Jump to content

Տուֆան Մինուլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուֆան Մինուլին
Ծնվել էօգոստոսի 25, 1935(1935-08-25)
ԾննդավայրOlı Mämätxuca
Վախճանվել էմայիսի 2, 2012(2012-05-02) (76 տարեկան)
Վախճանի վայրԿազան, Ռուսաստան
ԳերեզմանԿազանի Նովո Տատարսկի սլոբոդայի թաթարական գերեզմանատուն
Մասնագիտությունսցենարիստ, գրող, քաղաքական գործիչ, դրամատուրգ և հրապարակախոս
Լեզութաթարերեն և ռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան
Ժանրերպիես, բանաստեղծություն և պատմվածք
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
ԱմուսինNäcibä İxsanova?
Կայքtufanminnullin.com
 Tufan Minnullin Վիքիպահեստում

Տուֆան Գաբդուլլա ուլի Մինուլին (թաթարերեն՝ Туфа́н Габдулла́ улы Миңну́ллин, օգոստոսի 25, 1935(1935-08-25), Olı Mämätxuca - մայիսի 2, 2012(2012-05-02), Կազան, Ռուսաստան), թաթար ժամանակակից ականավոր գրող, թատերագիր, հրապարակագիր, հասարակական-քաղաքական գործիչ։ Ընտրվել է Թաթարստանի պետական խորհրդի պատգամավոր, արժանացել Դամիր Սիրազիևի, Մուսա Ջալիլի, Գաբդուլլա Տուկայի մրցանակների, Կազանի պատվավոր քաղաքացու կոչման։ Համբավվել է որպես դասական մակարդակի գրող, ով կարողացել է մի նոր մակարդակի հասցնել թաթարական թատերագրությունն ու թատրոնը[1]։ 1984 թվականից մինչև իր մահը (2014) անընդմեջ ընտրվել է նախ՝ Թաթարական ԻԽՍՀ Գերագույն խորհրդի, ապա՝ վերջինիս փոխարինած Պետական խորհրդի պատգամավոր։ Ընդ որում՝ եղել է այն սակավաթիվ պատգամավորներից մեկը, ով միշտ ելույթ է ունեցել թաթարերեն և պետական մակարդակով բարձրացրել թաթարերենի ու թաթարական մշակույթի հիմնախնդիրները[2]։

Կենսագրությունխմբագրել կոդը

Ծնվել է 1935 թվականի օգոստոսի 25-ին, Բոլշոյե Մերետկոզինո գյուղում (ներկայումս գտնվում է Թաթարստանի Կամսկ-Ուստինսկյան շրջանում)։

1956—1961 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Ս. Շչեպկինի անվան թատերական ուսումնարանում, ավարտելուց հետո աշխատանքի անցել Մենզելինսկի ակադեմիական թատրոնում՝ որպես դերասան։

1962 թվականին այդ թատրոնում բեմադրության է ընդունվել նրա հեղինակած «Մեր գյուղի մարդիկ» կատակերգությունը։ Այդ նույն տարում թաթարական պետական ակադեմիական թատրոնում իրականացվել է նրա «Ազատը» հեքիաթ-պիեսի բեմականացումը։

1964—1967 թթ. աշխատել է Կազանի հեռուստաստուդիայում՝ որպես խմբագիր, միաժամանակ կատարել «Чаян» («Կարիճ») ամսագրի գրական աշխատողի պարտականությունները։

1968 թվականից իրեն ամբողջովին նվիրել է գրական ազատ, ստեղծագործական աշխատանքի։

1975—1977 թթ. սովորել է Մոսկվայի բարձրագույն գրական դասընթացներում։ 1984—1989 թթ. ղեկավարել է Թաթարական ԻԽՍՀ գրողների միությունը։

ԽՍՀՄ վերջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր էր և Գերագույն խորհրդի նախագահության անդամ (1989—1991):

Մահացել է 2012 թվականի մայիսի 2-ին, Կազանում, ինֆարկտից[3]։

Ստեղծագործությունների ընտրանիխմբագրել կոդը

*«Մեր գյուղի մարդիկ» (1961) *«Մեր ընտրած ճակատագրերը» (1972)*«Մենք գնում ենք, դուք մնում եք» (1986)*«Մնաք բարով» («Хушыгыз») (1993)*«Բախտիար Կանկաև» (1974. պատմական դրամա է Եմելյան Պուգաչովի թաթար զինակցի մասին)*«Չորս փեսացու Դիլյաֆրուզի համար»*«Ալդերմեշցի ծերունին»*«Իլգիզար + Վերա»*«Հոգյակս»*«Երբ լուսին չկա, աստղն է մեզ լույս տալիս» («Ай булмаса йолдыз бар»)*«Օրորոցային» («Әниләр һәм бәбиләр»)

Կոչումներ և պարգևներխմբագրել կոդը

  • Մուսա Ջալիլի անվան մրցանակ (1974)
  • ՌՖԽՍՀ-ի Կ՚. Ստանիսլավսկու անվան պետական մրցանակ (1979) — «Ալդերմեշցի Ալմանդարը» («Սպիտակ ագռավ») պիեսի համար, որը բեմադրվել էր թաթարական պետական ակադեմիական դրամատիկական թատրոնում
  • Գաբդուլլա Տուկայի անվան մրցանակ (1979)
  • Թաթարստանի Հանրապետության ժողովրդական գրողի կոչում (2005)
  • Թաթարական ԻԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում
  • Բաշկորտստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի կոչում
  • Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործչի կոչում

Հիշատակըխմբագրել կոդը

Կազանի փողոցներից մեկը կոչվել է Տուֆան Մինուլինի անունով։

Ծանոթագրություններխմբագրել կոդը

Արտաքին հղումներխմբագրել կոդը

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուֆան Մինուլին» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ