Ոչբռնություն (քանդակ)

Ոչբռնություն, նաև հայտնի որպես Հանգուցված ատրճանակ[1], շվեդ քանդակագործ Կառլ Ֆրեդրիկ Ռուտերսվարդի հեղինակած բրոնզե քանդակ, որն իրենից ներկայացնում է հանգուցված փողով ու փողաբերանը դեպի վեր ուղղված խոշորացված չափսերով ատրճանակ։ Ռուտերսվարդը քանդակել է արձանը երգահան ու Խաղաղության կողմնակիցների շարժման ակտիվիստ Ջոն Լենոնի սպանությունից հետո[2]։

Ոչբռնություն
տեսակքանդակների շարք
քանդակագործԿառլ Ֆրեդրիկ Ռուտերսվարդ
տարի1985
նյութբրոնզ
գտնվելու վայրՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ, Դաշնային կանցլերի գրասենյակ (Բեռլին), Պեկին, Victoria & Alfred Waterfront, Կանի հուշահամալիր, Եվրոպական հանձնաժողով, Սերգելգատան, Kungsportsavenyen?, Bagers plats, Anna Lindhs park, Borås?, Täby Centrum railway station?, Հալմստադ, Fittja metro station?, Åkeshov metro station?, Skissernas museums skulpturpark?, Landskrona museum?, Tällberg?, Göteborgs Högre Samskola? և Olympic Museum?
ներշնչված էՋոն Լենոնի սպանություն
կայք
 Non-Violence (sculpture) Վիքիպահեստում

1993 թվականից ի վեր արձանը հանդիսանում է Ոչբռնության նախագծի խորհրդանիշը, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է և բռնությունը կանխարգելող կրթական ծրագրերի միջոցով նպաստում է սոցիալական փոփոխություններին։

Տեղակայում

Ամբողջ աշխարհում կա այս քանդակի 31 կրկնօրինակ։ Դրանք գտնվում են հետևյալ ռազմավարական տեղանքներում․

ՎայրՔաղաքԵրկիր
Բագերս փլաթսՄալմյո Շվեդիա (օրիգինալ)
ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակՆյու Յորք ԱՄՆ (օրիգինալ)
Պարկ ՍենտրալԿիրչբերգ Լյուքսեմբուրգ (օրիգինալ)
Չաոյանգ պարկՊեկին Չինաստան
1865 Կրեատիվ պարկՆանկին Չինաստան
Ֆեդերալ կանցլերի գրասենյակԲեռլին Գերմանիա
ՍերգելգաթանՍտոկհոլմ Շվեդիա
ԿունգսպորտսավենյենԳյոթեբորգ Շվեդիա
Գոտբորգս Հյոգրե Սամսկոլա ՍտամպգատանԳյոթեբորգ Շվեդիա
Գոտբորգս Հյոգրե Սամսկոլա ՖորենինգսգատանԳյոթեբորգ Շվեդիա
Աննա Լինդի զբոսայգիԲուրոս Շվեդիա
Մեմորիալ դե ԿանԿան (Ֆրանսիա) Ֆրանսիա
Օլիմպիական թանգարանԼոզան Շվեյցարիա
Վիկտորյա & Ալֆրեդ ջրաշխարհՔեյփթաուն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Էսքիզների թանգարանԼունդ Շվեդիա
Թեբի կենտրոնական երկաթուղիԹեբի, Ստոկհոլմի լեն Շվեդիա
Ֆիթյա մետրոկայարանՖիթյա, Ստոկհոլմի լեն Շվեդիա
Ակեշով մետրոկայարանՍտոկհոլմի մետրոպոլիտեն Շվեդիա
Առևտրի կենտրոն Քուատրո Կամինոսում, ՆաուկալպանՄեխիկո (նահանգ) Մեքսիկա
683 Կալլե Ֆերոկարիլ դե Քուարնավակա, ՊոլանկոՄեխիկո Մեքսիկա
ԲրոգաթանՀալմստադ Շվեդիա
ՏրանսպորտվագենՀալմստադ Շվեդիա[3]
Գրին հոթել, Օվաբակսգաթու 17Թյոլբերգ Շվեդիա[3][4]
ԿայզերնպլանԼանդսկրունա Շվեդիա
ՊերամբուրՉենանի Հնդկաստան
Սենակի - Լեսելիձե մայրուղիՌուքհիՎրաստան

Շվեդիայի Լունդ քաղաքում գտնվող էսքիզների թանգարանում պահվում է հրազենի մի Էսքիզ, որի վրա Ռուտերսվարդը գրի է առել, որ Լենոնի ու Բոբ Քրեյնի սպանությունների վիշտը ոգեշնչել է իրեն ստեղծել այս գործը։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ