Ալգոնկինյան լեզուներ

Ալգոնկինյան լեզուներ, հյուսիս-ամերիկյան հնդկացիական ալգոնկինյան ցեղերի լեզուների խումբ, որը մտնում է ալգոնկինյան-վակաշյան լեզվախմբավորման մեջ։ Տարածված են եղել ընդարձակ տարածության վրա, սակայն խոսողները՝ գաղութարարների կողմից բնաջնջման ենթարկվելով մնացել են թվով մոտ 190 հազար՝ ԱՄՆ-ում և Կանադայում։ Երբեմն ալգոնկինյան լեզվաընտանիքը կոչվում է նաև անգոնկինյան լեզու, քանի որ այս լեզվի անվանումից է ծագել ալգոնկինյան լեզուների խմբի անվանումը։ Սրա պատճառով հաճախ առաջանում է տերմինաբանական շփոթություն[1]։ «Ալգոնկին» տերմինը ենթադրաբար ծագել է մալիսեթերեն elakómkwik բառից, որը նշանակում է՝ «նրանք ազգակից/դաշնակից են»[2][3]։

Ալգոնկինյան լեզուներ
Տարածված՝Կանադա, ԱՄՆ
Դասակարգում՝Ալգյան լեզուներ (վարկած)
Կազմ՝
բաժանվում է 10 ճյուղերի
Լեզվակիրների թիվ՝մոտ 190 000

Ալգոնկինյան լեզուներով խոսողները տարածված են Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափից մինչև Ժայռոտ լեռներ։ Այս լեզուները ծագել են նախաալգոնկինյան լեզվից, որով խոսում էին մոտ 2500-3000 տարի առաջ[4]։

Դասակարգում

Լեզուների խումբը բաժանում են հինգ ենթախմբի՝

  • բլեկֆուտ, բլեքֆութ
  • շեյենն
  • արապահո
  • կենտրոնական և արևելյան խմբի լեզուներ
  • Կալիֆոռնիայի կամ ռիթվ լեզուներ

Մեյեն ստորաբաժանում է չորս ենթախումբ՝

  • արապահո
  • բլեկֆուտ
  • շեյենն
  • կենտրոնական և արևելյան խմբի լեզուներ, ռիթվ, այս խումբը համարում է ալգոնկին-վակաշյան խմբավորման առանձին ընտանիք[1]։

Գիր

Ալգոնկինյան ցեղերն օգտագործել են վիկխեգան պատկերագիրը, որով գրել են կեչու կեղևի վրա։

Տարածվածություն

Ալգոնկինյան լեզուներով խոսողների ընդհանուր թիվը 190 հազարից ավելի է։ ԱՄՆ-ում այս թիվը նվազում է, 1970-ի 18.079-ից 1990 թվականի տվյալներով մնում էին մոտ 13 հազար խոսողներ։ Կանադայում այս թիվն աճում է՝ 1981-ի 99.120 խոսողից 1991 թվականին աճելով մինչև 150 հազար, 2001-ին՝ 171.600, իսկ 2006 թվականի տվյալներով՝ 180.955 մարդ[5]։

Ծանոթագրություններ

Գրականություն