Խաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակ

Խաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակ (Խաղաղօվկիանոսյան հրե օղակ, Խաղաղօվկիանոսյան օղակ, Խաղաղօվկիանոսյան հրե գոտի), տեղանք Խաղաղ օվկիանոսի շուրջը, որտեղ գտնվում են բազմաթիվ գործող հրաբուխներ և հաճախ պատահող երկրաշարժեր։ Ընդհանուր հաշվով այս գոտում կան Երկրի վրա հայտնի 540 հրաբուխներից 328 ցամաքային գործող հրաբուխները[1] :

Խաղաղօվկիանոսյան հրե օղակ

Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին՝ հրաբխային ցանցը Կամչատկայի թերակղզուց ձգվում է Կուրիլյան կղզիներ, Ճապոնական և Ֆիլիպինյան կղզիներով, Նոր Գվինեա, Սողոմոնյան կղզիների և Նոր Զելանդիայի կղզիներով՝ դեպի Անտարկտիդա։ Օղակի արևելյան մասն ընդգրկում է Անտարկտիդայի հյուսիսարևելյան հրաբուխները, Հրո երկրի կղզիները, Անդերը, Կորդիլերները և Ալեուտյան կղզիները։

Աշխարհի տեկտոնական սալերը
Համաշխարհային երկրաշարժեր (1900–2013): EQs M7.0+ (խորությունը՝ 0–69կմ): Գործող հրաբուխներ

Խաղաղ օվկիանոսի տարածքում կան օվկիանոսի լիտոսֆերայի տարածման (աճի) մի քանի գոտիներ, որոնց հիմնական մասը Խաղաղ օվկիանոսի արևելյան գոտին է (ներառում է ստորջրյա լիթոսֆերային սալեր Կոկոսը և Նասկան)։ Օվկիանոսի ծայրամասի երկայնքով տեղի է ունենում սալերի բաժանում շրջապատող մայրցամաքների տակ։ Յուրաքանչյուր բաժանման գոտում ձգվում է հրաբուխների մի շղթա, և նրանք միասին կազմում են Խաղաղօվկիանոսյան օղակը։ Այնուամենայնիվ, այս օղակը թերի է, այն ընդհատվում է այնտեղ, որտեղ գոյություն չունի բաժանում` Նոր Զելանդիայից և Անտարկտիդայի ափերի երկայնքով։ Բացի այդ, չկա ոչ բաժանում, ոչ հրաբխայնություն Հյուսիսային Ամերիկայի ափերի երկու հատվածներում. թերակղզի և նահանգ Կալիֆոռնիայի (ավելի քան 2000 կմ) և Վանկուվեր կղզուց հյուսիս (գրեթե 1500 կմ) տարածքներում։

Խաղաղօվկիանոսյան հրե օղակում[2][3] են տեղի ունեցել համաշխարհային երկրաշարժերի 90 %-ը[4] և նրանցից ամենաուժեղների 80 %-ը[5]։ Հաջորդն իր հզորությամբ սեյսմիկ գոտին (5-6 % երկրաշարժեր և 17 % աշխարհի ամենաուժեղ երկրաշարժեր) Ալպ-հիմալայան գեոսինկլինալն է, որը սկսվում է մոտավորապես Ճավայից և Սումատրայից, անցնում է Հիմալայներով, Միջերկրական ծովով և ավարտվում է Ատլանտյան օվկիանոսում։ Միջինատլանտյան լեռնաշղթան երկրաշարժերի երրորդ ուժեղագույն գոտին է։

Տես նաև

  • Ալեուտյան իջվածք
  • Բոնինյան իջվածք
  • Կուրիլո-Կամչատկական իջվածք
  • Մարիանյան իջվածք
  • Պերուա-Չիլիական իջվածք
  • Ճապոնական իջվածք
  • Զոնդյան փողրակ
  • Աշխարհի հրաբուխների ցանկ
  • Ալպիդյան գոտի

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Ժամանակակից աշխարհագրական անվանումների բառարան, Եկատերինբուրգ, 2006։