Ֆերրարի

Ֆերրարի, իտալական սպորտային շքեղ մեքենաներ արտադրող ընկերություն։ Ընկերությունը հիմնադրել է Էնցո Ֆերրարին 1929 թվականին։ Սկզբում ընկերությունը կոչվում էր Սկուդերիա Ֆերրարի և հովանավորում էր ֆորմուլա Մեկի թիմերին։ Հետագայում սկսեց արտադրել ընդհանուր օգտագործման ճանապարհների համար օրինական մեքենաներ։ 1969 թվականին Ֆիատ ընկերությունը գնեց Ֆերրարի ընկերության բաժնետոմսերի 50%-ը, սակայն հետագայում բաժնետոմսերի քանակը աճեց մինչև 85% 2008 թվականի տվյալներով[2]։ 2014 թվականին Ֆիատ ընկերությունը հայտարարեց Ֆերրարիի բաժնետոմսերը վաճառելու ցանկության մասին՝ նշելով, որ իրենց պատկանող բաժնետոմսերը կազմում են 90%։

Ֆերրարի
Изображение логотипа
Տեսակավտոմեքենա արտադրող, racecar constructor?, բիզնես ձեռնարկություն, հանրային ընկերություն և կազմակերպություն
Անվանված է ի պատիվԷնցո Ֆերրարի
Հիմնադրված է1947
ՀիմնադիրԷնցո Ֆերրարի
ՎայրՄարանելլո, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Երկիր Իտալիա
ՏնօրենBenedetto Vigna?
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
Ընդհանուր ակտիվներ6,86 մլրդ € (2021)
Հասույթ5,97 մլրդ € (2023)
Աշխատողների թիվ4988 մարդ (2023)
Մայր ընկերությունFerrari N.V.?[1]
Դուստր ընկերություններScuderia Ferrari
ՍեփականատերFerrari N.V.?
Կայքferrari.com
ԲորսաNYSERACE և RACE
 Ferrari Վիքիպահեստում

Պատմություն

Ֆերրարի Ֆ40

Էնցո Ֆերրարին ուղղակիորեն հետաքրքրված չէր ճանապարհային մեքենաների արտադրությամբ։ 1929-1938 թվականներին Ֆերրարին պատրաստում և մարզում էր Ալֆա Ռոմեո ընկերության համար վարորդներ։ Առաջին իրական Ֆերրարին ցուցադրվեց 1940 թվականին։ Դա Tipo 815-ն էր, որը շատ մրցակիցներ չուներ, քանի որ երկրորդ համաշխարհային պատերազմը ընթացքի մեջ էր։ 1943 թվականին Ֆերրարիի գործարանը տեղափոխվեց Մոռոնելլո, որտեղ գտնվում է մինչ օրս։ Սակայն 1944 թվականին գործարանը ռմբակոծվեց։ Առաջին օրինական Ֆերրարին 125 S-ն էր, որը թողարկվեց 1947 թվականին[3]։ Մեքենան ուներ 1.5 լիտր աշխատանքային ծավալով V12 կոնֆիգուրացիայի շարժիչ։ 1969 թվականին ՖԻԱՏ-ի կողմից Ֆերրարին գնելուց հետո արտադրությունը կտրուկ մեծացավ, քանի որ նոր ռեսուրսներ սկսեցին ներմուծվել։ 1988 թվականին թողարկվեց Ֆերրարի F40-ը, որը դարձավ վերջին թողարկված Ֆերրարին մինչև Էնզոյի մահը։ Նշանավոր է, որ F40-ը վերջին Ֆերրարին էր, որ ուներ տուրբոմղիչ մինչև 2014 թվականը։ Ֆերրարիի ղեկավարը՝ Լուկա դի Մոնտեցեմելոն, հրաժարվեց իր պաշտոնից 2014 թվականին՝ 23 տարի ընկերությունը ղեկավարելուց հետո[4]։ Նոր ղեկավարն է Սերջիո Մարքիոնեն, որը նույնպես Ֆիատ ընկերության ղեկավարն է։ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Կրայսլեր ընկերության հետ միավորվելուց հետո, Ֆիատը հայտարարեց Ֆերրարիից անջատվելու նպատակի մասին՝ ազատ վաճառելով Ֆերրարի ընկերության բաժնետոմսերի 10%-ը[5]։

Սպորտ

Ferrari Formula 1 2007

Ընկերության ստեղծումից սկսած, Ֆերրարին մասնակցել է տարբեր մրցարշավների։ 1940 թվականին ստեղծված AAC 815-ը Ֆերրարի չէր կոչվում, սակայն առաջին մրցութային մեքենան էր, որը նախագծել էր Էնցո Ֆերրարին։

Սկուդերիա Ֆերրարի

Scuderia Ferrari 1985

Սկուդերիա Ֆերրարին միակ թիմն է, որ մասնակցել է բոլոր Ֆորմուլա 1-մրցույթներին սկսած 1950 թվականից։ Բացի Ֆորմուլա 1-ից, թիմը նաև մասնակցել և բազմաթիվ անգամներ հաղթող է ճանաչվել Լեմանսի 24 ժամը մրցույթում։

Ճանապարհային մեքենաներ

Laferrari at Goodwood 2014

Ֆերարիի առաջին մեքենան 125S-ն էր։ Մեքենաներից շատերի թափքի արտաքին տեսքը հաճախ նախագծում են այլ աշխարհահռչակ ընկերություններ, հիմնականում Պինինֆարինա ընկերությունը։ Դինոն առաջին Ֆերրարին էր, որի շարժիչը տեղադրված էր մեքենայի մեջտեղում և ուներ V8 մխոցների դասավորություն։ Դինոն դարձավ հետագա բազմաթիվ Ֆերրարիների նախատիպը։ Հետագայում մեքենաները ավելի հզոր դարձնելու նպատակով ընկերությունը սկսեց նաև տեղադրել V12 մխոցների դասավորությամբ շարժիչներ։

Ներկայումս արտադրվող մեքենաներ

California T458 ItaliaFF
  • V8 շարժիչ
  • V12 շարժիչ
458 SpiderF12berlinettaFerrari 458 SpecialeLaFerrari
  • V8 շարժիչ
  • V12 շարժիչ
  • V8 շարժիչ
  • V12 շարժիչ

Վաճառքների պատմություն

2008 թվականի տվյալների համաձայն, ընկերությունը վաճառել է մոտ 130,000 մեքենա[2]։

ՏարեթիվՎաճառված մեքենաների քանակ
12345678910
1999[7]3,775 
2000[8]4,070 
2001[9]4,289 
2002[10]4,236 
2003[11]4,238 
2004[12]4,975 
2005[13]5,409 
2006[14]5,671 
2007[15]6,465 
2008[16]6,587 
2009[17]6,250 
2010[18]6,461 
2011[19]7,001 
2012[20]7,318 
2013[21]6,922 
2014[22]7,255 

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերրարի» հոդվածին։