Կասիոպեա (համաստեղություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կասիոպեա

Կասիոպեա (Լատիներեն՝ Cassiopeia, նշանակումը՝ Cas), համաստեղություն է հյուսիսային կիսագնդում՝ Մողես, Ցեֆեոս, Ընձուղտ, Պերսեոս, Անդրոմեդա համաստեղությունների միջև։ Հինգ պայծառ աստղերը 2, 2-3, 4 աստղային մեծության են։ Հյուսիսային միջին լայնություններից երևում է ամբողջ տարին։ Հիշեցնում է հինգ պայծառ աստղերից կազմված լատիներեն W տառը։ 2-րդ դարում ներառվել է Պտղոմեոսի նկարագրած 48 համաստեղությունների մեջ, այժմյան 88 համաստեղություններից մեկն է։

Կասիոպեա
Համաստեղություն
Կասիոպեաի աստղերի ցանկ
Լատիներեն անվանումCassiopeia
ՀապավումCas
Հակում+60
Մակերես598 քառակուսի աստիճան[1]
Հիմնական աստղեր5
Բայեր/Ֆլեմստիդ
աստղեր
53
Ճանաչված
մոլորակներով աստղեր
3
Պայծառ աստղեր5
Մոտակա աստղեր3
Ամենապայծառ աստղα Cas (Schedar) (2.23մ)
Ամենամոտիկ աստղη Cas (Achird) (19.4 լտ)
Ասուպային հոսքերՊերսեիդներ
Հարևան
համաստեղությունները
Ընձուղտ
Ցեֆեոս
Մողես
Անդրոմեդա
Պերսևս
Անվանված էԿասիոպեա (դիցաբանություն)
Տեսանելի է +90° և −20°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է նոյեմբեր ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):
Կասիոպեն Ծիր Կաթինի տիրույթում։

Աստղերը

Կասիոպեա համաստեղությունը երկնակամարի քարտեզի վրա։

Համաստեղությունը կազմված է հետևյալ աստղերից.

  • Շեդար (α, alpha Cassiopeiae)
  • Կաֆ (β, beta Cassiopeiae)
  • Ցիհ (γ, gamma Cassiopeiae)
  • Ռուկբախ (δ, delta Cassiopeiae)
  • Սեգին (ε, epsilon Cassiopeiae)
  • Ակիրդ (η, eta Cassiopeiae)
  • Մարֆակ (θ, theta Cassiopeiae)

Անուն

Կասիոպեն Եթովպիայի արքա Կեփևսի կինն էր և Անդրոմեդայի մայրը, որոնց անուններով նույնպես կան համաստեղություններ և երկնակամարում գտնվում են իր հարևանությամբ։ Կասիոպեն երկինք է ուղարկել որպես պատիժ՝ իրեն Ներեիդներից ավելի գեղեցիկ երևակայելու համար։ Իր գահին կապված վիճակում, նա դատապարտվել է պտտվելու Հյուսիսային բևեռի շուրջը՝ գլխիվայր դիրքով[2]։

Մեսյե օբյեկտներ

Կասիոպեայում են գտնվում հետևյալ Մեսյե առարկաները[3]՝

Մեսյե առարկաՏեսակՈւղղակի ծագումՀակումՄեծությունNGC համար
M52բաց աստղաբույլ23ժ 24.261ա 358.07654
M103բաց աստղաբույլ1ժ 33.260ա 427.0581

NGC օբյեկտներ

Նաև, Կասիոպեայում են հետևյալ Հերշել 400 առարկաները[3]՝

ԱռարկաՏեսակՈւղղակի ծագումՀակումՄեծությունԴաս
NGC 129բաց աստղաբույլ00ժ 29.960ա 1410.0IV 2 p
NGC 136բաց աստղաբույլ00ժ 31.561ա 3211.5II 2 p
NGC 185գալակտիկա00ժ 39.048ա 2011.0dE0
NGC 225բաց աստղաբույլ00ժ 43.461ա 479.0III 1 p n
NGC 278գալակտիկա00ժ 52.047ա 3312.5E0p
NGC 381բաց աստղաբույլ01ժ 8.361ա 359.5III 2 p
NGC 436բաց աստղաբույլ01ժ 15.658ա 499.5I 3 m
NGC 457բաց աստղաբույլ01ժ 19.158ա 208.0I 3 r
NGC 559բաց աստղաբույլ01ժ 29.563ա 187.5II 2 m
NGC 559բաց աստղաբույլ01ժ 29.563ա 187.5II 2 m
NGC 637բաց աստղաբույլ01ժ 42.964ա 07.5I 3 p
NGC 654բաց աստղաբույլ01ժ 44.161ա 5310.0II 3 m
NGC 659բաց աստղաբույլ01ժ 44.260ա 4210.0III 1 p
NGC 663բաց աստղաբույլ01ժ 46.061ա 157.5III 2 m
NGC 1027բաց աստղաբույլ02ժ 42.761ա 337.5III 2 p n
NGC 7789բաց աստղաբույլ23ժ 57.056ա 449.5II 1 r
NGC 7790բաց աստղաբույլ23ժ 58.461ա 137.0III 2 p

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 275