Ռաջեշ Կհաննա

Ռաջեշ Կհաննա (հինդի` राजेश खन्ना, իրական անունը` Ջատին Կհաննա, դեկտեմբերի 29, 1942(1942-12-29)[1], Ամրիտսար, Ջալանդհարի դիվիզիա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2] - հուլիսի 18, 2012(2012-07-18)[1], Մումբայ, Հնդկաստան[2]), հնդիկ դերասան, պրոդյուսեր և քաղաքական գործիչ։ Համարվում է Բոլիվուդի ամենանշանակալից դերասաններից մեկը։ 1970-ական թվականներին հայտնի էր «Կակա» կեղծանունով։ Արժանացել է հնդկական և արտասահմանյան մի շարք կինոմրցանակների, այդ թվում` Filmfare Awards մրցանակին` կյանքում ունեցած ձեռքբերումների և տղամարդու լավագույն դերի համար։ Ստեղծագործական կյանքի ընթացքում նկարահանվել է մոտ 180 ֆիլմերում։

Ռաջեշ Կհաննա
անգլ.՝ Rajesh Khanna
հինդի՝ राजेश खन्ना
Ծնվել էդեկտեմբերի 29, 1942(1942-12-29)[1]
ԾննդավայրԱմրիտսար, Ջալանդհարի դիվիզիա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2]
Մահացել էհուլիսի 18, 2012(2012-07-18)[1] (69 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան[2]
ԿրթությունNess Wadia College of Commerce? (1961), St. Sebastian Goan High School?, Կիշինչանդի Չելարամի անվան քոլեջ և Hill Grange High School?
Քաղաքացիություն Հնդկաստան[3]
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոդերասան, քաղաքական գործիչ, կինոպրոդյուսեր, երգիչ և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Դիմպլ Կապադիա
Երեխա(ներ)Թուինքլ Կհաննա և Ռինկե Կհաննա
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Ռաջեշ Կհաննան ծնվել է Ամրիթսարում։ Նա որդեգրվել և դաստիարակվել էր իր կենսաբանական ծնողների բարեկամների կողմից, ովքեր 1935 թվականին Լահորից տեղափոխվել էին Բոմբեյ։ Բոմբեյում Ռաջեշ Կհաննան սովորել է Սուրբ Սեբաստիանի ավագ դպրոցում իր ընկերոջ՝ Ռավի Կապուրի հետ միասին։ Վերջինս հետագայում նույնպես դարձավ հայտնի դերասան՝ Ջիտենդրա անունով։ Դպրոցական տարիներին Ռաջեշ Կհաննան խաղում էր թատրոնի բեմում։ 1959-1961 թվականներին նա սովորում էր Պունայի քոլեջներից մեկում, իսկ հետո Մումբայում ` կրկին Ջիտենդրայի հետ միասին։

Ռաջեշ Կհաննան All India Talent մրցույթի տասը հազար թեկնածուների միջից ընտրված ութ ֆինալիստներից մեկն էր և արդյունքում դարձավ հաղթող։ Որպես պարգև, նա հնարավորություն ստացավ նկարահանվել կինոյում։ Առաջին ֆիլմը 1966 թվականին նկարահանված «Վերջին նամակը» կինոնկարն էր, իսկ դրանից հետո նկարահանվեց «Գաղտնիք» ֆիլմում։ 1969 թվականին նկարահանված «Հավատարմություն» ֆիլմը նրան հասցրեց փառքի և «սուպերաստղի» կոչման, իսկ 1971 թվականին նկարահանված «Փղերն իմ բարեկամներն են» ֆիլմը կոմերցիոն տեսակետից ամենահաջողված ֆիլմերից մեկն էր։ Դերասանը ձեռք էր բերել երկրպագուների հսկայական բանակ, կանայք նրան ուղարկում էին սիրո խոստովանություններով նամակներ՝ որոնք գրված էին նույնիսկ իրենց արյունով։

1969-1972 թվականներին Ռաջեշ Կհաննան որպես գլխավոր դերակատար խաղացել է 15 ֆիլմում, որոնք հնդկական կինոշուկայում դարձել էին հիթեր։ 1973 թվականին Ռաջեշ Կհաննայի մասին BBC-ին նկարահնել է վավերագրական ֆիլմ։ 1970-ական թվականներին նրա համբավը որոշ չափով նվազեց, սակայն մինչև 1987 թվականը նա դեռևս Բոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանն էր։

1992-1996 թվականներին նա Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր էր, իսկ 1999 թվականից կրկին վերադարձավ կինոնկարահանման հրապարակ, սակայն արդեն գլխավորապես հանդես էր գալիս «հայրերի» դերերով։

Անձնական կյանքը

1973 թվականին Ռաջեշ Կհաննան ամուսնացել է 16-ամյա դերասանուհի Դիմփլ Կապադիայի հետ, ով հայտնի էր դարձել Ռաջ Կապուրի «Բոբբի» ֆիլմում իր դեբյուտային դերակատարումով։ Ամուսնական կյանքի ընթացքում նրանք ունեցել են երկու դուստր՝ դերասանուհիներ Թվինկլ Կհաննան և Ռինկլ Կհաննան։ Թվինկլ Կհաննան 2001 թվականին ամուսնացել է դերասան Ակշայ Կումարի հետ։ 1984 թվականին Ռաջեշ Կհաննան ամուսնալուծվեց, սակայն Դիմփլ Կապադիայի հետ պահպանել էին ընկերական հարաբերությունները։

2012 թվականի սկզբին Ռաջեշ Կհաննայի մոտ նկատվեցին առողջական լուրջ խնդիրներ։ Նա մահացել է 2012 թվականի հուլիսի 18-ին՝ քաղցկեղից, հիվանդանոցից դուրս գրվելու հաջորդ օրը։

Մասնակի ֆիլմագրություն

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1966Վերջին նամակըAakhri KhatԳովինդ
1967Անուրջներ գարնան մասինBaharon Ke SapneՌամայա
1967ԿինըAuratՍուրեշ
1967ԳաղտնիքRaazԿումար, Սունիլ
1969ՀավատարմությունAradhanaԱրուն Վարմա, Սուրաջ Պրասադ Սաքսենա
1969Խուճապի մեջDo RaasteՍատիան Գուպտա
1969ՊատահականությունIttefaqԴիլիպ Ռոյ
1969Ճանապարհ դեպի երջանկությունBandhanԴհարմչանդ
1970ԳնացքThe Trainտեսուչ Շյամ Կումար
1970Վտանգավոր նմանությունSachaa JhuthaԲհոլա, Ռանջիտ Կումար
1970Կտրված կապKati PatangԿամալ Սինհա
1970ՃանապարհորդությունSafarԱվինաշ
1970ԼռությունKhamoshiԱրուն Չոուդհարի
1971ԱնանդAnandԱնանդ Սայգալ, Ջայչանդ
1971Փղերն իմ բարեկամներն ենHaathi Mere SaathiՌաջ Կումար
1971Կրտսեր հարսնացունChhoti BahuՄադհու
1971ԹշնամինDushmunՍուրջիտ Սինգհ
1971ԺեստAndazՌաջ
1971ՀամաձայնությունMaryadaՌաջա Բաբու, Ռաջան Ռամ Բահադուր
1972ՀավատարմությունAmar PremԱնանդ Բաբու
1972Խորամանկություն ընդդեմ ագահությանApna DeshԱկաշ Չանդրա
1972Կյանքը հիասքանչ էMere Jeevan SaathiՊրակաշ
1972Աստծուց բարձրMaalikՌաջու
1972Հոգի, հարստություն, խաղաղությունDil Daulat DuniyaՎիջայ
1973Ռաջան և ՌանինRaja RaniՌաջա
1973Քարը սրտինDaag: A Poem of LoveՍունիլ Կոհլի
1973ԱնշնորհակալըNamak HaraamՍոմնաթհ, Չանդեր Սինգհ
1974Երդվում եմ ձեզանովAap Ki KasamԿամալ Բհատնագար
1974Սիրո քաղաքըPrem NagarՉհոտեյ Կունվեր Կարան Սինգհ
1974ԱնծանոթուհինAjanabeeՌոհիտ Կումար Սաքսենա
1974ԲացահայտումAvishkaarԱմար
1974Մի կտոր հացRotiՄանգալ Սինգհ
1975Սիրո փորձությունPrem KahaniՌաջեշ Կամլեշվար Նարաին
1976ՍիրեցյալըMehboobaՊրակաշ, Սուրաջ
1977Քո թարթիչների ստվերի ներքոPalkon Ki Chhaon MeinՌավի Ռաջ Սինհա
1977Գարնան սիրահարըAashiq Hoon Baharon KaԱշոկ Շարմա
1977Ձեզ եմ դիմումAnurodhԱրուն Չոուդհարի, Սանջայ Կումար, Պրիտամ Նաթհ Գհայալ
1977ԿարմաKarmԱրվինդ Կումար
1978ԾառայությունNaukriՌանջիտ Գուպտա
1979Ամար ԴիպAmar DeepՌաջա, Սոնու
1980Փոքրիկ դավաճանությունThodisi BewafaiiԱրուն Կումար Չոուդհարի
1980Կարմիր վարդըRed RoseԱնանդ
1980Սարիի եզրըAanchalՇամբհու
1980ԱնջրպետBandishԿիշան
1981Սիրո հակառակ կողմըKudratՄոհան Կապուր, Մադհու
1981ՑավDard (Conflict of Emotions)Դիպակ Շրիվաստավ, Վիկաս
1982ՌաջպուտRajputԴհիրենդրա Սինգհ
1982ԱնհանգստությունAshantiԿումար Չանդրա Սինգհ
1982Սրտի խռովքDil-E-NadaanԱնանդ
1982Դիսկո պարողըDisco Dancerվարպետ Ռաջու
1983Երկրորդ կինըSoutenՇյամ Մոհիտ
1983Եթե դու ինձ հետ չեսAgar Tum Na HoteԱշոկ Մեհրա
1984Օձային աստվածMaqsadՌաջեշվար
1984Հավատ և օրենքDharm Aur QanoonՌաջան
1984Նոր հույսNaya KadamՌամու
1985Ժամանակն անցավZamanaՎինոդ Կումար
1985ԵրկուսըHum DonoՌաջա, դոկ. Շեկհար
1985ԱնհավատարիմըBewafaiԱշոկ Նաթհ
1986ԱմրիտAmritԱմրիտ Լալ Շարմա
1987Անգին նվերNazranaՌաջատ Վերմա
1987ԺողովուրդAvamԱմար Կումար
1987Գիտան ՍիտապուրիցSitapur Ki GeetaՌամու
1988Ճանապարհ դեպի հաղթանակVijayԱջիտ Բհարդվաջ
1999Վերադարձ տունAa Ab Laut ChalenԲալռաջ Կհաննա
2001Ապրել` նշանակում է սիրելPyaar Zindagi HaiՀրիդայնաթհ
2008ՀավատարմությունWafaaԱմրիտլալ Չոպրա
2010Երկու սրտերի խաղերըDo Dilon Ke Khel MeinՋոգինդեր Սինգհ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաջեշ Կհաննա» հոդվածին։