Օվիեդո

Օվիեդո (իսպ.՝ Oviedo, աստուրերեն՝ Uviéu), քաղաք Իսպանիայում։ Աստուրիա ինքնավար համայնքի վարչական կենտրոնն է։ Մունիցիպալիտետը գտնվում է Օվեդո շրջանում։ Խոշոր առևտրային և արդյունաբերական քաղաք է։ Հայտնի է որպես VIII—IX դարերի իսկական ռոմանական ճարտարապետության բնական արգելոց։ Օվիեդոն համարվում է խոշոր արդյունաբերական և առևտրական քաղաք։

Քաղաք
Օվիեդո
իսպ.՝ Oviedo
աստուրերեն՝ Uviéu
ԴրոշԶինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՇրջանՕվեդո
Ներքին բաժանումTrubia?, Tudela Agüeria?, Bendones?, Veguín?, Brañes?, Caces?, Godos?, Llatores?, Llimanes?, Lillo?, Lloriana?, Olloniego?, La Manxoya?, Naranco?, Naves?, Pando?, Perera?, Pintoria?, Priorio?, Puerto?, San Claudio?, Cruces?, San Pedru Nora?, Santa Mariña de Piedramuelle?, Santianes?, Santolaya?, Sograndio?, Udrión?, Uviéu? և Villaperi?
ՔաղաքապետԱգոււստին Իգլեսիաս Կաունեդո
Հիմնադրված է25 նոյեմբերի, 761 թ.
Մակերես186,65 կմ²
ԲԾՄ232 մ
Բնակչություն224․005 մարդ (2009)
Խտություն7,21 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ33001 — 33013
Ավտոմոբիլային կոդO
Պաշտոնական կայքoviedo.es
Օվիեդո (Իսպանիա)##
Օվիեդո (Իսպանիա)

Աշխարհում Օվիեդո անվանումով մի քանի քաղաքներ կան, և դրանք բոլորն էլ գտնվում են ամերիկյան մայրցամաքներում։ Օվիեդո անվանմամբ քաղաքներ կան Մեքսիկայում, Պարագվայում, Ֆլորիդայում և Դոմինիկյան Հանրապետությունում։

Աշխարհագրական դիրք

Օվիեդոն տեղակայված է Աստուրիասի կենտրոնական հատվածում՝ Նորա և Նալոն գետերի միջև։ Հյուսիսից այն սահմանակից է Լաս Ռեգուերասին և Լլաներային, հարավից՝ Ռիբերա դե Արիգային և Միերեսին, արևելքից՝ Սիերոյին և Լանգրեոյին, արևմուտքից՝ Գրանդոյին և Սանտո Ադրիանոյին։

Օվիեդոյի բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 80-709 մ բարձրության սահմաններում։ Քաղաքի կենտրոնը բավականին լեռնային է։ Քաղաքը ուժեղ քամիներից պաշտպանվում է հյուսիսում տեղակայված Մոնտե Նարանխո և հարավում՝ Սիերա դել Արամո լեռներով։

Էկոնոմիկա

2009 թվականին մունիցիպալիտետն ունեցել է 135,185,000.00€ արտաքին պարտք[1]։

Քաղաքի էկոնոմիկան էապես հիմնված է քաղաքի կենտրոնում գտնվող գրասենյակային կառույցների վրա։ Օվիեդոն՝ որպես շրջանի վարչական կենտրոն, աջակցում է հանրային կառավարմանը։

Քույր քաղաքներ

Բնակչություն


Ծանոթագրություններ

Գրականություն

  • Испания. Изд-во «Вокруг света». 3-е издание, исправленное и дополненное. 2008. ISBN 978-5-98652-118-3

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օվիեդո» հոդվածին։