Jump to content

Հիրսուտիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիրսուտիզմ
Տեսակհիվանդություն
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն
ՀՄԴ-9704.1
ՀՄԴ-10L68.0
 Hirsutism Վիքիպահեստում

Հիրսուտիզմ, հավելյալ մազակալում կանանց և տղամարդկանց մարմնի այն հատվածներում, որտեղ հիմնականում դրանք բացակայում են կամ աննշան են արտահայտված։ Այն բնորոշվում է մազերի աճի «տղամարդկային» տեսակով, որը կարող է որևէ լուրջ հիվանդության պատճառ լինել[1], հատկապես, եթե այն զարգանում է սեռական հասունացումից հետո[2]։ Ազգային կարծրատիպերն ընդդեմ հիրսուտիզմի կարող են պատճառ հանդիսանալ հոգեբանական հյուծման և սոցիալական դժվարությունների[3]։ Դեմքի հիրսուտիզմը հաճախ հանգեցնում է սոցիալական շփումից խուսափելուն և մղում անհանգստության և դեպրեսիայի[4]։

Պատճառ և ախտորոշումխմբագրել կոդը

Հիրսուտիզմը հիմնականում էնդոկրին հավասարակշռության խանգարման հետևանք է, որը կարող է լինել մակերիկամային, ձվարանային և կենտրոնական ծագման[5]։ Այն կարող է նաև անդրոգենների բարձր մակարդակի հետևանք լինել։ Մազերի քանակն ու տեղակայումը գնահատվում է Ֆերրիման-Գալվեի սանդղակով։ Հիրսուտիզմը տարբերվում է հիպերտրիխոզից նրանով, որ երկրորդի դեպքում նկատվում է մազերի ակտիվացած աճ՝ մարմնի ցանկացած մասում[1]։

Բուժումխմբագրել կոդը

Բուժումը կարող է ներառել հակաբեղմնավորիչ հաբեր, որոնք պարունակում են էստրոգեն և պրոգեստին, հակաանդրոգեններ կամ ինսուլինի սենսիբիլիզատորներ[6]։

Համաճարակաբանությունխմբագրել կոդը

Հիրսուտիզմով հիվանդ են բոլոր էթնիկ խմբերի կանանց 5-15%-ը[7]։ Համաձայն հիմնական տվյալների կանանց մոտ 40%-ն ունի ունի որոշակի աստիճանի մազակալում՝ դեմքի վրա։

Նշաններ և ախտանշաններխմբագրել կոդը

Photo of Annie Jones, a bearded lady
Էննի Ջոնսի լուսանկարը, ով ուներ մորուք։ Լուսանկարն արված է Չարլզ կողմից 1900 թվականին։ Ջոնսի հիպերտրիխոզի պատճառն անհայտ էր։

Հիրսուտիզմը հանդիպում է երկու սեռերի ներկայացուցիչների մոտ։ Անդրոգենների մակարդակի բարձրացումը կարող է կանանց մոտ հանգեցնել մարմնի հավելյալ մազակալմանը, հատկապես այն հատվածներում, որտեղ դրանք սովորաբար չեն աճում սեռահասունացման ընթացքում (կուրծք, որովայն, մեջք և դեմք)։

Պատճառներխմբագրել կոդը

Հիրսուտիզմը կարող է լինել կամ անդրոգենների՝ արական սեռական հորմոնների բարձր մակարդակի, կամ էլ անդրոգենների հանդեպ մազի ֆոլիկուլների զգայունության բարձրացման հետևանք։ Արական սեռական հորմոններն, ինչպես օրինակ տեստոստերոնը, խթանում և արագացնում են մազերի աճը և նպաստում պիգմենտացիային։ Բարձրացած արական սեռական հորմոնների այլ ախտանիշներ են ակնեն, ձայնի հաստացումը և մկանային զանգվածի ավելացումը։ Այս վիճակն անվանում են հիպերանդրոգենիզմ։

Գնալով ավելի շատ տվյալներ վկայում են առ այն, որ շրջանառու ինսուլինի բարձր մակարդակը կանանց մոտ հիրսուտիզմի զարգացման պատճառներից է։ Այս վարկածը բխում է այն հետազոտությունից, որ կանայք, որոնք ունեին ճարպակալում (հետևաբար ենթադրվում է ինսուլինառեզիստենտային հիպերինսուլինեմիա) պատկանում են հիրսուտիզմի զարգացման բարձր ռիսկային խմբին։ Բացի այդ բուժումը, որն իջեցնում է ինսուլինի մակարդակը հանգեցնում է նաև հիրսուտիզմի մեղմացմանը։

Հիրսուտիզմով հիվանդ պացիենտի մոտ անդրոգեն արտադրող ուռուցքի մասին խոսում է հիվանդության հանկարծակի սկիզբը, վիրիլիզացիան և որովայնի նկատելի մեծացումը։

Ստորև բերված են պատճառներ և իրավիճակներ, որոնք կապված են կանանց մոտ հիպերանդրոգենիզմի, հետևաբար նաև հիրսուտիզմի հետ՝

  • Հիպերինսուլինեմիա (ինսուլինի ավելցուկ) կամ հիպոինսուլինեմիա (ինսուլինի բացակայություն կամ ինսուլինառեզիստենտություն, ինչպես շաքարային դիաբետի դեպքում)։
  • Ձվարանի կիստաներ, ինչպես օրինակ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ ժամանակ՝ կանանց մոտ ամենատարծված պատճառն է[8]։
  • Ձվարանի ուռուցքներ, ինչպիսիք են հատիկաբջջային քաղցկեղները, տեկոմաները, Սերտոլի-Լեյդիգի բջջային ուռուցքները (անդրոբլաստոմաներ) և գինանդրոբլաստոմաները և ձվարանի քաղցկեղը։
  • Հիպերտեկոզ։
  • Հղիություն։
  • Մակերիկամի ուռուցքներ, ադրենոկորտիկալ ադենոմաներ և քաղցկեղներ, ինչպես նաև մակերիկամների հիպերպլազիա, որպես հիպոֆիզի ադենոմայի արդյունք (օրինակ՝ Քուշինգի հիվանդություն)[9]։
  • ԽԳ արտադրող ուռուցքներ։
  • Ստերոիդների մետաբոլիզմի բնածին խանգարումներ, ինչպես օրինակ մակերիկամների բնածին հիպերպլազիան՝ պայմանավորված հիմնականում 21-հիդրօքսիլազի դեֆիցիտով[9]։
  • Ակրոմեգալիա և հսկայություն (աճի հորմոնի և ԽԳ-1-ի ավելցուկով), որպես կանոն հիպոֆիզի ուռուցքով պայմանավորված[9]։
  • Որոշակի դեղորայքի կիրառում, օրինակ՝ անդրոգեններ/անաբոլիկ ստերոիդներ, ֆենիթոին և մինօքսիդիլ։

Հիրսուտիզմի պատճառներ, որոնք կապված չեն հիպերանդրոգենիզմի հետ, ներառում են։

  • մաշկային պորֆիրիա
  • Մինօքսիդիլ[10][11]

Ախտորոշումխմբագրել կոդը

Մինչ լայնածավալ հետազոտությունները պետք է կատարել ամբողջական ֆիզիկալ զննում։ Հետազոտողը պետք է ճանաչի մարմնի տարածուն մազակալումը և վիրիլացման արական տիպը[12]։ Հիրսուտիզմի գնահատման մեթոդներից մեկը Ֆերրիման-Գալվեի սանդղակն է, որը հիմնված է մազակալված հատվածի տեղակայման և քանակի վրա[13]։ Ֆիզիկալ զննումից հետո կարելի է կատարել լաբորատոր և այլ հետազոտություններ՝ այլ պատճառները հերքելու համար։

Նույնիսկ չափավոր հիրսուտիզմով պացիենտների ախտորոշումը պետք է ներառի օվուլյացիայի գնահատումը և ձվարանների ՈՒՁՀ-ը, ձվարանի պոլիկիստոզային համախտանիշի լայնածավալ տարածման պատճառով, ինչպես նաև 17-ալֆա-հիդրօքսիպրոգեստերոնի ստուգումը (21-հիդրօքսիլազի դեֆիցիտի ատիպիկ ձևը հայտնաբերելու համար[14])։ Շատ կանանց արյան շիճուկում հայտնաբերվում է դեհիդրոէպիանդրոստերոնի սուլֆատի բարձր մակարդակ։ 700մկգ/դլ-ից ավել ցուցանիշը խոսում է մակերիկամների դիսֆունկցիայի մասին, հատկապես մակերիկամների բնածին հիպերպլազիայի՝ 21-հիդրօքսիլազի դեֆիցիտի պատճառով[12]։ Այնուամենայնիվ, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշով պայմանավորված և իդիոպաթիկ հիրսուտիզմը կազմում են դեպքերի 90%-ը[12]։

Այլ ցուցանիշներ, որոնք կարող են գնահատվել հիրսուտիզմի բուժման ժամանակ.

Եթե ոչ մի հստակ պատճառ չի հայտնաբերվում, ապա հիվանդությունը համարվում է իդիոպաթիկ ծագման։

Բուժումխմբագրել կոդը

Անցանկալի մազեր ունեցող շատ կանայք եղանակներ են փնտրում դրանք վերացնելու համար։ Այնուամենայնիվ, մազերի աճի պատճառը պետք է գնահատվի բժշկի կողմից, որը կարող է արյան մի շարք անալիզներ նշանակել, հստակ պատճառը հայտնաբերելու և բուժման ճիշտ ռազմավարություն մշակելու համար։

Օգտագործվող դեղորայքի հիմնական խումբը հակաանդրոգենային պրեպարատներն են, որոնք արգելակում են այնպիսի անդրոգենների սինթեզը, ինչպիսիք են տեստոստերոնը և դիհիդրոտեստոստերոնը[9]։ Դրանք ներառում են․

  • Սպիրոնոլակտոն՝ հակամիներալոկորտիկոիդ է, որի բարձր դեղաչափերը ցուցաբերում են լրացուցիչ հակաանդրոգենային ազդեցություն[15][16]։
  • Ցիպրոտերոնի ացետատ՝ Կրկնակի հակաանդրոգեն և գեստագեն։ Այն ներառված է մի շարք օրալ հակաբեղմնավորիչների կազմում ցածր դեղաչափով։ Ունի լյարդի վնասման ռիսկ[16]։
  • Ֆլուտամիդ՝ մաքուր հակաանդրոգեն[16]։ Հայտնաբերվել է, որ հիրսուտիզմի բուժման համար այն օժտված է հավասար կամ ավելի բարձր էֆեկտիվությամբ, քան սպիրոնոլակտոնը, ցիպրոտերոնի ացետատը և Ֆինատերիդը[16][17]։ Այնուամենայնիվ, իր բարձր հեպատոտոքսիկության պատճառով չի օգտագործվում որպես առաջին կամ երկրորդ գծի պրեպարատ[18][19][20][21]։ Ֆլուտամիդը համարվում է անվնաս և էֆեկտիվ պրեպարատ[22]։
  • Բիկալուտամիդ՝ մաքուր հակաանդրոգեն[23][24][25]։ Այն արդյունավետությամբ զիջում է ֆլուտամիդին, սակայն շատ ավելի անվնաս է[23][24][25]։
  • Հակաբեղմնավորիչ հաբեր, որոնք կազմված են էստրոգենից, սովորաբար էթինիլէստրադիոլ և պրոգեստին[6][22]։ Սրանք ֆունկցիոնալ հակաանդրոգեններ են[26]։ Օրինակները ներառում են հաբեր, որոնք պարունակում են ցիպրոտերոնի ացետատ, քլորմադինոնի ացետատ, դրոսպիրենոն և դիենոգեստ։
  • Ֆինաստերիդ և դուտաստերիդ՝ 5-ալֆա ռեդուկտազի ինհիբիտորներ[20]։ Նրանք ճնշում են հզոր դիհիդրոտեստոստերոնի արտադրությունը[20]։ Մետաանալիզը ցույց տվեց հակասական արդյունքներ ֆինաստերիդի կիրառման և հիրսուտիզմի բուժման մեջ։
  • Գոնադոտրոպին ռիլիզինգ հորմոնի անալոգներ։ Ճնշվում է անդրոգենի սինթեզը՝ ազդելով սեռական գեղձերի վրա հասցնելով կաստրացիայի մակարդակի։
  • Մետֆորմին՝ հակագլիկեմիկ պրեպարատ է, որն օգտագործվում է շաքարային դիաբետի բուժման, ինչպես նաև հիրսուտիզմի բուժման ժամանակ, երբ այն կապված է ինսուլինի նկատմամբ ռեզիստենտությամբ (օրինակ ձվարանի պոլիկիստոզային համախտանիշի ժամանակ)։ Մետֆորմինը հիրսուտիզմի բուժման համար արդյունավետ չէ, չնայած կատարված հետազոտությունները որակյալ չեն[22]։
  • Էֆլորնիտին՝ ընկճում է պուտրեսցինը, որը անհրաժեշտ է մազային ֆոլիկուլների աճի համար։

Հիպերանդրոգենեմիայի դեպքերում, հատկապես, եթե այն կապված է մակերիկամների բնածին հիպերպլազիայի հետ, գլյուկոկորտիկոիդների ներմուծումը վերադարձնում է անդրոգենների մակարդակը նորմալ չափաքանակի։

Այլ մեթոդներխմբագրել կոդը

  • Մազահեռացում
  • Մեղրամոմով մազահեռացում
  • Սափրում
  • Լազերային մազահեռացում
  • Մազահեռացում էլեկտրական հոսանքով
  • Կենսակերպի փոփոխությունը, այդ թվում նաև հավելյալ քաշից ազատվելը և ինսուլինառեզիստենտության նարմալացումը կարող են արդյունավետ լինել[27]։ Հետազոտություններից մեկում նշվում է, որ կանայք, ովքեր հետևել են ցածր կալորիականության սննդակարգին ամենաքիչը 6 ամիս, նիհարել են և իջեցրել տոլեռանտությունը ինսուլինի նկատմամբ։ Նրանց օրգանիզմում բարձրացել է սեռական հորմոն կապող գլոբուլինի մակարդակը, ինչը նվազեցրել է ազատ տեստոստերոնի մակարդակը արյան մեջ։ Ինչպես և սպասվում էր, կանայք նշեցին հիրսուտիզմի ծանրության մեղմացում և ակնեի թեթևացում։

Ծանոթագրություններխմբագրել կոդը

Արտաքին հղումներխմբագրել կոդը

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրսուտիզմ» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ