Պիտեր Զեեման

Պիտեր Զեեման (հոլ.՝ Pieter Zeeman, մայիսի 25, 1865(1865-05-25)[1][2][3][…], Zonnemaire[4] - հոկտեմբերի 9, 1943(1943-10-09)[5][1][2][…], Ամստերդամ, Նիդերլանդներ[6][5][4]), նիդերլանդացի ֆիզիկոս։ 1890 թվականին ավարտել է Լեյդենի համալսարանը, ուր և սկսել է դասախոսական աշխատանքը։ 1900 թվականից Ամստերդամի համալսարանի պրոֆեսոր։ 1896 թվականին հայտնագործել է մագնիսական դաշտի ազդեցությամբ սպեկտրային գծերի տրոհման երևույթը։ 1902 թվականին Հենդրիկ Լորենցի հետ միասին արժանացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի Զեեմանի էֆեկտը բացահայտելու համար[17][18][19][20][21][22]։

Պիտեր Զեեման
հոլ.՝ Pieter Zeeman
Ծնվել էմայիսի 25, 1865(1865-05-25)[1][2][3][…]
Zonnemaire[4]
Մահացել էհոկտեմբերի 9, 1943(1943-10-09)[5][1][2][…] (78 տարեկան)
Ամստերդամ, Նիդերլանդներ[6][5][4]
ԳերեզմանAlgemene Begraafplaats Kleverlaan[7]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն[8]
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և լուսանկարիչ
Հաստատություն(ներ)Դելֆտի տեխնիկական համալսարան[9], Դելֆտի տեխնիկական համալսարան[9], Ամստերդամի համալսարան[6], Ամստերդամի համալսարան[6], Ամստերդամի համալսարան[6] և Լեյդենի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա[10], Զեեմանի էֆեկտ[10], մագնիսականություն[10] և Մագնիսական դաշտ[10]
Պաշտոն(ներ)Rector of the university of Amsterdam?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա[11], Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերԼեյդենի համալսարան
Տիրապետում է լեզուներինհոլանդերեն[1][10] և անգլերեն[10]
Գիտական ղեկավարՀեյկե Կամերլինգ Օնես
Եղել է գիտական ղեկավարCornelis Jan Bakker?[12], Pier Bosch?[12], Take Luite de Bruin?[12], Frederik Coeterier?[12], Hillebrand Willem Johan Dik?[12], Maria Clasina Droste?[12], Jacobus Marinus Faber?[12], Jan Geest?[12], Albert Jacobus Jozef Gerver?[12], Herman R. Woltjer?[12] և Willem de Groot?[12]
Ինչով է հայտնիԶեեմանի էֆեկտ
Պարգևներ
Ամուսին(ներ)Johanna Elisabeth Lebret?
 Pieter Zeeman Վիքիպահեստում

Մանկություն և պատանեկություն

Պիտեր Զեեմանը ծնվել է Նիդեռլանդների Շխաուվեն-Դաուվելանդ կղզու Զոննեմաիրե քաղաքում՝ Կատարինուսա Ֆորանդինուս Զեեմանի և Վիլգեմինա Վորստի ընտանիքում։

Ֆիզիկայով հետաքրքրվել է վաղ տարիքից։ 1883 թվականին Բևեռափայլը տեսանելի է եղել Նիդերլանդներում։ Զեմմանը նկարել և նկարագրել է երևույթը և ներկայացրել է Նեյչր ամսագրին, որտեղ այն տպագրվել է։ Խմբագիրը բարձր է գնահատել «Պրոֆեսոր Զեեմանի ուշադիր դիտումները Զոննեմաիրեի իր դիտակետից»։

Ավագ դպրոց ավարտելուց հետո 1883 թվականին մեկնել է Դելֆտ` դասական լեզուների լրացուցիչ կրթության համար, հետո հիմել է համալսարան ընդունելության համար։ Բնակվել է Ջ․ Ու, Լելիի տանը, որը Զոյդերզեի նախագծի պատասխանատուն էր։ Դելդտում եղած տարիներին հանդիպել է Հեյկե Կամերլինգ Օնեսի հետ, որ հետագայում դարձել է իր թեզի ղեկավարը։

Պարգևներ

Իր ներդրումներ համար Զեեմանը ստացել է հետևյալ մրցանակները՝

  • Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (1902)
  • Մատտեչի մեդալ (1912)
  • Ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ)[17][23]
  • ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից ստացել է Հենրի Ֆրեյպերի մեդալ (1921)[24]
  • Ռումֆորդի մեդալ (1922)
  • Ֆրանկլինի մեդալ (1925)

Լուսնի վրա Զեեման խառնարանը կոճվել է իր պատվին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտեր Զեեման» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 680