Լուկա Մոդրիչ

Լուկա Մոդրիչ (խորվ.՝ Luka Modrić, [lûːka mǒːdritɕ][6][7], սեպտեմբերի 9, 1985(1985-09-09)[1][2][3], Զադար, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4]), խորվաթ ֆուտբոլիստ, իսպանական Ռեալ Մադրիդ ակումբի կիսապաշտպան, Խորվաթիայի ազգային հավաքականի ավագ։ Համարվում է իր ժամանակի լավագույն կիսապաշտպաններից մեկը[8][9] և բոլոր ժամանակների մեծագույն խորվաթ ֆուտբոլիստը[10]։ Իշխան Բրանիմիրի շքանշանի ասպետ է։ Խորվաթիայի հավաքականի ռեկորդակիր է անցկացված խաղերի քանակով։

Լուկա Մոդրիչ
խորվ.՝ Luka Modrić
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 9, 1985(1985-09-09)[1][2][3] (38 տարեկան)
ԾննդավայրԶադար, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4]
Հասակ174 սմ
Քաշ77 կգ
ԴիրքԿիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻսպանիա Ռեալ Մադրիդ
Համար10
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2003-2008 Խորվաթիա Դինամո Զագրեբ 94 (27)
2003-2004  Խորվաթիա Ժրինսկի22 (8)
2004-2005  Խորվաթիա Ինտեր Զապրեսիչ
18 (4)
2008-2012 Անգլիա Տոտենհեմ 127 (13)
2012-մ.հ. Իսպանիա Ռեալ Մադրիդ 277 (20)
Ազգային հավաքական
2001 Խորվաթիա Խորվաթիա մինչև 15 2 (0)
2001 Խորվաթիա Խորվաթիա մինչև 17 2 (0)
2003 Խորվաթիա Խորվաթիա մինչև 18 7 (0)
2003-2004 Խորվաթիա Խորվաթիա մինչև 19 11 (2)
2004-2005 Խորվաթիա Խորվաթիա մինչև 21 15 (2)
2006-մ.հ. Խորվաթիա Խորվաթիա 146 (20)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մոդրիչի մանկությունն անցել է Խորվաթիայում պատերազմի ժամանակ, ինչի պատճառով նա ընտանիքի հետ դարձել է փախստական։ 1996 թվականին Լուկան միացել է «Զադար» ակումբի մանկական թիմին, իսկ հետո տեղափոխվել է Զագրեբի «Դինամո»։ Այդ ակումբի երիտասարդական համակարգում անցկացրած մի քանի տարիներից հետո նա վարձավճարով տեղափոխվել է նախ «Զրինսկի», իսկ հետո խորվաթական «Ինտեր»։ 2005 թվականին նշել է նորամուտը «Դինամոյի» հիմնական թիմում։ Այդ ակումբի կազմում Մոդրիչը երեք անգամ անընդմեջ դարձել է Խորվաթիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է Սուպերգավաթը և Խորվաթիայի գավաթը։ 2008 թվականին տեղափոխվել է անգլիական «Տոտտենհեմ Հոտսպուր», սակայն այդ թիմի հետ ոչ մի տիտղոս չի նվաճել և 2012 թվականի ամռանը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»։ Այնտեղ նա դարձել է թիմի առանցքային խաղացողներից մեկը և նրա հետ նվաճել բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում՝ երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և չորս անգամ հաղթել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։ 2015 թվականին Մոդրիչը դարձել է առաջին խորվաթ ֆուտբոլիստը, որը FIFPro վարկածով ընդգրկվել է աշխարհի լավագույն խաղացողների խորհրդանշական հավաքականում, որտեղ հետագայում ընդգրկվել է ևս չորս անգամ։ 2018 թվականին Մոդրիչը դարձել է առաջին խորվաթ ֆուտբոլիստը, որն ստացել է Եվրոպայի Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, ինչպես նաև The Best FIFA Men’s Player և «Ոսկե գնդակ» մրցանակները։ 2019 թվականին նա դարձել է առաջին խորվաթ ֆուտբոլիստը, որն ստացել է Golden Foot մրցանակը։

Խորվաթիայի հավաքականում Լուկա Մոդրիչը նորամուտը նշել է 2006 թվականի մարտին։ Այդ ժամանակից ի վեր նա ելույթ է ունեցել Եվրոպայի երեք առաջնություններում՝ 2008, 2012 և 2016 թվականներին, ինչպես նաև աշխարհի երեք առաջնություններում՝ 2006, 2014 և 2018 թվականներին։ Եվրո-2008-ից հետո Մոդրիչն ընդգրկվել է մրցաշարի լավագույն խաղացողների խորհրդանշական թիմում՝ դառնալով երկրորդ խորվաթը պատմության մեջ, որն արժանացել է նման պատվի։ ԱԱ-2018-ում Խորվաթիայի հավաքականի հետ դուրս է եկել եզրափակիչ, որտեղ խորվաթները զիջել են ֆրանսիացիներին։ Լուկան ճանաչվել է աշխարհի այդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Բացի այդ, նա ռեկորդային ութ անգամ անընդմեջ ճանաչվել է Խորվաթիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ[11]։

Վաղ տարիներ

Լուկա Մոդրիչը ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 9-ին Զադար քաղաքում։ Եղել է ընտանիքի առաջին երեխան[12], հետագայում ծնվել է քույրը՝ Յասմինան[13]։ Լուկան մեծացել է մի գյուղում, որը գտնվում էր Զադարի մոտ։ Մանուկ հասակում շատ ժամանակ է անցկացրել հոր ծնողների՝ Լուկա պապի, ում պատվին նրան անվանել են[13], ինչպես նաև Էլա տատի հետ։ Պապը եղել է ճանապարհային աշխատող, տատը՝ տնային տնտեսուհի, իսկ Լուկան հինգ տարեկանում արածեցրել է այծերի[14][15][16]։ Նրա ծնողներն աշխատել են Օբրովաց քաղաքից ոչ հեռու գտնվող տրիկոտաժի ֆաբրիկայում[17][18][19][20]։ Մայրը՝ Ռայդոկան, եղել է դերձակուհի, իսկ հայրը՝ Ստիպեն՝ մեխանիկ[21]։ Ծնվելուց մեկ տարի անց Լուկային ուղարկել են նույն քաղաքի մանկապարտեզ, սակայն որոշ ժամանակ անց ծնողները նրան այնտեղից հանել են։ Դա պայմանավորված է եղել Մոդրիչի՝ այդ վայրին դժվար հարմարվելով և մշտական առողջական խնդիրներով։ Նա հաճախ լաց է եղել, մրսել, հիվանդացել բրոնխաբորբով։ Արդյունքում ծնողները մանկապարտեզի փոխարեն նրան տարել են տատի ու պապի մոտ[22]։ Լուկան եղել է բավական ակտիվ և աղմկոտ երեխա[23]։ Մոդրիչը մանկուց մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ֆուտբոլի գնդակով խաղերի նկատմամբ։ Ըստ իր հոր՝ Լուկայի ֆուտբոլային տաղանդը նկատվել է արդեն վաղ տարիքում։ Ստիպե Մոդրիչն ինքն էլ է հետաքրքրվել ֆուտբոլով։ Նա խաղացել է Խորվաթիայի ցածր լիգաներից մեկի «Ռուդար» ակումբում, սակայն վնասվածքի պատճառով դադարեցրել է ելույթները[24]։

Լուկա Մոդրիչը ծնվել է խորվաթական Զադար քաղաքում, որտեղ հետագայում հայտնվել է տեղի ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմում

Երբ Մոդրիչը դեռ երեխա էր, Խորվաթիայում պատերազմ է սկսվել, որի պատճառով ընտանիքն ստիպված է եղել փոխել բնակության վայրը[25]։ 1991 թվականի դեկտեմբերին նրա պապին սպանել են սերբ ազգայնականները տնից ոչ հեռու[26][27][28][29][30], իսկ այն բանից հետո, երբ ընտանիքը փախել է, տունն այրվել է[31][32]։ Լուկայի հայրը գնացել է պատերազմ, սակայն ավելի ուշ կարողացել է վերադառնալ ընտանիքի մոտ[33]։ Որպես փախստական՝ Լուկայի ընտանիքը մեկնել է Մակարսկա, որտեղ նրանք տեղավորվել են հատուկ ճամբարում։ Չորս ամիս անց նրանք տեղափոխվել են Զադար[34]։ Կարճ ժամանակ անց Լուկան սկսել է հաճախել դպրոց, ամենից շատ սիրել է պատմության և ֆիզկուլտուրայի դասերը, սակայն դպրոցում ուսուցումն առաջնային չէր։ Նա աշխատել է առավելագույն ժամանակ հատկացնել ֆուտբոլին և աչքի չի ընկել ուսումնական հաջողություններով։ Սկզբում Մոդրիչը խաղացել է տարբեր դիրքերում։ Կանգնել է դարպասի մոտ, եղել պաշտպան, սակայն ամենից շատ նրան դուր է եկել գնդակ վարելը և գոլ խփելը։ Հիմնական ֆուտբոլային հմտությունները նրան սովորեցրել է հայրը[35]։ Մոդրիչի առաջին մարզիչներից մեկի խոսքով՝ պատերազմի տարիներին մշտական ռմբակոծությունները դարձել են սովորական, իսկ ֆուտբոլը թույլ էր տալիս շեղվել[36]։ Ավելի ուշ Մոդրիչը կիսվել է իր մտքերով, թե որքան ծանր է ռազմական ժամանակն ազդել իր անձի կայացման վրա[37][38][39]։

Շուտով Մոդրիչին ընդունել են «Զադար» ակումբի ֆուտբոլային դպրոց։ Առաջին իսկ մարզումից հետո նրան տեղափոխել են տարիքով ավելի մեծ տղաների խումբ։ Նա թույլ էր ֆիզիկապես, սակայն վստահ էր և չէր խուսափում պայքարից[40]։ Մոդրիչը մանկուց որոշել է, որ ցանկանում է խաղալ դաշտի կենտրոնում և կրել տասներորդ համարը։ Նրա կուռքը խորվաթ ֆուտբոլիստ Զվոնիմիր Բոբանն էր, որը խաղացել է այդ համարի մարզաշապիկով[41]։ Հետագայում Լուկայի հայրն աշխատանք է ստացել Զադարից ոչ հեռու գտնվող Զեմունիլ-Դոնյայի մունիցիպալիտետի օդանավակայանում, ինչի պատճառով ընտանիքը տեղավորվել է տեղի հյուրանոցում[27][42][43]։ Լուկան ստիպված է եղել փոխել նաև դպրոցը։ 1998 թվականի հունիսին ծնվել է նրա երկրորդ քույրը՝ Դիորան[44]։ Ռազմական գործողություններից հետո վերականգնման շրջանում շատ մարդիկ աստիճանաբար վերադարձել են իրենց տները։ Դա կարող էր անել նաև Մոդրիչի ընտանիքը, սակայն նրանք որոշել են մնալ Զադարում։ Դա կապված էր Լուկայի համար զարգացման մեծ հնարավորությունների հետ, հայրը հավատում էր նրա ֆուտբոլային տաղանդին։ Ֆուտբոլով զբաղվելը մեծ ծախսեր էր պահանջում, ծնողները փորձում էին դրանք ապահովել, չնայած համեստ եկամուտներին, օգնում էր նաև Լուկայի հորեղբայրը՝ Ժելկոն[45]։ Մոդրիչն արագ առաջադիմել է կրտսեր խմբում, նրա թիմը դրական արդյունքներ է ցույց տվել, ինչի մասին բազմիցս գրել են տեղի թերթերը[46]։ Երիտասարդական թիմի մարզիչները նրան դնում էին հարձակողական կիսապաշտպանի դիրքում՝ նշելով նրա էներգիան, տեխնիկան և հարձակման գծում հաջող խաղը[47]։ «Զադարում» Լուկային մեծապես աջակցել է ակումբի երիտասարդական ակադեմիայի ղեկավար Տոմիսլավ Բաշիչը, ավելի ուշ Մոդրիչը Բաշիչին անվանել է իր «մարզական հայր»[48][49]։

Հետագայում Մոդրիչը փորձաշրջան է անցել «Հայդուկում»։ Նրա ընտանիքի մեծ մասը երկրպագում էր այդ ակումբին, ինչպես և ինքը՝ վաղ մանկությունից, սակայն արդյունքում «Հայդուկի» ներկայացուցիչները Մոդրիչին իրենց ակադեմիա տեղափոխելու ցանկություն չեն հայտնել։ Դա պայմանավորված էր ֆիզիկական տեսանկյունից նրա ոչ բավարար զարգացվածությամբ։ Մոդրիչի հայրը փորձաշրջան մեկնելուց առաջ որոշել է տեղյակ չպահել Բաշիչին, սակայն հետագայում նա իմացել է այդ մասին և երիտասարդ խորվաթին երեք ամսով հեռացրել մարզումներից[50]։ Այդ ընթացքում նրան հանձնարարել են մարզումների անհատական ծրագիր, որի նպատակն էր հասակի ավելացումը։ Բացի այդ, նա ամեն օր մարզվում էր հոր հետ։ Արդյունքում Մոդրիչին հաջողվել է ավելացնել հասակը, սակայն իր իսկ խոստովանությամբ՝ միանգամայն հավանական է, որ այդ մարզումների վրա ուժեղ ազդեցություն չեն ունեցել[51]։ Դպրոցն ավարտելուց հետո Լուկան ընդունվել է համալսարանի հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ֆակուլտետ[52]։ «Հայդուկում» ձախողված դիտումից մոտ մեկ տարի անց Մոդրիչին խորհուրդ են տվել անցնել ավելի բարձր մակարդակի՝ զարգացումը շարունակելու համար։ Բաշիչը պայմանավորվել է Զագրեբի «Դինամոյի» ներկայացուցիչ Զդրավկո Մամիչի հետ Մոդրիչի տեղափոխության վերաբերյալ[53]։

Ակումբային կարիերա

«Դինամո» Զագրեբ

Չնայած Բաշիչի և Մամիչի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը՝ «Զադարի» ղեկավարությունը միանգամից չի համաձայնել ֆուտբոլիստին թույլ տալ տեղափոխվել այլ ակումբ, սակայն արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել։ Քանի որ Մոդրիչն այդ ժամանակ անչափահաս էր, պայմանագիրը Մամիչի գործակալության հետ, որն զբաղվում էր «Դինամոյի» երիտասարդ խաղացողների աշխատանքի տեղավորմամբ, ստորագրվել է նրա ծնողների կողմից, ըստ դրա՝ նա պետք է ստանար սնունդ և կրթաթոշակ 500 գերմանական մարկի չափով։ Բացի այդ, Զագրեբում Մոդրիչն ավարտել է համալսարանը։ Այնուամենայնիվ, ֆուտբոլը մնացել է նրա կյանքի առաջնահերթությունը[54]։ «Դինամոյում» Լուկան միանգամից չի սովորել նոր պայմաններին․ դրանում դեր է ունեցել ինչպես ընտանիքի հետ բաժանումը, այնպես էլ մարզումների նոր, ավելի պրոֆեսիոնալ պայմանները[55]։ Նաև նկատվել է մարզիչների տարբերվող վերաբերմունքը խաղային գործընթացի նկատմամբ, որն արտացոլվել է նույնիսկ մարտավարության մեջ։ «Զադարում» Լուկան խաղադաշտում ավելի շատ ազատություն ուներ, մինչդեռ «Դինամոյում» նրան սկզբում քննադատել են մարզչական շտաբի տակտիկական մտահղացումներին չհամապատասխանելու համար։ Ավելի վաղ նա հիմնականում խաղացել էր միայն հարձակման գոտում, մինչդեռ նոր ակումբում նրանից պահանջում էին գործել ամբողջ դաշտում՝ ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում։ Հանդես գալով «Դինամոյի» պատանեկան թիմում՝ Մոդրիչը շարունակել է իր խաղային որակների զարգացումը[56]։

Վարձավճարով «Զրինսկիում» և «Ինտերում»

2003 թվականի ամռանը «Դինամոն» հնարավորություն է ստացել երիտասարդական թիմի մի քանի խաղացողների վարձավճարով ուղարկել Բոսնիա և Հերցեգովինայի առաջնության «Զրինսկի» ակումբ։ Դա կապված էր այդ ակումբի նախագահի և Զագրեբի թիմի ղեկավարության միջև եղած լավ հարաբերություններով։ Արդյունքում ակումբները պայմանավորվել են վարձավճարով «Զրինսկի» ուղարկել երեք խաղացողների, այդ թվում՝ Մոդրիչի մտերիմ ընկերներին, որոնք նրան առաջարկել են վարձավճարով հանդես գալու մեկնել իրենց հետ։ «Դինամոն» հավանության է արժանացրել է այդ գաղափարը, և արդյունքում Լուկան մեկնել է նոր ակումբ[57]։ Մոդրիչի համար 2003/04 մրցաշրջանն առաջինն էր պրոֆեսիոնալ մակարդակում։ Բոսնիական ակումբում սկզբում կասկածով են վերաբերվել խորվաթին իր թույլ ֆիզիկական տվյալների պատճառով, իսկ այդ առաջնությունում շատ թիմեր կային, որոնք խաղում էին կոշտ և ագրեսիվ[58]։ Լուկան ստացել է 23 համարի մարզաշապիկ, որը նա ընտրել է Մայքլ Ջորդանի և Դեյվիդ Բեքհեմի հետ իր ասոցիացիաների պատճառով, որոնք խաղացել են այդ համարի ներքո իրենց թիմերում։ Այնուամենայնիվ, առաջնության առաջին՝ «Բորաց» ակումբի դեմ խաղին Մոդրիչը չի հայտավորվել նոր ակումբում գրանցվելու հետ կապված խնդիրների պատճառով։ Հաջորդ խաղից նա սկսել է հայտնվել խաղադաշտում, սակայն «Զրինսկին» մրցաշրջանն ավարտել է 16 թիմերի շարքում գրաված 11-րդ տեղում։ Մոդրիչը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն խաղացող թիմի երկրպագուների վարկածով և իր կարիերայի ընթացքում առաջին անգամ ստացել է անհատական մրցանակ[59]։ Բոսնիական լիգայում ելույթները Մոդրիչին տվել է շատ անհրաժեշտ փորձ։ Նա հանդես է եկել աջ կիսապաշտպանի դիրքում և բարելավել է իր վարպետությունը թիմի հարձակողական գործողություններում։ Բացի այդ, բազմաթիվ մրցակիցների կոպիտ խաղաոճը նրան սովորեցրել է գործել ավելի պարզ և արագ[60]։

Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո Մոդրիչը հինգ տարվա պայմանագիր է կնքել «Դինամոյի» հետ։ Լուկան ցանկանում էր վարձավճարով հանդես գալ «Զրինսկիում» ևս մեկ մրցաշրջան, քանի որ հասկանում էր, որ Զագրեբի ակումբի հիմնական խաղացողի տեղի համար դժվար կլինի մրցել, սակայն ղեկավարությունը որոշել է նրան և ևս մի քանի խաղացողների վարձավճարով ուղարկել Խորվաթիայի Զապրեշիչ քաղաքի «Ինտեր» ակումբ[61]։ Սկզբում Լուկան միշտ չէ, որ հայտնվել է իր թիմի կազմում, մարզչական շտաբը կրկին ուշադրություն է դարձրել ոչ բավարար ֆիզիկական զարգացվածությանը, սակայն նա կարողացել է օգտվել իրեն տրված հնարավորություններից և լավ խաղ ցուցադրել։ Լուկան կարողացել է ամրապնդվել թիմի կազմում և 18 հանդիպում է անցկացրել հիմնականում ձախ կիսապաշտպանի դիրքում, ինչպես նաև խփել է չորս գոլ։ Խորվաթիայի առաջնությունում իր առաջին գոլը նա խփել է 2004 թվականի սեպտեմբերի 18-ին «Վարտեքսի» դեմ խաղում, որն ավարտվել է «Ինտերի» հաղթանակով (3:2)[62]։ Լուկան ճանաչվել է նաև Խորվաթիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[63]։

Վերադարձ «Դինամո»

2005 թվականի ձմռանը «Դինամոն» Մոդրիչին հետ է կանչել վարձակալությունից։ Նրան վերադարձրել են «Հայդուկ» տեղափոխված կիսապաշտպան Նիկո Կրանչարի հեռանալու պատճառով։ «Դինամոն» այդ մրցաշրջանում անցկացրել է իր պատմության վատագույն ելույթներից մեկը՝ արդյունքում հայտնվելով դուրս մնալու վտանգի տակ, սակայն խաղերի արդյունքում Զագրեբի ակումբը մնացել է երկրի գլխավոր լիգայում։ Չնայած Կրանչարի հեռանալուն՝ Մոդրիչն աչքի չի ընկել թիմի կազմում արտահայտիչ ելույթներով՝ վնասվածքի պատճառով բաց թողնելով մի քանի խաղ[64]։ Ձախողված մրցաշրջանից հետո «Դինամոյում» տեղի են ունեցել փոփոխություններ։ Նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Յոսիպ Կուժեն։ Փոխվել է նաև թիմի կազմը, որի առաջատար պետք է դառնար Մոդրիչը։ Նա ստացել է տասներորդ համարը, որն ազատ էր Էդին Մույչինի՝ ակումբից հեռանալուց հետո։ 2005/06 մրցաշրջանում «Դինամոն» առավելություն է ունեցել առաջնությունում, ինչի արդյունքում մրցաշրջանի վերջում դարձել է խորվաթական լիգայի հաղթող[65]։ 2006/07 մրցաշրջանում Մոդրիչն արժանացել է Խորվաթիայի առաջնության լավագույն խաղացողի կոչմանը[66]։ Խորվաթական լիգայում շարունակվող գերիշխանության պատճառով ակումբի ղեկավարությունը նպատակադրվել է դուրս գալ Չեմպիոնների լիգայի կամ ՈՒԵՖԱ-ի Գավաթի խմբային փուլ, սակայն ակումբին դա չի հաջողվել։ Բացի այդ, «Դինամոյի» մոտ բացակայում էր խաղային մարզավիճակի կայունությունը, ինչի պատճառով Կուժեն հեռացվել էր աշխատանքից։ Նրան փոխարինել է Բրանկո Իվանկովիչը, որի գլխավորությամբ Զագրեբի ակումբը նվաճել է երկրորդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսը[67]։ 2007/08 մրցաշրջանում Մոդրիչը նշանակվել է թիմի ավագ[68]։ «Դինամոն» դարձյալ դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից՝ 3:5 հաշվով զիջելով գերմանական «Վերդերին»։ Այնուամենայնիվ, ակումբը կարողացել է որակավորվել ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 2007/08 մրցաշրջանի համար, չնայած «Այաքսի» դեմ առաջին խաղում 0:1 հաշվով պարտությանը։ Պատասխան հանդիպումն ավարտվել է «Դինամոյի» հաղթանակով՝ 3:2 հաշվով, հենց Լուկան է առաջին գոլը խփել տուգանային հարվածից, իսկ մյուս երկուսը հեղինակել է Մարիո Մանջուկիչը։ Չնայած մրցաշարի խմբային փուլ դուրս գալուն, Զագրեբի ակումբը չի կարողացել առաջ անցնել[69]։

2006/07 մրցաշրջանից եվրոպական խոշոր ակումբներ սկսել են ուշադրություն դարձնել «Դինամոյի» շատ խաղացողների վրա, այդ թվում՝ Մոդրիչին։ Նա չէր ցանկանում հեռանալ խորվաթական թիմից, որը հայտարարել էր, որ մտադիր է ուժեղացնել կազմը՝ թիմի խաղի բարձր մակարդակը պահպանելու համար։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում Զագրեբի ակումբից սկսել են հեռանալ նրա հիմնական խաղացողները։ 2007/08 մրցաշրջանից հետո «Դինամոն» մտադիր էր Լուկային վաճառել անգլիական «Չելսիին», որը վաղուց էր հետևում նրան։ Մոդրիչը կողմ է եղել տեղափոխությանը, սակայն տեղափոխությունը, այնուամենայնիվ, չի կայացել[70]։ 2008 թվականի ապրիլին «Դինամոն» պայմանագիր է կնքել մեկ այլ անգլիական ակումբի՝ «Տոտենհեմի» հետ, սակայն Մոդրիչը մրցաշրջանի մնացած մասն անցկացրել է «Դինամոյում»[71]։ Խորվաթիայի առաջնությունում Զագրեբի ակումբը կրկին հաղթանակ է տարել, ինչպես նաև երկրորդ անգամ նվաճել է Խորվաթիայի գավաթը[72][73]։

«Տոտենհեմ Հոտսպուր»

Լուկա Մոդրիչը «Տոտենհեմ Հոտսպուրի» կազմում, 2010 թվականի նոյեմբեր

Նոր ակումբ Մոդրիչը ժամանել է արդեն նախամրցաշրջանային նախապատրաստության մեկնարկից հետո, ինչը պայմանավորված էր Եվրո-2008-ում հանդես գալու պատճառով ավելի երկար արձակուրդով[74]։ «Տոտենհեմում» Լուկան կարողացել է հարմարվել ոչ միանգամից։ Անգլիական թիմում ավելի ինտենսիվ և հաճախակի մարզումներ են անցկացվել, ինչն սկզբում զարմացրել է Մոդրիչին։ Խորվաթի մոտ աճող ծանրաբեռնվածության պատճառով նույնիսկ բորբոքվել է ջիլը[75]։ Նույն ամռանը «Տոտենհեմի» կազմ էր տեղափոխվել Վեդրան Չորլուկան, որը Մոդրիչի լավ ընկերն էր «Դինամոյում» համատեղ խաղալու ժամանակվանից, ինչը հեշտացրել է նրա հարմարվելու ընթացքը[76]։ Այնուամենայնիվ, թիմի մարզիչ Խուանդե Ռամոսը սկզբում նրան խաղադաշտ է դուրս բերել դաշտի եզրում, ոչ թե որպես կենտրոնական կիսապաշտպան։ «Տոտենհեմն» անհաջող է սկսել 2008/09 մրցաշրջանը։ Ութ տուրից հետո թիմն ուներ ընդամենը երկու միավոր, ինչի պատճառով Ռամոսը հեռացվել է պաշտոնից։ Նրան փոխարինող է նշանակվել Հարրի Ռեդնապը, որը թիմը վերակառուցել է տակտիկական տեսանկյունից։ Ընտրվել է նոր 4-4-1-1 խաղային սխեման, Մոդրիչը հայտնվել է դաշտի կենտրոնում հարձակվող Դարրեն Բենտի հետ, որից հետո թիմի արդյունքները բարելավվել են[77]։ Լուկան նաև ավելի շատ ազատություն է ստացել իր խաղում, որի շնորհիվ ավելի արդյունավետ է դարձել[78]։ «Տոտենհեմին» հաջողվել է դուրս գալ Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակիչ, սակայն հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Տոտենհեմը» մրցաշրջանն ավարտել է Անգլիայի առաջնության 8-րդ տեղում[78]։ Անգլիական Պրեմիեր լիգայի 2009/10 մրցաշրջանի առաջին հանդիպումներից մեկում Մոդրիչը վնասվածք է ստացել։ Պարզվել է, որ նա փոքր սրունքոսկրի կոտրվածք է ունեցել, ինչի պատճառով ստիպված է եղել բաց թողնել մրցաշրջանի մի մասը[79]։ Խաղադաշտ վերադառնալուց հետո Մոդրիչին հաջողվել է վերադարձնել լավ մարզավիճակը, իսկ «Տոտենհեմը» 49 տարվա մեջ առաջին անգամ կարողացել է դուրս գալ Չեմպիոնների Լիգա[80]։

2010/11 մրցաշրջանում Մոդրիչը նշել է նորամուտը Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև խփել է իր առաջին գոլն այդ մրցաշարում։ Դա տեղի է ունեցել գերմանական «Վերդերի» դեմ խմբային փուլի խաղում[81]։ «Ֆուլհեմի» դեմ խաղում 0:4 հաշվով պարտվելուց հետո Մոդրիչի մոտ ապենդիցիտ են հայտնաբերել, սակայն վիրահատությունից մեկ շաբաթ անց նա վերադարձել է խաղադաշտ։ Լուկան խաղադաշտ է դուրս եկել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի երկրորդ խաղակեսում՝ փոխարինելով Ռաֆայել վան դեր Վարտին։ Այդ խաղում «Տոտենհեմը» հաղթել է, սակայն հաջորդ փուլում դուրս է մնացել պայքարից՝ պարտվելով Մադրիդի «Ռեալին»։ Այնուամենայնիվ, Անգլիայի առաջնությունում «Տոտենհեմը» հայտնվել է միայն 5-րդ տեղում և կարողացել է դուրս գալ միայն Եվրոպայի լիգա[82]։ 2011 թվականի ամռանը Լուկայի նկատմամբ կրկին ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերել «Չելսին»։ Մոդրիչը նույնիսկ հանդիպել է ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ, որպեսզի քննարկի տեղափոխության մանրամասները, և ինքը շահագրգռված է եղել դրանում՝ գրավոր խնդրագիր ուղարկելով տրանսֆերի վերաբերյալ։ Սակայն արդյունքում տրանսֆերը կրկին չի կայացել։ Ակումբի նախագահ Դենիել Լևին հրաժարվել է վաճառել խորվաթին[83]։

Մոդրիչի՝ «Չելսի» տեղափոխվելու ցանկության մասին բազմաթիվ լուրերը նրան հանել են հավասարակշռությունից, ինչը բացասաբար է անդրադարձել խաղային մարզավիճակի վրա։ Ռեդնապը նրան խաղադաշտ դուրս չի բերել ոչ «Հարթ օֆ Միդլոտիանի» դեմ Եվրոպայի լիգայի 2011/12 ընտրական խաղերում, ոչ էլ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության առաջին տուրում։ «Յունայթեդի» հետ խաղում կրած պարտությունից հետո մարզիչը մտադիր էր Մոդրիչին օգտագործել «Մանչեսթեր Սիթիի» դեմ երկրորդ տուրի խաղում։ Այնուամենայնիվ, Լուկան դեռևս լավագույն մարզավիճակում չէր և փոխարինվել է երկրորդ խաղակեսում, իսկ «Տոտենհեմը» դարձյալ պարտվել է (1:5)[84]։ Այնուամենայնիվ, նա կարողացել է վերականգնել իր մարզավիճակը ազգային հավաքականների հանդիպումների ընդմիջման ժամանակ և արդեն երրորդ տուրից սկսել է կայուն խաղալ իր թիմի մեկնարկային կազմում՝ ընդհուպ մինչև մրցաշրջանի ավարտը։ Արդյունքում «Տոտենհեմը» չորրորդ տեղն է գրավել Պրեմիեր լիգայի ամփոփիչ աղյուսակում և կրկին որակավորվել է Չեմպիոնների լիգային մասնակցելու համար։ Սակայն հետագայում այդ մրցաշարի եզրափակչում «Չելսիի» հաղթանակից հետո հենց «կապույտներն» են որակավորվել Չեմպիոնների լիգայի համար՝ չնայած առաջնությունում զբաղեցրած 6-րդ տեղին, իսկ «Տոտենհեմը» մասնակցել է Եվրոպայի լիգային[85]։ 2012 թվականի Եվրոպայի առաջնությունից առաջ Մոդրիչի տրանսֆերին անդրադարձել է «Ռեալ Մադրիդը»[86]։ Լուկան շատ է հետաքրքրված եղել այդ տեղափոխությամբ, սակայն «Տոտենհեմը» չի ցանկացել հրաժարվել ֆուտբոլիստից։ Տրանսֆերի վերաբերյալ կարծիքների տարբերության պատճառով Մոդրիչը վիճել է թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշի հետ, ինչպես նաև չի մեկնել ԱՄՆ-ում կայանալիք նախամրցաշրջանային մրցաշարին։ Օգոստոսի վերջին՝ տրանսֆերի վերաբերյալ ակումբների միջև տեղի ունեցած բարդ բանակցություններից հետո, այնուամենայնիվ, հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել[87]։

«Ռեալ Մադրիդ»

Ադապտացիա Իսպանիային (2012-2013)

2012 թվականի օգոստոսի 27-ին «Ռեալ Մադրիդը» հայտարարել է Լուկա Մոդրիչի հետ հինգ տարվա պայմանագիր կնքելու մասին[88]։ Նոր ակումբում նա ընտրել է 19 համարը, քանի որ 10 համարն զբաղեցրել էր գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը[89]։ Թիմի առաջին մարզումներից հետո պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Մոդրիչին ընդգրկել է թիմի կազմում՝ մասնակցելու «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղին։ 2012 թվականի օգոստոսի 30-ին Լուկան խաղադաշտ է դուրս եկել այդ խաղում՝ փոխարինելով Օզիլին խաղի վերջին 20 րոպեների ընթացքում։ Արդյունքում «Ռեալը» հաղթել է՝ նվաճելով գավաթը[90]։ Հետագայում Մոդրիչը միշտ չէ, որ խաղադաշտ է դուրս եկել իր թիմի հիմնական կազմում, ինչը կապված էր ոչ թե լավագույն խաղային մարզավիճակի, այլ Մոուրինյոյի որոշումների հետ, որը զգուշություն է ցուցաբերել խորվաթին թիմի հիմնական կազմում ընդգրկելու հարցում[91]։ Նոյեմբերի 3-ին «Ռեալ Սարագոսայի» դեմ խաղում Մոդրիչը խփել է իր առաջին գոլը նոր ակումբում[92]։ Անհաջող ելույթների շարքից հետո Marca-ի ընթերցողները Լուկային ընտրել են վատագույն ֆուտբոլիստ Իսպանիայում կայացած տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվածների շարքում[93]։ Այնուամենայնիվ, նա շարունակել է ջանասիրաբար մարզվել և ակտիվորեն սովորել իսպաներեն[94]։

Մոդրիչը «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելուց հետո, 2013 թվականի փետրվար

Մարտի 5-ին Մոդրիչը փոխարինման է դուրս եկել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի խաղում, որն անցկացվել է «Օլդ Թրաֆորդում»։ Այդ խաղում Լուկան հավասարեցրել է հաշիվը հեռահար հարվածով, ինչպես նաև հաջող գործողությունների շարք անցկացրել խաղի մնացած հատվածում, և արդյունքում «Ռեալը» հաղթել է 2:1 հաշվով ու դուրս եկել քառորդ եզրափակիչ[95][96][97]։ «Կարմիր սատանաների» դեմ խաղը շրջադարձային պահ է համարվում «Ռեալում» Մոդրիչի կարիերայի համար[98][97]։ Մարտի 16-ին «Մալյորկայի» դեմ խաղում Մոդրիչը կրկին հաջող ելույթ է ունեցել։ Նա կրկին գոլ է խփել հեռահար հարվածով, ինչի շնորհիվ «Ռեալ Մադրիդն» առաջ է անցել և արդյունքում հաղթել 5:2 հաշվով[99]։ Այս հանդիպումներից հետո «Ռեալն» տարել է մի շարք հաղթանակներ, ինչի շնորհիվ Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի 2012/13 առաջնության աղյուսակում գրավել է երկրորդ տեղը։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում «Ռեալը» պարտվել է երկու հանդիպումների արդյունքում, իսկ Իսպանիայի Գավաթի եզրափակիչում «գալակտիկոսի» նկատմամբ հաղթանակ է տարել Մադրիդի մեկ այլ ակումբ՝ «Ատլետիկոն»[100]։ Այս մրցաշրջանի ավարտից հետո Մոուրինյոն հեռացել է «Ռեալից»[101]։

Առաջին հաղթանակ Չեմպիոնների լիգայում ու վնասվածք (2013-2015)

2013/14 մրցաշրջանից առաջ թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Կառլո Անչելոտտին[102]։ Նրա հետ Մոդրիչն ի սկզբանե դրական հարաբերություններ է ունեցել, դարձել է մեկնարկային կազմի գլխավոր խաղացողներից մեկը[103] և թիմի առավել արդյունավետ գնդակը փոխանցողներից մեկը՝ Իսպանիայի առաջնության խաղերում միջինը ցույց տալով փոխանցումների 90 % ճշգրտություն[98][104]։ Այս մրցաշրջանում նա իր առաջին գոլը խփել է «Կոպենհագենի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին խաղում, և դա դարձել է նրա հինգերորդ գոլը «Ռեալի» կազմում[105]։ Մոդրիչն իր թիմի հետ կրկին դուրս է եկել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, և այս անգամ «Ռեալը» կարողացել է նվաճել գավաթը՝ հաղթելով «Բարսելոնային»։ Սակայն Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» գրավել է միայն երրորդ տեղը՝ չեմպիոնությունը զիջելով Մադրիդի «Ատլետիկոյին»[106]։ Բացի այդ, «Ռեալը» 12 տարվա մեջ առաջին անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ[107]։ Եզրափակիչում հենց Մոդրիչի կողմից անկյունային փոխանցումից հետո է պաշտպան Սերխիո Ռամոսին հաջողվել գոլ խփել հանդիպման վերջին րոպեներին և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Արդյունքում «Ռեալը» կարողացել է ևս երեք գոլ խփել և հաղթել խաղում՝ ստանալով Եվրոպայի Չեմպիոնների տասներորդ գավաթը[108]։ Մոդրիչն ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի լավագույն խաղացողներից կազմված խորհրդանշական հավաքականում[109], ինչպես նաև ճանաչվել է Իսպանիայի առաջնության այդ մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան[110]։

2014 թվականի օգոստոսին Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ մինչև 2018 թվականը[111]։ 2014/15 մրցաշրջանից առաջ «Ռեալից» հեռացել է կիսապաշտպանությունում Լուկայի խաղընկեր Խավի Ալոնսոն, ինչից հետո նա սկսել է խաղալ գերմանական «Բավարիայից» ժամանած Թոնի Կրոսի հետ[112][113]։ «Ռեալը» նոր մրցաշրջանը սկսել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակով[114]։ Հետագայում Մոդրիչը լուրջ վնասվածք է ստացել Իտալիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ, ինչի պատճառով ստիպված է եղել բաց թողնել 4 ամիս[115]։ 2015 թվական փետրվարի սկզբին խորվաթը վերադարձել է խաղադաշտ՝ փոխարինելով Սամի Խեդիրային «Շալկեի» հետ խաղի երկրորդ խաղակեսում[116]։ Ապրիլի 21-ին կայացած «Մալագայի» դեմ խաղում Լուկան ևս մեկ վնասվածք է ստացել, որի պատճառով ստիպված է եղել բաց թողնել 6 շաբաթ[117][118][119]։ Այդ մրցաշրջանում Մոդրիչը բաց է թողել մոտ վեց ամիս, նրա բացակայության ժամանակ «Ռեալը» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից՝ պարտվելով «Յուվենտուսին», իսկ Իսպանիայի առաջնությունում հաղթել է «Բարսելոնան»[120]։ Վնասվածք ստացած խորվաթ ֆուտբոլիստին որակյալ փոխարինողի բացակայությունը համարվել է 2014/15 մրցաշրջանի այդ մրցաշարերում թիմի անհաջողությունների հիմնական պատճառներից մեկը[121]։ Այնուամենայնիվ, չնայած երկար բացակայությանը, Լուկան ընդգրկվել է FIFPro-ի վարկածով 2015 թվականի լավագույն խաղացողներից կազմված խորհրդանշական հավաքականում[122]։

Չեմպիոնների լիգայի երկու գավաթներ անընդմեջ (2015-2017)

2015 թվականի ամռանն Անչելոտտին հեռացվել է աշխատանքից։ Նրան փոխարինող է նշանակվել Ռաֆայել Բենիտեսը[123]։ Նոր մարզիչը չի կարողացել նվաճել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների վստահությունը։ Մրցաշրջանի սկզբնական հանդիպումներից հետո բացասական էին նաև թիմի արդյունքները, շատ խաղացողներ դժգոհ էին Բենիտեսի որոշումներից։ Մարզչի վրա գործադրվող ճնշումն աճել է և «Վալենսիայի» դեմ հերթական պարտությունից հետո նա հեռացվել է աշխատանքից[124]։ Թիմը գլխավորել է Զինեդին Զիդանը, որը եղել էր մարզիչ «Կաստիլիայում» և Անչելոտիի օգնականը։ Զիդանը Մոդրիչին համարել է թիմի առանցքային խաղացողներից մեկը, ինչպես նաև նրանից պահանջել է ավելի շատ պատասխանատվություն ստանձնել, ավելի հաճախ հարվածել դարպասին և առաջնորդական որակներ դրսևորել[125]։ Ֆրանսիացի գլխավոր մարզչի գլխավորությամբ թիմի արդյունքները բարելավվել են։ Նա կարգավորել է մթնոլորտը ֆուտբոլիստների շրջանում, ինչը թիմին թույլ է տվել երկրորդ տեղն զբաղեցնել Իսպանիայի առաջնությունում։ Բացի այդ, «Ռեալ Մադրիդը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ, ինչպես և երկու տարի առաջ, «Ռեալի» դեմ խաղացել է Մադրիդի մեկ այլ ակումբ՝ «Ատլետիկոն»։ Խաղը հասել է հետխաղյա 11 մետրանոցների շարքին, որտեղ «Ռեալը» կարողացել է հաղթել Խուանֆրանի վրիպման, իսկ հետո նաև Կրիշտիանու Ռոնալդուի իրացրած վճռորոշ հարվածի շնորհիվ[126]։

Մոդրիչը Չեմպիոնների լիգայի խաղում, 2015 թվականի սեպտեմբեր

2016/17 մրցաշրջանի մեկնարկից առաջ Զիդանի գլխավորած թիմը մեծ ուշադրություն էր դարձնում ֆիզիկական պատրաստվածության որակի բարձրացմանը, ինչը պայմանավորված էր բազմաթիվ մրցաշարերում խաղերի խիտ ժամանակացույցով։ Այս մրցաշրջանը «Ռեալի» համար սկսվել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի լրացուցիչ ժամանակում «Սևիլիայի» նկատմամբ 3:2 հաշվով տարած հաղթանակով[127]։ Դրանից հետո «Ռեալն» առանց պարտության մի շարք հանդիպումներ է անցկացրել Պրիմերայում և Չեմպիոնների լիգայում՝ առաջին անգամ պարտվելով միայն 2017 թվականի հունվարի 15-ին նույն «Սևիլիայի» դեմ խաղում[128]։ Սեպտեմբերին Մոդրիչը վնասվածք է ստացել «Էսպանյոլի» դեմ խաղում։ Հետագայում պարզվել է, որ դրա պատճառով նա պետք է բաց թողնի մոտ մեկ ամիս[129]։ Շուտով նա վերադարձել է խաղադաշտ և վերականգնել լավ մարզավիճակը, իսկ դեկտեմբերին թիմի հետ դարձել է աշխարհի ակումբային առաջնության հաղթող՝ եզրափակչի լրացուցիչ ժամանակում 4:2 հաշվով հաղթելով ճապոնական «Կասիմա Անտլերսին»։ Մոդրիչը ստացել է «Արծաթե գնդակ» մրցանակը, որը տրվում է մրցաշարի երկրորդ լավագույն խաղացողին[130]։ «Ռեալը» կրկին կարողացել է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ զիջել է «Յուվենտուսին»։ Այս խաղից առաջ «Ռեալը» կարողացել էր հաղթել Իսպանիայի առաջնությունում՝ Պրիմերայի վերջին տուրում հաղթելով «Մալագային»։ Մոդրիչի համար այդ չեմպիոնական տիտղոսն առաջինն էր Մադրիդում գտնվելու ընթացքում[131]։ Հունիսի 3-ին կայացած եվրագավաթային մրցաշարի հենց եզրափակչում «Ռեալը» նույնպիսի հաղթանակ է տարել (4:1)՝ դրանով իսկ երկրորդ անգամ անընդմեջ հաղթելով Չեմպիոնների լիգայում, իսկ Մոդրիչն այդ խաղում աչքի է ընկել Ռոնալդուին կատարած գոլային փոխանցումով[132]։

Երրորդ Չեմպիոնների լիգա և «Ոսկե գնդակ» (2017-2018)

2017 թվականի ամռանը Խամես Ռոդրիգեսի՝ «Բավարիա» հեռանալուց հետո Մոդրիչը փոխել է իր համարը՝ 19-ի փոխարեն վերցնելով 10[133]։ «Ռեալի» համար 2017/18 մրցաշրջանը կրկին դրական է սկսվել՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակով, ինչպես նաև Իսպանիայի Սուպերգավաթում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակով։ Սակայն «կապտանռնագույնների» դեմ առաջին խաղը Մոդրիչը ստիպված է եղել բաց թողնել երկու դեղին քարտերի պատճառով, որոնք ստացել էր երեք տարի առաջ այդ մրցաշարում։ Այնուամենայնիվ, Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» աչքի չի ընկել կայուն արդյունքներով[134]։ Դեկտեմբերի կեսերին «Ռեալը» կրկին հանդես է եկել աշխարհի ակումբային առաջնությունում և արդյունքում երկրորդ անգամ անընդմեջ հաղթել այդ մրցաշարում։ Այս անգամ մադրիդյան ակումբը եզրափակիչում 1:0 հաշվով հաղթել է բրազիլական «Գրեմիոյին»։ Մոդրիչը ճանաչվել է ինչպես եզրափակչի, այնպես էլ ամբողջ մրցաշարի լավագույն խաղացող[135]։ Մրցաշրջանի գարնանային հատվածում «Ռեալը» դուրս է մնացել ինչպես Իսպանիայի գավաթի խաղարկությունից, այնպես էլ չեմպիոնական տիտղոսի համար մրցապայքարից[136]։ Բացի այդ, գարնանը Մոդրիչը վնասվածքի պատճառով բաց է թողել մեկ ամիս[137]։ Ակումբի համար վերջին մրցաշարը մնացել է Չեմպիոնների լիգան։ Հաղթելով «Պարի Սեն Ժերմենին» 1/8 եզրափակիչի խաղում[136], ինչպես նաև «Յուվենտուսին» ու «Բավարիային» քառորդ և 1/2 եզրափակիչներում համապատասխանաբար՝ Մադրիդի «Ռեալը» կրկին կարողացել է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ վերջին հինգ տարիների ընթացքում չորրորդ անգամ[138]։ Անգլիական «Լիվերպուլի» դեմ եզրափակչում Գարեթ Բեյլի դուբլի շնորհիվ «Ռեալը» կրկին հաղթանակ է տարել և նվաճել է Չեմպիոնների լիգայի երրորդ տիտղոսը[139]։ Այդ խաղի ավարտից մի քանի օր անց թիմի գլխավոր մարզիչ Զիդանը հայտարարել է թիմից հեռանալու մասին[140]։ Այս մրցաշրջանում ակումբի և հավաքականի կազմում իր ելույթների արդյունքում Լուկան դարձել է The Best FIFA Men’s Player-ի մրցանակակիր և Եվրոպայի Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի դափնեկիր[141][142], իսկ դեկտեմբերին ստացել է նաև «Ոսկե գնդակը»․ Մոդրիչը դարձել է 2007 թվականից ի վեր առաջին մրցանակակիրը Կրիշտիանու Ռոնալդուից և Լիոնել Մեսիից բացի[143]։ Մոդրիչը դարձել է առաջին խորվաթ ֆուտբոլիստը, որն ստացել է այդ բոլոր պարգևները[144]։ Բացի այդ, ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, «Ոսկե գնդակի» արժանանալու փաստն ակտիվացրել է Մոդրիչի պայմանագրի այն կետը, որը «Ռեալի» հետ պայմանագրի ժամկետը երկարաձգել է մինչև 2021 թվականը[145]։

Լուկա Մոդրիչը և Գարեթ Բեյլը Չեմպիոնների լիգայի եզրափակչում, 26 մայիսի, 2018 թվական

Իսպանիայի չեմպիոնի երկրորդ տիտղոս (2018-2021)

2018/19 մրցաշրջանից առաջ թիմը գլխավորել է Յուլեն Լոպետեգին, նոր մարզիչը զգուշությամբ է օգտագործել Մոդրիչին մրցաշրջանի առաջին հանդիպումներում, ինչը կապված էր Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության պատճառով այդ նախամրցաշրջանային նախապատրաստությունում նրա փաստացի բացակայության հետ[146][147]։ «Ատլետիկոյի» դեմ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում Լուկան խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում, սակայն չի կարողացել փրկել իր թիմին 2:4 հաշվով պարտությունից[148]։ Աշնանը Մոդրիչը չորրորդ անգամ ընդգրկվել է FIFPro-ի վարկածով Տարվա լավագույն խաղացողներից կազմված խորհրդանշական հավաքականում[149], ինչպես նաև Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն փլեյմեյքեր[150]։ Արդեն հոկտեմբերին Լոպետեգին հեռացվել է «Ռեալից» անբավարար արդյունքների պատճառով, նրան փոխարինել է Սանտյագո Սոլարին[151]։ Դեկտեմբերի 22-ին Մոդրիչն իր թիմի կազմում երրորդ անգամ դարձել է աշխարհի ակումբային առաջնության հաղթող, «Ալ Այնի» դեմ եզրափակիչ խաղում նա խփել է իր թիմի առաջին գոլը, ինչպես նաև գոլային փոխանցում կատարել Ռամոսին, ինչի արդյունքում «Ռեալը» հաղթել է 4:1 հաշվով[152]։ 2019 թվականի հունվարին Մոդրիչը «Ռեալի» կազմում առաջին անգամ գոլ է խփել երկու խաղում անընդմեջ՝ գրավելով «Բետիսի» և «Սևիլիայի» դարպասը[153][154]։ Նույն ամսում նա իր կարիերայում երրորդ անգամ է ընդգրկվել ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա խորհրդանշական հավաքականում[155]։ Հետագայում «Ռեալը» դուրս է մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունից, Չեմպիոնների լիգայից, ինչպես նաև Իսպանիայի չեմպիոնական մրցապայքարից[156]։ Չնայած անհաջող մրցաշրջանին[157]՝ Լուկան կրկին ընդգրկվել է FIFPro-ի վարկածով մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում[158]։

Ակումբում իր 7-րդ մրցաշրջանը Մոդրիչն սկսել է Զինեդին Զիդանի գլխավորությամբ[159], որը «Ռեալ» է վերադարձել 2019 թվականի գարնանը[160]։ Նոյեմբերին Լուկան արժանացել է Golden Foot մրցանակին[161]։ 2020 թվականի հունվարի 8-ին Մոդրիչն իր հինգերորդ գոլն է խփել մրցաշրջանում, որը նրա համար 100-րդն էր կարիերայում․ դա տեղի է ունեցել «Վալենսիայի» դեմ հաղթական խաղում (3:1)[162]։ Հունվարի 12-ին Լուկան հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ իրացրել է իրեն վստահված հարվածը, իսկ «Ռեալ Մադրիդը» հաղթել է «Ատլետիկոյին» և նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը[163]։ Իսպանիայի առաջնության վերսկսումից հետո, որը դադարեցվել էր COVID-19 պանդեմիայի պատճառով, Մոդրիչին նշել են որպես «Ռեալի» լավագույն խաղացողներից մեկը՝ չնայած ֆուտբոլի համար նրա մեծ տարիքին[164]։ Հուլիսի 16-ին Լուկան գոլային փոխանցում է կատարել Կարիմ Բենզեմային «Վիլյառեալի» դեմ խաղում (2:1), ինչի շնորհիվ «Ռեալը» հաղթել է և նվաճել չեմպիոնի տիտղոսը[165][166]։

2020 թվականի հոկտեմբերի 21-ին Մոդրիչն իր առաջին գոլն է խփել 2020/21 մրցաշրջանում․ դա տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Շախտյորի» հետ խաղում, որտեղ Մադրիդի «Ռեալը» պարտվել է 2:3 հաշվով[167]։ Այդ գոլի շնորհիվ Լուկան դարձել է ակումբի պատմության մեջ չորրորդ խաղացողը Ալֆրեդո դի Ստեֆանոյից, Ֆերենց Պուշկաշից և Ֆրանսիսկո Խենտոյից հետո, որն այդ մրցաշարում գոլ է խփել 35 տարեկան և ավելի բարձր տարիքում[168]։ ՈՒԵՖԱ-ն այդ գնդակն անվանել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլ[169]։ Երեք օր անց նա խփել է իր առաջին գոլը «Էլ Կլասիկոյում», երբ «Ռեալը» 3:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»[170][171]։

Կարիերան հավաքականներում

Երիտասարդական հավաքականներ

Լուկա Մոդրիչի կարիերան ազգային հավաքականում սկսվել է երիտասարդական մակարդակում ունեցած ելույթներով․ նա խաղացել է Խորվաթիայի տարբեր երիտասարդական հավաքականներում[172]։ 2001 թվականի մարտին նշել է նորամուտը մինչև 15 տարեկանների հավաքականում, որը մարզել էր Մարտին Նովոսելացը, սակայն նրան չի հաջողվեց տեղ ամրագրել հիմնական կազմում, ինչին հասել է միայն այն ժամանակ, երբ ֆիզիկական առումով ամրապնդվել է մինչև 18 տարեկանների թիմում։ Նովոսելացը հետագայում նրան օրինակ է համարել բոլոր երիտասարդ խաղացողների համար, քանի որ նրա հաջողությունը ոչ միայն տաղանդի, այլև լուրջ ջանքերի, ինչպես նաև իր վրա աշխատելու արդյունք է[173]։ 2006 թվականի մարտի 1-ին Արգենտինայի դեմ ընկերական խաղում Մոդրիչն իր նորամուտն է նշել թիմի հիմնական կազմում, իսկ հանդիպման արդյունքում Խորվաթիան հաղթել է 3:2 հաշվով[174][175]։

Հիմնական հավաքական

2006 թվականի աշխարհի առաջնություն և Եվրո-2008

Լուկան մասնակցել է 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին, որտեղ խաղադաշտ է դուրս եկել երկու անգամ՝ երկու դեպքում էլ փոխարինման դուրս գալով խաղի ընթացքում։ Դա տեղի է ունեցել Ճապոնիայի և Ավստրալիայի դեմ խմբային փուլի հանդիպումներում[176][177]։ Նոր մարզիչ Սլավեն Բիլիչի նշանակումից հետո Մոդրիչը միջազգային մակարդակում ավելի մեծ ճանաչում է ստացել[178]։ 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ժամանակ երկրպագուները հավաքականում փոփոխություններ են պահանջել աշխարհի անհաջող առաջնությունից հետո։ Բիլիչը, որը նախկինում մարզել էր երիտասարդական հավաքականը, թարմացրել է կազմը և հնարավորություն է տվել բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստների, այդ թվում՝ Լուկային[179]։ Նա իր առաջին գոլը խփել է Իտալիայի հավաքականի դեմ 2006 թվականի օգոստոսի 16-ին կայացած խաղում, որն ավարտվել է խորվաթների հաղթանակով (2:0)[178]։ Մոդրիչի հետ մեծ հույսեր են կապել, նրան հաճախ անվանել են «խորվաթ Կրոյֆ»[180][181]։

Մոդրիչը Խորվաթիայի հավաքականի կազմում, 2013 թվականի հունիս

Եվրո-2008-ի որակավորման փուլը հաջողությամբ անցնելուց հետո Խորվաթիայի հավաքականից ակնկալում էին դրական արդյունքների շարունակություն նաև բուն մրցաշարում։ Սակայն Եվրոպայի առաջնությունից առաջ վնասվածք է ստացել խորվաթական թիմի հիմնական հարձակվող Էդուարդոն, որը դարձել էր ընտրական փուլի լավագույն ռմբարկու[182]։ Հենց մրցաշարի ընթացքում Մոդրիչն իր թիմի կազմում խաղադաշտ է դուրս եկել Ավստրիայի հավաքականի դեմ առաջին իսկ խաղում, որտեղ նրան հաջողվել է 11 մետրանոցից հարվածն իրացնել խաղի հենց սկզբում, ինչի շնորհիվ հանդիպումն ավարտվել է խորվաթական թիմի հաղթանակով՝ նվազագույն հաշվով[183]։ Գերմանիայի դեմ հաջորդ խաղում Խորվաթիան կրկին հաղթել է, իսկ Լուկան ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[184]։ Թուրքիայի դեմ քառորդ եզրափակչի խաղում Մոդրիչն օգտվել է թուրքական թիմի դարպասապահ Ռյուշտյու Ռեչբերի սխալից և գոլային փոխանցում է կատարել Իվան Կլասնիչին, սակայն շուտով հաշիվը կրկին հավասարվել է Սեմիհ Շենտյուրքի գոլի շնորհիվ։ Հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ Լուկան շեղ է հարվածել դարպասին, և Թուրքիան 3:1 հաշվով հաղթել է 11 մետրանոցներով[185]։ Մրցաշարի ավարտից հետո Մոդրիչն ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի վարկածով մրցաշարի լավագույն խաղացողների խորհրդանշական հավաքականում՝ դառնալով երկրորդ խորվաթը Դավոր Շուկերից հետո, որն արժանացել է նման պատվի[186]։

Անհաջողությունների շարք

ԱԱ-2010-ի ընտրական խաղերում Մոդրիչը խփել է երեք գոլ՝ աչքի ընկնելով Ղազախստանի[187], Անդորրայի[188] և Ուկրաինայի[189] դեմ խաղերում։ Խորվաթիայի հավաքականին չի հաջողվել անցնել որակավորումը։ Թիմն զբաղեցրել է երրորդ տեղը՝ մեկ միավորով զիջելով երկրորդ տեղն զբաղեցրած Ուկրաինային։ Եվրո-2012-ի ընտրական փուլի հանդիպումներում Խորվաթիան ցուցադրել է անկայուն ելույթներ, ինչի պատճառով կրկին կարող էր բաց թողնել խոշոր մրցաշարը։ Վտանգի տակ է հայտնվել գլխավոր մարզիչ Բիլիչի տեղը, սակայն արդյունքում նա պաշտոնանկ չի արվել, և իրավիճակը կայունացել է, ինչի արդյունքում Խորվաթիայի հավաքականը կարողացել է մասնակցել մրցաշարին[190]։ Մոդրիչը խաղադաշտ է դուրս եկել Իռլանդիայի, Իտալիայի և Իսպանիայի դեմ խմբային փուլի բոլոր երեք խաղերում, սակայն Խորվաթիան չի կարողացել դուրս գալ փլեյ-օֆֆ[191]։ Մինչև կիսաեզրափակչի փուլը անգլիական The Daily Telegraph թերթը Մոդրիչին ընդգրկել է մրցաշարի լավագույն խաղացողների իր խորհրդանշական հավաքականում[192]։ Մրցաշարից հետո Բիլիչը հեռացել է հավաքականից[193]։ Հետագայում այն գլխավորել է Նիկո Կովաչը[194]։ Անցումային հանդիպումներից հետո Խորվաթիան անցել է ԱԱ-2014։ Խորվաթները հայտնվել են նույն խմբում Բրազիլիայի, Կամերունի և Մեքսիկայի հետ։ Բրազիլիայի դեմ առաջին խաղում Խորվաթիայի հավաքականը պարտվել է 1:3 հաշվով[195], իսկ Մոդրիչն ստացել է ներբանի փոքր վնասվածք[196]։ Երկրորդ խաղում Խորվաթիան 4:0 հաշվով հաղթել է Կամերունին[197], սակայն Մեքսիկայի դեմ խաղում 1:3 հաշվով պարտվելուց հետո չի կարողացել դուրս գալ փլեյ-օֆֆ[198], չնայած խորվաթական մամուլի և հասարակության մեծ ակնկալիքներին[199]։ Հետագայում Մոդրիչը Բրազիլիայում իր ելույթն անվանել է ամենաանարտահայտիչը հավաքականում իր կարիերայի ընթացքում[200]։

Լուկա Մոդրիչը և Բրազիլիայի հավաքականի խաղացող Նեյմարը ԱԱ-2014-ում

Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում Մոդրիչը խփել է իր առաջին գոլը վերջին երեք տարիների ընթացքում՝ աչքի ընկնելով իր ծննդյան օրը Մալթայի դեմ խաղում[174][201]։ Մեկ ամիս անց նա 11 մետրանոց է իրացրել Ադրբեջանի դեմ խաղում[202]։ 2015 թվականի մարտի 3-ին Մոդրիչն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել որպես Խորվաթիայի հավաքականի ավագ, քանի որ թիմի պաշտոնական ավագ Դարիո Սռնան չէր կարող մասնակցել հանդիպմանը․ դա տեղի է ունեցել Ադրբեջանի հետ հաջորդ խաղում[203]։ Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին խաղում Լուկան հաղթական գոլ է խփել Թուրքիայի դեմ խաղում[204]։ Այդպիսով նա դարձել է առաջին խորվաթը, որը գոլ է խփել Եվրոպայի երկու առանձին առաջնությունների եզրափակիչ հատվածներում։ Մինչ այդ նա 2008 թվականին գրավել էր Ավստրիայի հավաքականի դարպասը[205]։ Մոդրիչը ստիպված է եղել բաց թողնել Իսպանիայի դեմ վճռորոշ խաղը մկանային վնասվածքի պատճառով[206][207][208]։ Այնուամենայնիվ, Խորվաթիան հաղթել է և անցել մրցաշարի եզրափակիչ փուլ[209], սակայն արդեն 1/8 եզրափակչում Պորտուգալիայի դեմ խաղում նվազագույն հաշվով պարտություն է կրել լրացուցիչ ժամանակում Ռիկարդու Կուարեժմայից խփած գոլից հետո[210]։

ԱԱ-2018-ի որակավորում և անցում մրցաշարի եզրափակիչ

2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում Մոդրիչը դարձել է Խորվաթիայի հավաքականի նոր ավագ՝ թիմից Սռնայի հեռանալուց հետո[211]։ Ընտրական մրցաշարը խորվաթների համար սկսվել է դրական, սակայն Իսլանդիայի[212] ու Թուրքիայի[213] հավաքականների դեմ խաղերում կրած պարտություններից, ինչպես նաև Ֆինլանդիայի հետ ոչ-ոքիից հետո Խորվաթիան սպառնալիքի տակ է դրել առաջիկա մրցաշարի ամփոփիչ որակավորմանը մասնակցելու իր հնարավորությունները[214][215]։ Ընդ որում՝ ֆինների դեմ խաղը Լուկայի համար 100-րդն էր Խորվաթիայի հավաքականի կազմում[216]։ Այդ ժամանակ Մոդրիչն իր անվստահությունն է հայտնել գլխավոր մարզիչ Անտե Չաչիչի նկատմամբ[217][218][219]։ Ընտրական մրցաշարի եզրափակիչ խաղից առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Անտե Չաչիչին փոխարինել է Զլատկո Դալիչը։ Նոր մարզչի ղեկավարությամբ Խորվաթիան կարողացել է հաղթել Ուկրաինայի հավաքականին և դուրս գալ անցումային խաղերի փուլ[220]։ Հունաստանի դեմ երկու խաղերից մեկում Մոդրիչը 11 մետրանոցից հարված է իրացրել, ինչով օգնել է իր թիմին հաղթել 4:1 հաշվով և նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր[221]։

Մոդրիչը Ռուսաստանում 2018 թվականի աշխարհի առաջնությունում

Խորվաթիան Նիգերիայի, Արգենտինայի և Իսլանդիայի հավաքականների հետ հայտնվել է նույն խմբում։ Նիգերիայի դեմ առաջին խաղում Մոդրիչը կրկին գոլ է խփել 11 մետրանոցից, ինչպես նաև ճանաչվել է այդ խաղի լավագույն խաղացող[222]։ Խմբային փուլում Խորվաթիայի հավաքականի երկրորդ՝ Արգենտինայի դեմ խաղում Լուկան դարձյալ գոլ է խփել, ինչի շնորհիվ Խորվաթիան հաղթել է 3:0 հաշվով։ Մոդրիչը կրկին ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող[223]։ Իսլանդիայի դեմ խմբային փուլի վերջին խաղում խորվաթական թիմը կրկին հաղթանակ է տարել, որից հետո FourFourTwo-ը, The Daily Telegraph-ը և ESPN-ը Մոդրիչին ճանաչել են ԱԱ-2018-ի խմբային փուլի լավագույն ֆուտբոլիստ[224][225][226]։ Հուլիսի 1-ին Դանիայի դեմ 1/8 եզրափակչում կայացած խաղի 1:1 հաշվի ժամանակ Մոդրիչը գոլային պահ է ստեղծել Անտե Ռեբիչի համար լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսին, սակայն նրան գցել են տուգանային հրապարակում։ Մրցավարը 11 մետրանոց է նշանակել, որը պետք է կատարեր հենց Մոդրիչը, սակայն նրա հարվածը հետ է մղել դարպասապահ Կասպեր Շմեյխելը[227]։ Այնուամենայնիվ, Մոդրիչին հաջողվել է իրացնել իր հարվածը հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ, և Խորվաթիան անցել է հաջորդ փուլ[228][229][230]։ Հուլիսի 7-ին Լուկան Ռուսաստանի հավաքականի դեմ քառորդ եզրափակչում գոլային փոխանցում է կատարել Դոմագոյ Վիդային հանդիպման լրացուցիչ ժամանակում անկյունային հարվածից և հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ կրկին իրացրել իր հարվածը։ Մոդրիչն այս մրցաշարում երրորդ անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող[231]։ Հուլիսի 11-ին Անգլիայի դեմ կիսաեզրափակիչում Խորվաթիան կրկին հաղթել է և իր պատմության մեջ առաջին անգամ անցել աշխարհի առաջնության եզրափակիչ[232]։ Հուլիսի 15-ին, չնայած Ֆրանսիայի հավաքականի հետ եզրափակչում 2:4 հաշվով կրած պարտությանը[233], Մոդրիչը ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող և արժանացել աշխարհի առաջնության «Ոսկե գնդակի»[234]։ Դրանից բացի նա ընդգրկվել է ԱԱ-2018-ի լավագույն խաղացողներից կազմված խորհրդանշական հավաքականում[235][236]։

Աշխարհի առաջնությունից հետո (2018-2021)

Մոդրիչը մասնակցել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2018/19 խմբային փուլի բոլոր հանդիպումներին, սակայն Խորվաթիան իր խմբում զբաղեցրել է վերջին տեղը[237][238][239]։ Եվրո-2020-ի ընտրական խաղերի ժամանակ Մոդրիչը խփել է երկու գոլ։ Առաջինը 11 մետրանոցից իրացրել է Ադրբեջանի հետ ոչ-ոքի ավարտված խաղում (1:1), երկրորդը՝ Հունգարիայի հետ հաղթական խաղում, և Խորվաթիան արդյունքում հաղթել է խմբում և որակավորվել մրցաշարի համար[240][241]։ COVID-19 համաճարակի պատճառով Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է մեկ տարով[242]։ 2021 թվականի մարտին Մոդրիչն անցկացրել է իր 135-րդ խաղը հավաքականում և այդ չափանիշով գերազանցել Դարիո Սռնային՝ դառնալով հավաքականի նոր ռեկորդակիրը[243]։

Խաղացողի բնութագիր

Խաղաոճ և դիրք

Լուկա Մոդրիչը կիսապաշտպան է, նա համարվում է արագ և ստեղծագործ փլեյմեյքեր, որը կարող է փոխել խաղի ընթացքն իր փոխանցումներով[244]։ Կարող է նույն արդյունավետությամբ օգտագործել երկու ոտքերը գնդակի հետ խաղում, ինչպես նաև առանձնանում է որոշումների կայացման արագությամբ[245]։ Սովորաբար Մոդրիչը մեկն է այն խաղացողներից, որոնք թելադրում են խաղի տեմպը[246][247][248]։ Լուկան նաև հայտնի է իր դրիբլինգի հմտություններով[249]։

Կարիերայի սկզբում Մոդրիչը խաղացել է հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում[250], սակայն «Տոտենհեմ» տեղափոխվելուց հետո սկսել է օգտագործվել որպես կենտրոնական կիսապաշտպան, որպես խորը փլեյմեյքեր (ռեջիստներ), որը ղեկավարում է խաղը և պահեր է ստեղծում է թիմակիցների համար դաշտի խորքից[251]։ Հետագայում ինքը` Մոդրիչը, խոստովանել է, որ դիրքերի փոփոխությունն իրեն թույլ է տվել սովորել ավելի լավ «կարդալ խաղը» և ցույց տալ իր ամբողջ ստեղծագործականությունը[252]։ Մոդրիչն աշխատասեր ֆուտբոլիստ է, որը հաճախ է հեռանում հետ և օգնում թիմի պաշտպանական գործողություններին, ինչը նրան դարձնում է ավելի ունիվերսալ խաղացող․ նա կարող է խաղալ կիապաշտպանության մի քանի դիրքերում[245][250]։ Մադրիդի «Ռեալում» Մոդրիչը խաղադաշտ է դուրս եկել և՛ հարձակման գծում, և՛ կենտրոնում, և՛ պաշտպանությանը մոտ՝ կախված մարտավարությունից։ 2012/13 մրցաշրջանում նա հանդես է եկել Խավի Ալոնսոյի կողքին որպես դասական խորը փլեյմեյքեր, որի ստեղծագործական ներուժն անհրաժեշտ էր, որ թիմին թույլ տա անցնել մրցակցի պաշտպանությունը[253][254]։ 2013/14 մրցաշրջանի առաջին կեսին, երբ Ալոնսոյի և Անխել դի Մարիայի հետ կիսապաշտպանական կենտրոնում արդյունավետ համագործակցություն է ձևավորվել, Մոդրիչն ավելի շատ գոլ է խփել (56), քան Լա լիգայում «Ռեալի» ցանկացած այլ խաղացող։ Իսպանիայի առաջնությունում նաև կատարել է ամենաբարձր ճշգրտությամբ (90 %)[98] ամենաշատ փոխանցումները մրցակցի կիսադաշտում (878) «Ռեալի» բոլոր խաղացողների մեջ։

Իմիջ

Մոդրիչը լայնորեն հայտնի է որպես աշխարհի առավել բազմակողմանի և արդյունավետ կիսապաշտպաններից մեկը[255][256][257][258][259]։ Յոհան Կրոյֆը մի անգամ ասել է, որ Մոդրիչի որակը և ազդեցությունը խաղի վրա կախված է այն ազատությունից, որը նա ստանում է[260]։ Փոլ Սքոուլզը, որը մի քանի անգամ խաղացել է Մոդրիչի դեմ, 2011 թվականին Manchester Evening News թերթին տված հարցազրույցի ժամանակ հնչած այն հարցին, թե ում արժեր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերեր՝ Մոդրիչին, Սամիր Նասրիին կամ Ուեսլի Սնեյդերը, պատասխանել է. «Այդ երեքից Մոդրիչն է առավել մեծ տպավորություն գործել, երբ մենք խաղում էինք «Տոտենհեմի» հետ․ նա առանձնանում էր»[261]։ 2014 թվականին Զինեդին Զիդանը Մոդրիչին ընդգրկել էր իր կարծիքով այդ պահին լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական թիմում[262], իսկ 2016 թվականի հունվարին Մոդրիչի հետ անձնական շփման ժամանակ նա ասել է նրան, որ ի դեմ Լուկայի տեսնում է մի խաղացողի, որը հետագայում կարող է արժանանալ «Ոսկե գնդակի»[263]։ 2017 թվականին Անդրեյ Շևչենկոն հայտարարել է, որ Մոդրիչին համարում է պատմության մեծագույն կիսապաշտպաններից մեկը[264]։ 2018 թվականին Ջենարո Գատուզոն ասել է, որ կցանկանար խաղալ Մոդրիչի հետ, ինչպես նաև նրան անվանել է «անհավանական խաղացող, որն ուժեղ է նաև բարոյական տեսանկյունից»[265]։ Ռոբերտ Պրոսինեչկին, Իվան Ռակիտիչը և Դավոր Շուկերը նշել են, որ Մոդրիչը պատմության լավագույն խորվաթ ֆուտբոլիստն է[266][267][268]։ Պրեդրագ Միատովիչը նրան անվանել է Բալկանյան թերակղզու պատմության լավագույն ֆուտբոլիստ[269]։ 2012 թվականին Կառլո Անչելոտտին բարձր է գնահատել Մոդրիչի՝ որպես կիսապաշտպանի ունիվերսալությունը[270]։ Ալեքս Ֆերգյուսոնը դրական առումով է արտահայտվել Մոդրիչի մասին, իր ինքնակենսագրության մեջ նա նույնիսկ գրել է, որ ցանկացել է ձևակերպել նրա տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն դա ի վերջո չի հաջողվել[271][272][273]։ Սլավեն Բիլիչը մի անգամ ասել է, որ Մոդրիչը «մի խաղացող է, որը ուրիշներին ավելի լավն է դարձնում, բոլորն էլ օգուտ են ստանում նրա՝ թիմում լինելուց։ Նա եսասեր չէ, նա խաղում է հանուն թիմի»[104]։ Խոսեպ Գվարդիոլան և Սվեն-Գյորան Էրիկսոնը նույնպես բարձր են գնահատել խորվաթ ֆուտբոլիստի խաղը[274][275]։

Անձնական կյանք

Մոդրիչն ամուսնացած է Վանա Բոսնիչի հետ[276]․ նրանք ծանոթացել են 2004 թվականին[277], իսկ 2010 թվականի մայիսին կայացել է նրանց հարսանիքը[278]։ Նույն տարվա հունիսին ծնվել է զույգի որդին` Իվանոն[279][280]։ 2013 թվականի ապրիլին Մոդրիչի ընտանիքում ծնվել է առաջին դուստրը` Էման[280][281], իսկ 2017 թվականի հոկտեմբերին՝ երկրորդը` Սոֆյան[282]։ Ֆուտբոլից դուրս Լուկան սովորաբար փորձում է իրեն զուսպ պահել՝ լուրջ ուշադրություն չհրավիրելով իր անձնական կյանքի վրա[98][283]։ Բացի մայրենի խորվաթերենից, Մոդրիչը նաև խոսում է անգլերեն[284][285] և իսպաներեն[286][287]։ Լուկան կաթոլիկ է[288][289]։ 2019 թվականի վերջին Մոդրիչը հրատարակել է իր ինքնակենսագրությունը, որը գրվել է խորվաթ լրագրող Ռոբերտ Մատեոնի հետ համահեղինակությամբ[290]։ Լուկան խորվաթական ծագում ունեցող ավստրալիացի ֆուտբոլիստ Մարկ Վիդուկայի ազգականն է[291]։

2018 թվականին Զագրեբի «Դինամոյի» նախկին ղեկավար Զդրավկո Մամիչի դեմ գումարների հափշտակման և հարկերից խուսափելու գործով դատավարության ընթացքում Մոդրիչը հրավիրվել է որպես վկա[292]։ Դա կապված է եղել 2008 թվականին «Դինամոյից» «Տոտենհեմ» տեղափոխության հետ։ Քննության ընթացքում պարզվել է, որ Զագրեբի «Դինամոն» անձամբ Մոդրիչին վճարել է տրանսֆերի համար ստացված միջոցների մի մասը, որպեսզի վերջինս դրանք կիսի Մամիչի հետ։ Մամիչն ակումբի երիտասարդ ֆուտբոլիստների հետ պայմանագրեր է կնքել, որոնց համաձայն նրանք պարտավոր էին նման ֆինանսական մեքենայություններ կատարել[293]։ Դատավարության ընթացքում Մոդրիչը փոխել է իր ցուցմունքները, ինչի պատճառով նրան զրպարտության մեղադրանք է առաջադրվել։ Սկզբում նա խոստովանել է Մամիչի հետ մեքենայությունների կատարման մեղադրանքները, սակայն հետո հրաժարվել է հաստատել իր հայտարարությունները[294]։ Խորվաթական հասարակության մի մասը, որը հիասթափված է խորվաթական ֆուտբոլում տիրող կոռուպցիայից, ենթադրյալ կեղծ վկայությունն ընդունել է որպես Մամիչին պաշտպանելու փորձ, ինչի կապակցությամբ սկսել է քննադատել Մոդրիչին[295][296]։ Հետագայում Լուկայի վրայից հանվել են բոլոր մեղադրանքները[297][298]։

Ձեռքբերումներ

Թիմային

«Դինամո» Զագրեբ
  • Խորվաթիայի չեմպիոն (3) – 2005/06, 2006/07, 2007/08
  • Խորվաթիայի գավաթակիր (2) – 2006/07, 2007/08
  • Խորվաթիայի սուպերգավաթակիր – 2006
«Ռեալ Մադրիդ»
Խորվաթիայի հավաքական

Անձնական

Լուկա Մոդրիչն ստանում է 2018 թվականի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից
  • Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ (7) – 2007, 2008, 2011, 2014, 2016, 2017, 2018
  • ՖԻՖԱ-ի վարկածով ընդգրկվել է Եվրոպայի 2008 թվականի առաջնության խորհրդանշական հավաքականում
  • Իսպանիայի առաջնության լավագույն կիսապաշտպանի կոչում (2)2013/14[299], 2015/16[300]
  • Ֆուտբոլային Օսկար խորվաթ ավագույն ֆուտբոլիստի համար – 2013[301], 2014[302], 2015[303], 2016[304], 2017[305], 2018[306], 2019[307], 2020[308]
  • Ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականում (4)2013/14[109], 2015/16[309], 2016/17[310], 2017/18[311]
  • Աշխարհի առաջնության «Ոսկե գնդակի» դափնեկիր – 2018[234]
  • Աշխարհի ակումբային առաջնության «Ոսկե գնդակի» դափնեկիր – 2017[312]
  • Աշխարհի ակումբային առաջնության «արծաթե գնդակի» դափնեկիր – 2016[313]
  • FIFPro-ի վարկածով ընդգրկվել է տարվա խորհրդանշական հավաքականում (5) – 2015[122], 2016[314], 2017[315], 2018[149], 2019[158]
  • ՈՒԵՖԱ-ի վարկածով ընդգրկվել է տարվա խորհրդանշական հավաքականում (3) – 2016[316], 2017[317], 2018[155]
  • ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի կոչումը (2) – 2016/17[318], 2017/18[319]
  • Ընդգրկվել է աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում – 2018[320]
  • ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստ – 2018[142]
  • The Best FIFA Men’s Player մրցանակի դափնեկիր – 2018
  • «Ոսկե գնդակի» դափնեկիր – 2018
  • Տարվա լավագույն փլեյմեյքերը ըստ IFFHS-ի – 2018[150]
  • Golden Foot մրցանակի դափնեկիր – 2019[161]

Պետական մրցանակներ

  • Բրանիմիր իշխանի շքանշան – 2018[321]
  • Զադար քաղաքի պատվավոր քաղաքացի – 2018[322]

Ելույթների վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2021 թվականի մարտի 20-ի դրությամբ[323]
ԵլույթներԼիգա[Ն 1]Գավաթներ[Ն 2]Այլ[Ն 3]Ընդհանուր
ԱկումբԼիգաՄրցաշրջանԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
 Զրինսկի
ԲևԳՖԱ2003/042280000228
Ընդհանուր2280000228
  Ինտեր Զապրեշիչ
ԽՖԼ Առաջին լիգա2004/051840000184
Ընդհանուր1840000184
Դինամո Զագրեբ
ԽՖԼ Առաջին լիգա2004/0570100080
2005/063271000337
2006/073067160437
2007/082513811234517
Ընդհանուր942617218312931
Տոտտենհեմ Հոտսպուր

Պրեմիեր լիգա

2008/093436141445
2009/102537000323
2010/113232091434
2011/123643021415
Ընդհանուր1271318115316017
Ռեալ Մադրիդ
Պրիմերա2012/1333380111524
2013/1434160111512
2014/151610060221
2015/1632200121443
2016/1725120110381
2017/1826120111392
2018/193433060433
2019/203133161405
2020/2134410121475
Ընդհանուր2651929196739027
Ամբողջ կարիերա529706451271372088

Միջազգային վիճակագրություն

2021 թվականի մարտի 27-ի դրությամբ[174][324]
ՀավաքականՏարիԽաղերԳոլեր
Խորվաթիա2006122
2007101
2008113
200931
201080
201191
201290
2013100
2014112
201540
201681
201781
2018152
201992
202131
Ընդհանուր13617

Հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների ցանկ

Ընդհանուր՝ 135 խաղ, 16 գոլ, 71 հաղթանակ, 34 ոչ-ոքի, 30 պարտություն[174][325]

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկա Մոդրիչ» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան