Հնդկական ռուփի

Հնդկական ռուփի, Հնդկաստանի դրամական միավորը։ Կազմված է 100 պայսից։

Հնդկական ռուփի
भारतीय रुपया
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Պաշտոնական
օգտագործում
Բութան Բութան
Կազմված է100 պայս
Մետաղադրամներ10, 20, 25, 50 пайсов, 1, 2, 5, 10 ռուփի
Թղթադրամներ5, 10, 20, 50, 100, 200, 500, 2000 ռուփի
Կենտրոնական բանկՀնդկաստանի կենտրոնական բանկ
Վեբ-կայքwww.rbi.org.in
Փողերի տպումSecurity Printing & Minting Corporation of India Limited
Վեբ-կայքspmcil.com
1 USD= 71,22 INR Հնդկական ռուփի
1 EUR= 79,43 INR Հնդկական ռուփի
1 GBP= 93,15 INR Հնդկական ռուփի

Մինչև 1916 թվականին 1 ռուփին հավասարվեց 16 անգլիական փենսի (այսպիսով ոսկու պարունակությունը կազմում էր 0,48816 գ մաքուր ոսկի)։

Մինչև 1957 թվականի ապրիլի 1-ը տասնորդական համակարգին անցնելը 1 ռուփին պարունակում է 16 աննան, 64 պայս կամ 192 փայ։

  • Արժեթղթերի թողարկող հաստատությունը - Հնդկաստանի կենտրոնական բանկ։
  • Թղթադրամ - 1-ից 2000։
  • Հիմնական գույները' դեղնականաչ գույն, օքրա

Շրջանառության պատմություն

Նախքան Հնդկաստանի անկախության ձեռքբերումը

Առաջին հայտնի ռուփին ի հայտ է եկել 1542 թվականին Շեր-Շախի ղեկավարության տարիներին[1][2]։ Առաջին ռուփիի քաշը կազմել է 176 երեքական գրան կամ 11,53 գրամ[1][3]։ 1677 թվականին առաջին ռուփին թողարկվել է Բրիտանական արևելահնդկական ընկերությունը[1]։ Մի քանի հարյուրամյակների ընթացքում Հնդկաստանի տարածքում միաժամանակ մի քանի տեսակ ռուփի էր շրջանառվում, ինչպիսին էր օրինակ, բենգալական «rupia sicca», բոմբեյական ռուփի, չեննայական ռուփի-արկոտը և այլն[1][2]։

Ռուփի, 1887: Բրիտանական Հնդկաստան, թագուհի Վիկտորիա: Արծաթագույն.

1835 թվականին Բրիտանական Հնդկաստանի ամբողջ տարածքում ներմուծվեց արծաթե ռուփին։ Մինչև 1893 թվականի հունիսի 26-ից գաղութի ամբողջ տարածքում գործում էր արծաթե ստանդարտը։ Յուրաքանչյուր մարդ կարող էր հանձնել անսահմանափակ քանակի արծաթ՝ համապատասխան չափով մետաղադրամներ կամ թղթադրամներ ստանալով։ 1835-ից 1835 թվականների ժամանակաշրջանում հատվեց 3 մլրդ 300 միլիոն ռուփի։ Պղնձե մանրուն դրամի հետ մեկտեղ մեկ հնդկացուն միջինում բաժին էր ընկնում 5 3/4 ռուփի[1]։

1870 թվականին օրենք ընդունվեց, որը կարգավորում էր դրամների մետաղադրվագումը։ Արծաթից թողարկվում էր ռուփի և նրա ածանցյալները․ կես-, քարորդ- և ութերորդ մասը։ Պղնձե են եղել կրկնակի պայսը, պայսը, կիսապայսը և պայը[1]։

ՌուփիԱննաՊայսՊայ
1
16
64
192
1
4
12
1
3

Միաժամանակ ռուփիի հետ Հնդկաստանի տարածքում գոյություն ուներ ոսկե մետաղադրամը՝ մուխրը։ 1835 թվականից մուխրի և ռուփիի մետաղական միավորները միավորվեցին։ Մուխրը պարունակում էր այնքան ոսկի, որքան ռուփին՝ արծաթ[1]։ Ընդ որում Մուխրը չէր համարվում օրինական վճարման միջոց, այլ օգտագործում էր որպես ոսկի կուտակելու միջոց։ Բրիտանական կառավառությունը Հնդկաստանում ոսկե ստանդարտ մտցնելու բազմաթիվ փորձեր ձեռնարկեց։ 1841 թվականի հունվարի 13-ին օրենք ընդունվեց դրամարկղերում թույլատրել ընդունել ոսկու արծաթի 1։ 15 հարաբերությամբ։ Սկզբում դա ոչ մի նշանակալի գործընթաց առաջացրեց Հնդկաստանի կյանքում։ Սակայն Կալիֆորնիայում ոսկու ամենահարուստ հանք բացվելուց հետո ոսկու գինը հարաբերակցված արծաթի գնին բավականաչափ իջավ։ Շահավետ էր փոխանակել ոսկին արծաթի հետ 1841 թվականին ընդունած արտարժույթով։ Գանձարանը լցված էր ոսկով և 1852 թվականի դեկտեմբերին արգելվեց ոսկու ընդունումը[1]։ 1864 թվականի դեկտեմբերին թույլատրվեց ընդունել Անգլյական սովերեններ և կիսասովերեններ համապատասխանաբար 10 և 5 ռուփի արտարժույթվ[1]։ 1866 թվականի հոկտեմբերի 4-ին խորուրդ տրվեց հաշվարկումներում օգտագործել ոսկի։ Ոսկե մուխրի արժեքը օրենքով սահմանվեց 15 ռուփի։ 1868 թվականի հոկտեմբերի 28-ին վերանայվեց սովերենի կուրսը, որը հավասարվեց 10 ռուփիի և 4 աննայի։ 1893 թվականին արծաթե ստանդարտը Հնդկաստանում վերջնականապես չեղրկվեց։ 1 սովերենը հավասարվեց 15 ռուփիի։ 1 ռուփին համապատասխանեց 1 Բրիտանական շիլինգի և 4 պենսի, որը համարժեք էր 0,48816 գ մաքուր ոսկուն[4]։

1917-1924 թվականներին ոսկու և արծաթի գնի հարաբերությունները կրկին ենթարկվեցին էական տատանումների։ Այս ժամանակաշրջանը համընկավ առաջին համաշխարային պատերազմի հետ, երբ Մեծ Բրիտանիան դադարեց ազատ փոխանակել ֆունտ ստերլինգը ոսկով։ Հնդկաստան կրկին վերադարձավ արծաթե ստանդարտը, երբ ռուփիի արժեքը կախված էր նրա մեջ ազնիվ մետաղի պարունակությամբ․ արդյունքում, արծաթի համաշխարային գնի բարձրացմամբ և ֆունտ ստերլինգի՝ ոսկով փոխարինելու դադարեցմամբ Հնդկաստանում նորից սկսեց գործել արծաթե ստդարտը (ռուփիի արժեքը հաշվարկվում էր կախված հարծաթի համաշխարային գնից)։ Այդպես 1920 թվականի փետրվարին մեկ ռուփին համապատասխանում էր 2 շիլինգի և 8 պենսի։ Սկսած 1924 թվականից հաստատվեց 1 ռուփիի - 18 պենսի արժեքը (1 շիլինգ և 6 պենս), ինչը համապատասխանում է 0,549179 գ մաքուր ոսկու։ 1927 թվականին այն ամրագրվեց օրենքով[4]։

Հնդկաստանի անկախության ձեռքբերումից հետո

Իսկզբանե՝ 1947 թվականի օգոստոսի 15-ի՝ Հնդկաստանի անկախացումից հետո, երկիրը շարունակում էր մնալ ստեռլինգային ոլորտում։ Ռուփիի կուրսը ֆիկսված էր մնում ֆունտ ստերլինգին և 1 ռուփիին համապատասխանում էր 18 պենսին (1 բրիտանական ֆունտը հավասար էր 240 պենսին)[5]։ Այդ ժամանակ բրիտանական արժույթի կուրսը նույնպես ֆիկսաված էր և հավասար էր 4,03 դոլարին 1 ֆունտ ստեռլինգի դիմաց[6]։ Մեկ ամերիկական դոլարը համարժեք էր 3,3 հնդկական ռուփիի։ 1949 թվականի սեպտեմբերի 18-ին տնտեսական ծանր վիճակից ելնելով՝ Բրիտանիան ստիպված եղավ դեվալվացիայի[Ն 1] ենթարկել իր արժեթուղթը 30%-ով[7], ինչը միաժամանակ բերեց ռուփիի անկման մինչև 4,76 մեկ դոլարի դիմաց[8][9]։

1962 թվականի Չինաստանի և 1965 թվականի Պակիստանի հետ պատերազմները բերեցին բյուջեի դեֆիցիտի, որը պահանջում էր իջեցնել ազգային արժույթի կուրսը մինչև 7,57 ռուփի մեկ դոլարի դիմաց։ Հաջորդ տարիներին հնդկական դրամի արժեքը արագ իջավ։ 1975 թվականին 1 դոլարը արժեր 8, 39, 1985 թվականին՝ 12 ռուփի։ 1991 թվականին պետությունը բախվեց վճարման բալանսի ճգնաժամի հետ։ Ոսկե արտարժութային պահուստներն հասան մինիմումի։ Դա արտացոլվեց ռուփիի կուրսի վրա, որը հասավ 17,90 մեկ դոլարի դիմաց։ 1993 թվականին կենտրոնական կառավարությունը հրաժարվեց ազգային արտաժույթի ֆիկսված կուրսից և անցավ լողացող կուրսի։ Ռուփիի արժեքը ընկավ մինչև 31,37 մեկ դոլարի դիմաց։ Համաշխհարային տնտեսական ճգնաժամը առաջացրեց Հնդկական փողի հետագա արժեքազրկումը, որը 2013 թվականին օգոստոսին հասավ 68 ռուփի 1 դոլարի դիմաց։ 2015 թվականի ապրիլին ռուփիի կուրսը հասավ 62 մեկ դոլարի դիմաց[8][10]։

Ռուփիի բազմաթիվ դեվալվացիան Հնդկաստանի՝ որպես անկախ պետություն, հանդիսանում է լուրջ սոցիալիական և տնտեսական հիմնախնդիր։ Ուշադրության է արժանի նաև այն, որ իր՝ 2013 թվականի նախընտրական ելույթներում ապագա վարչապետ Նարենդրա Մոդին բազմաթիվ անգամ կրկնել է սխալ թեզիս, որ 1947 թվականին ռուփին արժեր այնքան էր ինչքան ամերիկական դոլարը(«Of course, it was in 1947 that one rupee was indeed equal to one dollar»)։ Դա քննադատություն առաջացրեց տնտեսագետների կողմից և ոչ իրավասու մեղադրանքներ[11]։

Հնդկական ռուփիի տարեկան միջին արտարժույթը ԱՄՆ դոլարի համեմատ 1974 թվականի ապրիլից 2015 թվականը[12][13]

։

Թղթադրամներ

Շրջանառության մեջ գտնվում էին 5, 10, 20, 50, 100, 500 и 2000 անվանական գնով ռուփի թղթադրամներ տարբեր թվականների թողարկմաբ։

Серия 1991—2002 года
ՊատկերԱնվանական գին
(Ռուփի)
Չափեր
(մմ)
Հիմնական
գույներ
ՆկարագրությունՏպագրման
տարիներ
Դիմային կողմՀակառակ կողմԴիմային կողմՀակառակ կողմՋրանիշ
5117×63կանաչ, վարդագույնՄահաթմա Գանդիի դիմանկարԹրթուրավոր շարժասարք վարելահողի վրաՄահաթմա Գանդի2002—2011 թվականներից
10137×63դեղին, վարդագույնվագր, փիղ, ռնգեղջյուր1996 թվականից
20147×73կարմիր, վարդագույնարմավենիներով տեսարան2002 թվականից
50147×73բաց մանուշակագույն, դեղինՀնդկաստանի կառավարության շենք1997 թվականից
100157×73կանաչ, երկնագույնԿանչենջանգա լեռնային զանգված1991 թվականից
500167×73կանաչ, դեղինՄահաթմա Գանդի՝ առաջնորդելով մարդկանց1997 - 2016 թվականներ
1000177×73կարմիր, դեղինՀնդկաստանի գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և գիտությունըс 2000 по 2016

Թղթադրամների նոր շարք

Մահաթմա Գանդի թղթադրամների նոր շարք
ՊատկերԴրամական գին (ռուփի)ՉափսերՀիմնական գույնՆկարագրությունԹողարկման թվական
Դիմային մասՀետևամասԴիմային մասհետևամասՋրանշան
10123 × 63 mmՇականակագույնՄահաթմա ԳանդիԿոնարկի Արևի տաճարՄահաթմա Գանդի2018 թվական
20129 × 63 mmԴեղին, կանաչԷլլարա2019 թվական
50135 × 66 mmՓիրուզագույնԽամփի
Մարտակառք
2017 թվական
100142 × 66 mmՄանուշակագույնՌանի-կի-Վավ2018 թվական
200146 × 66 mmՆարնջագույնՍանչի2017 թվական
500150 × 66 mmՄոխրագույն քարԼալ Կիլա2016 թվական
2000166 × 66 mmՎարդագույնՄանգալյան2016 թվական

Հնդկական ռուփիի սիմվոլը

Հնդկական ռուփիի սիմվոլը

2009 թվականին Հնդկաստանի կառավարությունը հայտարարեց համահնդկական մրցույթ՝ ռուփիի լավագույն դիզայնի համար, որը ավարտվեց 2010 թվականի հուլիսի 15-ին։ Հնդկաստանի միասնական կազմը որպես ազգային արտարժույթի սիմվոլ հաստատեց , որն իրենից ներկայացնում է Դեվանագարի հնդկական այբուբենի «Ռա» տառը, որն օգտագործվում է սանսկրիտում և հինդիում։ Տառի վերին հատվածը ընդգծված է հորիզոնական գծով։ Սիմվոլը միառժամանակ մոտ է լատինական R տառի գրությանը, բայց առանց հորիզոնական գծի[14]։

Ծանոթագրություններ

Նշումներ

Գրականություն

Արտաքին հղումներ