Ռիկարդո Լաոս

Ռիկարդո Լաոս (իսպ.՝ Ricardo Froilán Lagos Escobar, մարտի 2, 1938(1938-03-02)[1][2], Սանտյագո, Չիլի), չիլիացի իրավաբան, տնտեսագետ և սոցիալ-դեմոկրատ քաղաքական գործիչ, 1990-1992 թվականներին եղել է Չիլիի կրթության նախարար, 2000 թվականի մարտի 11-ից մինչև 2006 թվականի մարտի 11-ը՝ Չիլիի 33-րդ նախագահը,

Ռիկարդո Լաոս
իսպ.՝ Ricardo Froilán Lagos Escobar
Դիմանկար
Ծնվել էմարտի 2, 1938(1938-03-02)[1][2] (86 տարեկան)
ԾննդավայրՍանտյագո, Չիլի
Քաղաքացիություն Չիլի
Կրոնագնոստիցիզմ
ԿրթությունԴյուքի համալսարան, Չիլիի համալսարան (1960), Instituto Nacional General José Miguel Carrera?, Colegio San Agustín? և Q5975076?
ԿոչումQ124728452?
Մասնագիտությունփաստաբան, տնտեսագետ, քաղաքական գործիչ, պրոֆեսոր և դիվանագետ
ԱշխատավայրԲրաունի համալսարան
ԱմուսինLuisa Durán?
Ծնողներմայր՝ Ema Escobar?
Զբաղեցրած պաշտոններՉիլիի նախագահ, Minister of Public Works of Chile? և Minister of Education of Chile?
ԿուսակցությունՉիլիի սոցիալիստական կուսակցություն, Radical Party? և Party for Democracy?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներRicardo Lagos Weber?
Ստորագրություն
Изображение автографа
 Ricardo Lagos Վիքիպահեստում

Կենսագրություն

Ռիկարդո Լաոսը ծնվել է 1938 թվականի մարտի 2-ին։

1961 թվականին անդամագրվել է Ռադիկալ կուսակցությանը, 70-ականներին լքելէ այդ կուսակցությունը և իրեն հռչակել «անկախ ձախակոմյա»։

1973 թվականի Չիլիի պետական հեղաշրջումից անմիջապես հետո նա և իր ընտանիքը աքսորվել են Բուենոս Այրես, Արգենտինա, որտեղ նա ստանձնել է Լատինական Ամերիկայի սոցիալական գիտությունների ֆակուլտետի (FLACSO) գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նա մեկ տարով տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ դարձաել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր։ 1975 թվականին աշխատել է որպես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի խորհրդատու։ 1978 թվականին Չիլի վերադառնալուց հետո աշխատել է Արժույթի միջազգային հիմնադրամում։

1980-ականների կեսերին Լաոսը դարձել է դեմոկրատական ընդդիմության՝ Հանուն ժողովրդավարության կուսակցությունների կոալիցիայի (KPD, Concertación) առաջնորդը, բայց 1990 թվականին նա հրաժարվել է իր պաշտոնից։ 1990-ականներին նա աշխատել է տարբեր կառույցներում։

1990-1992 թվականներին եղել է Չիլիի կրթության նախարար, 1994 թվականի մարտի 11-ից մինչև 1998 թվականը՝ հանրային աշխատանքների նախարար, 2000 թվականի մարտի 11-ից մինչև 2006 թվականի մարտի 11-ը՝ Չիլիի 33-րդ նախագահը։

2006 թվականին նախագահի պաշտոնում նրան հաջորդել է Միշել Բաչելետը։

Աշխատություններ

  • La concentración del poder económico: su teoría: realidad chilena. Santiago de Chile. Del Pacífico, 1962. 181 p. 4 ediciones
  • Lagos Escobar, Ricardo; Ullrich Burckhardt, Kurt Agricultura y tributación: dos ensayos. Santiago, Chile. Universidad de Chile, Instituto de Economía, 1965. xiv + 188 p. 2 ediciones
  • La industria en Chile: antecedentes estructurales. Santiago, Chile. Universidad de Chile, Instituto de Economía, 1966. 232 p.[7]

Պարգևներ

  • Սպիտակ Խաչի կրկնակի շքանշանակիր (Սլովակիա, 29 հունիսի 2001 թ.)[8]
  • Տոմիսլավ թագավորի շքանշան
  • «Ազգային արժանիքների շքանշան» (Ալժիր)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդո Լաոս» հոդվածին։