Ճարպակալում

Ճարպակալում, բժշկական վիճակ, որի դեպքում ավելցուկ ճարպն օրգանիզմում կուտակվում է այն աստիճան, որ կարող է բացասական ազդեցություն թողնել առողջության վրա[1]։ Ճարպակալմամբ տառապող մարդկանց մարմնի զանգվածի ինդեքսը՝ ՄԶԻ, որը ստանում ենք մարմնի քաշը (կգ) բաժանելով մարմնի հասակին՝ մ2-ով արտահայտված, ավելին է քան  30 կգ /մ2, երբ քաշի ավեկցուկ է համարվում 25-30 կգ /մ2-ի սահմաններում գտնվող մարմնի զանգվածը[1]։ Որոշ Արևելյան Ասիայի երկրներում օգտագործում են ՄԶԻ-ի ավելի ցածր արժեքներ[2]։ Ճարպակալումը մեծացնում է տարբեր հիվանդությունների և վիճակների հավանականության առաջացումը, մասնավորապես սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետ տիպ 2-ի, քնի օբստրուկտիվ ապնոէի, որոշ տեսակի քաղցկեղների, օստեոարթրիտի և դեպրեսիայի[3][4]։

Ճարպակալում
Տեսակhealth risk?, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունէնդոկրինոլոգիա
 Obesity Վիքիպահեստում

Ճարպակալումն ավելի հաճախ առաջանում է չափից շատ սնունդ ընդունելուց, սահմանափակ ֆիզիկական ակտիվությունից, և գենետիկ նախատրամադրությունից[1][5]։ Որոշ դեպքերում այն պայմանավորված է գեններով, էնդոկրին խանգարումներով, դեղամիջոցներով, կամ հոգեկան խանգարումներով[6]։ Այն, որ ճարպակալմամբ մարդիկ քիչ են ուտում, ու քաշ են ավելացնում՝ դանդաղ նյութափոխանակության պատճառով, բժշկական տեսանկյունից այնքան էլ ճիշտ չէ[7]։ Միջինում ճարպակալումով մարդիկ ունենում են էներգիայի ավելի մեծ ծախս, քան նորմալ քաշով մարդիկ, ինչը միտված է ապահովելու մարմնի ավելացած քաշի լրացուցիչ էներգիայի պահանջները[7][8]։

գեր աղջիկ

Ճարպակալումը հիմնականում կանխարգելվում է համատեղելով սոցիալական և անձնական ընտրությունները[9]։ Բուժման հիմնական եղանակներն են հանդիսանում փոփոխությունները սննդակարգի և մարզանքների մեջ։ Սննդակարգի որակը կարող է բարելավվել, եթե նվազեցվի բարձր էներգետիկ արժեք ունեցող մթերքի օգտագործումն, ինչպիսիք են ճարպը կամ շաքարը, և հակառակն, ավելացվի բջջանյութով հարուստ սննդի օգտագործումը։ Դեղամիջոցները կարող են օգտագործվել համապատասխան սննդակարգի հետ, որպեսզի նվազեցնեն ախորժակն ու ճարպի ներծծումը[10]։ Եթե դիետան, մարզանքները և դեղամիջոցները արդյունավետ չեն, կարող է անցկացվել ներստամոքսային բալոնավորումը, կամ վիրահատություն ՝ ստամոքսի ծավալի կամ աղիքի երկարության փոքրացման նպատակով, ինչը բերում է արագ հագեցման առաջացմանը, կամ ուտելիքից սննդարար նյութերի ներծծման իջեցմանը[11][12]։

Ճարպակալումը համարվում է առաջատար կանխարգելվող մահվան պատճառներից մեկը ամբողջ աշխարհում, երեխաների և մեծահասակների հանդիպման հաճախականության աճի հետ մեկտեղ[13]։ 2015 թվականի տվյալների համաձայն 600 միլիոն մեծահասակներ (12%) և 100 միլիոն երեխաներ են տառապում ճարպակալմամբ 195 երկրներում։ Ճարպակալումը ավելի հաճախ հանդիպում է կանանց, քան տղամարդկանց շրջանում[14]։ Կառավարությունները ճարպակալումը դիտարկում են որպես 21-րդ դարի հանրային առողջության լրջագույն խնդիրներից մեկը[15]։ Ժամանակակից աշխարհի շատ երկրներում (մասնավորապես Արևմուտքում), ճարպակալումը հանդիսանում է խարան, չնայած պատմության մեջ, հին ժամանակներում այն համարվում էր հարստության և պտղաբերության նշան, և այժմ էլ որոշ երկրներում դեռ շարունակվում է այդպիսին մնալ[16]։ 2013թվականին Ամերիկայի Բժշկական Ասոցիացիան (անգլ.՝ American Medical Association) ճարպակալումը դասակարգել է որպես հիվանդություն[17][18]։

Դասակարգում

ՄԶՑ (կգ/մ2)Դասակարգում[19]
fromup to
18.5թերի քաշ
18.525.0նորմալ քաշ
25.030.0ավելցուկային քաշ
30.035.0I աստիճանի ճարպակալում
35.040.0II աստիճանի ճարպակալում
40.0III աստիճանի ճարպակալում
«Գերճարպակալած» տղամարդ՝ 53 կգ/մ2 ՄԶՑ-ով․ քաշը՝ 182 կգ, հասակը՝ 185սմ։ Նրա մոտ առկա են մաշկային ձգաններ և մեծացած կրծքեր

Ճարպակալումը բժշկական վիճակ է, որի դեպքում ավելցուկ ճարպն օրգանիզմում կուտակվում է այն աստիճան, որ կարող է բացասական ազդեցություն թողնել առողջության վրա[20]։ Այն որոշվում է ՄԶԻ-ի միջոցով, և հետագայում գնահատվում է ըստ ճարպի տարածման աստիճանի՝ որովայն-ազդրեր շրջագծի, և ընդհանուր սիրտ-անոթային ռիսկի գործոնների առկայության[21][22]։ ՄԶԻ-ն ուղղակի կապ ունի օրգանիզմում ինչպես ճարպի տոկոսային պարունակության, այնպես էլ մարմնի ընդհանուր ճարպի հետ[23]։ Երեխաների մոտ առողջ մարմնի զանգվածը տատանվում է կախված՝ տարիքից և սեռից։ Երեխաների և դեռահասների մոտ ճարպակալումը չի որոշվում բացարձակ արժեքներով, այլ ըստ տվյալ տարիքի նորմալ խմբի միջին տվյալների, այսինքն՝ պերցենտիլների, համաձայն որի ճարպակալում է համարվում ՄԶԻ-ի 95-րդ պերցենտիլից ավել արժեքի դեպքում[24]։ Հղումները, որոնց վրա հիմնված են համապատասխան պերցենտիլային արժեքները, ստացվել են ըստ 1963-1994 թվականների տվյալների, և դրանք մինչ այսօր փոփոխության չեն ենթարկվել՝ չնայած մարմնի զանգվածի աճի տենդենցի[25]։ ՄԶԻ-ն որոշվում է անհատի մարմնի զանգվածի և նրա հասակի մետր քառակուսու հարաբերությամբ, և հաշվվում է հետևյալ բանաձևով՝

ՄԶԻ=զանգված կգ/հասակ մ2

ՄԶԻ-ն սովորաբար արտահայտվում է կգ/մ2-ով, քանի որ մարմնի զանգվածը չափվում է կիլոգրամներով, իսկ հասակը՝ մետրերով։ Չափման միավորը ֆունտից դյույմ2 վերափոխելու համար արժեքը բազմապատկվում է 703-ով[26]։

Ամենաընդունված դասակարգումը սահմանվել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) կողմից 1997թ․-ին կազմված և 2000 թվականին հրապարակված դասակարգումը, որը ներկայացված է աղյուսակում[27][28]։

ԱՀԿ-ի կողմից հաստատված ձևակերպման որոշակի փոփոխություններ ներմուծել են մասնավոր կազմակերպությունների կողմից[29]։ Վիրաբուժական գրականության մեջ II և III աստիճանի ճարպակալումները ևս բաժանվում են խմբերի, որոնց նշանակությունը սակայն վիճարկելի են[30]՝

  • Ցանկացած ՄԶՑ ≥ 35 կամ 40 կգ/մ2 համարվում է ծանր աստիճանի ճարպակալում,
  • ՄԶԻ ≥ 35 կգ/մ2 զուգակցված ճարպակալում կախյալ վիճակների հետ կամ ՄԶԻ ≥40–44.9 կգ/մ2 համարվում է հիվանդագին ճարպակալում,
  • ՄԶԻ ≥ 45 կամ 50 կգ/մ2 համարվում է սուպեր ճարպակալում։

Քանի որ Ասիայի բնակիչների մոտ ՄԶԻ-ի ցածր արժեքներն առավել արտահայտված առողջական խնդիրներ են առաջացնում, քան Կովկասի բնակիչների մոտ, որոշ ազգեր վերանայում են ճարպակալման բնորոշումը՝ ճապոնացիները ճարպակալումն ընդունում են ՄԶԻ > 25 կգ/մ2[31], մինչդեռ չինացիները՝ ՄԶԻ > 28կգ/մ2 դեպքերում[29]։

Ազդեցությունն առողջության վրա

Մարմնի ավելցուկային քաշը սերտ կապված է մի շարք հիվանդությունների և վիճակների հետ, մասնավորապես՝ սիրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետ տիպ 2-ի, քնի օբստրուկտիվ ապնոէի, քացկեղի որոշ տեսակների, օստեոարթրիտի[32] և ասթմայի[32][33]։ Որպես արդյունք՝ ճարպակալումը համարվում է կյանքի միջին տևողությունը նվազեցնող պատճառ[32]։

Մահացություն

ԱՄՆ֊ում 10 տարուց ավելի ժամանակահատվածում մահացության հարաբերական ռիսկը, պայմանավորված ՄԶՑ֊ով, սպիտակամորթ տղամարդկանց ձախ և կանանց աջ մոտ, ովքեր երբեք չեն ծխել։

Ճարպակալումը համարվում է առաջատար կանխարգելվող պատճառներից մեկն ամբողջ աշխարհում[34][35][36]։ Մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ մահացության ռիսկն ամենացածրն է ՄԶԻ-ի 20-25 կգ/մ2[37][38][39]  չծխողների շրջանում, և 24–27 կգ/մ2 ՄԶԻ-ով ներկայում ծխողների մոտ՝ ռիսկի ավելացմամբ երկու ուղղություններով էլ[40][41]։ Այս մոտեցումն ընդունվում է նվազագույնը չորս մայրցամաքներում[39]։ Հակառակ դրան՝ 2013թ․-ին կատարված հետազոտության տվյալներով 1-ին աստիճանի (ՄԶԻ՝ 30-35 կգ/մ2) ճարպակալումը կապված չէր ավելի բարձր մահացության հետ, ի համեմատ նորմալ քաշի, մինչդեռ ավելցուկային քաշը (ՄԶԻ՝ 25-30 կգ/մ2) կապված էր մահացության «ավելի ցածր» դեպքերի հետ՝ ի համեմատ նորմալ քաշ (ՄԶԻ՝ 18.5-25 կգ/մ2)[42] ունեցողների։ Այլ փաստերի համաձայն ՄԶԻ-ի և որովայնի շրջագծի փոխհարաբերության կապը U- կամ J-աձև է, մինչդեռ փոխհարաբերությունը գոտկատեղ/ազդրեր և գոտկատեղ/հասակ՝ մահացության հետ մեկտեղ, ավելի դրական է[43]։ Ասիացիների մոտ բացասական ազդեցության ռիսկն առողջության վրա ի հայտ է գալիս արդեն ՄԶԻ-ի 22-25կգ/մ2 արժեքի դեպքում[44]։ ՄԶԻ-ն ավելի քան 32կգ/մ2-ի դեպքում դիտվում է մահացության կրկնակի աճ՝ 16 տարեկանից մեծ կանանց շրջանում[45]։ ԱՄՆ-ում տարեկան մահվան դեպքերի 111,909-ից 365,000-ի պատճառ հանդիսանում է ճարպակալումը, այն դեպքում երբ Եվրոպայում մահվան դեպքերի 1 միլիոնը (7.7%) պայմանավորված է ավելցուկային քաշով[46][47]։ Ընդհանուր առմամբ, ճարպակալումը կրճատում է կյանքի միջին տևողությունը 6-7 տարով[32][48], ՄԶԻ-ի 30–35 կգ/մ2՝ 2-4 տարով, իսկ ծանր աստիճանի ճարպակալման դեպքում (ՄԶՑ > 40կգ/մ2)՝ 10 տարով[38]։

Հիվանդացություն

Հիվանդություններ, որոնց առաջացմանը նպաստում է ճարպակալումը

Ճարպակալումը բարձրացնում է տարբեր ֆիզիկական և հոգեկան խնդիրների առաջացման ռիսկը։ Այդ ուղեկցող հիվանդությունները հիմնականում դրսևորվում են մետաբոլիկ համախտանիշով[32], որը հանդիսանում է բժշկական խանգարումների համադրություն, և ներառում է՝ շաքարային դիաբետ տիպ 2, զարկերակային գերճնշում, արյան մեջ խոլեստերինի և եռգլիցերիդների բարձր մակարդակով հիվանդությունները[49]։ Բարդությունները կամ հարուցվում են անմիջապես ճարպակալմամբ, կամ անուղղակի ձևով կապված են այն մեխանիզմների հետ, որոնք բխում են ընդհանուր պատճառներից, ինչպիսիք են սխալ սննդակարգը և/կամ նստակյաց ապրելակերպը։ Ճարպակալման և հատուկ պայմանների միջև առկա կապի ուժգնությունը փոփոխական է։ Ամենաարտահայտված կապն առկա է շաքարային դիաբետ տիպ 2-ի հետ։ Ավելցուկային քաշն ընկած է շաքարային դիաբետով տառապող տղամարդկանց 64%-ի և կանանց 77%-ի հիմքում[50]։

Առողջության վրա ազդեցության հետևանքները բաժանվում են 2 մեծ խմբի՝ նրանք, որոնք ճարպի ավելցուկի ազդեցությամբ (ինչպիսիք են՝ օստեոարթրիտ, քնի օբստրուկտիվ ապնոէ, սոցիալական խտրականացում) և նրանք, որոնց հիմքում ընկած է ճարպային բջիջների քանակի ավելացումը (այդ թվում՝ շաքարային դիաբետ, քաղցկեղ, սիրտ-անոթային հիվանդություններ, լյարդի ոչ ալկոհոլային ախտահարում)[32][51]։ Օրգանիզմում ճարպի քանակի ավելացումը փոխում է օրգանիզմի պատասխան ռեակցիան ինսուլինի նկատմամբ, պոտենցելով ինսուլինի հանդեպ ռեզիստենտության առաջացումը։ Ճարպի քանակի ավելացումը բերում է նաև նախաբորբոքային[52][53] և նախաթրոմբոտիկ վիճակների առաջացմանը[51][54]։

Բժշկական ոլորտՎիճակԲժշկական ոլորտՎիճակ
ՍրտաբանությունՄաշկաբանություն
Ներզատաբանություն և Վերարտադրողական բժշկությունԳաստրոէնտերոլոգիա
ՆյարդաբանությունՈւռոցքաբանություն[68]
ՀոգեբուժությունԹոքաբանություն
Ռևմատոլոգիա և օրթոպեդիաՈւրոլոգիա և նեֆրոլոգիա

Գոյատևման պարադոքս

Չնայած նրան, որ փաստերով հաստատված է ճարպակալման բացասական ազդեցությունն առողջության վրա, բարձր ՄԶԻ ունեցող որոշ խմբերում դիտվում է առողջական վիճակի լավացման դեպքեր, և այս ֆենոմենը հայտնի է որպես ճարպակալման գոյատևման պարադոքս[77]։ Պարադոքսն առաջին անգամ նկարագրվել է 1999 թվականին հեմոդիալիզ ստացող գեր կամ ճարպակալված մարդկանց մոտ[77], և որպես հետևանք նրանց մոտ հայտնաբերվել է սրտային անբավարարություն և պերիֆերիկ զարկերակների ախտահարում[78]։

Սրտային անբավարարություն ունեցող մարդկանց մոտ, ում ՄԶԻ-ն 30.0-34.9 կգ/մ2 էր, մահացությունն ավելի ցածր էր, քան նորմալ քաշ ունեցողների մոտ։ Սա բացատրվում է այն փաստով, որ մարդիկ հաճախ կորցնում են քաշ, քանի որ ծանր և զարգացող հիվանդության պատճառով[79]։ Նմանատիպ արդյունքներ են ստացվել նաև սրտային հիվանդությունների այլ տիպեր ունեցողների մոտ։ I աստիճանի ճարպակալում և սրտային հիվանդություն ունեցող մարդկանց մոտ հետագայում սրտային խնդիրներ ունենալու ռիսկն ավելի մեծ չէ, քան նորմալ քաշ ունեցողների, ովքեր նույնպես ունեն սրտային հիվանդություն։ Սակայն ծանր աստիճանի ճարպակալում ունեցող մարդկանց մոտ, ամեն դեպքում, հետագայում սիրտ-անոթային խնդիրների զարգացման ռիսկն մեծանում է[80][81]։ Նույնիսկ աորտոկորոնար շունտավորումից հետո գեր և ճարպակալում ունեցող մարդկանց շրջանում մահացության ռիսկի բարձրացում չի դիտվում[82]։ Հետազոտություններից մեկի համաձայն նման վերապրելիությունը կարելի է բացատրել նրանով, որ սրտային խնդիրների ի հայտ գալուց հետո ճարպակալում ունեցող մարդիք ավելի ագրեսիվ բուժում են ստանում[83]։ Ըստ մեկ այլ հետազոտության՝ պերիֆերիկ զարկերակային ախտահարմամբ անձանց մոտ հայտնաբերվում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ), ապա ճարպակալումն այլևս ոչ մի էական նշանակություն չի ունենում[78]։

Պատճառներ

Ավելորդ քանակի սննդային էներգիայի և սահմանափակ ֆիզիկական ակտիվության համատեղումը համարվում է ճարպակալման առաջացման հիմնական պատճառը մեծ մաս դեպքերում[84]։ Քիչ դեպքերում է պատճառը լինում  առաջնահերթ պայմանավորված գենտիկական, բժշկական պատճառներով կամ հոգեկան հիվանդությամբ[85]։ Ընդհակառակը, ճարպակալման աճող տեմպերը  հանրային մակարդակով, կապված են հասանելի և ախորժաբեր սննդամթերքների[86], մեքենաների նկատմամբ կախվածության և մեխանիկացված արտադրության առաջացման աճով[87][88]։

Ըստ 2006 թվականի հոդվածներից մեկի՝ տարբերակվել են ճարպակալման առաջացման ռիսկի այլ 10 հնարավոր պատճառներ՝ 1. անբավարար քուն, 2. ներզատական խանգարումներ (միջավայրի պոլյուտանտներ, որոնք միջամտում են լիպիդային փոխանակությանը), 3. շրջակա միջավայրի ջերմաստիճանի փոփոխականության նվազում, 4. ծխելու հաճախականության նվազում, քանի որ ծխելն ընկճում է ախորժակը, 5. քաշի ավելացմանը բերող դեղորայքների օգտագործում (օր․՝ ատիպիկ հոգեմետ դեղեր), 6.  այնպիսի էթնիկական և տարիքային խմբերի համեմատական աճ, որոնք հակված են ավելի ծանր քաշ ունենալու, 7. հղիություն մեծ տարիքում (որը կարող է բերել ճարպակալման նախատրամադրվածության առաջացմանը երեխայի մոտ), 8. էպիգենետիկ ռիսկի գործոններ, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ, 9. բարձր ՄԶԻ-ի բնական ընտրություն, 10. ընտրողական զուգավորումը, որը մեծացնում է ճարպակալման ռիսկի գործոնների հավանականությունը, (որը կարող է բերել ճարպակալած մարդկանց թվի ավելացմանը՝ մեծացնելով պոպուլյացիայի ներսում շեղումները՝ կապված քաշի ավելացման հետ)[89]։ Չնայած կան ճարպակալման առաջացման հավանականության վրա տվյալ մեխանիզմների ազդեցությունը հաստատող փաստեր, դրանք ոչ այնքան համոզիչ են, և շատ հեղինակներ պնդում են, որ այս գործոնները շատ ավելի քիչ նշանակություն ունեն, քան նախորդ գլխում քննարկվածները։

1961

2001–03

Օրական մեկ անձի կողմից սննդակարգի միջոցով ընդունվող էներգետիկ արժեքի քարտեզ 1961 թվականին (ձախ) և 2001-2003 թվականներ (աջ)[90] 1 շնչին հասնող կալորիաներ 1 օրում

     no data     <1,600 (<6,700)     1,600–1,800 (6,700–7,500)     1,800–2,000 (7,500–8,400)     2,000–2,200 (8,400–9,200)     2,200–2,400 (9,200–10,000)     2,400–2,600 (10,000–10,900)

     2,600–2,800 (10,900–11,700)     2,800–3,000 (11,700–12,600)     3,000–3,200 (12,600–13,400)     3,200–3,400 (13,400–14,200)     3,400–3,600 (14,200–15,100)     >3,600 (>15,100)

Սննդակարգ

2016 թվականի վերանայումը հաստատեց սննդի չարաշահումն որպես  ճարպակալում առաջացնող հիմնական գործոն[91]։ Բնակչության յուրաքանչյուր շնչին բաժին ընկնող սննդային էներգիամատակարարումը միանգամայն տարբերվում է տարբեր տարածաշրջանների և երկրների միջև։ Այն նշանակալի փոփոխվել է նաև ժամանակի ընթացքում[90]։ 1970 թվականի սկզբից մինչ 1990 թվականի վերջ  միջին սննդային էներգիան, որը հասանելի է 1 շնչին 1 օրում (գնված ուտելիքի քանակը), ավելացել է ամբողջ աշխարհում, բացառությամբ՝ Արևելյան Եվրոպայի։ 1996 թ․ Միացյալ Նահանգներն ունեցել են 1 անձին բաժին ընկնող ամենաբարձր ցուցանիշը՝ 3.654 կալորիա (15.290 կՋ)[90]։ Այս ցուցանիշը հետագայում 2003 թվականին աճել է մինչև 3.754 կալորիա (15.710 կՋ)[90]։ 1990-ականների վերջում եվրոպացիներին բաժին է ընկել 3.394 կալորիա (14.200 կՋ) / շնչին, Ասիայի զարգացած շրջաններում ՝ 2.648 կալորիա (11.080 կՋ) / շնչին, Սահարայի հարավային շրջաններում ՝ 2.176 կալորիա (9.100 կՋ) / շնչին[90][92]։ Հաստատվել է ընդհանուր օգտագործվող սննդի էներգիայի կապը ճարպակալման հետ[93]։

Յուրաքանչյուր շնչին բաժին ընկնող սննդային էներգիայի քանակը աշխարհում 1961-2002 թվականներին[90]

Ամբողջ աշխարհում հասանելի սնման ուղեցույցները[94] չնչին չափով կարողացան լուծել սննդի չարաշահումը և անառողջ սնման խնդիրը[95]։ 1971-2000 թվականներին ճարպակալման աստիճանը ԱՄՆ-ում աճել 14.5%-ից մինչև 30.9%[96]։ Միևնույն ժամանակահատվածում նկատվել է նաև կիրառվող սննդային էներգիայի միջին արժեքի աճ։ Կանանց համար միջին արժեքի աճը կազմել է 335 կալորիա (1.400 կՋ) օրական (1,542 կալորիա (6,450 կՋ) 1971 թվականին, իսկ 2004 թվականին 1.877 կալորիա (7.850 կՋ)), մինչդեռ տղամարդկանց մոտ աճը կազմել է 168 կալորիա (700կՋ) օրական (2.450 կալորիա (10.300 կՋ) 1971 թվականին և 2.618 կալորիա (10.950 կՋ) 2004 թվականին)։ Այս լրացուցիչ սննդային էներգիայի մեծ մասը պայմանավորված է գլխավորապես ածխաջրերի կիրառմամբ, այլ ոչ թե ճարպերի[97]։ Այս հավելյալ ածխաջրերի հիմնական աղբյուր են հանդիսանում քաղցրահամ ըմպելիքների օգտագործման ավելացումը, որոնք կազմում են ամերիկացի երիտասարդների օրական սննդակարգի 25%-ը[98], և կարտոֆիլի չիպսերը[99]։ Համարվում է, որ քաղցրահամ ըմպելիքների, ինչպիսիք են՝ ոչ ալկոհոլիկ խմիչքները, գազավորված, մրգային, էներգետիկ, վիտամինային ըմպելիքները և սառը թեյերը[100][101] նպաստում են ճարպակալման հաճախության առաջացմանը, ինչպես նաև մեծացնում են շաքարային դիաբետ տիպ 2[102] և մետաբոլիկ սինդրոմի ռիսկի առաջացմանը։ Վիտամին D անբավարարությունը կապված է այն հիվանդությունների հետ, որոնք ասոցացվում են ճարպակալման հետ։

Քանի որ մեծանում է հասարակության կախվածությունը բարձր էներգետիկ արժեքով, մեծ չափաբաժիններով, արագ սննդից, կապն արագ սննդի և ճարպակալման միջև ավելի է կարևորվում[103]։ 1977-1995 թվականներին ԱՄՆ-ում դիտվել է արագ սննդի օգտագործման եռապատկում, իսկ ընդունվող սննդի էներգետիկ արժեքի քառապատկում[104]։

Եվրոպայում և ԱՄՆ-ում գյուղտնտեսության և տեխնիկայի զարգացումը բերեց սննդամթերքի գների իջեցմանը։ Միացյալ Նահանգներում եգիպտացորենի, սոյայի, ցորենի և բրնձի սուբսիդավորումը բերեց նրան, որ վերամշակված սննդի հումքերը դարձան զգալի ավելի էժան՝ ի համեմատ մրգերի և բանջարեղենի[105]։ Կալորիաների հաշվարկման օրենքը և պարունակվող սննդանյութերի վերաբերյալ պիտակները փորձեցին օգնել մարդկանց կատարել ընտրություն՝ ի օգուտ ավելի առողջ սննդի, ինչպես նաև գիտակցել օգտագործվող սննդամթերքի էներգետիկ արժեքի աստիճանը։

Ճարպակալած մարդիք մշտապես թերագնահատում են իրենց կողմից ընդունվող սննդի քանակը՝ ի տարբերություն նորմալ քաշ ունեցողների[106]։ Այս փաստը հաստատվել է փորձերի միջոցով, որոնք անցկացվել են կալորիմետրիկ սենյակներում[107] և անմիջական դիտման միջոցով։

Նստակյաց կենսակերպ

Նստակյաց, պասիվ ապրելակերպը նշանակալի դեր է խաղում ճարպակալման հարցում[108]։ Ամբողջ աշխարհում տեղի է ունեցել տեղաշարժ դեպի քիչ ֆիզիկական ակտիվություն պահանջող աշխատանքներ[109][110][111], և ներկայումս ամբողջ աշխարհի  նվազագույնը 30% բնակչության մոտ առկա է ֆիզիկական ակտիվության անբավարարություն[110]։ Սա առաջին հերթին պայմանավորված է փոխադրամիջոցների ավելացմամբ, և տանը աշխատուժ-խնայող տեխնիկայի կիրառմամբ[109][110][111]։ Երեխաների շրջանում ֆիզիկական ակտիվության անբավարարությունը բացատրվում է քիչ քայլելով և անբավարար ֆիզդաստիարակությամբ[112]։ ԱՀԿ-ն նշում է, որ ամբողջ աշխարհում մարդիք ավելի քիչ են նախընտրում ակտիվ հանգստը, մինչդեռ Ֆինլանդիայում[113] և ԱՄՆ-ում[114] կատարված հետազոտությունների համաձայն, առկա է ֆիզիկական ակտիվության և ակտիվ ժամանց անցկացնելու ոչ նշանակալի աճի տենդենց։ 2011 թվականին երեխաների ֆիզիկական ակտիվության մասին հետազոտությունների ամփոփման համաձայն՝ ֆիզակական ակտիվ ժամանցը այդքան մեծ ազդեցություն չի կարող ունենալ։

Եվ՛ երեխաների, և՛ մեծահասակների շրջանում առկա է անմիջական կապ ճարպակալման ռիսկի և հեռուստադիտման տևողության միջև։ 63-73 հետազոտությունների (86%) ուսումնասիրությունը ցույց է տվել երեխաների ճարպակալման հաճախականության և ԶԼՄ-ների ազդեցության աճի միջև առկա կապը, որը համապատասխանում է հեռուստացույցի առջև անցկացվող ժամանակի աճի հետ։

Նստակյաց, պասիվ ապրելակերպը նշանակալի դեր է խաղում ճարպակալման հարցում։ Համաշխարհային աշխատաշուկայում կատարվել է հսկայական տեղաշարժ դեպի ֆիզիկական ակտիվություն չպահանջող աշխատանքները, և ներկայումս ամբողջ մարդկության նվազագույնը 30%-ի մոտ առկա է ֆիզիկական ծանրավեռնվածության անբավարարություն։ Սա առաջին հերթին պայմանավորված է փոխադրամիջոցների և տանը աշխատուժ-խնայող տեխնիկայի կիրառմամբ։ Երեխաների շրջանում ֆիզիկական ակտիվության անբավարրարությունը բացատրվում է քիչ քայլելով և անբավարար ֆիզդաստիարակությամբ։ ԱՀԿ-ն նշում է, որ ամբողջ աշխարհում մարդիք ավելի քիչ են նախընտրում ակտիվ հանգստի անցկացումը, մինչդեռ Ֆինլանդիայում և ԱՄՆ-ում կատարված հետազոտությունների համաձայն, առկա է համապատասխանաբար՝ ֆիզիկական ակտիվության և ակտիվ ժամանց անցկացնելու ոչ նշանակալի աճի տենդենց։ 2011 թվականին երեխաների վերաբերյալ կատարված հետազոտությունների ամփոփման համաձայն՝ ֆիզակապես ակտիվ ժամանցը չի կարող ունենալ արտահայտված ազդեցություն[115]։

Եվ՛ երեխաների, և՛ մեծահասակների շրջանում առկա է անմիջական կապ ճարպակալման ռիսկի և հեռուստադիտման տևողության միջև[116][117][118]։ 63-73 հետազոտությունների (86%) ամփոփումը ցույց է տվել երեխաների ճարպակալման հաճախականության և ԶԼՄ-ների ազդեցության աճի միջև առկա կապը՝ համարժեք հեռուստացույցի առջև անցկացվող ժամանակի աճի[119]։

Գենետիկա

1680 թվականին Խուան Կարենո դե Միրանդայի կողմից պատկերված աղջիկ, ով հավանաբար տառապել է Պրադեր-Վիլլի համախտանիշով

Մարդու գենոմի 41 հատվածներ կապված են ճարպակալման զարգացման հետ, երբ առկա են միջավայրի նպաստող գործոններ[120]։ FTO-գենի (ճարպի քանակի և ճարպակալման հետ կապակցված գեն) 2 ալելներն ունեցող մարդկանց մոտ հայտնաբերվել է միջինում 3-4 կգ ավել քաշ և ճարպակալման 1.67 անգամ ավելի բարձր ռիսկ՝ համեմատած այս ռիսկային ալելները չունեցողների հետ[121]։ Գենետիկ վարիացիաներով պայմանավորված մարդկանց տարբեր ՄԶՑ ունենալը ուսումնասիրվել է 6%-ից 85%-ով՝ կախված պոպուլյացիաներից[122]։

Ճարպակալումը հանդիսանում է մի շարք համախտանիշների առանձնահատուկ նշանը, այդ թվում՝ Պրադեր-Վիլլի համախտանիշ, Բարդեթ-Բիեդլի համախտանիշ, Կոհենի համախտանիշ և MOMO-համախտանիշ։ (Ոչ համախտանշային ճարպկալում տերմինը հաճախ կիրառվում է նշված վիճակները բացառելու համար)[123]։ Ճարպակալման վաղ դրսևորմամբ մարդկանց մոտ (վաղ ախտորոշված ճարպակալում՝ մինչև 10 տարեկան և միջին նորմալ արժեքից 3 անգամ ավելի քաշ), 7% դեպքերում հայտնաբերվում է կետային մուտացիա[124]։

Առավելապես ժառանգական գործոնի, այլ ոչ առանձին գեների նշանակութունն ուսումնասիրող հետազոտությունները ցույց են տվել, որ 2 ճարպակալած ծնողների երեխաների 80%-ը ևս ճարպակալած է, մինչդեռ նորմալ քաշ ունեցող ծնողների զավակների միայն 10%-ի մոտ է հայտնաբերվում ճարպակալում[125]։ Միևնույն միջավայրայրային գործոններին ենթարկվող տարբեր մարդիք, պայմանավորված տարբեր գենետիկական հատկանիշներով, ունեն ճարպակալմամբ տառապելու տարբեր ռիսկ[126]։

Խնայող գենի հիպոթեզի (անգլ.՝ thrifty phenotype hypothesis) համաձայն՝ սննդի անբավարարության հետևանքով էվոլուցիոն զարգացման ընթացքում ձևավորվել է մարդկանց հակվածություն դեպի ճարպի կուտակումը։ Սննդի առատության բացառիկ շրջաններում ճարպի տեսքով էներգիայի կուտակումը համարվել է նպաստավոր՝ սննդի հասանելիության տատանումներով աչքի ընկնող ժամանակահատվածներում, քանի որ սովի ժամանակ մեծ քանակությամբ ճարպային հյուսվածք ունեցող անհատներն ունեին գոյատևելու ավելի մեծ հնարավորություն։ Իսկ կայուն սննդի աղբյուր ունեցող հասարակության համար այս ճարպ կուտակելու հատկանիշն արդեն ստանում է պակաս հարմարողական բնույթ[127]։ Այս տեսակետը հանդիպեց մի շարք քննադատությունների, իսկ այլ էվոլուցա-հիմնված տեսություններից առաջարկվեցին փոփոխական գենի (անգլ.՝ drifty gene hypothesis) և խնայող ֆենոտիպի (անգլ.՝ thrifty phenotype hypothesis) հիպոթեզները[128][129]։

Այլ ախտահարումներ

Որոշ ֆիզիկական և հոգեկան խանգարումներ, նաև դրանց բուժման համար կիրառվող դեղորայքներ կարող են բարձրացնել ճարպակալման ռիսկը։ Ճարպակալման ռիսկի աճին բերող հիվանդությունների շարքում, ներառյալ յուրահատուկ գենետիկ համախտանիշները (վերևում թվարկված) դասվում են՝ հիպոթիրեոիդիզմը, Կուշինգի հիվանդությունը/համախտանիշը, աճի հորմոնի անբավարարությունը[130], ինչպես նաև սնման խանգարումները՝ սննդընդունման պահվածքի խանգարում (անգլ.՝ binge eating disorder) և գիշերային սնման համախտանիշ (անգլ.՝ night eating disorder)[32]: Ամեն դեպքում ճարպակալումը չի ընդունվում որպես հոգեկան շեղում և չի ներառվում հոգեկան հիվանդությունների դասակարգման մեջ[131]։ Գիրության և ճարպակալման ռիսկն առավել բարձր են հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդների մոտ՝ ի համեմատ անհատների, ովքեր չունեն հոգեկան խնդիրներ[132]։

Որոշ դեղորայքներ կարող են բերել քաշի ավելացման և մարմնակազմության փոփոխության։ Դրանց թվին են պատկանում ինսուլինը, սուլֆոնիլուրեազան, թիազոլիդիդիոնները, ատիպիկ հոգեմետ դեղերը, հակադեպրեսանտները, ստերոիդները, որոշ հակացնցումայիններ (ֆենիտոին և վալպրոատ), պիզոտիֆեն և օրալ հակաբեղմնավորիչների որոշ տեսակներ[32]։

Սոցիալական դետերմինանտներ

Հիվանդությունների ցուցակը (Յամաի նօ Սոշի, ուշ 12-րդ դար) նկարագրում է ճարպակալմամբ տառապող վաշխառու կնոջը, համարելով այն հարուստների հիվանդությունը

Թեկուզ և գենետիկ գործոնի ազդեցությունը շատ կարևոր է ճարպակալման զարգացման հարցում, այնուամենայնիվ այն չի բացատրում ներկայիս ցավալի աճը առանձին երկրներում կամ գլոբալ[133]։ Համարվում է, որ անհատական մակարդակում ճարպակալման բերում է ընդունվող էներգիայի զգալի գերաազանցումն էներգիայի ծախսին, սակայն հանրային մակարդակում ավելի քննարկելի է այդ անհավասրակշռության պատճառները։ կան բազմաթիվ տեսակետներ այդ ֆենոմենի բացատրության համար, սկայան ավելի ընդունելին համարվում է բազմագործոնային բնույթը։

ՄԶՑ-ի և սոցիալական դիքրի միջև առկա փոխհարաբերությունը տարբեր է ամբողջ աշխարհում։ Ըստ 1989 թվականի տվյալների՝ բարձր ծավին պատկանող կանանց շրջանում ճարպակալման առաջացման հավանականությունը քիչ հավանական է։ Իսկ տղամարդկանց շրջանում նման կապի առկայություն չի նկատվում։ Զարգացող երկրներում բարձր խավին պատկանող կանայք, տղամարդիք և երեխաներն ավելի հաճախ են տառապում ճարպակալմամբ[134]։ Նշված արդյունքների թարմացումը, կատարված 2007 թվականին, հայտաբերել է միևնույն փոխհարաբերությունը, սակայն վերջին դեպքում այն եղել է ավելի թույլ։ Կորելացիայի նման նվազումն աառավելապես բացատրվում է գլոբալիզացիայով[135]։ Զարգացած երկրներում ճարպակալած մեծահասկաների և ավելցուկային քաշով դեռահասների թիվը կորելացվում է եկամտի հետ։ Միևնույն փոխհարաբերությունը դիտվում է նաև ԱՄՆ-ի նահանգներում․ ավելի մեծաքանակ թվով հասուն մարդիք, նույնիսկ բարձր խավին պատկանող, տառապում են ճարպակալմամբ առավել անհամասեռ նահանգներում[136]։

Սոցիալական դիրքի և ՄԶՑ-ի միջև առկա ասոցիացիայի վերաբերյալ մի շարք բացատրություններ են առաջ քաշվել։ Համարվում է, որ զարգացած երկրներում հարուստ մարդիք ավելի մեծ հնարավորություններ ունեն սննդարար մթերքներ օգտագործելու, բարձր ֆիզիկական պատրաստվածություն ունենալու համար և նրանք ենթարկվում են ավելի մեծ ճնշման հասարակության կողմից և ավելի։ Չզարգացած երկրներում դիտվող օրինաչափությունները պայմանավորվում են սննդի ձեռք բերման ունակություններով, ֆիզիկական ջանքեր պահանջող աշխատանքներով և մարմնի մեծ չափսեր ունենալուն խթանող մշակութային սովորություններով[135]։ Մարդկանց վերաբերմունքը մարմնի քաշի հանդեպ ևս շատ կառևոր դեր է կատարում։ Ժամանակի ընթացքում ՄԶՑ-ի փոփոխություններ դիտվում են ընկերների, քույր-եղբայրների և ամուսինների միջև[137]։ Սթրեսը և ցածր սոցիալական դիրքի ընկալումը բարձրացնում են ճարպակալման ռիսկը[136][138][139]։

Անհատական քաշի վրա զգալի ազդեցություն ունի ծխելը։ Ծխելը դադարեցնելուց հետո 10 տարվա ընթացքում տղամարդկանց շրջանում դիտվում է քաշի ավելացում 4.4 կիլոգրամ (9.7 ֆունտ), իսկ կանանց շրջանում՝ 5.0 կիլոգրամով (11.0 ֆունտ)[140]։ Ամեն դեպքում ծխելը փոքր ազդեցություն ունի ճարպակալման համընդհանուր մակարդակի վրա[141]։

ԱՄՆ-ում զավակների թիվը ևս կորելացվում է ճարպակալման ռիսկի հետ։ Յուրաքանչյուր երեխայի ծննդի հետ ճարպակալման ռիսկն աճում է կանանց մոտ 7%-ով, իսկ տղամառդկանց մոտ՝ 4%-ով[142]։ Սա կարող է հավանաբար բացատրվել նրանով, որ ծնողից կախվածություն ունեցող երեխաների առկայության պարագայում նվազում է ֆիզիկական ակտիվությունը արևմտյան շրջանի ծնողների կյանքում[143]։

Զարգացող երկրներում ուրբանիզացիան ևս մեծ դեր է խաղում ճարպակալման հարցում։ Չինաստանում համընդհանուր ճարպակալման մակարդակը կազմում է 5%, սակայն որոշ քաղաքներում այն հասնում է 20%-ի[144]։

Զարգացող երկրներում ճարպակալման մակարդակի աճի այլ նպաստող գործոն կարող է հանդիսանալ կյանքի վաղ շրջանում թերսնուցումը[145]։ Թերսնուցման հետևնքով զարգացող էնդոկրին վերակառուցումները բերում են նրան, որ օրգանիզմը սկսում է կուտակել ճարպը՝ սննդամթերքի հասանելի դառնալուց հետո[145]։

Կոգնիտիվ համճարակաբանական տվյալների վերաբերյալ կատարվախ բազմաթիվ հետազոտությունների համաձայն ճարպակալումը սերտ կապված է ճանաչողական անբավարարության հետ[146]։ Սակայն ներկայումս դեռևս պարզ չէ, ադյոք ճարպակալումն է հարուցում ճանաչողական անբավարարություն, թե՝ հակառակը։

Աղիքային միկրոֆլորա

Ինֆեկցիոն ագենտների ազդեցության դերը նյութափոխանակության վրա գտնվում է դեռևս սկզբնական փուլում։ Հայտնաբերվել է աղիքային ֆլորայի տարբերություն նիհար և ճարպակալած մարդկանց մոտ։ Կան նշաններ, որ գեր և նիհար մարդկանց աղիքային միկրոֆլորան կարող է ունենալ իր ազդեցությունը նյութափոխանակային պոտենցիալի վրա։ Համարվում է, որ նյութափախանակային պոտենցիալի վրա այս ազդեցությունը բերում է էներգիա կուտակելու ունակության, որն էլ նպաստում է ճարպակալմանը։ Արդյոք այս տարբերությունները ճարպակալման անմիջական պատճառ են, թե հանդիսանում են դրա հետևանք, դեռևս պետք է պարզաբանել[147]։

Ճարպակալաման և վիրուսների միջև առկա կապը հայտնաբերվել է մարդկանց և կենդանիների տարբեր տեսակների մոտ։ Այս կապի դերը ճարպակալման հաճախականության ավելացման հարցում ևս դեռ հստակեցման կարիք ունի[148]։

Այլ գործոններ

Մի շարք ակնարկներ հայտնաբերել են կապ կարճատև քնի և ճարպակալման միջև[149][150]։ Արդյոք դրանցից մեկը համարվում է մյուսի պատճառ, պարզ չէ[150]։ Անգամ,եթե կարճատև քունը բերում է քաշի ավելացմանը, պարզ չէ, ինչ աստիճանի է այն ազդում, կամ արդյոք օգտակար ազդեցություն կունենա քնի երկարացումը[151]։

Անհատականության որոշ առանձնահատկություններ կապված են ճարպակալման հետ[152]։ Նյարդայնությունը, դյուրագրգռականությունը, գերզգայունությունը ավելի հաճախ հանդիպում են այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են ճարպակալմամբ, մինչդեռ բարեխղճությունն ու ինքնավստահությունը ավելի հազվադեպ է հայտնաբերվում ճարպակալված մարդկանց մոտ[152][153]։

Ախտաֆիզիոլոգիա

Համեմատություն լեպտին արտադրելու ունակությունից զուրկ և դրա հետևանքով ճարպակալած մկան (ձախ) և նորմալ մկան (աջ) միջև

Ճարպակալման զարգացման և պահպանման հիմքում ընկած են բազմաթիվ հնարավոր ախտաֆիզիոլոգիական մեխանիզմներ[154]։ Հետազոտական այս դաշտը գրեթե անհասկանալի էր մինչև 1994 թվականը, երբ Ջ․ Մ․ Ֆրիդմանի լաբորատորիայի կողմից հայտաբերվեց լեպտին գենը[155]։ Չնայած լեպտինն ու գրելինն արտադրվում են պերիֆերիայում, դրանք կարգավորում են ախորժակը՝ ազդելով կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) վրա։ Մասնավորապես դրանք և այլ ախորժակ-կապակցված հորմոններն ազդում են հիպոթալամուսի վրա, որը գտնվում է գլխուղեղում և հանդիսանում է սննդի ընդունումն ու էներգիայի ծախսը կարգավորող կենտրոնը։ Հիպոթալամուսում ընթացող բազմաթիվ մեխանիզմներ ունեն իրենց դերն ախորժակի գործարկման մեջ, մասնավորապես՝ առավել լավ ուսումնասիրված է մելանոկորտինային ուղին[154]։ Այդ ուղին սկսվում է հիպոթալամուսի կամրջաձև կորիզներից (անգլ.՝ arcuate nucleus), որտեղից էլ ազդակները հաղորդվում են դեպի կողմնային (անգլ.՝ lateral hypothalamus) և վենտրոմեդիալ (անգլ.՝ ventromedial hypothalamus) հիպոթալամուս՝ համապատասխանաբար ուղեղի քաղցի և հագեցման կենտրոններ[156]։

Աղեղնաձև կորիզները պարունակում են երկու տարբեր տեսակի նեյրոններ[154]։ Առաջին խումբն արտադրում է նեյրոպոպտիդ Y (անգլ.՝ NPY) և ագուտի-ասոցացված պեպտիդ (անգլ.՝ AgRP), որոնք ունեն դրդիչ ազդեցություն կողմնային հիպոթալամուսի և ընկճող ազդեցություն վենտրոմեդիալ հիպոթալամուսի վրա։ Երկրորդ խումբն արտադրում է պրո-օպիոմելանոկորտին (անգլ.՝ POMC) և կոկաին- և ամֆետամին -կարգավորող տրանսկրիպտ (անգլ.՝ CART), որոնք ունեն հակառակ ազդեցություն՝ ընկճում են կողմնային և դրդում՝ վենտրոմեդիալ հիպոթալամուսը։ Հետևաբար՝ NPY/AgRP նեյրոնները խթանում են քաղցի և ընկճում՝ հագեցման զգացումները, մինչդեռ POMC/CART նեյրոնները խթանում են հագեցման և ընկճում՝ քաղցի զգացումները։ Աղեղնաձև կորիզի երկու խումբ նեյրոններն էլ մասնակիորեն կարգավորվում են լեպտինով։ Վերջինը արգելակում է NPY/AgRP և խթանում՝ POMC/CART խումբը։ Այսպիսով՝ լեպտինի ազդանշանման անբավարարությունը, պայմանավորված լեպտինի անբավարարությամբ կամ լեպտինի հանդեպ կայունությամբ, բերում է չափից ավելի գերսնման, և կարող է պայմանավորել ճարպակալման որոշ գենետիկական և ձեռքբերովի ձևերը[154]։

Հանրային առողջություն

Ըստ ԱՀԿ-ի կանխատեսման՝ ավելորդ քաշն ու ճարպակալումը շուտով զբազեցնելու են ավանդական հանրային հիվանդությունների տեղը, ինչպիսիք են՝ թերսնուցումն ու ինֆեկցիոն հիվանդությունները, և դառնալու են ամենանշանակալի պատճառը վատ առողջության[157]։ Ճարպակալումը հանդիսանում է հանրային առողջապահության և կառավարության կարևոր խնդիր՝ պայմանավորված իր տարածվածությամբ, ծախսերով և ազդեցությամբ առողջության վրա[158]։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կանխարգելիչ ծառայության օպերատիվ խումբը խորհուրդ է տալիս ճարպակալմամբ տառապող մեծահասակների մոտ կատարել հետագա վարքային միջամտությունների սկրինինգ հսկողություն[159]։ Հանրային առողջապահության ջանքերն ուղղված են հասկանալու և ուղղելու միջավայրային այն գործոնները, որոնք պատասխանատու են ճարպակալման տարածվածության մեծացման համար։ Ջանքերն ուղղված են պետական մակարդակով դպրոցական սննդի փոխհատուցման ծրագրի մշակմանը, երեխաների շրջանում անառողջ սննդի անմիջական գովազդման սահմանափակմանը[160], և դպրոցում շաքար պարունակող քաղցրավենիքների հասանելիության նվազեցմանը[161]։ Առողջապահության Համաշխարհարային Կազմակերպությունն առաջարկում է հարկեր գանձել քաղցրեցված ըմպելիքներից[162]։ Քաղաքային միջավայրի կառուցումն ուղղված է մեծացնել զբոսայգիների հասանելիությունն ու զարգացնել հետիոտնային երթուղիները[163]։

Զեկույցներ

Մի քանի կազմակերպություններ հրապարակել են ճարպակալմանը վերաբերվող զեկույցներ։ 1998 թվականին հրապարակվեցին ԱՄՆ֊ի առաջին պետական ուղեցույցները՝ «Մեծահասակների վելցուկային քաշի և ճարպակալման տարբերակման, գնահատման և բուժման կլինիկական ուղեցույցներ․ Ապացույցների Զեկույց» անվամբ (անգլ.՝ "Clinical Guidelines on the Identification, Evaluation, and Treatment of Overweight and Obesity in Adults: The Evidence Report" ): 2006 թվականին Կանադայի Ճարպակալման Ասոցիացիան (անգլ.՝ Canadian Obesity Network) հրապարակեց «Մեծահասակների և երեխաների ճարպակալման վարման և կանխարգելման կանադական կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ» (անգլ.՝ "Canadian Clinical Practice Guidelines (CPG) on the Management and Prevention of Obesity in Adults and Children"): Վերջինս բազմակողմանի ապցույց֊հիմնված ուղեցույց է հանդիսանում, ուղղված մեծահասակների և երեխաների ճարպակալման վարմանն ու կանխարգելմանը[84]։

Միացյալ Թագավորությունում Թերապևտների թագավորական քոլեջի (անգլ.՝ Royal College of Physician) Հանրային առողջության ֆակուլտետի (Faculty of Public Health) և Մանկաբուժության և մանկական առողջության թագավորական քոլեջի (անգլ.՝ Royal Collage of Paediatrics and Child Health) կողմից հրապարակվեց «Մատնանշելով խնդիրները» (անգլ.՝ "Storing up Problems") հոդվածը, որը բարձրաձայնում էր ճարպակալման աճող խնդրի մասին՝ Միացյալ Թագավորությունում[164]։ 2006 թվականին Արողջության և կլինիկական գերազանցության ազգային ինստիտուտը (անգլ.՝ NICE) հրապարակեց ճարպակալման ախտորոշման և վարման ուղեցույցը՝ քաղաքականության և տեղական կառավարման վրա ճարպակալման ազդեցության վերաբերյալ[165]։ 2007 թվականին Դերեկ Ուոլնեսի (անգլ.՝ Derek Walness) կողմից Թագավորական ֆոնդի (անգլ.՝ King's Fund) համար պատրաստված զեկույցը զգուշացնում էր, որ հետագա քայլեր չձեռնարկելու դեպքում ճարպակալումը ծանր ֆինանսական հարված կարող է հասցնել Ազգային Առողջապահական Ծառայությանը (անգլ.՝ National Health Service)[166]։

Ճարպակալման աճի խնդրի լուծման մոտեցումը կրում է կոմպլեքսային բնույթ։ Ճարպակալման գործելու քաղաքականության (անգլ.՝ Obesity Policy Action) հարթակը չափման միավորները բաժանվում են «վերընթաց», «միջին ընթացքի» և «վարընթաց» քաղաքականությունը։ «Վերընթաց» քաղաքականությունը հետևում է հանրային փոփոխություններին, «միջին ընթացքի»-նը փորձում է փոխել անհատների ապրելակերպը՝ ճարպակալաման կանխարգելման համար, իսկ «վարընթաց»֊ը՝ բուժել արդեն ախտահարված մարդկանց[167]։

Կառավարում

Ճարպակալման հիմնական բուժումը բաղկացած է սննդակարգից և ֆիզիկական վարժություններից։ Դիետայի ծրագրերը կարող են բերել քաշի կորստին շատ կարճ ժամանակահատվածում[168], սակայն պահպանել այդ քաշի կորուստը դժվար է, և հաճախ պահանջվում է ֆիզիկական վարժությունների կատարում, ինչպես նաև մարդու ապրելակերպում սննդակարգի փոխարինում ավելի ցածր արժեք պարունակող սննդի մշտական կիրառմամբ[169][170]։

Կարճ ժամանակահատվածում քաշի նվազեցման համար նախատեսվող ցածր ածխաջրատային դիետայի օգտագործումն ավելի էֆեկտիվ է, քան ցածր ճարպեր պարունակող դիետաները[171]։ Ինչևէ երկարաժամկետ պահանջվող և ցածր-ածխաջրատային, և ցածր-ճարպային դիետաները համարժեք են իրենց էֆեկտիվությամբ։ 2014 թվականի ակնարկը հայտնաբերել է, որ սիրտ-անոթային հիվանդությունների և դիաբետի առաջացման ռիսկը կապված է տարբեր դիետաների հետ, որոնք կարծես թե նման են իրար[172]։ Ճարպակալման դեպքում Միջերկրածովյան սննդակարգի կիրառումը կարող է նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացման ռիսկը։ Քաղցրահամ ըմպելիքների օգտագործման իջեցումը նույնպես նպաստում է քաշի նվազեցմանը[171]։ Հաջողության ցուցանիշները երկարաժամկետ քաշի նվազեցման և ապրելակերպի փոփոխության ցածր են, և կազմում են 2-20%[173]։ Սննդակարգի և ապրելակերպի փոփոխությունները էֆեկտիվ են հղիության ժամանակ ավելորդ քաշի առաջացման դեպքում, որը կբերի լավ արդյունքների և մոր, և երեխայի մոտ[174]։ Ինտենսիվ վարքագծային խորհրդատվությունն առաջարկվում է այն մարդկանց ովքեր ունեն ճարպակալման և սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման բարձր ռիսկ[175]։

Հինգ դեղամիջոցներ ունեն ապացույցներ երկարատև օգտագործման համար․ օրլիստատ, լորկազերին, լիրագլուտիդ, ֆենտերմին-տոպիրամատ և նալտրեքսոն-բուպրոպիոն[176]։ Դրանք հանգեցնում են քաշի կորստի մեկ տարվա ընթացքում մինչև 3.0-ից 6.7 կգ-ը (6.6-14.8 ֆունտ), ի համեմատ պլացեբոյի[176]։ Օրլիստատը, լիրագլուտիդը և նալտրեքսոն-բուպրոպիոնը հասանելի են ԱՄՆ-ում և Եվրոպայում, իսկ լորկազերինը և ֆենտերմին-տոպիրամատը՝ միայն ԱՄՆ-ում[177]։ Եվրոպական կարգավորող մարմինները մասամբ մերժեցին այս վերջին երկու պրեպարատներ՝ լորազերինի սրտի կափույրների վրա առաջացրած խանգարումների պատճառով, և ֆենտերմին-տոպիրամատի ավելի ընդհանուր՝ սրտի և արյունատար անոթների խանգարումների առաջացման հետևանքով[177]։ Օրլիստատի կիրառումը կապված է ստամոքս-աղիքային տրակտի կողմնակի էֆեկտների առաջացման բարձր ցուցանիշների հետ[178], և կային մտահոգություններ երիկամների վրա բացասական ազդեցության վերաբերյալ[179]։  

Ճարպակալման բուժման ավելի էֆեկտիվ եղանակ է համարվում բարիատրիկ վիրաբուժությունը։ Պրոցեդուրաների տեսակները ներառում են լապարասկոպիկ կարգավորող ստամոքսային կապումը, Ռուի Y ստամոքսի շունտավորումը, ուղղահայաց ձեռնոցի ստամոքսէկտոմիան, բիլիոպանկրեատիկ դիվերսիան[176]։ Վիրաբուժության ընտրությունը ծանր աստիճանի ճարպակալման դեպքում կապված է երկարատև քաշի կորստի հետ,որը բարելավում է ճարպակալման պատճառով առաջացած հիվանդությունները[180], և իջեցնում է ընդհանուր մահացության դեպքերը։ Մի ուսումնասիրությունում հայտնաբերվել է քաշի կորուստ 14%-ից մինչև 25%(կապված կատարված վիրահատության տեսակից) 10 տարուց հետո, և 29% ընդհանուր մահացության բոլոր դեպքերի իջեցում, այլ քաշի նվազեցման միջոցներ կիրառելու համեմատ[181]։ Բարդություններն առաջանում են մոտավորապես 17% դեպքերում, իսկ 7% դեպքերում[180] կարիք է առաջանում կրկնակի վիրահատության։ Վիրահատության թանկարժեքության և հնարավոր ռիսկերի առաջացման պատճառով փնտրում են այլ, ոչ ինվազիվ, էֆեկտիվ մեթոդներ, ներառյալ այն մեթոդները, որոնք կզբաղեցնեն ստամոքսի պարունակությունը[182]։

Համաճարակաբանություն

Ճարպակալման տարածվածությունն աշխարհում տղամարդկանց (ձախ) և կանանց (աջ) շրջանում 2008 թվականին։

Վաղ պատմական ժամանակներում ճարպակալումը հանդիպում էր խիստ հազվադեպ, և հասու էր միայն նեղ շրջանի էլիտային, սակայն այնուամենայնիվ այն ընկալվում էր որպես առողջական խնդիր։ Բայց Վաղ ժամանակակից շրջանում (անգլ.՝ Early Modern period ) բարեկուցության տարածման հետ բնակչության ընդգրկվածությունը ճարպակալմամբ աճում էր[183]։

1997 թվականին ԱՀԿ-ն ճարպակալումը ճանաչեց որպես համաշխարհային էպիդեմիա[98]։ Ըստ ԱՀԿ-ի 2008 թվականի գնահատման նվազագույնը 500 միլիոն մեծահասակ (առավել քան 10%-ը) տառապում են ճարպակալմամբ, ընդ որում ավելի հաճախ կանանց, քան տղամարդկանց շրջանում[184]։ 2015-2016 թվականներին ԱՄՆ-ում խնդիր ունեցողներն կազմում էին մոտավոր 39.6% (տղամարդկանց 37.9%-ը և կանանց 41.1%-ը)[185]։

Ճարպակալման հանդիպման հաճախությունն աճում է նաև տարիքի հետ՝ մինչև 50-60 տարեկան[186] և ծանր աստիճանի ճարպակալման դեպքերի քանակը, հատկապես արագ աճում է ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում՝ համեմատած ամբողջ աշխարհի հետ[30][187][188]։

Երբեմնի բարձր եկամուտ ունեցող երկրների խնդիր հանդիսացող ճարպակալումը ներկայումս խիստ տարածված է ամբողջ աշխարհում և խնդիր է հանդիսանում թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրների համար[46]։ Նման աճը հատկապես ողբերգական կերպով զգացվում էր քաղաքային պայմաններում[184]։ Աշխարհի միակ տարածաշրջանը, որի համար բնորոշ չէ ճարպակալումը, հանդիսանում են Սահարայի հարավային շրջանները[32]։

Պատմություն

Ստուգաբանություն

Ճարպակալումը (անգլ.՝ Obesity) ծագում է լատին․՝  obesitas բառից, որը նշանակում է «գեր, ճարպոտ կամ լիքը», կազմված է Ēsus, որը հանդիսանում է edere -ի (ուտել) անցյալ կատարյալ ձևը, և ob (գեր, ավելի) բառերից[189]։ Օքսֆորդի անգլերեն բառարանի (անգլ.՝ The Oxford English Dictionary) տվյալների համաձայն այս բառն առաջին անգամ կիրառվել է 1611 թվականին Ռենդլ Կոթգրեիվի (անգլ.՝ Randle Cotgrave) կողմից[190]։

Պատմական դիրքորոշումներ

Միջին դարերում և վերածննդի ժամանակ ճարպակալումը հաճախակի է հանդիպել և դիտվել որպես հարստության և ազնվականության նշան: Տոսկանյան գնդապետ Ալեսսանդրո դել Բոռռո, վերագրվում է Չարլզ Մելլինին, 1645 թվական[191]
Վիլլենդորֆյան Վեներա ստեղծված 24.000-22.000 մ.թ.ա.

Հին հունական բժշկությունն ընդունում էր ճարպակալումը որպես առողջական խանգարում և նշում, որ այն նույն կերպ էր ընդունվում նաև Հին Եգիպտոսում[183]։ Հիպոկրատը գրում էր «Գիրությունը ինքնուրույն հիվանդություն չէ, բայց նախորդում է այլ հիվանդությունների»[32]։ Հնդիկ վիրաբույժ Սուշրուտան (Ք.ա. 6-րդ դար) կապում էր ճարպակալումը դիաբետի և սրտի խանգարումների հետ[192]։ Նա առաջարկում էր որպես ճարպակալման և նրա կողմնակի էֆեկտների բուժում ֆիզիկական ակտիվությունը[192]։ Մարդկության պատմությունը մեծ մաս դեպքերում աչքի էր ընկնում պայքարով սննդի անբավարարության դեմ[193]։ Այդ պատճառով պատմականորեն ճարպակալումը ընկալվում էր որպես հարստության և բարգավաճման նշան։ Այն առավելապես տարածված էր Եվրոպայում բարձր պաշտոնյաների շրջանում Միջին դարերում և Վերածննդի ժամանակ, ինչպես նաև Հին Արևելյան Ասիայի մշակույթում[194]։ Անգլիացի բժիշկ-հեղինակ Տոբիաս Վենները եղել է առաջիններից մեկն, ով դեռևս 17-րդ դարում հրապարակված անգլիալեզու գրքում նշել է ճարպակալումը որպես հանրային հիվանդություն[183][195]։

Արդյունաբերական հեղափոխության սկզբի հետ պարզ դարձավ, որ բնակչության ռազմական և տնտեսական հնարավորությունները կախված էին զինվորների և աշխատավորների մարմնի չափերից և ուժից[98]։ Մարմնի զանգվածի ինդեքսի միջին թվի աճը թերքաշից մինչև նորմալ քաշ խաղացել է նշանակալի դեր արդյունաբերական հասարակության զարգացման կյանքում[98]։ Քաշի և հասակի ավելացում է սկսվել դիտվել 19-րդ դարում զարգացած երկրներում։ 20-րդ դարի ընթացքում, երբ պոպուլիացիան հասավ հասակի իր գենետիկ պոտենցիալին, քաշը սկսեց աճել ավելի շատ, քան հասակը, ինչն էլ բերեց ճարպակալման զարգացմանը[98]։ 1950-ական թվականներին զարգացած երկրների ֆինանսական վիճակի բարելավմանը զուգընթաց նվազեց մանկական մահացությունը, սակայն առավել բնորոշ դարձան ճարպակալմամբ պայմանավորված սրտի և երիկամների ախտահարումները[98][196]։ Այս ժամանակահատվածում ապահովագրական կազմակերպությունները գիտակցեցին կապը ճարպակալման և կյանքի միջին տևողության միջև, որից հետո բարձրացավ ճարպակալմամբ տառապողների ապահովագրական վճարը[32]։

Պատմության ընթացքում մի շարք մշակույթներում ճարպակալումը դիտարկում էին որպես թույլ կամքի նշան։ Հին հունական կատակերգություններում գեր և ճարպակալված կերպարները ներկայացվում էին որպես որկրամոլ, և ենթարկվում էին ծաղրի։ Քրիստոնեության ժամանակ ուտելիքը դիտարկվում էր որպես դարպաս ծուլություն և ագահություն համարվող մեղքերի համար[197]։ Ժամանակակից արևմտյան մշակույթում ավելցուկային քաշը համարվում է ոչ գրավիչ, իսկ ճարպակալումը կապում են տարբեր բացասական կարծրատիպերի հետ։ Բոլոր տարիքային խմբերում գեր մարդիկ կարող են բախվել հասարակության խտրականություններին և թիրախ հանդիսանալ խուլիգանների համար, կամ ծաղրի ենթարկվել տարիքակիցների կողմից[198]։

Արևմուտքի հասարակության կողմից ընդունվող առողջ քաշի և իդեալական քաշի չափանիշները տարբերվում են միմյանցից, և երկուսն էլ ենթարկվել են փոփոխության 20-րդ դարի սկզբից ի վեր։ Իդեալական համարվող քաշը ավելի ցածր ցուցանիշների է հասել սկսած 1920-ական թվականներից։ Սա վառ արտացոլվում է այն փաստով, որ 1922-1999 թվականներին Միսս Ամերիկա մրցույթը հաղթողների հասակի միջին արժեքը աճել է 2%-ով, մինչդեռ քաշի միջին արժեքը նվազել է 12%-ով[199]։ Մյուս կողմից մարդկանց տեսակետները փոխվել են առողջ քաշի վերաբերյալ հակառակ ուղղությամբ։ Բրիտանիայում այն քաշը, որի դեպքում համարվում է, որ մարդն ունի ավելցուկային քաշ, զգալիորեն ավելացել է 2007 թվականին՝ ի համեմատ 1999 թվականի[200]։ Այս փոփոխությունները պայմանավորված են ճարպակալման աճի ավելացմամբ, որ բերում է հավելյալ ճարպերի ընդունում օրգանիզմի կողմից որպես նորմա[200]։

Ճարպակալումը դեռ շարունակվում է դիտվել որպես առողջության և առողջ լինելու նշան՝ Աֆրիկայի մի շարք շրջաններում։ Այս մոտեցումը մասնավորապես տարածում ստացավ ՄԻԱՎ համաճարակի սկսվելու հետ մեկտեղ[32]։

Մշակույթ

20.000-35.000 տարի առաջ մարդու մարմնի առաջին արտացոլումներն եղել են արձանի ձևով պատկերված ճարպակալված կանայք։ Վեներայի արձանիկի որոշ մասեր արտահայտում են պտղաբերություն, միևնույն ժամանակ շատերը կարծում են, որ այն մատնանշում է այդ ժամանակաշրջանի մարդկանց մոտ ճարպակալված լինելը[197]։ Ամեն դեպքում հունական և հռոմեական մշակույթում գիրությունը բացակայում է՝ հավանաբար պայմանավորված նրանց համար կատարյալ համարվող չափավորությամբ։ Սա շարունակվել է քրիստոնեական Եվրոպայի երկրների գերակշիռ մասում, բացառությամբ քիչ քանակով երկրների, որոնց բնակիչների մոտ առկա էր հակվածություն դեպի ճարպակալում՝ սոցիալ-ֆինանսական գործոններով պայմանավորված[197]

Վերածննդի ժամանակաշրջանում վերնախավի որոշ ներկայացուցիչներ ի ցույց էին դնում իրենց մարմնի մեծ չափերը, ինչը կարելի է տեսնել Հենրի VIII Թյուդորի և Ալեսսանդրո դել Բոռռոյի պատկերներում[197]։ Ռուբենսը (1577–1640) պարբերաբար իր կտավներում պատկերում էր լիքը մարմնով կանանց, որոնց համար ստեղծվեց «Ռուբենսյան» ( անգլ.՝ Rubenesque) տերմինը։ Այդ կանայք իրենց «ավազե ժամացույց» կառուցվածք ունեցող մարմնով հարաբերվում էի պտղաբերության հետ[201]։ 19-րդ դարի ընթացքում Արևմուտքում հայացքները ճարպակալման վերաբերյալ փոխվեցին։ Այն դարաշրջաններից հետո, որոնց ժամանակ ճարպակալումն ընդունվում էր որպես հարստության և հասարակական դիրքի հոմանիշ, նիհարությունն սկսեց համարվել երանելի ստանդարտ[197]։

Հասարակություն և մշակույթ

Տնտեսական ազդեցություն

Ի հավելում ազդեցությանն առողջության վրա՝ ճարպակալումը բերում է բազմաթիվ խնդիրների, այդ թվում անբավարարությունն զբաղվածության բնագավառում[202][203] և բիզնեսում ծախսերի ավելացմամբ։ Այս ազդեցությունն անդրադառնում է հասարակության բոլոր շերտերի վրա՝ անհատների, կազմակերպությունների և կառավարության։

2005 թվականին ԱՄՆ-ում ճարպակալման հետ կապված ծախսերը գնահատվել են 190.2 միլիարդ դոլլար կամ բոլոր բժշկական ծասսերի 20.6%-ը[204][205][206], մինչդեռ 1997 թվականին Կանադայում ճարպակալման ծախսերը կազմել են 2 միլիարդ կանադական դոլար (առողջապահական ծախսերի 2.4%-ը)[84]։ 2005 թվականին Ավստրալիայում ավելցուկային քաշի և ճարպակալման ուղղակի ընդհանուր տարեկան ծախսը եղել է 21 միլիարդ ավստրալիական դոլար։ Նաև ավելցուկային քաշով և ճարպակալած ավստրալիացիները կառավարության կողմից ստանում են 35.6 միլիարդ ավստրալիական դոլար[207]։ Միայն ԱՄՆ-ում դիետիկ մթերքների վրա տարեկան ծախսը կազմում է 40-100 միլիարդ դոլար[208]։

Ճարպակալման կանխարգելմանն ուղղված ծրագրերի նպատակն է նվազեցնել ճարպակալման բարդությունների հետևանքով առաջացող ծախսերը։ Համենայն դեպս որքան երկար են մարդիք ապրում, այդքան աճում են առողջապահական ծախսերը։ Այդ իսկ պատճառով հետազոտողները գտնում են, որ ճարպակալման նվազեցումը կարող է բերել հանրության առողջական վիճակի լավացմանը, սակայն քիչ հավանական է այդ ճանապարհով նվազեցնել առողջապահական ծախսերը[209]։

Ծառայությունները պետք է հարմարեցվեն ճարպակալած մարդկանց համար լրացուցիչ միջոցներով՝ ինչպիսին է օրինակ լայն աթոռները[210]:

Ճարպակալումը կարող է բերել հանրության կողմից խտրականությունների և վնաս հասցնել աշխատունակությանը[202]։ Ի համեմատ նորմալ քաշ ունեցող աշխատակիցների ճարպակալմամբ տառապողներն ավելի հաճախ են բացակայում աշխատանքից և վերցնում հիվանդանոցային օրեր, ինչն ավելացնում է գործատուի ծախսերն ու նվազեցնում աշխատանքի արդյունավետությունը[211]։ Դյուկի համալսարանի կատարած հետազոտության համաձայն՝ ավելի քան 40 կգ/մ2 ՄԶԻ ունեցող աշխատակիցները կրկնակի անգամ ավելի շատ են աշխատանքային փոխհատուցման հայտ ներկայացնում քան՝ 18.5–24.9 կգ/մ2 ՄԶԻ ունեցողները, ինչպես նաև նրանք ունեն 12 անգամ ավելի շատ բաց թողնված աշխատանքային օրեր։ Ամենից բնորոշ վնասվածքները այս խմբում պայմանավորված են անկումներով և վերելքներով, որոնք բերում են ստորին վերջույթի, դաստակի, ձեռքի կամ մեջքի վնասմանը[212]։ Ալաբամա նահանգի ծառայողական մարմնի հակասական որոշմամբ ճարպակալմամբ տառապող աշխատակիցները պարտավորվում են վճարել ամսական 25 դոլար՝ առողջության ապահովագրման համար, որը կդառնա անվճար, եթե նրանք քայլեր ձեռնարկեն քաշ կորցնելու և առողջությունը կարգավորելու ուղղությամբ։ Այս միջոցառումները սկիզբ են առել 2010 թվականի հունվարից և կիրառվում են 35 կգ/մ2 ՄԶԻ ունեցող և իրենց առողջության բարելավմամբ չզբաղվող աշխատակիցների համար[213]։

Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ ճարպակալում ունեցող մարդիք ավելի քիչ աշխատանքի հրավեր, և ավելի հազվադեպ են պաշտոնի բարձրացում ստանում[198]։ Նաև ճարպակալմամբ տառապողներն ավելի քիչ են վարձատրվում, քան միևնույն աշխատանքը կատարող չճարպակալած կոլեգաների համեմատ, միջինում ճարպակալած կանայք վաստակում են 6%-ով, իսկ տղամարդիք՝ 3%-ով ավելի քիչ[214]։

Որոշ ոլորտների համար, ինչպիսիք են ավիաընկերությունները, առողջապահությունն ու սննդի արտադրությունը, ծագում են յուրահատուկ խնդիրներ։ Կախված ճարպակալման աճի տենդենցով՝ ավիաընկերությունների առջև կանգնում է վառելիքի ծախսի աճի և նստատեղերի լայնության մեծացման խնդիրը[215]։ 2000 թվականին ճարպակալած ուղևորների ավելորդ քաշն արժեցավ ավիաընկերությունների համար 275 միլիոն դոլար[216]։ Առողջապահությունը ստիպված էր կիրառել նոր հարմարություններ խիստ ճարպակալած մարդկանց խնամքի համար, ներառյալ հատուկ բարձրացնող սարքավորումներ և բարիատրիկ շտապ օգնություն մեքենաներ[217]։ Ռեստորանների գների աճը պայմանավորված է նրանց դեմ տրվող դատական հայցերով, որոնցում ներկայացվում է մեղադրանք՝ ճարպակալմանը նպաստելու կապակցությամբ[218]։ 2005 թվականին ԱՄՆ-ի կոնգրեսը առաջադրեց օրինագիծ՝ դադարեցնելու քաղաքացիական հայցերը սննդի արդյունաբերության դեմ պայմանավորված ճարպակալման հետ, սակայն այն այդպես էլ օրենք չդարձավ[218]։

2013 թվականին Ամերիկայի բժշկական ասոցիացիայի (ԱԲԱ) կողմից ճարպակալումը որպես քրոնիկ հիվանդություն դասակարգելուց հետո[219] ընդունվեց, որ ապահովագրական կազմակերպություններն սկսելու են ավելի հաճախ վճարել ճարպակալման բուժման, խորհրդակցությունների և վիրահատությունների համար, ուստի ճարպակալման բուժման դեղերի և գենային թերապիայի համար իրականացվող հետազոտությունների և զարգացման համար ծախսերը պետք է դառնան ավելի հասանելի, եթե ապահովագրողները սուբսիդավորեն այդ ծախսերը[220]։ ԱԲԱ-ի դասակարգումը սակայն չի հանդիսանում օրինապես պարտավորող, ուստի առողջական ապահովագրողն իրավունք ունի մերժել դրա հետ կապված բուժման կամ միջամտությունների ծախսերը[220]։

2014 թվականին Եվրոպական դատարանը ընդունեց, որ ծանր աստիճանի ճարպակալումը հանդիսանում է հաշմանդամություն։ Ըստ Դատարանի որոշման՝ եթե ճարպակալումը խոչընդոտում է մասնագիտական կյանքում լիովին և արդյունավետ մասնակցությանը, մյուս աշխատակիցների հետ հավասար պայմանների դեպքում, ապա այն պետք է համարվի հաշմանդամություն, և մարդուն այդ հիմքերի վրա աշխատանքից հեռացնելը կդիտարկվի որպես խտրականություն[221]։

Չափի ընդունում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ուիլլիամ Հովարդ Թաֆթը հաճախ էր ծաղրի ենթարկվում իր ավելցուկային քաշի պատճառով

Ճարպի ընդունմանն հիմնական նպատակն էր համարվում նվազեցնել խտրականությունն ավելցուկային քաշ կամ ճարպակալում ունեցողների հանդեպ[222][223]։ Այնուամենայնիվ շարժման որոշ մասնակիցներ ևս փորձում էին փոխել կարծիքը ճարպակալման և օրգանիզմի վրա դրա բացասական հետևանքների միջև առկա կապի մասին[224]։

Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք նպաստում են ճարպակալման ընդունմանը։ Նրանք հատկապես մեծ ճանաչում ստացան 20-րդ դարի ուշ կեսերում[225]։ ԱՄՆ-ում 1969 թվականին հիմնադրված Ճարպի Ընդունման Առաջընթացի Ազգային Ասոցիացիան (անգլ.՝ National Association to Advance Fat Acceptance) իրեն բնութագրում էր որպես քաղաքացիական իրավունքների կազմակերպություն, որի նպատակն էր վերջ դնել չափսի խտրականությանը[226]։

1997 թվականին հիմնադրված Միջազգային Չափսերի Ընդունման Ասոցիացիան (անգլ.՝ International Size Acceptance Association) հանդիսանում է ոչ պետական կազմակերպություն։ Այն ունի ավելի գլոբալ ուղղվածություն, և իր առաքելությունն է համարում նպաստել չափսերի ընդունմանը և քաշի վրա հիմնված խտրականության վերացմանը[227]։ Այս խմբերը հաճախ վիճաբանվում են, որպեսզի ճարպակալումը ճանաչվի հաշմանդամություն՝ հիմնվելով ԱՄՆ-ի Հաշմանդամ Ամերիկացինների Ակտի (անգլ.՝ Americans With Disabilities Act) վրա։ Ամերիկյան օրինական համակարգը սակայն որոշեց, հանրային առողջության պոտենցիալ ծախսերը գերազանցում են գիրության դեմ խտրականության օրենքների տարածման առավելությանը[224]։

Արդյունաբերության ազդեցությունը հետազոտությունների վրա

2015 թվականին Նյու Յորք Թայմսը հրապարակեց 2014 թվականին հիմնադրված ոչ կոմերցիոն Համաշխարհային էներգետիկ բալանսի ցանցի (անգլ.՝ Global Energy Balance Network) վերաբերյալ հոդվածը, որը պաշտպանում էր այն կարծիքը, որ մարդիք ճարպակալումից խուսափելու և առողջ լինելու համար պետք է ավելի շատ զբաղվեն ֆիզիկակական ակտիվությամբ, այլ ոչ թե կալորիաների ընդունման նվազեցմամբ։ Կազմակերպությունը հիմնադրվել է Կոկա-Կոլա ընկերության կողմից ոչ պակաս քան 1.5 միլիոն դոլար ֆինանսավորման հիման վրա, իսկ 2008 թվականից ընկերությունը հատկացրել է 4 միլիոն դոլար հիմնադիր գիտնականներ Գրեգորի Ա. Հանդի և Սթիվեն Ն. Բլերի հետազոտությունների համար[228][229]։

Մանկական ճարպակալում

Առողջ հանդիսացող ՄԶԻ-ի արժեքը տատանվում է երեխայի տարիքից և սեռից կախված։ Երեխաների և դեռահասների մոտ ճարպակալում համարվում է ՄԶԻ-ի 95-րդ պերցենտիլից ավել արժեքը[24]։ Ելքային տվյալները, որոնց վրա հիմնված են այս պերցենտիլները, ստացվել են 1963-ից 1994 թվականներին և դրանք ներկայիս ճարպակալման հաճախության աճի ազդեցությանը չեն ենթարկվել[25]։ Մանկական ճարպակալումը 21-րդ դարում ձեռք բերեց էպիդեմիկ բնույթ, և դրա հաճախականությունն աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում։ Կանադայում ճարպակալում ունեցող տղաների քանակը 1980 թվականի 14%-ից աճեց մինչև 30% 1990 թվականին, մինչդեռ միևնույն ժամանակահատվածում Բրազիլիայի երեխաների շրջանում այդ ցուցանիշը դարձել է 4%-ից 14%[230]։

Ինչպես մեծահասակների դեպպքում մանկական ճարպակալմանը ևս նպաստում են տարբեր գործոններ։ Ներկայումս մանկական ճարպակալման դեպքերի աճին նպաստող երկու հավաստի գործոններ են հանդիսանում՝ փոփոխվող սննդակարգն ու նվազող ֆիզիկական ակտիվությունը[231]։ Քանի որ մանկական ճարպակալումը հաճախ շարունակվում է նաև հասուն տարիքում, ճարպակալած երեխաները հետազոտվում են գերճնշման, դիաբետի, հիպերլիպիդեմիայի և ճարպային հեպատոզի հայտնաբերման համար[84]։ Երեխաների շրջանակում առաջնային բուժումը հանդիսանում է կենսակերպի փոփոխությունը և վարքագծային մեթոդները, չնայած նրան, որ երեխաների շրջանում ֆիզիկական ակտիվության աճին ուղղված մեթոդները ցածր հաջողություն ունեցան[232]։ ԱՄՆ-ում Սննդամթերքի և Դեղերի վարչությունը (անգլ.՝ Food and Drug Administration) չի հաստատում այս տարիքային խմբում դեղորայքային բուժումը[230]։ Բազմաբաղադրիչ վարքագծային փոփոխությունները, ներառյալ սննդակարգը և ֆիզիկական ակտիվությունը, կարող են կարճ ժամանակահատվածում բերել ՄԶԻ-ի նվազեցման 6-ից 11 տարեկանների մոտ՝ չնայած այս մոտեցման առավելությունները փոքր են, և փաստերն անբավարար[233]։

Այլ կենդանիներ

Կենդանիների շրջանում ճարպակալումը տարածված է տարբեր երկրներում։ ԱՄՆ-ում շների 23–41%-ի մոտ առկա ավելցուկային քաշ, իսկ 5.1%-ի մոտ՝ ճարպակալում[234]։ Ճարպակալման աստիճանը կատուների շրջանում փոքր-ինչ բարձր է 6.4%-ից[234]։ Ավստրալիայում անասնաբուժական ծառայությունների տվյալների համաձայն ճարպակալումը շների մոտ կազմում է 7.6%[235]: Շների մոտ ճարպակալման առաջացման հավանականությունը կապված է տիրոջ մոտ ճարպակալման առկայության հետ, թե՝ ոչ, իսկ կատուների և նրանց տերերի միջև նման փոխհարաբերություն չի դիտվել[236]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճարպակալում» հոդվածին։