Քրիստիս

աճուրդային տուն

«Քրիստիս» (անգլ.՝ Christie’s), աճուրդային տուն։ «Քրիստիսը» համարվում է համաշխարհային արվեստի շուկայի առաջատարը, 2015 թվականի ընդհանուր դրամամուտքը կազմել է £4,8/$7,4 միլիարդ[2][3]։ «Սոթբիս» աճուրդային տան հետ կազմում է արվեստի իրերի և հնավաճառության աճուրդային վաճառքի 90 %-ը։

Քրիստիս
Տեսակauction house?
Հիմնադրված է1766
ՀիմնադիրJames Christie?
ՎայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Արդյունաբերությունաճուրդ
Հասույթ6,6 մլրդ $ (2017)[1]
Մայր ընկերությունGroupe Artémis?
ՍտորաբաժանումներChristie's Paris?
Դուստր ընկերություններChristie's Amsterdam?
Կայքchristies.com
 Christie's Վիքիպահեստում

Պատմություն

Հիմնադրել է 1766 թվականի դեկտեմբերի 5-ին Լոնդոնում հնավաճառ Ջեյմս Քրիստին։

1823 թվականից գլխավոր գրասենյակը գտնվում է Քինգ սթրիթ փողոցում՝ Սուրբ Ջեյմսի տաճարի հարևանությամբ։ 1975 թվականին բացվել է լրացուցիչ գրասենյակը Հարավային Քենսինգթոնում։ Մասնաճյուղեր ունի աշխարհի խոշոր մի քանի քաղաքներում, ներառյալ Նյու Յորքում և Մոսկվայում։

«Քրիստիսը» ներկայումս մասնավոր ընկերություն է, որը պատկանում է ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Պինոյին[4]։

Լոնդոնի գործակալությունը

«Քրիստիսը» ամեն տարի կազմակերպում է ավելի քան 350 գործարք 80 կատեգորիաներում՝ ներառելով կիրառական ու գեղավերստական արվեստների բոլոր ճյուղերը, ոսկե զարդեր, նկարներ, հավաքածուների նյութեր, գինի և այլն։ Աճուրդային տունն ունի 54 գրասենյակ 32 երկրներում և 12 աճուրդային հարթակ ամբողջ աշխարհում, բացվել է Լոնդոնում, Նյու Յորքում, Փարիզում, Ժնևում, Միլանում, Ամստերդամում, Դուբայում, Ցյուրիխում, Հոն Կոնգում, Շանհայում և Մումբայում։ Վերջին ժամանակներում «Քրիստիսը» ակտիվ կերպով ընդլայնում է գործունեություն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինանստանը, Հնդկաստանը և Միացյալ Արաբական Էմիրությունները, անցկացնում է հաջող վաճառք և ցուցահանդեսներ Պեկինում, Նյու Յորքում, Մումբայում և Դուբայում[5]։

2010 թվականի հոկտեմբերին Financial Times բրիտանական ամսաթերթը տեղեկացրել է, որ Կատարի շեյխ Խամադ բին Խալիֆա Ալ Տանի հայտարարել է, որ չի հրաժարվի գնել «Քրիստիս» աճուրդային տունը Կատարը համաշխարհային արվեստի կենտրոն հաստատելու նպատակով[6]։

2014 թվականին ամբողջ պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես «Քրիստիսի» գլխավոր տնօրեն է նշանակվել կին՝ ֆրանսիացի Պատրիցիա Բարբիզեն[7]։

2015 թվականի մայիսի 11-ին «Քրիստիսի» նյույորքյան առևտրատանը Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք (Տարբերակ O)» նկարը վաճառվել է $179.3 միլիոնով՝ դառնալով աճուրդային տան պատմության ամենաթանկ արվեստի ստեղծագործությունը։ Նույն թվականի նոյեմբերին նման արդյունքով «Քրիստիսը» վաճառել է Ամեդեո Մոդիլյանիի «Մերկ պառկած» նկարը $170.4 միլիոնով[3][8]։

Սեփականատերեր և ղեկավարություն

  • Ֆրանսուա Պինո (François Pinault), սեփականատեր և վարչության նախագահ։
  • Պատրիցիա Բարբիզե (Patricia Barbizet), վարչության փոխնախագահ, 2014–2016 թվականներին գլխավոր գործադիր տնօրեն (CEO), ինչպես նաև Artémis Group ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, ներդրող ընկերություն, որը հիմնել է Ֆրանսուա Պինոյի կողմից։ Artémis Group-ը համարվում է Kering Group-ի հիմնական աճուրդատունը, ընկերությունների խումբ, այնպիսին ապրանքանիշերի ապրանքներ արտադրող, ինչպիսիք են՝ Gucci, Yves Saint Laurent, Stella McCartney, Bottega Veneta և Balenciaga: Բարբիզեն ինչպես նաև գլխավորում է Kering Group-ի փոխնագահների խորհուրդի կազմում։
  • Գիյոմ Չերուտի (Guillaume Cerutti), 2017 թվականի հունվարի 1-ից գլխավոր գործադիր տնօրեն։ «Քրիստիս» է տեղափոխվել 2015 թվականին Sotheby’s-ից։ Մինչև Sotheby’s-ը Պոմպիդու կենտրոնում եղել է գործադիր տնօրեն և Ֆրանսիայի նախարարությունում ունեցել է մի քանի տարբեր պաշտոններ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիս» հոդվածին։