Jump to content

Ֆորտունատո Դեպերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆորտունատո Դեպերո
իտալ.՝ Fortunato Depero
Ծնվել էմարտի 30, 1892(1892-03-30)[1][2][3][…]
ԾննդավայրՖոնդո, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա[4][5]
Վախճանվել էնոյեմբերի 29, 1960(1960-11-29)[2][6][7][…] (68 տարեկան)
Մահվան վայրՌովերետո, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա[4][5]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Իտալիա[8][9]
ԿրթությունRoyal Elizabethan School?
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, գրաֆիկական դիզայներ, գրող, լուսանկարիչ, հագուստ ձևագծող, դիզայներ, բանաստեղծ, վիզուալ արտիստ, գծանկարիչ, խեցեգործ, արվեստագետ և բեմանկարիչ
ԹեմաներԿերպարվեստ[10] և գրականություն[10]
ԱմուսինRosetta Amadori?[11]
 Fortunato Depero Վիքիպահեստում

Ֆորտունատո Դեպերո (իտալ.՝ Fortunato Depero, մարտի 30, 1892(1892-03-30)[1][2][3][…], Ֆոնդո, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա[4][5] - նոյեմբերի 29, 1960(1960-11-29)[2][6][7][…], Ռովերետո, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա[4][5][12]), իտալացի ֆուտուրիստ նկարիչ, դիզայներ, քանդակագործ և բանաստեղծ։

Կենսագրությունխմբագրել կոդը

Ֆորտունատո Դեպերոյի գեղարվեստական առաջին գործերը անդրադառնում են 1907 թվականին։ 1910 թվականին նա աշխատել է նկարիչ-ձևավորող Թուրինի տոնավաճառում, հետո քարագործ՝ Ռովերտոյում, որտեղ նրա ընտանիքն էր ապրում։ 1913 թվականին Դեպորոն տեղափոխվում է Հռոմ, որտեղ ծանոթանում է ֆուտուրիստներ Ջակոմո Բալայի և Ումբերտո Բոչոնիի հետ։ 1914 թվականին Բալայի հետ համատեղ փորձեր է անում` տարբեր նյութերից քանդակներ ստեղծելով։ Բալայի հետ համատեղ 1915 թվականին հրապարակում է «Տիեզերքի ֆուտուրիստական վերակառուցում» (իտալ.՝ «Riconstruzione futurista dell`Universo») մանիֆեստը, համաձայն որի ֆուտուրիստական աշխարհընկալումն այսուհետ պետք է վերաբերեր ոչ միայն արվեստին, այլև մարդկային գործունեության բոլոր ոլորտներին։ Իրագործելով այս պատվիրանը` Դեպերոն բացահայտել է իր բազմանիստ տաղանդը, հանդես է եկել որպես քանդակագործ, նկարիչ, դիզայներ, գծանկարիչ, գրող, գրքի և թատերական ձևավորող։ 1915 թվականին նա ընդունվել է ֆուտուրիստական խմբակ։ 1919 թվականին Ռովերտոյում բացել է Ֆուտուրիզմի գեղարվեստական տուն, որտեղ արտադրում էին պատի գորգեր, վարագույրներ և կահույք։ 1920-ական թվականների սկզբին Դեպերոն փորձել է իր ուժերը առևտրային գովազդում, նախագծել է թատերական հագուստ, ձևավորել է ամսագրեր, զբաղվել ինտերիերի ձևավորմամբ, մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։

Գրականությունխմբագրել կոդը

Ծանոթագրություններխմբագրել կոդը

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորտունատո Դեպերո» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ