմությունն իջեցնող են)։ Բերքատվությունը՝ 100 ց/հա։ Բազմանում է կտրոններով։

Պատկերասրահ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 662
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոռամրգի» հոդվածին։