Jump to content

Պրիանկա Գանդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրիանկա Գանդի
 
Կուսակցություն՝Հնդկական ազգային կոնգրես
Կրթություն՝Դելիի համալսարան, Հիսուսի և Մարիամի միաբանություն և Jesus and Mary College?
Մասնագիտություն՝գործարար և քաղաքական գործիչ
Դավանանքբուդդայականություն
Ծննդյան օրհունվարի 12, 1972(1972-01-12) (52 տարեկան)
ԾննդավայրՆյու Դելի, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
ՀայրՌաջիվ Գանդի
ՄայրՍոնյա Գանդի
ԱմուսինՌոբերտ Վադրա[1]
ԶավակներՌայհան Վադրա և Միրայա Վադրա
 
ԻնքնագիրИзображение автографа

Պրիանկա Գանդի-Վադրա (հունվարի 12, 1972(1972-01-12), Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ քաղաքական և պետական գործիչ, Ռաջիվ Գանդիի և Սոնյա Գանդիի դուստրը, Ֆերոզ Գանդիի և Ինդիրա Գանդիի թոռնուհին, Ներու-Գանդի դինաստիայի ներկայացչուհին։ Հնդկական ազգային կոնգրես կուսակցության անդամ։

Վաղ տարիներ և կրթությունխմբագրել կոդը

Պրիանկա Գանդին ծնվել է 1972 թվականի հունվարի 12-ին Դելիում։ Գանդին կրթություն է ստացել Հիսուսի և Մարիավի վանքում և ժամանակակից դպրոցում, որից հետո հոգեբանություն է սովորել Դելիի համալսարանի Մարիրամի և Հիսուսի քոլեջում[2]։

Կարիերախմբագրել կոդը

Գանդին պարբերաբար հաճախում էր իր մոր և եղբոր ընտրական շրջաններ՝ Ռայ Բարելի և Ամետի, որտեղ ընտրողների միջև ագիտացիա է անցկացրել[3]։

Ամետիի բոլոր ընտրություններում Գանդիի հայտնի նշանաբանը եղել է «Amethi ka danka, bitiya Priyanka»[4]։

2004 թվականի հնդկական համընդհանուր ընտրություններում ղեկավարել է իր մոր ընտրարշավը և նախընտրական արշավում օգնել է իր եղբայր Ռահուլ Գանդիին[5]։ Ուտար Պրադեշ նահանգի ասամբլեա 2007 թվականի ընտրությունների ժամանակ, երբ Ռահուլ Գանդին ամբողջ նահանգում ղեկավարում էր քարոզարշավը, Պրիանկան կենտրոնանում էր Ամետիի և Ռայ Բարելիի ընտրատարածքներում տասը տեղի համար պայքարի վրա՝ թեկնածուների տեղերը բաշխելու հարցի շուրջ կուսակցության ներքին տարաձայնությունների հարթմանը նվիրելով երկու շաբաթ։

Անձնական կյանքխմբագրել կոդը

Գանդին ամուսնացել է Նյու Դելիից գործարար Ռոբերտ Վադրայի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել 1997 թվականի փետրվարի 18-ին Գանդիի տանը՝ Նյու Դելիի 10 Janpath հասցեում գտնվող կուսակցության պաշտոնական նստավայրում, և անցկացվել է ավանդական հինդուիստական արարողության համաձայն[6][7]։ Ամուսիններն ունեցել են երկու երեխա՝ որդի Ռայհան և դուստր Միրայա։ Պրիանկա Գանդին համարվում է բուդիստական փիլիսոփայության հետևորդ[8]։

Ծանոթագրություններխմբագրել կոդը

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրիանկա Գանդի» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ