Օմեգա Կենտավր

Օմեգա Կենտավր (ω Cen, NGC 5139 կամ Caldwell 80), գնդիկավոր կլաստեր, Կենտավրոսի համաստեղությունում, որն առաջին անգամ ճանաչել է Էդմունդ Հալլեյն որպես ոչ աստղային օբյեկտ 1677 թվականին։ Գտնվելով 17,090 լուսային տարի (5,240 պարսեկ) հեռավորության վրա, այն Ծիր Կաթինի ամենամեծ գնդիկավոր կլաստերն է, որի տրամագիծը մոտավորապես 150 լուսային տարի է[1]։ Ենթադրվում է, որ այն պարունակում է մոտավորապես 10 միլիոն աստղ, և ընդհանուր զանգվածը համարժեք է 4 միլիոն արեգակնային զանգվածներին՝ դարձնելով այն Ծիր Կաթինի ամենամեծ տարածվածությունը ունեցող գնդիկավոր կլաստերը[2]։

Օմեգա Կենտավրը մյուս գալակտիկական գնդիկավոր կլաստերից տարբերվում է այնքանով, որ այն ծագում է որպես խաթարված գաճաճ գալակտիկայի միջուկի մնացորդ[3]։

Դիտարկման պատմություն

Ք.հ. 150 թվականին, հունահռոմեական գրող և աստղագետ Պտղոմեոսն իր «Ալմագեստ» գրքում գրանցեց այս օբյեկտը որպես աստղ ձիու մեջքի վրա՝ «Quae est in principio scapulae»: Գերմանացի քարտեզագիր Յոհան Բայերը օգտագործել է Պտղոմեոսի տվյալները՝ այս օբյեկտը «Օմեգա Կենտավր» անվանակարգելու համար՝ 1603 թվականին Ուրանոմետրիայի իր հրապարակման մեջ[4]։ Օգտագործելով Հարավային Ատլանտյան Սուրբ Հեղինե կղզու աստղադիտակը՝ անգլիացի աստղագետ Էդմունդ Հալլեյը վերագտել է այս օբյեկտը 1677 թվականին՝ դասելով այն ոչ աստղային օբյեկտների շարքին։ 1716 թվականին Հալլեյն այն հրապարակել է թագավորական ընկերության փիլիսոփայական գրառումներում իր վեց «լուսավոր բծեր կամ կետեր» ցուցակում[5][6]։

Շվեյցարացի աստղագետ Ժան-Ֆիլիպ դը Շեզոն 1746 թվականի իր 21 միգամածություններից բաղկացած ցանկում ընդգրկեց Օմեգա Կենտավրին, ինչպես և ֆրանսիացի աստղագետ Լակայլը 1755 թվականին, որտեղից էլ կատալոգի համարը անվանակարգվել է «L I.5»[6][7][8]: Այն առաջին անգամ ճանաչել է շոտլանդացի աստղագետ Ջեյմս Դանլոպը որպես գնդիկավոր կլաստեր 1826 թվականին, ով այն նկարագրել է որպես «աստղերի գեղեցիկ գլոբուս, որն աստիճանաբար և չափավոր սեղմված է դեպի կենտրոն»[9][10]։

Հատկություններ

Երկիր մոլորակից մոտ 17,090 լուսային տարի (5,240 պարսեկ) հեռավորության վրա Օմեգա Կենտավրը անզեն աչքով տեսանելի սակավաթիվ գնդիկավոր կլաստերներից մեկն է, և կարծես այն գրեթե նույնքան մեծ է, որքան լիալուսինը, երբ երևում է մութ ծայրամասից[11]։ Այն ամենապայծառ, ամենամեծ և 4 միլիոն արեգակնային զանգվածով ամենահայտնի զանգվածային գնդիկավոր կլաստերն է, որը կապված է Ծիր Կաթինի հետ[12]։ Գալակտիկաների տեղական խմբի բոլոր գնդիկավոր կլաստերներից միայն Անդրոմեդայի գալակտիկայի «Մայալ II»-ն է ավելի պայծառ և զանգվածային[13]։ Օմեգա Կենտավրը, որը պտտվում է Ծիր Կաթինի միջով, պարունակում է երկրորդ սերնդի մի քանի միլիոն երկրորդ սերնդի աստղեր և այն մոտ 12 միլիարդ տարեկան է[14]։

Օմեգա Կենտավրի միջուկի աստղերն այնքան լի են, որ գնահատվում է, որ դրանք միջինում գտնվում են միմյանցից ընդամենը 0,1 լուսային տարի հեռավորության վրա[14]։ Ներքին դինամիկան վերլուծվել է 469 աստղերի շառավղային արագությունների չափումների միջոցով[15]։ Այս կլաստերի աստղերը պտտվում են զանգվածների կենտրոնի շուրջը 7,9 կմ s−1 գագաթնակետային արագությամբ։ Կինեմատիկայից ենթադրվող զանգվածի բաշխումը փոքր-ինչ ավելի ընդլայնված է, քան լուսավորության բաշխումը, որը թեև քիչ հակասական է։

Կենտրոնական սև խոռոչի ապացույց

Օմեգա Կենտավրի կենտրոնական տարածքը: Ստորին նկարում պատկերված են աստղերի ապագա դիրքերը,որոնք ընդգծված են վերևի նկարի սպիտակ վանդակով:Յուրաքանչյուր շերտ ներկայացնում է աստղի կանխատեսված շարժումը հաջորդ 600 տարվա ընթացքում:Կետերի միջև ընկած ժամանակահատվածը համապատասխանում է 30 տարվա:Հոկտեմբեր 2010 թվական

2008 թվականի ուսումնասիրությունը ապացույցներ է ներկայացրել Օմեգա Կենտավրի կենտրոնում միջին զանգվածի սև խոռոչի առկայության մասին՝ հիմնված Չիլիի «Սերրո Պաչոն»-ում գտնվող Հաբլ տիեզերական աստղադիտակի և «Ջեմինի» աստղադիտարանի միջոցով կատարված դիտարկումների վրա[16][17]։ Հաբլի հետազոտության կատարելագործված տեսախցիկը ցույց է տվել, որ աստղերը հավաքվում են Օմեգա Կենտավրի կենտրոնի մոտ, ինչի մասին վկայում է կենտրոնի մոտ աստղային լույսի աստիճանական աճը։ Օգտագործելով «Ջեմինի» աստղադիտարանի սարքերը՝ կլաստերի միջուկում պտտվող աստղերի արագությունը չափելու համար, Է. Նոյոլան և իր գործընկերները պարզել են, որ միջուկին ավելի մոտ գտնվող աստղերն ավելի արագ են շարժվում, քան հեռու գտնվող աստղերը։ Այս չափումը մեկնաբանվում էր այնպես, որ միջուկում չտեսնված նյութը գրավիտացիոն փոխազդեցության է ենթարկվում մոտակա աստղերի հետ։ Համեմատելով այս արդյունքները ստանդարտ մոդելների հետ՝ աստղագետները եկել են այն եզրակացության, որ ամենահավանական պատճառը խիտ, զանգվածային օբյեկտի գրավիտացիոն ձգումն է, ինչպիսին է սև խոռոչը։ Նրանք հաշվարկել են օբյեկտի զանգվածը 40,000 արեգակնային զանգվածով[16]։

Այնուամենայնիվ, ավելի ուշ կատարված աշխատանքները վիճարկել են այս եզրակացությունները, մասնավորապես՝ վիճարկելով կլաստերային կենտրոնի առաջարկվող տեղակայում[18][19]։ Կենտրոնի վերանայված դիրքի օգտագործմամբ կատարված հաշվարկները ցույց են տվել, որ միջուկի աստղերի արագությունը չի փոխվում հեռավորության վրա, ինչպես կարելի է ակնկալել, միջանկյալ զանգվածի սև խոռոչի առկայության դեպքում։ Նույն ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ աստղային լույսը չի հասնում մինչև կենտրոն, փոխարենը մնում է համեմատաբար հաստատուն։ Հեղինակները նշել են, որ իրենց արդյունքներն լիովին չեն բացառում Նոյոլայի և իր գործընկերների կողմից առաջարկված սև խոռոչը, բայց նրանք չեն հաստատում այն և սահմանափակում են դրա առավելագույն զանգվածը մինչև 12,000 արեգակնային զանգված։

Ավերված գաճաճ գալակտիկա

Ենթադրվում է, որ Օմեգա Կենտավրը գաճաճ գալակտիկայի միջուկն է, որը խաթարվել և կլանվել է Ծիր Կաթինի միջոցով[20]։ Իհարկե «Քեփթեյնի աստղ»-ը, որը ներկայումս գտնվում է Երկիր մոլորակից ընդամենը 13 լուսային տարի հեռավորության վրա, ենթադրվում է, որ ծագել է Օմեգա Կենտավրից[21]։ Օմեգա Կենտավրի քիմիան և շարժումը Ծիր Կաթինում նույնպես համապատասխանում են այս պատկերին[11]։ Ինչպես «Մայալ II»-ը, այնպես էլ Օմեգա Կենտավրն ունի մետաղականության և աստղային տարիքի մի շարք, ինչը ենթադրում է, որ այն միանգամից չի ձևավորվել (ինչպես կարծում Կապտեյնի աստղը են, գնդիկավոր կլաստերների ձևավորման դեպքում) և, ըստ երևույթին, կարող է լինել ավելի փոքր գալակտիկայի միջուկի մնացորդը, որը վաղուց ընդգրկված է Ծիր Կաթինում[22]։

Գեղարվեստական գրականության մեջ

Յան Դուգլասի «Սինգուլերիդի» (2012) վեպը ներկայացվում է որպես փաստ, որ Օմեգա Կենտավորը և «Քեփթեյնի աստղ»-ը ծագում են ավերված գաճաճ գալակտիկայից, և այս ծագումը կենտրոնական տեղ է զբաղեցնում վեպի սյուժեում։ Պատմության զարգացման ընթացքում, քննարկվում են մի շարք ասպեկտներ Օմեգա Կենտավրի մասին, այդ թվում՝ կլաստերի ներսում ճառագայթման հավանական միջավայրը և այն, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ երկինքը կլաստերի ներսից[23]:

Այս կլաստերը պատկերված է գերմանական «Պերի Ռոդան» գիտաֆանտաստիկ սերիալում և «Ատլան» սերիալի ցիկլը, որի գործողությունը ծավալվում է Օմեգա Կենտավրում։

Ծանոթագրություններ

Հետագա ընթերցանություն

Արտաքին հղումներ