Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյուններ (2017)

Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյուններ, ահաբեկչական գործողություն Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոպոլիտենում։ Նախնական տվյալներով զոհվել է 14, և վիրավորում ստացել՝ 51 մարդ[2][3]։ Որոշ տվյալներով՝ գնացքի վագոնում պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք[4]։

Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյուններ
Տեսակահաբեկչական ակտ և ահաբեկչական հարձակում պայթյունով
Երկիր Ռուսաստան[1]
Գրոհի վայրՌուսաստան Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ՏեղադրանքՍանկտ Պետերբուրգ, Սեննայա պլոշչադ և Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ
Գրոհի նպատակԽաղաղ բնակչություն
ՏարեթիվԱպրիլի 3, 2017
ԶենքԿոտորակառումբեր[2]
Զոհվածներ14 (ներառյալ ահաբեկիչը)
Վիրավորներ51
Ահաբեկիչների քանակ1
 2017 Saint Petersburg Metro bombing Վիքիպահեստում

Դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 3-ին՝ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշչադ» և «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարանների[2][5][6] միջև ընկած ուղեմասում։

Պայթյուններ և հետագա զարգացումներ

2017 թվականի ապրիլի 3-ին, ժամը 13:30-ի սահմաններում, պայթյուններ են որոտացել «Սեննայա պլոշչադ» կայարանից դեպի «Տեխնոլոգիչեսկիյ ինստիտուտ» ուղևորվող գնացքի վագոնում։ Պայթուցիկ սարքը տեղակայված է եղել ճամպրուկի մեջ։ Համաձայն ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության եզրակացության, պայթյունը որոտացել է գնացքի երրորդ վագոնում։ Ականատեսների վկայությամբ, պայթյունը տեղի է ունեցել գնացքի դռան մոտ, ինչից հետո ծուխն անմիջապես տարածվել է ողջ վագոնով մեկ։ Պայթյուններից հետո իշխանությունները հայտարարեցին քաղաքի բոլոր մետրոկանգառների աշխատանքի դադարեցման մասին[7]։ Ուշ երեկոյան, երրորդ, չորրորդ և հինգերորդ գծերում մետրոպոլիտենը վերսկսկեց իր կանոնավոր աշխատանքը։

Ավելի ուշ չգործարկված պայթուցիկ սարք է հայտնաբերվել «Պլոշչադ վոսստանիա» կայարանում[8], ինչն անմիջապես վնասազերծվել է։ Պայթուցիկը պարունակել է մոտավորապես 1 կիլոգրամ տրոտիլ (ՏՆՏ)։

Դեպքից հետո, հսկողությունը բարձրացվեց երկրի մյուս խոշոր քաղաքների մետրոպոլիտեններում և օդանավակայաններում։

Որևէ ահաբեկչական խմբավորում դեռևս իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը։ Տեղական ժամանակով ժամը 16:30-ին, ՌԴ գլխավոր դատախազությունը մետրոյում կատարված պայթյունները ճանաչեց որպես ահաբեկչական գործողություն[9]։

Զոհեր

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության հաղորդմամբ, հարձակումներից տուժել է 50 մարդ, որոնցից 14-ը՝ մահացել, ընդ որում նրանցից 7-ը զոհվել էր հենց տեղում, իսկ մնացածը՝ հիվանդանոցում։ Հոսպիտալացվել էր 39 մարդ, որոնցից վեցը՝ ծանր վիճակում։ Տուժածների շարքում կային երեխաներ։

Զոհերն ըստ քաղաքացիության
ՔաղաքացիությունԶոհեր
 Ռուսաստան[10][11][12]4
 Ղազախստան[12][13][14]1
 Ադրբեջան[12][15]1
 Բելառուս[14][16]1
 Ուզբեկստան[14][16]1
 Տաջիկստան[14][16]1
Անհայտ5
Ընդհանուր14

Ահաբեկիչը

Պայթյուններն իրականացնելու մեջ կասկածվում էր ոմն 22-ամյա Ակբարժոն Ջալիլովը, ով ծնունդով Ղրղըզստանից Ռուսաստանի քաղաքացի էր[17]։ Ջալիլովը ծնվել էր 1995 թվականին՝ Ղրղըզստանի հարավային Օշ շրջանում, ով Մոսկվա էր տեղափոխվել 2011 թվականին։ «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» թերթի և «Gazeta.ru» լրատվական կայքի փոխանցմամբ, 2015 թվականի դրությամբ Ջալիլովն աշխատել է մոսկովյան սուշի բարերից մեկում որպես խոհարար[18], իսկ այլ աղբյուրների պնդմամբ, Ջալիլովն աշխատել է որպես ավտոմեխանիկ և անհետացել էր պայթյուններից մի քանի շաբաթ առաջ։ «Ինտերֆաքս» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ, ռուսաստանյան իշխանությունները կասկածում են, որ Ջալիլովը կարող էր հնարավոր կապեր ունենալ ռադիկալ իսլամական խմբավորումների հետ[19]։

Տես նաև

Ծանոթագրություններ