Հայկական եկեղեցական տոմար

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկական տոմար (այլ կիրառումներ)
1473

Հայկական եկեղեցական տոմար, Հայ առաքելական եկեղեցու կողմից ընդունված տոմար, որը ընդունվել 553 թվականին Դվինի աշխարհաժողովի ժամանակ։ Ընդունումից հետո նույնիսկ երկար ժամանակ թվական դեռևս չէր դրվում՝ մինչ տոմարի իրոք կիրառության մեջ մտնելը[1]։

Մինչ այդ դեռ լայն տարածում չէր ստացել ժամանակակից միջազգային տոմարը, որն իր թվագրությունը հաշվում է Հիսուսի ծննդից ու մոտավոր հաշվարկվել է Դիոնիսիուս Կրթսերի կողմից դրանից ընդամենը 28 տարի առաջ՝ 525 թվականին։ Կիրառվում էր հին հայ տոմարը։ Արձանագրություններում որևէ թվական ամրագրելու համար սովորաբար նշվում էր տվյալ շրջանում իշխող ղեկավարի՝ արքայի կամ իշխանի ղեկավարման հերթական տարին կամ այլ նշանակալի թվականի հետ համեմատական։

Նկարագրություն

Հայոց տոմարում տարիները տրվում են ԹՎ տառերով, որոնք նշանակում են թվին, հետևելով հայկական այբուբենով, որոնք գործածվում են որպես հայկական թվանշաններ։ 532-ամյա աղյուսակի (552+532) հետ է առնչվում Հայոց Փոքր թվականը (Հայոց անշարժ տոմարը)։ Ադանայի եկեղեցական ժողովում (1316) որոշվել է հրաժարվել Հայոց հին տոմարից և ընդունել հուլյանը։ Այդ որոշումը, սակայն, չի իրականացվել։ 1584 թվականին Հռոմի Գրիգորիս III պապի կարգադրությամբ հայերեն է թարգմանվել և հրատարակվել նոր՝ գրիգորյան տոմարը։ Այդուհանդերձ, հայոց ժամանակի հաշվարկը շարունակել են կատարել ավանդական շարժական տոմարով։ Երրորդ՝ 532-ամյա պարբերաշրջանի (552 թ.+532+532) հետ է կապվում Ազարիա Ջուղայեցու տոմարը։ Հայոց տոմարը հարատևել է մինչև XX դար։ 1920 թվականին Հայաստանում ընդունվել է գրիգորյան տոմարը, որը Հայ եկեղեցին պաշտոնապես ընդունել է 1923 թվականին։

Տարվա նշանակումը

Հայոց տոմարում տարիները տրվում են ԹՎ տառերով, որոնք նշանակում են թվին, հետևելով հայկական այբուբենով, որոնք գործածվում են որպես հայկական թվանշաններ։ Հայ եկեղեցական տոմարը Գրիգորյան օրացույցի վերածելու համար անհրաժեշտ է ավելացնել 551։

ՏառԹիվՏառԹիվՏառԹիվՏառԹիվ
Ա1Ժ10Ճ100Ռ1000
Բ2Ի20Մ200Ս2000
Գ3Լ30Յ300Վ3000
Դ4Խ40Ն400Տ4000
Ե5Ծ50Շ500Ր5000
Զ6Կ60Ո600Ց6000
Է7Հ70Չ700Ւ7000
Ը8Ձ80Պ800Փ8000
Թ9Ղ90Ջ900Ք9000

Ամիսների անվանումը[փա՞ստ]

ՀամարԳրաբարԱշխարհաբարԻմաստ
1նաւասարդնավասարդՆոր տարի
2հոռիհոռիԵրկու
3սահմիսահմիԵրեք
4տրէտրե
5քաղոցքաղոցԲույսերի ամիս
6արացարաց
7մեհեկանմեհեկանՄիթրայի փառատոն
8արեգարեգԱրևի ամիս
9ահեկանահեկանԿրակի փառատոն
10մարերիմարերիՏարվա կես
11մարգացմարգաց
12հրոտիցհրոտից
13աւելեաց[2]ավելյացԱվելորդ

Օրերի անվանումը[փա՞ստ]

Աղյուսակում ներկայացված է սովորական (30 օրանոց) ամսվա օրերի անունները

ՀամարԱշխարաբարԳրաբար
1ԱրեգԱրէկ
2ՀրանդՀրանդ
3ԱրամԱրամ
4ՄարգարՄարգար
5ԱհրանքԱհրանկ
6Մազդեղ
7ԱստղիկԱստղիկ
8ՄիհրՄիհր
9Ձոպաբեր
10ՄուրցՄուրց
11Երեզկան
12ԱնիԱնի
13Փարաքար
14ՎանատուրՎանատ
15ԱրամազդԱրամազդ
16ՄանիՄանի
17ԱսակԱսակ
18ՄասիսՄասիս
19ԱնահիտԱնահիտ
20ԱրագածԱրագած
21Գորգոր
22Կորդվիկ
23ԾմակԾմակ
24ԼուսնակԼուսնակ
25Ցրոն
26ՆպատՆպատ
27ՎահագնՎահագն
28ՍիմՍիմ
29ՎարագՎարագ
30Գիշերավար

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Գրականություն

  • Թումանյան Բ., Հայ աստղագիտության պատմություն, հ. 1, Երևան, 1964։
  • Բադալյան Հ., Օրացույցի պատմություն, Երևան, 1970։
  • Բադալյան Հ., Հայոց տոմարի պատմություն, Երևան, 1976։
  • Վարդանյան Ռ., Հայոց Տոնացույցը (4–18-րդ դարեր), Երևան, 1999։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: