Միջուկային զենք ունեցող երկրների ցանկ
Միջուկային զենք ունեցող պետությունների ցանկ կամ Միջուկային ակումբ, քաղաքագիտական կլիշե, խորհրդանիշ այսպես կոչված միջուկային տերությունների (NWS)՝ պետությունների մի խմբի համար, որոնք մշակել, արտադրել և փորձարկել են միջուկային զենք[1]։
Ներկայումս գոյություն ունի ութ ինքնիշխան պետություն, որոնք հաջողությամբ փորձարկում են միջուկային զենք։ Դրանցից հինգը համարվում են միջուկային երկիր (ՄԵ) համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (ՄԶՉ)։ Այս պետություններն են Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ։
1970 թվականից հետո, երբ ՄԶՉ պայմանագիրը մտավ ուժի մեջ, այս պայմանագրի կողմ չհանդիսացող երեք երկիր, այդ թվում Հնդկաստանը, Պակիստանը և Հյուսիսային Կորեան իրականացրեցին միջուկային զենքի փորձարկումներ։ Հյուսային Կորեան եղել է ՄԶՉ պայմանագրի կողմ, սակայն դուրս է եկել 2003 թվականին։
Ըստ որոշ փաստերի Իսրայելը նույնպես կարող է ունենալ միջուկային զենք[2][3][4][5][6], սակայն դա պաշտոնական չէ, և հայտնի չէ Իսրայելի կողմից միջուկային փորձարկումների մասին[7]։ Հաշվվում են, որ Իսրայելում կան 75-ից 400 միջուկային մարտական գլխիկներ[8][9]
Միջուկային զենք ունեցող նախկին երկրներից են Հարավաֆրիկյան Հանրապետությունը (ոչնչացրել է բոլոր զենքերը մինչև 1970 թվականը)[10] և ԽՍՀՄ նախկին երկներ Բելառուսը, Ղազախստանը ու Ուկրաինան։
Ըստ Ատոմային գիտնականների բուլետենի տվյալների, աշխարհում միջուկային զենքերի քանակը հասնում է 9.220-ի 2017 թվականի դրությամբ[11]։