Մասնակից:Hosep.galstyan/sandbox

Շվեյցարիա (գերմաներեն՝ Schweiz, ֆրանսերեն՝ Suisse, իտալերեն՝ Svizzera, ռոմանշերեն՝ Svizra), պաշտոնական անվանում՝Շվեյցարական Համադաշնություն (գերմաներեն՝ Schweizerische Eidgenossenschaft, ֆրանսերեն՝ Confédération suisse, իտալերեն՝ Confederazione Svizzera, ռոմանշերեն՝ Confederaziun svizra), պետություն Կենտրոնական Եվրոպայում։[1]

Հյուսիսից սահմանակից է Գերմանիայի, հարավում՝ Իտալիայի, արևմուտքում՝ Ֆրանսիայի, արևելքում՝ Ավստրիայի ևԼիխտենշտայնի հետ։ Անվանումը ծագում է Շվից կանտոնի անունից, որն իր հերթին կազմվել է հին գերմաներեն «վառել» բառից։

Պատմություն

Արևմտյան Եվրոպայի գրեթե կենտրոնում` Ալպերում, գտնվող Շվեյցարիա պետությունը համարվում է աշխարհամասի ամենագեղեցիկ երկիրը: 

Տարածքի մեծ մասն զբաղեցնում են լեռները, որոնք պատկանում են Ալպյան համակարգին: Ամենաբարձր կետը Դյուֆուր լեռնագագաթն է (4634 մ): Լեռների լանջերը ծածկված են ձյունով, գագաթները՝ հավերժական սառույցով: Երկրի տարածքով 375 կմ երկարությամբ հոսում է Հռենոսը` Արե վտակով, Ռոն, Ինն և այլ գետեր, խոշոր լճերն են Ժնևի, Բոդենի, Լագո Մաջորե, Նևշատելյան:  

Բազմաթիվ վիհերն ու կիրճերը, շառաչող գետակներն ու ջրվեժները, անտառները, մերձալպյան և ալպյան մարգագետինները շատ բնորոշ են Շվեյցարիայի բնությանը: Բնական այդ պայմանների շնորհիվ է, որ Շվեյցարիան վաղուց ի վեր ճանաչվել է աշխարհի լավագույն հանգստավայրերից մեկը: Զբոսաշրջությունը և նրա հետ կապված սպասարկման ոլորտը հսկայական եկամուտ են բերում Շվեյցարիային:

Կենդանական աշխարհին բնորոշ են կզաքիսը, քարայծը, ալպյան արջամուկը և այլն, բազմազան թռչուններ, ձկնատեսակներ:

Մարդիկ Շվեյցարիայում բնակվել են հնագույն ժամանակներից: Երկրի բնակչության մասին առաջին գրավոր աղբյուրները  վերաբերում են մ.թ.ա. II դարին, երբ նրա տարածքի մեծագույն մասում բնակվել է հելվետ կելտական ցեղը (այստեղից էլ Շվեյցարիայի հին անվանումը՝ Հելվեցիա), արևելքում՝ ռետերը: Սահմանակից լինելով Ֆրանսիային, Գերմանիային, Ավստրիային և Իտալիային՝ Շվեյցարիան վաղ միջնադարից ենթարկվել է այդ պետությունների արշավանքներին: Երկրի կենտրոնում ու արևելքում հաստատվել են գերմանացիներ և ավստրիացիներ, արևմուտքում` ֆրանսիացիներ, հարավում` իտալացիներ: 

Շվեյցարիան, որպես ինքնուրույն պետություն, սկսել է ձևավորվել 1291 թ-ին, երբ երկրի 3 կանտոններ (նահանգներ) միմյանց հետ կնքեցին ավստրիացիների դեմ համատեղ պայքարի դաշինք, որին հետզհետե միացան նաև մյուս կանտոնները: XIX դարի վերջից դաշնային այդ պետությունը կոչվել է Շվեյցարական Համադաշնություն: Նրա կազմի մեջ մտնում  է 23 կանտոն: 

1815 թ-ին Շվեյցարիայում օրենք է ընդունվել երկրի մշտական չեզոքության մասին: Ավելի քան 180 տարի է, ինչ երկիրը չի մասնակցում ոչ մի պատերազմի, չունի նաև մշտական բանակ: Տևական խաղաղությունը նպաստել է տնտեսության զարգացմանը: 

Երկրի բնակչության 63,7%-ը գերմանացիներ են, 9,2%-ը` ֆրանսիացիներ, 7,6%-ը` իտալացիներ:

Խոշոր քաղաքներն են Բեռնը, Ցյուրիխը, Ժնևը, Բազելը, Լոզանը: 

Շվեյցարիան զարգացած երկիր է. աչքի է ընկնում բնակչության ամենաբարձր կենսամակարդակով: Երկրի ընդերքն աղքատ է օգտակար հանածոներից: Արդյունաբերության համար անհրաժեշտ գրեթե ամբողջ հումքը ներմուծվում է: Ուստի, Շվեյցարիայում զարգացած են արդյունաբերության համեմատաբար քիչ հումքատար ճյուղերը՝ ժամագործությունը, ոսկերչությունը, վերջին տասնամյակներին՝ նաև սարքաշինությունը, բարձր ճշգրտության հաստոցաշինությունը: Հայտնի են նաև շվեյցարական պանիրները, «Նեստլե» ֆիրմայի բազմատեսակ արտադրանքը, ինչպես նաև դեղորայքը (երկրում արտադրվող դեղորայքի և ժամացույցների 90–95%-ը արտահանվում է): 

Գյուղատնտեսության հիմնական ճյուղն անասնաբուծությունն է, ինչը պայմանավորված է երկրում հրաշալի արոտավայրերի ու մարգագետինների առկայությամբ: Անասնաբուծության արտադրանքը կազմում է գյուղատնտեսության ամբողջ արտադրանքի 80 %-ը, որի մի մասն արտահանվում է: Շվեյցարիայի ոչ լեռնային շրջաններում հնարավոր չէ գտնել անմշակ հողակտոր: 

Շվեյցարիան Եվրոպայի և ամբողջ աշխարհի բանկիրն է: Ավանդների գաղտնիության երաշխիքը և չեզոք երկրի կարգավիճակը դեպի Շվեյցարիայի բանկերն են ձգում բազմաթիվ երկրների դրամական կապիտալը: Այստեղ գործում են բազմաթիվ ազգային ու միջազգային բանկեր, որոնք գործարքներ են կատարում տարբեր պետությունների, բազմաթիվ արդյունաբերական, առևտրական ֆիրմաների, ընկերությունների հետ և համարվում են կայուն ու հուսալի ֆինանսական հաստատություններ: Այստեղ են գտնվում նաև մի շարք միջազգային կազմակերպություններ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպությունը (Ժնև), Միջազգային օլիմպիական կոմիտեն (Լոզան) և այլն:

Մեծ է շվեյցարացիների ներդրումը աշխարհագրության և քարտեզագրության բնագավառում. Ի. Մայերը կազմել է Շվեյցարիայի առաջին աշխարհագրական ատլասը, իսկ երկրաբան Օրաս Սոսյուրն առաջինն է հետազոտել Ալպերը: Մեծ ճանաչում ունեն շվեյցարացի մանկավարժ Իոհան Պեստալոցցիի աշխատանքները:

Հանրահայտ են նաև գրող-դրամատուրգ Ֆրիդրիխ Դյուրենմաթը, կոմպոզիտոր Հանս Հուբերը և ուրիշներ:[2]

Աշխարագրություն

Կլիմա

Բարձրադիր լեռների առկայությունը նպաստում է Շվեյցարիայում եղանակի և կլիմայի զանազան դրսևորմանը երկրի տարբեր հատվածներում: Մինչդեռ Ալպյան լեռների հյուսիսում հանդիպում է չափավոր, միջեվրոպական կլիման, երկրի հարավում գերիշխում է միջերկրածովյան կլիման: Երկրի հյուսիսում հաճախակի հանդիպող քամիներն են մեղմ ֆոոնը և սառը բիզը: Մթնոլորտային տեղումների քանակը տարվա ընթացքում կազմում է 2000 մմ: Բացառություն է կազմում հարավային Վալէ կանտոնի Ռաին հովիտը, (500 մմ/տարի): Երկրի կենտրոնական մասը հայտնի է իր հաճախակի մառախլապատ եղանակով, որը կարող է նույնիսկ շաբաթներ տևել: Շվեյցարիան հայտնի է իր ձյունառատ ձմեռով, հիմնականում ալպյան և նախալպյան շրջաններում: Դրան հակառակ, Բազելի և Ժնևի շրջաններում, ինչպես նաև երկրի հարավային հատվածում, ձյան ծածկույթը գրեթե միշտ բացակայում է: Տարվա եղանակների տևողությունը նույնպես միանման չէ: Ձմեռը ընդհանուր առմամբ ցուրտ է, և ձյան ծածկույթը դիմադրում է մինչև մարտի վերջ: Պատահում է սակայն, որ ապրիլ ամսին ձմեռը կարճ ժամանակով իր վերադարձն է ազդարարում, իսկ արդեն մայիսից սկսվում են ամառային տաք օրերը 25 – 30° ջերմությամբ:[1]

Տնտեսություն

Շվեյցարիայի տնտեսությունը համարվում է աշխարհում ամենակայուններից մեկը: Շվեյցարական կառավարության կողմից իրականացվող երկարաժամկետ դրամավարկային քաղաքականությունը և բանկային գաղտնիքի պահպանման մշակույթը երկիրը դարձրել են համաշխարհային ներդրումների այսպես կոչված "ապահով կայանատեղի", ինչի արդյուքնում էլ Շվեյցարիայում ձեւավորվել է բարենպաստ ներդումային միջավայր: Աշխատանքի բարձր մասնագիտացման եւ փոքր տարածքի շնորհիվ շվեյցարական տնտեսության հիմնական ռեսուրսներն են դարձել արտադրությունն ու առեւտուրը:Շվեյցարական տնտեսության հիմնական զարգացած ուղղություններն են` արտադրությունը, ֆինանսական հատավծը (բանկային համակարգը), ինչպես նաեւ զբոսաշրջությունը:Արտադրություն: Իր գոյության 1800 տարիների ընթացքում Շվեյցարիան դարձել է արտադրապես հզոր երկիր: Արտադրության հիմնական ուղղություններն են` մեքենաշինությունը, տեքտիլ, քիմիական եւ սննդային արդյունաբերությունը, հայթեքն ու դեզագործությունը: Նշվածներից ամենահինը` տեքստիլ արդյունաբերությունը, երկար տարիների հանդիսացել է արտադրության գերակա ուղղություն: Այս ոլորտում Շվեյցարիայի համար բեկումնային եղավ Երկրորդ համաշխարհային պատերազմը, ինչը հանգեցրեց մետալուրգիային եւ քիմիական արդյունաբերությանը, իսկ ահա 1980-ականներից զարգացման թափ ստացավ մեքենաշինությունը: Քիմիական եւ դեղագործական արդյունաբերությունն այսօր իր ուրույն տեղն ունի Շվեյցարիայի տնտեսության մեջ: Քիմիական արդյունաբերության կենտրոնն է Բազել քաղաքը (հայտնի են Syngenta, Givaudan, Sika, Ciba Specialty Chemicals, Clariantքիմիական խոշոր ընկերությունները): Խոշոր դեղագործական ընկերություններն են`Novartis, Roche:Սննդի արդյունաբերութան ոլորտից բոլորիս քաջ հայտնի են Nestle'-ն եւ շոկոլադի համաշխարհային գիգանտ Barry Callebaut ընկերությունները:

Գյուղատնտեսությունը շվեյցարական կառավարության կողմից ամենամեծ օժանդակություն ստացող ոլորտն է: Համաձայն ՏՀԶԿ-ի տվյալների` շվեյցարական կառավարությունն ավելի քան 70%-ով սուբսիդավորում է գյուղատնտեսությունը (ԵՄ-ում այդ ցուցանիշը կազմում է 35%): Երկրի կառավարության կողմից 2007թ. ընդունված Գյուղատնտեսական ծրագրի համաձայն, սուբսիդավորման գումարը Շվեյցարիայում ավելացել է 65 միլիոն ֆրանկով` կազմելով 14.092 ֆրանկ:[3]

Ժողվրդավարություն

Վարչական բաժանում
Վալե
Գրաբյունդեն
(Գրիցոն)
Ո
Նյովշատել
Յորա
Ցյուրիխ
Աարգաու
Լյուցերն
Զոլոթուրն
Ուրի
Շվից
Սեն Գալեն
AI
AR
Ցուգ
Բազել-Շտադտ
Լիխտ.

Շվեյցարիան դաշնային հանրապետություն է, որը կազմված է 26 կանտոններից (20 կանտոն և 6 կիսականտոն)։ Վարչա-տարածքային բաժանման ամենացածր մակարդակը համայնքներն են, որոնք ավելի քան 2 հազար են։ Ներքևում ներկայացված է կանտոնների ցանկը (պետք է նշել, որ Շվեյցարիայում կան բազմաթիվ քաղաքներ, որոնք երկրի տարբեր լեզուներով կրում են տարբեր լեզուներ)։

Ամեն կանտոնը ունի իր սահմանադրությունը, պառլամենտը, կառավարությունը և բոլորովին անկախ է իր ներքին խնդիրների որոշման մեջ։ Կենտրոնական կառավարության վարման մեջ գտնվում են միջազգային հարցերը, դաշնային բյուջեն և փոխերի արտադրումը։ Չնայած թվարկածի, Շվեյցարիան միասնական պետություն է։

Կազմավորման առումով ամենավերջինը Յուրա կանտոնն է, որը առանձնացված է եղել Բեռնից 1979 թվականին հանրաքվեյի արդյունքում։

Ներքևում կանտոնները ներկայացված են համապատասխան դաշնային սահմանդրության[1]:

Հայերը Շվեյցարիայում

XVII–XVIII դարերում Շվեյցարիա եկած առաջին հայերն առևտրականներ էին, XIX դարի կեսից` նաև սովորելու եկած հայ երիտասարդներ: Ժնևի, Լոզանի, Բազելի համալսարաններում ուսանել են հայ գրողներ Ռուբեն Սևակը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը: 1920-ական թվականներին Շվեյցարիայի հայ համայնքն ստվարացել է ի հաշիվ Թուրքիայից բռնագաղթած հայերի, իսկ 1960–70-ական թվականներին այստեղ են տեղափոխվել հայեր Լիբանանից, Իրանից: Հայերը բնակվում են բացառապես քաղաքներում (Ժնև, Ցյուրիխ, Բազել, Լոզան և այլն), աշխատում են արդյունաբերության, բանկային գործի, գիտության, առևտրի բնագավառներում: Ներկայումս Շվեյցարիայում բնակվում է 3 հզ. հայ:

Շվեյցարահայերի ազգային կյանքի կենտրոնը Ժնևն է: Այստեղ է գտնվում Շվեյցարիայի հայոց միության վարչությունը, Հայ առաքելական եկեղեցու Շվեյցարիայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հակոբ եկեղեցին, որին կից գործում են կիրակնօրյա դպրոց, Հայ տիկնանց միությունը, Երիտասարդության ակումբը, Հայ բժիշկների միությունը, «Պրո Արմենիա» կազմակերպությունը, «Անի» պարի համույթը, «Արաքս» երգչախումբը և այլն: XIX դարի վերջերից ցայսօր Շվեյցարիայում հրատարակվել են 10 անուն հայերեն պարբերականներ: Ժնևի համալսարանում գործում է հայագիտության ամբիոն: 

Շվեյցարիայի հայ համայնքը 1988 թ-ին մասնակցել է Վանաձորում «Արալեզ» բժշկական կենտրոնի կառուցմանը: 

Թուրքիայում 1894–96 թթ-ի հայերի կոտորածներից հետո Շվեյցարիայի հասարակական շրջանները պահանջել են դատապարտել հայերի կոտորածները և դրանք որակել որպես ոճրագործություն մարդկության դեմ:

Շվեյցարիայի խորհրդարանը 2003 թ-ի դեկտեմբերի 16-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և հետևողականորեն հետամտում է համապատասխան օրենքի պահանջների կատարմանը:[2]

Մշակույթ

Շվեյցարիան զարմանահրաշ երկիր է: Փոքր տարածքում հարմարավետ տեղավորվել են և բնական գեղեցկությունը և մարդու ձեռակերտ աշխատանքները: Ամեն քայլափոխին կարելի է հանդիպել տարբեր քաղաքակրթությունների հետքեր: Բազելում, Ժնևում և Լոզանում  պահպանվել են մի շարք հռոմեական, գոթական ճարտարապետական կառույցներ: Վերածնունդի դարաշրջանից պահպանվել է Կաստելլո դե Մոնտեբելլո (Castello di Montebello)  ամրոցը, որը հանդիսանում է զբոսաշրջային ուխտատեղի: Այնզիդելն (Einsiedeln), Էնգելբերգ (Engelberg) վանքերում և Կրոյցլինգեն (Kreuzlingen) և Արլեյսհայմ (Arlesheim) եկեղեցիներում արտահայտված է բարոկկո ոճը: Կենտրոնական Շվեյցարիայի գլխավոր քաղաքը` Լյուցերնը, պահպանել է իր միջնադարյան տեսքը: Բերդապատը (870 մ)  գոյություն ունի  1400 թվականից սկսած: Բազմազան և հարուստ է երկրի մշակութային կյանքը: Յուրաքանչյուր մեծ քաղաք ունի իր թատրոնը և  սիմֆոնիկ նվագախումբը: Երաժշտական թատրոններից առավել հայտնի են Ցյուրիխի Օպերային թատրոնը, Ժնևի Գրանդ թատրոնը (Grand Theatre) և Բազելի  քաղաքային թատրոնը: Ամռանը Շվեյցարիայի Լոզան, Ցյուրիխ, Մոնտրո և այլ քաղաքներում  տեղի են ունենում մի շարք փառատոններ: Ի լրումն համաշխարհային համբավ ունեցող միջազգային երաժշտական փառատոնների` Լյուցերնում  տեղի է ունենում ամենամյա դիմակահանդես:  Երկրի մշակութային հարստությունը հնարավորություն է տրված բացահայտելու ավելի քան 600 թանգարաններում, որոնցից ամենահայտնիներից են շվեյցարական Ազգային թանգարանը Ցյուրիխում, Արվեստի թանգարանը Բազելում, ինչպես նաև Լյուցերնի տրանսպորտի տունը, Լա Շո Դը Ֆոյի ժամացույցի միջազգային թանգարանը, Լոզանի Օլիմպիական կամ Ժնևի Կարմիր խաչի թանգարանը: «Պրո Հելվեցիա» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Շվեյցարիայի մշակութային հարստությունը պահպանելու, ինչպես նաև այն արտասահմանում հանրահայտ դարձնելու նպատակով:[1]

Խոհանոց

Շվեյցարիական խոհանոցը մեծ ճանաչում է վայելում աշխարհի համադամասերների շրջանում: Թեև շվեյցարիացիները իրենք էլ դեմ չեն համեղ ուտեստներին: Ցյուրիխի բնակիչների սիրելի զբաղմունքներից մեկը ռեստորաններ և սրճարաններ այցելելն է,  և եթե նրանք գովեն   որևէ ուտեստ, ապա  անպայման  փորձեք  այն: Տեղական խոհանոցը հարևան երկրների  մեծ ազդեցությունն է կրել իր վրա, հատկապես`  «ավագ ֆրանսիացի  զարմիկի»  և  իտալական խոհանոցի: Չնայած դրան այն ունի նաև սեփական ուտեստները, որոնք հայտնի են այլ երկրներում նույնպես: Տիպիկ շվեյցարիական ուտեստ  է ֆոնդյուն, որն առավել հաճելի է համտեսել  ցուրտ եղանակին: Դրա համար հարմարավետ տեղավորվեք բուխարու մոտ և վայելեք հալված պանրի մեջ  թաթախված հացի կտորները: Այս ուտեստի հետ կարող եք ըմպել սպիտակ գինի կամ թեյ: Լայն ճանաչում ունեցող պանրով մեկ այլ կերակուր է ռակլետը Վալիսից: Հենց անվանումն է հուշում  («raclette» (ֆր.)  նշանակում է խոշոր քերուկ) ուտեստի պատրաստման ձևը: Պանիրը անցկացնում են քերիչով կամ խոշոր կտորների են բաժանում, տաքացնում են և մատուցում կարտոֆիլով:  Սակայն, որպեսզի վայելեն պանրի համն ու բույրը անպայման չէ պանիրը տաքացնել: Արևային, հարավային Շվեյցարիայի ազգային ուտեստն է պոլենտուն` ուտեստ վարսակաձավարով, սերուցքով և մրգերով: Սեն Գոտարդից հարավ շատ են սիրում ռիզոտո` բրնձով ուտեստ, որը պատրաստում են միլանյան ձևով (զաֆրանով), սնկով կամ գյուղական (բանջարեղենով): Շվեյցարիական ճաշացանկի մեջ կան նաև ձկնային ուտեստներ: Ալպիական հանրապետությունը հայտնի է իր գինիներով: Լայն տարածում ունեն սպիտակ «Dezaley» և «St.-Saphorin», «Fendant» և  «Johannisberg», «Twanner», կարմիր նրբահամ «Rose der CEil-de-Perdrix»,  թունդ  «Dole», «Pinot Noir» և «Merlot» գինիները: Մնում է միայն նշել բազմատեսակ քաղցրավենիքի մասին, որը մատուցվում է և′ առավոտյան, և′ կեսօրին, և′ երեկոյան սուրճի հետ: Դրանք են` մրգային կարկանդակը, բալով տորթը, ստեպղինով թխվածքը և, իհարկե, հայտնի շվեյցարիական շոկոլադը:[1]

Արտաքին հղումներ

Ծանոթագրություներ