Ֆիլիպ Բրադարիչ

խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ

Ֆիլիպ Բրադարիչ (խորվ.՝ Filip Bradarić, հունվարի 11, 1992(1992-01-11)[1][2], Սպլիտ, Խորվաթիա), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռիեկայի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։

Ֆիլիպ Բրադարիչ
Filip Bradarić
Բրադարիչը (ձախից) Ռիեկայի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըԽորվաթիա Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 11, 1992(1992-01-11)[1][2] (32 տարեկան)
ԾննդավայրՍպլիտ, Խորվաթիա
Հասակ186 սմ
Քաշ78 կգ
Դիրքհենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԽորվաթիա Ռիեկա
Համար28
Պատանեկան կարիերա
2003-2010Խորվաթիա Հայդուկ Սպլիտ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2011-2015Խորվաթիա Հայդուկ Սպլիտ38(2)
2011-2013  Խորվաթիա Պրիմորաց55(8)
2015-ներկաԽորվաթիա Ռիեկա103(7)
Ազգային հավաքական
2010Խորվաթիա Խորվաթիա Մ192(0)
2014Խորվաթիա Խորվաթիա Մ213(0)
2016-ներկաԽորվաթիա Խորվաթիա5(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 28-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 28-ի, 2018

Ակումբային կարիերա

Հայդուկ Սպլիտ

Բրադարիչը Հայդուկ Սպլիտի ակադեմիայի սան է։ 2011 թվականի ամռանը նա 2 տարվա վարձավճարով միացավ Խորվաթիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող Պրիմորացին, որի կազմում նա տեղափոխվեց Խորվաթիայի երկրորդ դիվիզիոն։ Պրիմորացի կազմում նա անցկացրեց 55 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ։

2013 թվականի ամռանը Բրադարիչը վերադարձավ Հայդուկ Սպլիտ։ Իր դեբյուտը Հայդուկի առաջին թիմի կազմում նշեց 2013 թվականի հուլիսի 13-ին՝ Զադարի դեմ խաղում[4]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 8-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Դիլա Գորիի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց դեկտեմբերի 15-ին՝ Ռիեկայի դեմ խաղում[6]։ 2014 թվականի փետրվարի 22-ին նա դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ Լոկոմոտիվայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[7]։ Հայդուկի առաջին թիմի կազմում Բրադարիչը անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ռիեկա

2015 թվականի փետրվարի 3-ին Բրադարիչը 3․5 տարվա պայմանագիր կնքեց Ռիեկայի հետ[8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 11-ին՝ Խորվաթիայի գավաթի Լոկոմոտիվայի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը խփեց մայիսի 10-ին՝ նորից Լոկոմոտիվայի դեմ խաղում[10]։ Իր առաջին հանդիպումը Ռիեկայի ավագի թևկապով անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Խորվաթիայի գավաթի Ջյակովոյի դեմ խաղում[11]։ 2016-17 մրցաշրջանում Բրադարիչը Ռիեկայի հետ նվաճեց խորվաթական դուբլ[12]՝ հաղթելով Խորվաթիայի առաջնությունը[13][14] ու Խորվաթիայի գավաթը[15]։ 2017 թվականի մայիսի 5-ին խորվաթը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը[16] և 2017-18 մրցաշրջանում դարձավ թիմի հիմնական ավագը[17]։

Միջազգային կարիերա

Բրադարիչը հանդես է եկել Խորվաթիայի մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Առաջին անգամ Խորվաթիայի ազգային հավաքական հրավիրվեց 2016 թվականի նոյեմբերին՝ Իսլանդիայի[18] և Հյուսիսային Իռլանդիայի[19] դեմ խաղերի համար[20]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 15-ին՝ Հյուսիսային Իռլանդիայի դեմ ընկերական խաղում[19][21]։

2018 թվականի մայիսին Պիվարիչը ընդգրկվեց Խորվաթիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[22][23]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց հունիսի 26-ին՝ Իսլանդիայի դեմ հանդիպման 65-րդ րոպեին փոխարինելով Լուկա Մոդրիչին[24][25] և դառնալով Ռիեկայի պատմության 3-րդ ֆուտբոլիստը, ով հանդես է եկել աշխարհի առաջնություններում[26]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի հունիսի 28-ի դրությամբ[27]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Պրիմորաց 19292011–12Տրեչա Լիգա282282
2012–13Դրուգա Լիգա276276
Ընդհանուր5580000558
Հայդուկ Սպլիտ2013–14Պրվա Լիգա2514110302
2014–151312030181
Ընդհանուր3826140483
Ռիեկա2014–15Պրվա Լիգա15120171
2015–162615120332
2016–173326010402
2017–1829320110423
Ընդհանուր10371511401328
Կարիերայի ընդհանուր1961721218023519

Միջազգային վիճակագրություն

2018 թվականի հունիսի 28-ի դրությամբ[27]

Խորվաթիա
ՏարիԽաղերԳոլեր
201610
201710
201830
Ընդհանուր50

Նվաճումներ

Ակումբային

Պրիմորաց 1929
  • Խորվաթիայի երրորդ դիվիզիոն տեղափոխություն․ 2011–12
Ռիեկա
  • Խորվաթիայի առաջնություն․ 2016–17[14]
  • Խորվաթիայի գավաթ․ 2016–17[15]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Բրադարիչ» հոդվածին։