Վիգդիս Ֆիննբոգադոուտտիր

Իսլանդացի քաղաքական գործիչ, Իսլանդիայի նախագահ (1980-1996 թթ.)

Վիգդիս Ֆիննբոգադոուտտիր (իսլ.՝ Vigdís Finnbogadóttir, ապրիլի 15, 1930(1930-04-15)[1][2][3][…], Ռեյկյավիկ, Kingdom of Iceland), 1980 թվականից Իսլանդիայի չորրորդ նախագահը։ Համարվում է աշխարհում առաջին կինը, որն ընտրվել էր սահմանադրական պետության ղեկավար (և ընդհանրապես աշխարհում երկրորդ կին նախագահը՝ արգենտինացի Իսաբել Մարտինես դե Պիրոնից հետո, որը ժառանգեց իշխանությունն իր ամուսնուց առանց ընտրությունների), սակայն որոշ պատմաբաններ կասկածի տակ են դնում այդ փաստը[8], օրինակ բերելով Խերտեկ Անչիմաա-Տոկային, Յանժմաա Սուխբաատարն և Սուն Ցինիլին, որոնք ընտրվել էին պետության ղեկավարի պաշտոնին Ֆիննբոգադոուտտիրից առաջ, թեպետ և այդ պետությունները ժողովրդավարական չէին[9][9][10]։

Վիգդիս Ֆիննբոգադոուտտիր
Vigdís Finnbogadóttir
 
Կուսակցություն՝Անկախության կուսակցություն
Կրթություն՝Փարիզի արվեստների ֆակուլտետ, Կոպենհագենի համալսարան, Իսլանդիայի համալսարան և Գրենոբլ 1 համալսարան
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Ծննդյան օրապրիլի 15, 1930(1930-04-15)[1][2][3][…] (94 տարեկան)
ԾննդավայրՌեյկյավիկ, Kingdom of Iceland
Քաղաքացիություն Իսլանդիա
 
Պարգևներ

Վիգդիս Ֆիննբոգադոուտտիր չէր նախապատրաստվել քաղաքական կարիերային։ 1949-1953 թվականներին նա ուսումնասիրում էր ֆրանսերեն և գրականություն Գրենոբլի և Փարիզի Սորբոնի համալսարաններում, թատրոնի պատմություն՝ Կոպենհագենի համալսարանում։ 1960-1970-ական թվականներին ՆԱՏՕ-յի և ամերիկյան ռազմական ներկայության դեմ բողոքի ակցիայի մասնակից։

1972 թվականից ղեկավարում էր Ռեյկյավիկի ազգային թատրոնը։ Առաջին անգամ նախագահ ընտրվեց 1980 թվականին և մնում էր այդ պաշտոնին չորս անգամ։ Նախագահի պաշտոնին նա մեծ ուշադրություն էր հատկացնում իսլանդերեն լեզվի զարգացմանը, Իսլանդիայի եզակի մշակույթին և երիտասարդության շահերին։ Իսլանդիայի երեխաների օգնության միության հիմնադիր և ղեկավար։

Որպես Իսլանդիայի նախագահ համարվում էր Իսլանդական բազեի շքանշանի գրոսմայստեր։

1996 թվականին, հերթական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելով, նա գլխավորեց Կին-ղեկավարների համաշխարհային խորհուրդը։ Նախագահի պաշտոնից հեռանալուց հետո ընտրվեց Իսլանդիայի կանանց իրավունքների միության ցմահ պատվավոր անդամ։ Միաժամանակ Վիգդիս Ֆիննբոգադոուտտիր համարվում է ՅՈւՆԵՍԿՕ-յում բարի կամքի դեսպան լեզվային զանազանության զարգացման հարցերով և Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆինլյանդիայի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի միշ շարք համալսարանների պատվավոր դոկտոր։

Ծանոթագրություններ