Ռոբերտ Քան

Ռոբերտ Քան կամ Բոբ Քան (անգլ.՝ Robert Elliot Kahn, դեկտեմբերի 23, 1938(1938-12-23)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), համակարգչային գիտնական և էլեկտրիկ-ճարտարագետ, գյուտարար, ԱՄՆ ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ (1987), ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիա անդամ (2015)։ Վինտ Սերֆի հետ միասին առաջին անգամ առաջարկել է փոխանցման կառավարման հաղորդակարգը՝ (անգլ.՝ Transmission Control Protocol, TCP) և այ-փի հասցեները (IP, անգլ.՝ Internet Protocol Address), որի համար նրանք արժանացել են Թյուրինգի մրցանակի (2004)[23]։

Ռոբերտ Քան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 23, 1938(1938-12-23)[1][2][3] (85 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ[5]
ԿրթությունՆյու Յորք քաղաքի քոլեջ (1960), Փրինսթոնի համալսարան (1962) և Փրինսթոնի համալսարան (1964)
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
ԵրկերARPANET?[6], TCP[6] և TCP/IP[6]
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, գյուտարար, ինժեներ-էլեկտրիկ, գյուտարար և ճարտարագետ
ԱշխատավայրՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Ազատության նախագահական շքանշան

Թյուրինգի մրցանակ

[7][8]

«Վեբբի» մրցանակ կյանքի ձեռքբերումների համար

Տեխնիկական և գիտական հետազոտությունների Աստուրիայի արքայադստեր մրցանակ

[9]

Հարոլդ Պենդերի մրցանակ

[10]

Համակարգչային տեխնիկայի պիոներ

Էլիզաբեթ թագուհու մրցանակ ճարտարագիտության ոլորտում

Չարլզ Ստարկ Դրեյպերի մրցանակ

Տեխնոլոգիայի և նորարարության ասպարեզի ազգային մեդալ

[11]

Ալեքսանդր Բելլի անվան ոսկե մեդալ

[12]

SIGCOMM Award?

Մարկոնիի մրցանակ

Ազգային գյուտարարների փառքի սրահ

[13]

Համացանցի փառքի սրահ

[14]

Համակարգչային պատմության թանգարանի համակրանք

Համակարգչային տեխնիկայի պիոներ

Բենջամին Ֆրանկլինի մեդալ

Ճապոնիայի մրցանակ

ACM-ի անդամ

[15]

Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի պատվավոր դոկտոր

[16]

Փրինսթոնի համալսարանի պատվավոր դոկտոր

ACM ծրագրավորման մրցանակ

[17]
Աստուրիայի արքայազնի պարգև

IEEE Koji Kobayashi Computers and Communications Award?

[18]

Հարի Գուդի հիշատակելի մրցանակ

[19]

AAAI անդամ

[20]

James Madison Medal?

և

IEEE պատվո մեդալ

[21]
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[22], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա
 Robert E. Kahn Վիքիպահեստում

Ռոբերտ Քանը և Վինտ Սերֆը հայտնի են որպես ինտերնետի հայրեր[24]։

Կենսագրություն

Ռոբերտ Քանը ծնվել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, հրեաների ընտանիքում[25][26][27][28][29]։ Հայրը՝ Լորենս Քանը (1910-1999), ավագ դպրոցում մատակարարման կառավարիչ է աշխատել, իսկ մայրը` Բեատրիս Պաուլինը (1914-1994), տնային տնտեսուհի էր։

1960 թվականին Նյու Յորքի քաղաքային քոլեջում էլեկտրատեխնիկի մասնագիտություն ստանալուց հետո, կրթությունը շարունակել է Փրինսթոնի համալսարանում, որտեղ էլ ստացել է մագիստրոսական (1962) և դոկտորական աստիճանները (1964)։ Դոկտորական թեզը պաշտպանել է «Դիսկրետային և մոդուլային ազդանշանների ժամանակ առաջացած թերությունները» թեմայով[30]։ Դոկտորական կոչումը ստանալուց հետո աշխատել է Բոլտ Բերանեկ և Նյուման ընկերությունում (անգլ.՝ BBN Technologies)։ 1972 թվականին DARPA -ի[31] շրջանակներում սկսել է համագործակցել Տեղեկատվության մշակման տեխնիկական գործակալության (IPTO - Information Processing Techniques Office ) հետ ։ 1972 թվականի աշնանը Ռոբերտ Քանը Համակարգչային հաղորդակցության միջազգային խորհրդաժողովում 20 տարբեր համակարգիչներ միացնելով ցուցադրել է ARPANET (անգլ.՝ Advanced Research Projects Agency Network) համակարգչային ցանցը։ Ինչն էլ դառնալու էր «ջրբաժան իրադարձություն, որը ստիպեց մարդկանց հանկարծ գիտակցել, որ փաթեթային անցումը (անգլ.՝ packet switching) իրական տեխնոլոգիա է», և տեխնոլոգիական մեծ հեղաշրջման և ինտերնետի սկիզբ[32]։

Ռոբերտ Քանն այնուհետև օգնել է զարգացրել տարբեր համակարգիչները միացնելու TCP/IP հաղորդակարգը։ Տեղեկատվության մշակման տեխնոլոգիական գրասենյակի (IPTO անգլ.՝ Information Processing Techniques Office) տնօրեն դառնալուց հետո նա սկսել է Միացյալ Նահանգների կառավարության ռազմավարական նախաձեռնություն՝ համակարգչային հետազոտությունների և զարգացման միլիարդ դոլար ֆինանսավորում ունեցող՝ ԱՄՆ-ի դաշնային կառավարության կողմից երբևէ իրականացված համակարգչային հետազոտությունների և զարգացման ամենամեծ ծրագիրը։

DARPA-ում տասներեք տարի աշխատելուց հետո, Ռոբերտ Քանը 1986 թվականին հիմնադրել է Ազգային հետազոտական նախաձեռնությունների գործակալությունը (CNRI - անգլ.՝ Corporation for National Research Initiatives), իսկ 2015 թվականից ստանձնել է գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը[33]։

Համացանց

SATNET (անգլ.՝ Atlantic Packet Satellite Network) արբանյակային փաթեթային ցանցի նախագծի վրա աշխատելիս Ռոբերտ Քանն առաջին անգամ առաջ քաշեց ARPANET-ում օգտագործվող նախկին NCP (անգլ.՝ Network Control Program) ցանցային հաղորդակարգը TCP հաղորդակարգով փոխարինելու գաղափարը։ TCP- ն մեծ դերակատարում է ունեցել բաց ճարտարապետության ցանցերի հիմքի ձևավորման գործում, ինչը հնարավորություն է ստեղծել, որ աշխարհի համակարգիչներն ու ցանցերը տվյալներով փոխանակվեն միմյանց հետ, անկախ նրանից, թե յուրաքանչյուր ցանցի համակարգիչ ինչ սարքավորում կամ ծրագրային ապահովում է գործածում։ Այս նպատակին հասնելու համար նախագծվեց TCP, որն օժտված լիներ հետևյալ առանձնահատկություններով.

  • ամբողջ ցանցի ոչ մեծ ենթաբաժինները՝ համակարգիչները, հնարավորություն ունենան միմյանց հետ հաղորդակցվել մասնագիտացված համակարգչի միջոցով, որը միայն փաթեթների փոխանցում է կատարում (սկզբում կոչվում էր gateway, հետագայում՝ ռոտոր)
  • սարքերից ոչ մեկի վնասվելը չպետք է ազդի ամբողջ ցանցի վրա կամ ամբողջ ցանցը չի կարող ղեկավարել մեկ սարք
  • համացանցի միջոցով ուղարկված տեղեկատվության յուրաքանչյուր չափաբաժնի պետք է կարգաթիվ տրվի, որը կապահովի, որ վերջնական համակարգչին հասնելուց հետո տեղեկատվությունը ճիշտ հասկացվի և որ հայտնաբերվի տեղեկատվության փոխանցման ցանկացած կորուստ
  • աղբյուրից ընդունիչ ուղարկված ինֆորմացիան պետք է վերահսկել (ACK - անգլ.՝ Network packet) փաթեթի միջոցով, այսինքն՝ տեղեկատվություն ուղարկողը պետք է ինֆորմացիա ստանա փաթեթի տեղ հասնելու մասին (acknowledgement)
  • մի համակարգչից մյուս համակարգիչ ուղարկված ինֆորմացիայի կորստի դեպքում վերափոխանցում (Retransmission) կլինի, եթե կորուստը հայտնաբերվի սպասման ռեժիմով (timeout), որը կճանաչի, որ սպասվող հաստատումը չի ստացվել
  • ուղարկված տեղեկատվության յուրաքանչյուր կտոր պետք է ուղեկցվի checksum-ի միջոցով, որը հաշվարկվում է ուղարկողի կողմից և ստուգվում է վերջնական ստացողի կողմից, որպեսզի վստահություն լինի, որ այն որևէ կերպ ճանապարհին չի վնասվել։

1973 թվականի գարնանը Ռոբերտ Քանի հետ սկսել է համագործակցել Վինտ Սերֆը, և նրանք միասին ավարտել են TCP-ի սկզբնական տարբերակը։ Հետագայում պրոտոկոլը բաժանեցին երկու առանձին մասերի՝ TCP (անգլ.՝ Transmission Control Protocol) և IP (անգլ.՝ Internet Protocol Address), որն էլ հանդիսանում է ժամանակակից ինտերնետի հիմքի մի մասը[34]։

1992 թվականին Ռոբերտ Քանը և Վինտ Սերֆը հիմնադրեցին Ինտերնետային ընկերություն կազմակերպությունը։

Մրցանակներ

Պատվավոր աստիճաններ

Ռոբերտ Քանը ստացել է Փրինսթոնի համալսարանի, Պավիայի համալսարանի, Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի, Մերիլենդի համալսարանի, Ջորջ Մեյսոնի համալսարանի, Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի և Պիզայի համալսարանների պատվավոր աստիճաններ, ինչպես նաև Լոնդոնի համալսարանական քոլեջի պատվավոր կրթաթոշակ։

2012 թվականին նա նաև ճանաչվել է Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանի «Բարձրագույն կրթության դաշնային պետական ինստիտուտի» (անգլ.՝ ITMO: Information Technologies, Mechanics and Optics) պատվավոր բժիշկ[38]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Քան» հոդվածին։