Ուլիսես (վեպ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուլիս (այլ կիրառումներ)
«Ուլիսես»[4] (անգլ.՝ Ulysses), իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսի երկրորդ վեպն է։ Վեպը գրվել է 7 տարում և առաջին անգամ հատվածներով հրատարակվել է ամերիկյան The Little Review ամսագրում 1918 թվականից մինչև 1920 թվականը, իսկ 1922 թվականին այն ամբողջությամբ հրատարակվել է Ֆրանսիայում։ 2011 թվականին վեպը թարգմանվել և տպագրվել է նաև հայերենով (թարգմանիչ՝ Սամվել Մկրտչյան)։
Վեպի կառուցվածք
Վեպը պատմում է մեկ օրվա՝ 1904 թվականի հունիսի 16-ին կատարվող գործողությունների մասին։ Իրադարձությունները կատարվում են Դուբլինում։ Հեղինակը մանրամասնորեն նկարագրում է նրա փողոցներն ու շենքերը և, ինչպես ինքն է ասում՝ իր գրքով կարելի կլիներ վերականգնել Դուբլինը, եթե մի օր այն ավերեին ռմբակոծելով։
Ջեյմս Ջոյսը Ուլիսեսը բաժանել է 18 գլուխների կամ միջադեպերի։ Առաջին գլխում գիրքը կարող է թվալ ոչ կառուցվածքային, քաոսային և այդ պատճառով Ջոյսը մի անգամ ասել է որ նա «զետեղել է այնքան գլուխկոտրուկներ և հանելուկներ, որ պրոֆեսորները հարյուրավոր տարիներ կվիճեն, թե ինչ էի ուզում ասել ես»։ Եվ այս ամենը վեպը դարձնում է անմահ։ Ջոյսը կազմում է վեպի երկու սխեմա։ Առաջին սխեման կազմվել էր 1920 թվականին իր ընկերոջ՝ Կարլո Լինանտի, իսկ երկրորդը՝ 1921 թվականին Վալերի Լարբոյի համար։ Ի սկզբանե Ջոյսը դեմ էր այդ սխեմաների մեծածավալ հրապարակմանը, բայց և այնպես 1931 թվականին իրեն պոռնոգրաֆիայի մեղադրանքների դեմ պաշտպանելու թույլտվությամբ Սթյուարթ Գիլբերտի կողմից տպագրվեց երկրորդ սխեման Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» գրքում[5][6]։
Ուլիսեսի ամեն միջադեպ ունի իր թեման, տեխնիկան և կապը գործող անձանց և Ոդիսևսի գործող անձանց միջև։ Ինքնագիր տեքստը չուներ վերնագրված միջադեպեր, դրանք տեղի էին ունենում Լինանտի և Հիլբերտի սխեմայով։ Սեփական նամակներում Ջոյսը միջադեպերը անվանեց իր հոմերոսական վերնագրերով։ Որոշ միջադեպերի վերնագրեր ունեն անմիջական կապեր, օրինակ, «Նավսիկան» և «Տելեմաքոսը» վերցված են Վիկտոր Բերիի երկհատորյակի «Փյունիկեցիները և Ոդիսևսը» գրքից, որի հետ հեղինակը ծանոթացել է 1918 թվականին Ցյուրիխի կենտրոնական գրադարանում։
Ուշագրավ փաստեր
- 1998 թ. Modern Library հրատարակչության վարկածով վեպը 20-րդ դարի անգլերեն 100 լավագույն վեպերի շարքում նշվել է որպես № 1[7]:
- Ամեն տարվա հունիսի 16-ը Ջեյմս Ջոյսի երկրպագուների կողմից նշվում է Բլումի օր կամ Բլումսդեյ (անգլ.՝ Bloomsday, իռլ.՝ Ln Bloom) տոնակատարությունը։ Տոնը կոչվել է «Ուլիսես» վեպի հերոս Լեոպոլդ Բլումի անունով, իսկ ժամկետը ընտրված է վեպում տեղի ունեցող գործողությունների օրը՝ 1904 թվականի հունիսի 16-ը։
Տես նաև
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլիսես (վեպ)» հոդվածին։ |
Lua error in Մոդուլ:External_links at line 1153: attempt to index field 'datavalue' (a nil value).