Միշել Բաչելետ

Վերոնիկա Միշել Բաչելետ Ջերիա[19] (իսպ.՝ Verónica Michelle Bachelet Jeria [[Միջազգային հնչյունական այբուբեն|[beˈɾonika miˈtʃel batʃeˈle ˈxeɾja], սեպտեմբերի 29, 1951(1951-09-29)[1][2][3][…], Լա Քիստերնա, Սանտյագո, Սանտյագոյի մայրաքաղաքային տարածաշրջան, Չիլի]], չիլիացի պետական քաղաքական և ռազմական գործիչ, Չիլիի Սոցիալիստական կուսակցության անդամ, Երկրի նախագահ 2006 թվականի մարտի 11-ից մինչև 2010 թվականի մարտի 11-ը և 2014 թվականի մարտի 11-ից մինչև 2018 թվականի մարտի 11-ը, Չիլիի պատմության մեջ առաջին կին նախագահը։ Վերոնիկա Բաչելետը մասնագիտությամբ բժիշկ-վիրաբույժ և համաճարակաբան է։

Միշել Բաչելետ
իսպ.՝ Verónica Michelle Bachelet Jeria
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 29, 1951(1951-09-29)[1][2][3][…] (72 տարեկան)
ԾննդավայրԼա Քիստերնա, Սանտյագո, Սանտյագոյի մայրաքաղաքային տարածաշրջան, Չիլի
Քաղաքացիություն Չիլի
Մայրենի լեզուիսպաներեն
Կրոնագնոստիցիզմ
ԿրթությունWestland Middle School? (1964), Liceo Nº 1 Javiera Carrera? (1969)[4], Չիլիի համալսարան (հունվարի 7, 1983), HU Berlin (փետրվար 1979), Լայպցիգի համալսարան (1978), Academia Nacional de Estudios Políticos y Estratégicos? (1996)[4][5], Inter-American Defense College? (1998)[6] և Chilean Army War Academy? (1998)[7]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, վիրաբույժ, համաճարակաբան և մանկաբույժ
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
ԱմուսինJorge Dávalos?
Ծնողներհայր՝ Ալբերտո Բաչելետ, մայր՝ Անգելա Հերիա
Զբաղեցրած պաշտոններUnited Nations High Commissioner for Human Rights?
ԿուսակցությունՉիլիի սոցիալիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կառլոս III շքանշանի շղթա[15] Նիդեռլանդական առյուծի շքանշանի Մեծ խաչի ասպետ Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Հունգարիային մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչ շղթայով Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ[14] Ֆինլանդիայի Սպիտակ վարդի շքանշանի Մեծ խաչ շղթայով[18] Սերովբեների արքայական շքանշան Վիտաուտաս Մեծի շքանշան ոսկե շղթայով[9] Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով[8] Ազատության շքանշանի Մեծ շղթա[13] Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա[13] Քրիստոսի զինվորական շքանշանի մեծ խաչ[13] Ացտեկյան արծվի շքանշանի շղթա Վաստակի շքանշան Բերնարդո Օ'Հիգինսի շքանշան Ազատագրողի շքանշան

Բրազիլիայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

Պատվավոր դոկտոր

honorary doctor of the University of Essex?

honorary doctorate of Pompeu Fabra University?

Կորդովայի ազգային համալսարանի պատվավոր դոկտոր

Պատվավոր դոկտոր

Մենենդես Պելայո միջազգային համալսարանի պատվավոր դոկտոր

Պատվավոր դոկտոր

honorary doctor of the Sorbonne Nouvelle University?

Կոլումբիայի համալսարանի պատվավոր դոկտոր

Լյովենի կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտոր

[10]
Национальный орден Сан Лорензо

100 կին

[11]

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտոր

[12]
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մեդալ[16] և Ավստրալիայի շքանշանի պատվո ընկերակից[17]
ԱնդամությունPuebla Group?
ԵրեխաներSebastián Dávalos?
Կայքmichellebachelet.cl
Ստորագրություն
Изображение автографа
 Michelle Bachelet Վիքիպահեստում

2005 թվականի դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում Բաչելետը հավաքել է ձայների 45,95%-ը և անցել երկրորդ փուլ։ 2006 թվականի հունվարի 15-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում, որտեղ նրա մրցակիցը պահպանողական դաշինքի թեկնածուն, «Ազգային նորացում» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Սեբաստիան Պինյերան էր, Բաչելետը ստացել է ձայների 53,5%-ը և դարձել Չիլիի և Հարավային Ամերիկայի առաջին կին նախագահը։ Միշել Բաչելետի երդմնակալությունը տեղի է ունեցել 2006 թվականի մարտի 11-ին։ Նախագահի պաշտոնը թողնելուց հետո 2010 թվականին նա նշանակվել է ՄԱԿ-ի նորաստեղծ Գենդերային հավասարության և կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպության առաջին գործադիր տնօրենը[20]։

2013 թվականի դեկտեմբերի 15-ին նա կրկին հաղթել է Չիլիի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով ձայների ավելի քան 62%-ը։ Երդմնակալությունը տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 11-ին[21]։

2018 թվականի մարտի 11-ին՝ նախագահի պաշտոնի ժամկետի ավարտից հետո նախագահ է դարձել Սեբաստիան Պինյերան։

2018 թվականի օգոստոսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Բաչելետին նշանակվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնում[22][23]։

Կենսագրություն

Բալեչետի ընտանիքը, 1953

Միշել Բաչելետը ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 29-ին, Սանտյագոյում։ Նրան անվանակոչել են ի պատիվ ֆրանսիական կինոյի և թատրոնի դերասանուհի Միշել Մորգանի[24],։ Նրա հայրը՝ Ալբերտո Բաչելետը եղել է Չիլիի ռազմաօդային ուժերի գեներալ, մայրը՝ Անգելա Հերիան՝ հնագետ-մարդաբան։ Միշելը եղել է ընտանիքի երկրորդ երեխան։ Հոր կողմից նախնիները եղել են ֆրանսիացիներ են և շվեյցարացիներ, իսկ մոր կողմից՝ բասկիներ, հույներ, անգլիացիներ և իսպանացիներ։

Միշելը հոր հետ

1962 թվականին Միշել Բաչելետը ընտանիքի հետ տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, որտեղ նրա հայրը նշանակվել է Վաշինգտոնում Չիլիի դեսպանատան ռազմական կցորդ։ Նրա ընտանիքը մոտ երկու տարի ապրել է Բեթեսդա քաղաքում, որտեղ Միշելը սովորել է Արևմտյան միջնակարգ դպրոցում և սովորել ազատ խոսել անգլերեն[25]։

Չիլի վերադառնալուց հետո Միշելը ուսումը շարունակել է Կանանց թիվ 1 ճեմարանում, որտեղ եղել է դասարանի ավագ, դպրոցի երգչախմբի, վոլեյբոլի դպրոցական թիմի, թատերական խմբակի և երաժշտական խմբի անդամ։ Դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո՝ 1970 թվականին Միշելն ընդունվելէ Չիլիի համալսարանի բժշկական ֆակուլտետը՝ ցույց տալով ամենաբարձր արդյունքներից մեկը Չիլիիում[26][27]։ Նա ի սկզբանե մտադիր էր սովորել սոցիոլոգիա կամ տնտեսագիտություն, սակայն հոր հորդորով նա սովորեց բժշկություն։

Չիլիի նախկին նախագահ Սալվադոր Ալյենդեի կառավարման ժամանակ Միշելի հայրը՝ Ալբերտո Բաչելետը նշանակվել է պարենի բաշխման վարչության պատասխանատու։ 1973 թվականին պետական հեղաշրջման արդյունքում իշխանության գլուխ եկած Աուգուստո Պինոչետը պետական դավաճանության մեղադրանքով Ալբերտո Բաչելետը ռազմաօդային ուժերի մի քանի սպաների ու սերժանտների հետ ձերբակալվել է։ Բանտում Ալբերտոն մի քանի ամիս կտտանքների է ենթարկվել և 1974 թվականի մարտի 12-ին Սանտյագոյի բանտում մահացել սրտի կաթվածից՝ հերթական հարցաքննության ժամանակ[28]։

1975 թվականի հունվարի սկզբին Բաչելետը և նրա մայրը ձերբակալվել են իրենց բնակարանում՝ Ազգային հետախուզության գրասենյակի երկու գործակալ կողմից[29]։ Կանանց տեղափոխել են Սանտյագոյում գտնվող հայտնի գաղտնի կալանավայրը, որտեղ նրանց առանձնացրել են իչարից և ենթարկել հարցաքննության և խոշտանգումների[30]։ Մի քանի օր անց Բաչելետին տեղափոխել են Աուգուստո Պինոչետի օրոք ստեղծված համակենտրոնացման ճամբարներից մեկը, որտեղ նրան պահել են մինչև հունվարի վերջ։ Արգենտինացի դիվանագետ, քաղբանտարկյալների հարցերով զբաղվող Ռոբերտո Կոզակի օգնությամբ Բաչելետն աքսորվել Ավստրալիա, որտեղ 1969 թվականինից բնակվում էր իր ավագ եղբայրը[31][32]։ Հետագայում Միշելը մեկնել է ԳԴՀ, որտեղ նա գերմաներեն է սովորել Լայպցիգում և իր բժշկական կրթությունը շարունակել Բեռլինի Հումբոլդտի համալսարանում

Իր խոշտանգումների մասին Բաչելետը 2004 թվականին ասել է, որ հանդեպ գործած բռնություններն ավել մեղմ էին, քան ուրիշներինը։ Նրան «երբեք չեն խոշտանգել էլեկտրականությամբ, բայց նա ականատես է եղել, թե դա ինչպես են անում այլ բանտարկյալներին[33]։

Բաչելետը Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հանդիպման ժամանակ, 2020

1976 թվականի հոկտեմբերին աշխատանքի է անցել Բաբելսբերգ թաղամասի կլինիկայում՝ որպես նախապատրաստական քայլ Արևելյան Գերմանիայի համալսարանում բժշկական ուսումը շարունակելու համար։ Այդ ընթացքում նա հանդիպել է չիլիացի աքսորյալ ճարտարապետ Խորխե Լեոպոլդո Դավալոս Կարտեսին, որի հետ ամուսնացել է 1977 թվականին։ 1978 թվականի հունվարին Միշելը մեկնել է Լայպցիգ՝ գերմաներեն սովորելու Լայպցիգի համալսարանում։ Դավալոսի և նրա առաջնեկը՝ Խորխե Ալբերտո Սեբաստիանը, ծնվել է Լայպցիգում, 1978 թվականի հունիսին։

1978 թվականի սեպտեմբերին իր բժշկական ուսումը շարունակելու իրավունք է ստացել Բեռլինի Հումբոլդտի համալսարանում, սակայն հինգ ամիս անց նա թույլտվություն ստացել Չիլի վերադառնալու[34]։ 1982 թվականին Բաչելետը Չիլիի համալսարանից ստացել է վիրաբույժի կոչում և առաջին տարիներին Բաչելեն աշխատել մանկական հիվանդանոցում, այնուհետև մի շարք հասարակական կազմակերպություններում, որոնք սատարել են Պինոչետի բռնապետության զոհերի ընտանիքների անդամներինn[35]։ Իր ակադեմիական առաջադիմության և հրապարակած աշխատությունների շնորհիվ նա ստացել է Չիլիի բժշկական պալատի կրթաթոշակ։

Քաղաքական կարիերա

1990 թվականին երկրում ժողովրդավարության վերականգնումից հետո Բաչելետի համար կառավարական տարբեր կառույցներու մի շարք հարարավորություններ ստեղծվեցին․ նա նշանակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատու, իսկ 1994-1997 թվականներին՝ առողջապահության փոխնախարարի խորհրդական։ Ռիկարդո Լագոսի կառավարման տարիներին Բալեչետը զբաղեցրել է երկրի առողջապահության նախարարի պաշտոնը։ 2002 թվականին նշանակվել է պաշտպանության նախարար։ Մինչ այդ նա ավարտել է ԱՄՆ-ի ռազմական քոլեջը և Չիլիի ռազմական ակադեմիան։ Լատինական Ամերիկայում Բալեչետը համարվում է առաջին կինը, որը զբաղեցրել է այդ պաշտոնը։

2004 թվականի վերջին Միշել Բաչելետը հայտարարել է երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին[36]։ Այն առաջադրվել է 1990 թվականից երկրում իշխող հանուն ժողովրդավարության կուսակցությունների կոալիցիայի կողմից։ Նույն տարվա հոկտեմբերի 1-ին նա ազատվել է իր կառավարական պաշտոնից, որպեսզի սկսի իր քարոզարշավը։ Իր նախընտրական արշավի գլխավոր թեման դարձրել է սոցիալական խնդիրները՝ խոստանալով իշխանության գալուց հետո բարեփոխել առողջապահական և կրթական ոլորտները, ինչպես նաև զգալիորեն բարձրացնել կենսաթոշակները։

2006 թվականի հունվարի 15-ին Բաչելետը հաղթել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում միլիարդատեր Սեբաստիան Պինյերային՝ դառնալով Լատինական Ամերիկայի հինգերորդ կին ղեկավարը Արգենտինայի նախագահ Իսաբել Մարտինես դե Պերոնից, Բոլիվիայի նախագահ Լիդիա Գեյլեր Տեխադաից, Նիկարագուայի նախագահ Վիոլետա Բարրիոս դե Չամորրոյից և Պանամայի նախագահ Միրեյա Մոսկոսոյից հետ։ Ընտրությունների առաջին փուլում Բաչելետը, որը 1990 թվականից ղեկավարում էր ձախ կենտրոնամետ կոալիցիան, հավաքել է ձայների ավելի քան 45 տոկոսը, մինչդեռ նրա մրցակից, աջակողմյան «Ազգային բարեփոխում» կուսակցության թեկնածու Սեբաստիան Պինյերուն ստացել է ձայների մոտ 23 տոկոսը։ Ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով, որն ավարտվել է հունվարի 15-ին, Բաչելետը հավաքել է ձայների 53 տոկոսը[37][38][39]։

2006 թվականի հունվարի 31-ին Բաչելետը հայտարարել է ապագա կառավարության նոր անդամների թեկնածությունների մասին, նա մտադրվել էր նախարարներ նշանակել 10 տղամարդու և 10 կնոջ։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա խոստացել էր իր կաբինետը դարձնել հավասար հնարավորությունների կաբինետ, հատկապես կանայք կղեկավարեն պաշտպանության, էկոնոմիկայի, առողջապահության, մշակույթի նախարարությունները, ինչպես նաև նախագահի աշխատակազմը։

2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բռնկմանը, Չիլիի Համախառն ներքին արդյունք աճել է միջինը 3,2 տոկոսով։

Վլադիմիր Պուտինի հետ, 2014

Բաչելետի կառավարման օրոք բարեփոխումներ ենն կատարվել սոցիալական ապահովության ոլորտում՝ բարձրացվել են կենսաթոշակները, յուրաքանչյուր նոր ծնված կամ որդեգրված երեխայի համար նպաստ է տրվել կանանց, ընդհանուր առմամբ, պետությունից օգնություն է ստացել մոտ 1 մլն․ քաղաքացի։ Երկրում աղքատության մակարդակը 2006 թվականի 13,7%-ից նվազել է և 2009 թվականին հասել 11,5%-ի, ստեղծվել է մոտ 800 հազար աշխատատեղ, ընդունվել է 14 նոր օրենք աշխատանքի պաշտպանության ոլորտում։ 2009 թվականին ստեղծվել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտը։ 2006-2009 թվականներին ազատ առևտրի համաձայնագրեր են կնքվել Պանամայի, Պերուի, Կոլումբիայի, Ճապոնիայի, Ավստրալիայի և Թուրքիայի հետ։ 2010 թվականին երկիրը միացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը։ Բաչելետի օրոք Վաշինգտոնի հետ ստեղծվել են սերտ հարաբերություններ։ Ըստ «Ադիմարկ» սոցոլոգիական կենտրոնի տվյալները Միշել Բաչելետի նախագահական ժամկետի ավարտին նրա կատարած գործունեությունը հավանության է արժանացել երկրի քաղաքացիների մոտ 84%-ի կողմից[40]։

Միշել Բաչելետը չի մասնակցել 2009-2010 թվականների նախագահական ընտրություններին, քանի որ Չիլիի սահմանադրությամբ արգելված է նույն անձին երկու անգամ անընդմեջ վերընտրվել պետության ղեկավարի պաշտոնում։

Դպրոցականների բողոքներ

Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Բաչելետը լուրջ խնդիրների է նաև բախվել․ 2006 թվականի ապրիլի 27-ին մոտ երեք հազար միջնակարգ դպրոցի աշակերտներ արգելափակել են Սանտյագոյի կենտրոնն ու պահանջել անվճար ճամփորդական փաստաթղթերի տրամադրում և բուհերում անվճար ընդունելության քննությունների անցկացում։ Դրանից բացի դպրոցականները դեմ են արտահայտվել ամենօրյա 9-ժամյա դպրոցական դասաժամերին, որոնք վերջին տարիներին դարձել են Չիլիի կառավարության դպրոցական բարեփոխումների հիմքը։ Ոստիկաննները ուժով ցրել է ցուցարարներին և ձերբակալել 47 ցուցարարի։ Մայիսի 22-ին Միշել Բաչելեն դիմել է պատգամավորներին՝ իր ելույթում պետության ղեկավարը նշել է, որ պետությունը ձգտելու է անվճար տրամադրել նախադպրոցական, միջնակարգ և բարձրագույն կրթություն, սակայն հիմնականում դրաից պետք է օգտվեն անապահով ընտանիքների երեխանները։ Հավանական է, որ երիտասարդների բողոքի ակցիաները հրահրել են Բաչելետի քաղաքական հակառակորդները, քաննի որ Չիլիի մի քանի ընդդիմադիր կուսակցություններ աջակցել են ուսանողների ելույթներին[41]։ Մայիսի 31-ին 600.000 աշակերտ Սանտյագոյում մասնակցել է համազգային բողոքի ցույցին՝ պահանջելով մեծացնել միջնակարգ դպրոցների ֆինանսավորումը, վերացնել բուհերի ընդունելության քննությունների վճարները և անվճար երթևեկել հասարակական տրանսպորտով։ Դեռահասները որոշել են գնալ կրթության նախարարության շենք, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։ Ցուցարարները բարիկադներ են կառուցել և քարեր նետել Ներքին գործերի ստորաբաժանումների վրա։ Դրանից հետո ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, նռնակներ ու ջրցան մեքենաներ են օգտագործել, ինչի արդյունքում ամբոխը ցրվել է, իսկ 400 մարդ բերման է ենթարկվել ոստիկանների կողմից։ Միշել Բաչելեն հայտարարել է ցուցարարներ դպրոցականների հետ բանակցություններ սկսելու մասին և խոստացել տարեկան լրացուցիչ 135 միլիոն դոլար հատկացնել ուսումնական հաստատությունների ֆինանսավորմանը[42][43]։

Ընդմիջում, հասարակական գործունեություն

Ըստ Չիլիի սահմանադրության նախագահը չի կարող երկու անգամ անընդմեջ զբաղեցնել այդ պաշտոնը։ Նոր ընտրությունների արդյունքում նախագահ է վերընտրվել Սեբաստիան Պինյերա։

2010 թվականին Միշել Բաչելետը զբաղեցրել Է ՄԱԿ-ի կանայք կառույցի գործադիր տնօրենի պաշտոնը, միաժամանակ զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը[44]։ Բաչելետի շնորհիվ 2013 թվականի մարտի 15-ին ՄԱԿ-ի անդամ երկրները երկարատև բանակցություններից հետո կարողացան համաձայնեցնել կանանց բռնությունից պաշտպանելու հռչակագրի ձևակերպումները][45]։ Հռչակագրի փաստաթղթի վրա ստորագրել են կազմակերպության անդամ բոլոր 193 երկրների ներկայացուցիչները։ Այդ փաստաթուղթը կոչ է անում բոլոր երկրներին ձեռնպահ մնալ իրենց ավանդույթներից, սովորույթներից և կրոնական սկզբունքների վրա հիմնվելուց՝ արդարացնելու կանանց նկատմամբ բռնությունը՝ միաժամանակ վերահաստատելով գենդերային հավասարության սկզբունքը, դպրոցներում երեխաների սեռական դաստիարակության ներդրումը, տուժածների համար արտակարգ իրավիճակների համակարգի ստեղծումը, սպանությունների համար պատժի ուժեղացումը։ Բաչելետը հռչակագրի նախագծի ընդունումը պատմական իրադարձություն է անվանել[46]։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը համաձայնել է նրա հետ և կանանց նկատմամբ բռնությունն անվանել սպառնալիք ամբողջ աշխարհի համար[47]։

Նախագահության երկրորդ շրջան

Հանդիպում Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվա և Էվո Մորալեսի հետ

2013 թվականի նախագահական ընտրություններում Միշել Բաչելետը կրկին առաջադրել է իր թեկնածությունը։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա խոստացել էր իր պաշտոնավարման սկզբին կատարել բարեփոխումներ[48]։ Առաջին փուլում Բաչելետը ստացել է ձայների 46,7 տոկոսը։ Նրա մրցակիցը եղել է աշխատանքի հարցերով նախկին նախարար Էվելին Մատթեյը, որը հավաքել է ձայների 25,03 տոկոսը։ Դեկտեմբերի 15-ին Չիլիում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Բաչելետը հավաքել է ձայների 62,16 տոկոսը և դարձել նախագահ։

2014 թվականի մարտի 11-ին Վալպարաիսո քաղաքում տեղի է ունեցել նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ Արարողությանը մասնակցել են ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, Արգենտինայի, Բրազիլիայի, Բոլիվիայի, Պերուի, Ուրուգվայի, Պարագվայի, Մեքսիկայի, Էկվադորի նախագահներները։

2018 թվականին՝ նախագահության երկրորդ շրջանի ավարտից հետո Միշել Բաչելետը նշանակվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար։

Անձնական կյանք

Միշելն իսպաներենից բացի խոսում է գերմաներեն, անգլերեն, պորտուգալերեն, ֆրանսերեն[49]։ Նա ամուսնալուծված է, երկու տարբեր տղամարդկանցից նա ունի երեք երեխա՝ Սեբաստիան, Ֆրանցիսկան և Սոֆյան[50]։ Կրոնի նկատմամբ նա իրեն ագնոստիկ է համարում[51]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Բաչելետ» հոդվածին։