Խուան Գուայդո

Խուան Խերարդո Գուայդո Մարկես (հուլիսի 28, 1983(1983-07-28), Լա Գուայրա, Վենեսուելա, իսպ.՝ Juan Gerardo Guaidó Márquez), վենեսուելացի ինժեներ և քաղաքական գործիչ[1] , Վենեսուելայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ (2019 թվականի հունվարի 5-ից)։ Ժողովրդի կամք (en) կուսակցության անդամ է, հանդիսանում է նաև Ազգային Ժողովում Վարգաս նահանգի ներկայացուցիչ պատգամավոր։ 2019 թվականի հունվարի 11-ին Վենեսուելայի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից հռչակվել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ։ 2019 թվականի հունվարի 23-ին Կարակասի Չակաո շրջանում ընթացող բազմահազարանոց ցույցի ժամանակ Գուայդոն «երդում է տվել», իրեն հռչակելով Վենեսուելայի ժամանակավոր նախագահ՝ 2019 թվականի հունվարին Նիկոլաս Մադուրոյի նախագահական երդմնակալությունից հետո առաջացած և դրան հաջորդող ու առայժմ ընթացող նախագահական ճգնաժամի (en) պայմաններում։ Գուայդոյի երդմնակալությունից հետո մի շարք պետություններ նրան ճանաչել են Վենեսուելայի նախագահ, այդ թվում՝ Արգենտինան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կոլումբիան և Միացյալ Նահանգները[2][3][4][5][6][7], սակայն Գուայդոյին հրաժարվել է նախագահ ճանաչել Մադուրոյի կողմից նշանակված Արդարադատության գերագույն դատարանը (en)[8]:

Խուան Գուայդո
իսպ.՝ Juan Guaidó
 
Կուսակցություն՝Popular Will? և անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝Անդրես Բելո կաթոլիկ համալսարան և Ջորջ Վաշինգտոն համալսարան
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, արդյունաբերական ինժեներ և Ingenieros
Ծննդյան օրհուլիսի 28, 1983(1983-07-28) (40 տարեկան)
ԾննդավայրԼա Գուայրա, Վենեսուելա
Քաղաքացիություն Վենեսուելա
Ի ծնե անունիսպ.՝ Juan Gerardo Antonio Guaidó Márquez
ԱմուսինFabiana Rosales?
ԶավակներMiranda Guaidó Rosales?
 
ԻնքնագիրИзображение автографа

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Գուայդո» հոդվածին։