Խորհրդային և սոցիալիստական ճամբարի ուժերի ներխուժում Չեխոսլովակիա (1968)
Վարշավայի պայմանագրի երկրների ներխուժում Չեխոսլովակիա, պաշտոնական անվանում՝ «Դանուբ» գործողություն, 1968 թվականի օգոստոսի 20-ի լույս 21-ի առավոտյան Վարշավայի պայմանագրի հինգ երկրների՝ Խորհրդային Միության, Լեհաստանի, Բուլղարիայի, Հունգարիայի ժողովրդական հանրապետությունների և Գերմանիայի դեմոկրատական հանրապետության (Արևելյան Գերմանիա) կողմից դեպի Չեխոսլովակիա իրականացրած համատեղ ռազմական ներխուժում։
Թվական | Օգոստոսի 20-21, 1968 |
---|---|
Մասն է | «Դանուբ» գործողություն |
Վայր | Չեխոսլովակիա |
Արդյունք |
|
Հակառակորդներ | |
Վարշավյան դաշնագիր՝ նյութատեխնիկական ապահովում՝
Դիվանագիտական աջակցություն՝ Կուբա[1] Հյուսիսային Կորեա[2] Հյուսիսային Վիետնամ[3] Մոնղոլիա[4] | Չեխոսլովակիա Դիվանագիտական աջակցություն՝ Ռումինիա[5] Հարավսլավիա[6] Ալբանիա Չինաստան[7] |
Հրամանատարներ | |
Լեոնիդ Բրեժնև Նիկոլայ Պոդգորնի Ալեքսեյ Կոսիգին Անդրեյ Գրեչկո Իվան Յակոբովսկի Տոդոր Ժիվկով Դոբրի Ջուրով Վլադիսլավ Գոմուլկա Վոյցեխ Յարուզելսկի Յանոշ Կադար Լայոշ Ցինեգե Վալտեր Ուլբրիխտ | Ալեքսանդր Դուբչեկ Լյուդվիգ Սվոբոդա Օլդրժիխ Չեռնիկ Դիվանագիտական աջակցություն՝ Նիկոլաե Չաուշեսկու Իոսիպ Տիտո Էնվեր Խոջա Մաո Ցզեդուն |
Կողմերի ուժեր | |
Սկզբնական ներխուժման ժամանակ՝ 250 հազ․ մարդ (20 դիվիզիա) 2000 զրահամեքենա 800 օդանավ առավելագույն՝ 500 հազ. մարդ 6300 զրահամեքենա[8] | 235 հազ․ մարդ (18 դիվիզիա) 2500–3000 զրահամեքնա (չեն մասնակցել) 100 հազ․ + ցուցարար |
Ռազմական կորուստներ | |
Ընդհանուր կորուստներ |
Օգոստոսի 21-ի առավոտյան Վարշավյան պայմանագրի շուրջ 500 հազարանոց զորքը հարձակվեց Չեխոսլովակիայի վրա։ Ռազմական միջամտությանը հրաժարվեցին մասնակցել Ալբանիայի և Ռումինիայի կառավարությունները։ Գործողություններից ժամեր առաջ, բացառությամբ փոքր մասնագիտական խմբի, Մոսկվան հրամայեց Արևելյան Գերմանիայի ուժերին չանցնել Չեխոսլովակիայի պետական սահմանը։
Ներխուժման առիթ էր հանդիսացել Բրատիսլավայում Ալեքսանդր Դուբչեկի կողմից՝ «Պրահայի գարուն» անվանմամբ կազմակերպած քաղաքական ազատականացմանն ուղղված բանակցությունների ձախողումը[9], որից հետո Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցության ներսում ուժեղացվեց ավտորիտար թևի կշիռը։ Խորհրդային Միության վարած արտաքին քաղաքականությունն այս շրջանում ստացավ «Բրեժնևի դոկտրին» անվանումը։
Օկուպացիայի պատճառով սպանվեց 137[10] և վիրավորվեց 500 Չեխոսլովակիայի քաղաքացի[11]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորհրդային և սոցիալիստական ճամբարի ուժերի ներխուժում Չեխոսլովակիա (1968)» հոդվածին։ |