Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1934

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1934 երկրորդ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տղամարդկանց ազգային հավաքականների միջև։ Այն տեղի է ունեցել Իտալիայում 1934 թվականի մայիսի 27-ից հունիսի 10-ը։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1934
Coppa del Mondo FIFA 1934
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայրԻտալիա Իտալիա
      Քաղաքներ8
      Մարզադաշտեր8
Մասնակիցներ16
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ ՉեմպիոնԻտալիա Իտալիա
Արծաթե մեդալ ՓոխչեմպիոնՉեխոսլովակիա Չեխոսլովակիա
Բրոնզե մեդալ Երրորդ տեղԳերմանիա Գերմանիա
Չորրորդ տեղԱվստրիա Ավստրիա
Մրցաշրջանի վիճակագրություն
Խաղեր17
Խփված գոլեր70  (4.12 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ)Չեխոսլովակիա Օդրիչ Նեյեդլի
1930        1938

Այս առաջնությունը առաջինն էր որտեղ կիրառվեց որակավորման փուլը։ Երեսուներկու երկրներից որակավորումը անցան 16 հավաքականներ։ Այդ ժամանակ գործող չեմպիոն Ուրուգվայը չմասնակցեց մրցույթին։ Իտալիան դարձավ երկրորդ աշխարհի չեմպիոնը` եզրափակչում հաղթելով Չեխոսլովակիային 2–1 հաշվով։

Վայրի ընտրություն

Երկար քննարկումներից հետո, որի ժամանակ ՖԻՖԱ-ի հատուկ կոմիտեն հանդիպեց ութ անգամ[1] Իտալիան ընտրվեց ընդունող երկիր 1932 թվականի հոկտեմբերի 9-ին Ստոկհոլմում կայացած հանդիպման ժամանակ[2]։ Որոշումը ընդունվեց առանց անդամների քվեարկության[2]։ Իտալիայի հայտին առավելություն տրվեց Շվեդիայի հայտից[3]։ Իտալիայի կառավարությունը խոսք տվեց մրցույթի անցկացման համար ծախսել 3,5 միլիոն լիրա[4]։

Որակավորում և մասնակիցներ

36 երկիր հայտ ներկայացրեցին մասնակցել մրցույթին, իսկ մրցույթում կար 16 տեղ[2]։ Եղան նաև մի քանի հետաքրքիր դեպքեր։ Գործող չեմպիոն Ուրուգվայը հրաժարվեց մասնակցել, քանի որ որոշ եվրոպական երկրներ հրաժարվել էին մեկնել Հարավային Ամերիկա մասնակցելու նախորդ Աշխարհի գավաթին, որը անցկացվել էր Ուրուգվայում 1930 թվականին[5]։ Արդյունքում 1934 թվականի Աշխարհի գավաթը միակն է, որում չի մասնակցել գործող չեմպիոնը[6]։ Բրիտանական Տնային ազգերը այդ ժամանակ անկախ էին ՖԻՖԱ-ից և նույնպես հրաժարվեցին մասնակցել։

Չնայած որ Իտալիան ընդունող երկիրն էր, սակայն նույնպես մասնակցեց որակավորմանը, ինչը առաջին և միակ դեպքն էր, որ ընդունող երկիրը մասնակցում է որակավորմանը[2]։ Որակավորման խաղերը անցկացվեցին աշխարհագրական հիմքով։ Չլիլիի և Պերուի կողմից հրաժարվելուց հետո պարզ դարձավ, որ Արգենտինան և Բրազիլիան որակավորվում են առանց որևէ հանդիպում անցկացնելու[7]։

16 տեղի 12-ը տրվել էր Եվրոպային, երեքը Ամերիկաներին, մեկը Աֆրիկային կամ Ասիային (ներառյալ Թուրքիային)։ 32 հայտ ներկայացրած հավաքականներից միայն 10-ն էին գտնվում Եվրոպայից դուրս։ Վերջին տեղը վիճարկեցին ԱՄՆ-ն և Մեքսիկան, որի հանդիպումները կայացան առաջնությունից ընդամենը երեք օր առաջ Հռոմում, որտեղ հաղթեց ԱՄՆ հավաքականը[8]։

16 հավաքականների մեծ մասը իրենց նորամուտը նշեցին Աշխարհի առաջնությունում, այդ թվում Եվրոպան ներկայացնող 12 հավաքականներից ինը (Իտալիան, Գերմանիան, Իսպանիան, Նիդերլանդները, Չեխոսլովակիան, Հունգարիան Շվեդիան Ավստրան և Շվեյցարիան) և Եգիպոսը։ Եգիպտոսը դարձավ միակ հավաքականը, որը ներկայացրեց Աֆրիկան մինչև 1990 թվականը։

Իտալիան որպես ընդունող երկիր

Ինչպես երկու տարի անց Բեռլինի օլիմպիադան այս աշխարհի առաջնությունը Իտալիայի իշխանությունները օգտագործեցին, որպես քաղաքական գաղափարախոսության տարածման առիթ։

Բոլոնիա
Ֆլորենս
Ջենովա
Միլան
Նեապոլ
Հռոմ
Տրիեստ
Թուրին
ՖԻՖԱ 1934 Աշխարհի գավաթի անցկացման մարզադաշտերի քարտեզ
ԲոլոնիաՖլորենցիաՋենովաՄիլան
Ստադիո ԼիտորիալՍտադիո Ջիովաննի ԲերտաՍտադիո Լուիջի ՖերրարիսՍտադիո Սան Սիրո
Նստատեղ` 50,100Նստատեղ` 47,290Նստատեղ` 36,703Նստատեղ` 55,000
ՆեապոլՀռոմՏրիեստԹուրին
Ստադիո Ջիորջիո ԱսկարիլլիՍտադիո Նացիոնալե PNFՍտադիո ԼիտտորիոՍտադիո Բենիտո Մուսոլինի
Նստատեղ` 40,000Նստատեղ` 47,300Նստատեղ` 8,000Նստատեղ` 28,140

Մյուս երկրների ժամանած երկրպագուների թիվը ավելի շատ էր, քան նախքան այդ կազմակերպված ցանկացած ֆուտբոլայի մրցաշարի, ներառյալ 7.000 երկրպագու Նիդերլանդներից և 10.000 ական երկրպագում Ավստրիայից և Շվեյցարիայից[9]։

Ձևաչափ

Նախորդ առաջնության ժամանակ օգտագործված խմբային փուլը այս անգամ չօգտագործվեց և հավաքականները պայքարը սկսեցին փլեյ-օֆֆ ֆորմատի 1/8-րդ եզրափակչից։ Ոչ ոքիի դեպքում հավաքականները խաղում էին երեսուն րոպե լրացուցիչ ժամանակ, եթե լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվում էր ոչ ոքի, ապա հավաքականները պետք է հանդիպեին ևս մեկ անգամ հաջորդ օրը։

Տեսություն

Որակավորված երկրները և նրանց արդյունքները:

Առաջին փուլի բոլոր ութ խաղերը կայացան միաժամանակ[10]։ Ընդունող երկիր Իտալիան հաղթեց ԱՄՆ-ին խոշոր` 7-1 հաշվով։

Ներքին վեճերի պատճառով Արգենտինայի հավաքականում չներառվեցն այն հավաքականի խաղացողները որը չորս տարի առաջ դուրս էր եկել եզրափակիչ[11]։ Բոլոնիայում կայացած Շվեդիայի դեմ հանդիպման ընթացքում Արգենտինան երկու անգամ հաշվի մեջ առաջ անցավ, սակայն Շվեդիան Սվեն Յոնասոնի դուբլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը, իսկ հաղթական գոլը խփեց Կնուտ Կրունը, և Շվեդիան հաղթեց 3-2 հաշվով[12] Բրազիլիան նույնպես արագ լքեց մրցաշարը` պարտվելով Իսպանիային 1-3 հաշվով[13]։

Առաջին անգամ Աշխարհի գավաթի խաղարկության մեջ քառորդ եզրափակիչ դուրս եկան ութ եվրոպական հավաքականներ։ Բոլոր ոչ-եվրոպական հավաքականները Իտալիայում խաղացին միայն մե խաղ։

Առաջին անգամ կայացավ քառորդ եզրափակչի վերախաղարկություն, երբ Իսպանիան և Իտալիան ոչ ոքի խաղացին առաջին խաղում։ Առաջին խաղը կայացել էր շատ ագրեսիվ ոճով, ինչ արդյունքում երկու հավաքականներից շատ խաղացողներ վնասվածք ստացան, որոնց մեջ էր նաև Իսպանիայի դարպասապահ Ռիկարդո Սամորան, ով բաց թողեց երկրորդ խաղը, իսկ իտալացի Մարիո Պիցիոլոն կոտրեց ոտքը և այլևս չխաղաց հավաքականում[14]։ Երկրորդ խաղը նույնպես անցավ ագրեսիվ ոճով, շատ իսպանացիներ վնասվածք ստացան, իսկ Իտալիան հաղթեց 1-0 հաշվով[15]։ Մյուս խաղում Իտալիան հաղթեց Ավստրիային նույն 1-0 հաշվով։ Եզրափակիչ նաև դուրս եկավ Չեխոսլովակիան, որը կիսաեզրափակչում հաղթեց Գերմանիային 3-1 հաշվով։

Եզրափակիչը տեղի ունեցավ Ֆաշիստական կուսակցության ազգային մարզադաշտում։ Մինչև 80-րդ րոպեն հաղթում էր Չեխոսլովակիան 1-0 հաշվով։ Սակայն իտալացիները կարողացան հավասարեցնել հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակում խփել հաղթական գնդակը և դարձան առաջնության հաղթող։

Արդյունքներ

1/8 եզրափակիչՔառորդ եզրափակիչԿիսաեզրափակիչԵզրափակիչ
              
27 մայիս – Հռոմ      
   Իտալիա 7
31 մայիս և 1 հունիս – Ֆլորենցիա
 ԱՄՆ 1 
   Իտալիա 1 (1)
27 մայիս – Ջենովա
    Իսպանիա 1 (0) 
   Իսպանիա 3
3 հունիս – Միլան
   Բրազիլիա 1 
   Իտալիա 1
27 մայիս – Թուրին
    Ավստրիա 0 
   Ավստրիա (լժ) 3
31 մայիս – Բոլոնիա
   Ֆրանսիա 2 
   Ավստրիա 2
27 մայիս – Նեապոլ
    Հունգարիա 1 
   Հունգարիա 4
10 հունիս – Հռոմ
   Եգիպտոս 2 
   Իտալիա (լժ) 2
27 մայիս – Տրիեստ
    Չեխոսլովակիա 1
   Չեխոսլովակիա 2
31 մայիս – Թուրին
   Ռումինիա 1 
   Չեխոսլովակիա 3
27 մայիս – Միլան
    Շվեյցարիա 2 
   Շվեյցարիա 3
3 հունիս – Հռոմ
   Նիդերլանդներ 2 
   Չեխոսլովակիա 3
27 մայիս – Ֆլորենցիա
    Գերմանիա 1 Երրորդ տեղ
   Գերմանիա 5
31 մայիս – Միլան7 հունիս – Նեապոլ
   Բելգիա 2 
   Գերմանիա 2   Գերմանիա 3
27 մայիս – Բոլոնիա
    Շվեդիա 1    Ավստրիա 2
   Շվեդիա 3
   Արգենտինա 2 


1/8 եզրափակիչներ

27 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Իսպանիա 3–1  ԲրազիլիաՍտադիո Լուիջի Ֆերրարիս, Ջենովա
Հանդիսական՝ 21,000
Մրցավար՝ Ալֆրեդ Բիրլեմ (Գերմանիա)
Իրարագորրի  18' (11 մ.)25'[16]:
Լանգարա  29'
ՀաշվետվությունԼեոնիդաս  55'

27 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Հունգարիա 4–2  ԵգիպտոսՍտադիո Ջիորջիո Ասկարելլի, Նեապոլ
Հանդիսական՝ 9,000
Մրցավար՝ Ռինալդո Բարլասինա (Իտալիա)
Տելեկի  11'
Տոլդի  27'61'
Վինցե  53'
ՀաշվետվությունՖյուզի  31'39'

27 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Շվեյցարիա 3–2  ՆիդերլանդներՍան Սիրո, Միլան
Հանդիսական՝ 33,000
Մրցավար՝ Իվան Էլկինդ (Շվեդիա)
Կիլհոլց  7'43'[17]
Աբեգլեն  69'
ՀաշվետվությունՍմիթ  19'
Վենտե  84'

27 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Իտալիա 7–1  ԱՄՆՍտադիո Նացիոնալե PNF, Հռոմ
Հանդիսական՝ 25,000
Մրցավար՝ Ռենե Մերկետ (Շվեյցարիա)
Չիավիո  18'29'64'
Օրսի  20'69'
Ֆերրերի  63'
Մեացա  90'[18]
ՀաշվետվությունԴոնելլի  57'

27 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Չեխոսլովակիա 2–1  ՌումինիաՍտադիո Լիտտորիո, Տրիեստ
Հանդիսական՝ 9,000
Մրցավար՝ Ջոն Լանգենուս (Բելգիա)
Պուչ  50'
Նեյեդլի  67'
ՀաշվետվությունԴոբայ  11'

27 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Շվեդիա 3–2  ԱրգենտինաՍտադիո Լիտտորիալե, Բոլոնյա
Հանդիսական՝ 14,000
Մրցավար՝ Եուգեն Բրաուն (Ավստրիա)
Յոնասսոն  9'67'
Կրուն  79'
ՀաշվետվությունԲելիս  4'
Գալանտեո  48'[19]

27 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Ավստրիա 3–2 (ա.ժ.)  ՖրանսիաՍտադիո Բենիտո Մուսոլինի, Թուրին
Հանդիսական՝ 16,000
Մրցավար՝ Յոհանես վան Մուրսել (Նիդերլանդներ)
Սինդելար  44'
Շալ  93'
Բիկան  109'
ՀաշվետվությունՆիկոլաս  18'
Վերիեստ  116' (11 մ)[20]

27 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Գերմանիա 5–2  ԲելգիաՍտադիո Ջիովաննի Բերտա, Ֆլորենցիա
Հանդիսական՝ 8,000
Մրցավար՝ Ֆրանչեսկո Մատտեա (Իտալիա)
Կոբիերսկի  25'
Շիֆլինգ  49'
Կոնեն  66'70'87'
ՀաշվետվությունՎուրհուֆ  29'43'

Քառորդ եզրափակիչներ

31 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Ավստրիա 2–1  ՀունգարիաՍտադիո Լիտտորիալե, Բոլոնյա
Հանդիսական՝ 23,000
Մրցավար՝ Ֆրանչեսկո Մատտեա (Իտալիա)
Հորվաթ  8'
Զիսչեկ  51'
ՀաշվետվությունՍարոսի  60' (11 մ.)

31 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Իտալիա 1–1 (ա.ժ.)  ԻսպանիաՍտադիո Ջիովաննի Բերտա, Ֆլորենցիա
Հանդիսական՝ 35,000
Մրցավար՝ Լուիս Բերտ (Բելգիա)
Ֆերրարի  44'ՀաշվետվությունՌեգուեյրո  30'

31 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Գերմանիա 2–1  ՇվեդիաՍան Սիրո, Միլան
Հանդիսական՝ 3,000
Մրցավար՝ Ռինալդո Բարլասինա (Իտալիա)
Հոհման  60'63'ՀաշվետվությունԴանկեր  82'

31 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Չեխոսլովակիա 3–2  ՇվեյցարիաՍտադիո Բենիտո Մուսոլինի, Թուրին
Հանդիսական՝ 12,000
Մրցավար՝ Ալոիս Բերանեկ (Ավստրիա)
Սվոբոդա  24'
Սոբոդկա  49'
Նեյեդլի  82'
ՀաշվետվությունԿիլհոլց  18'
Ջագի  78'
Վերախաղարկություն
1 հունիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Իտալիա 1–0  ԻսպանիաՍտադիո Ջիովաննի Բերտա, Ֆլորենցիա
Հանդիսական՝ 43,000
Մրցավար՝ Ռենե Մերկետ (Շվեյցարիա)
Մեացա  11'Հաշվետվություն

Կիսաեզրափակիչներ

3 հունիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Իտալիա 1–0  ԱվստրիաՍան Սիրո, ՄիլանMilan
Հանդիսական՝ 35,000
Մրցավար՝ Իվան Էկլինդ (Շվեդիա)
Գուաիտա  19'Հաշվետվություն

3 հունիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Չեխոսլովակիա 3–1  ԳերմանիաՍտադիո Նացիոնալե PNF, Հռոմ
Հանդիսական՝ 15,000
Մրցավար՝ Ռինոլդո Բարլասսինա (Իտալիա)
Նեյեդլի  19'71'80'[21][22]ReportՆոակ  62'

Խաղ երրորդ տեղի համար

7 հունիս 1934
18:00 (ԿԵԱԺ)
Գերմանիա 3–2  ԱվստրիաՍտադիո Ջիորջիո Ասկարելլի, Նեապոլ
Հանդիսական՝ 7,000
Մրցավար՝ Ալբինո Կարարո (Իտալիա)
Լեհներ  1'42'[23]
Կոնեն  27'[17]
ՀաշվետվությունՀորվաթ  28'[24]
Սեստա  54'[25]

Եզրափակիչ

10 հունիս 1934
17:30 (ԿԵԱԺ)
Իտալիա 2–1 (ա.ժ.)  ՉեխոսլովակիաՍտադիո Նացիոնալե PNF, Հռոմ
Հանդիսական՝ 55,000
Մրցավար՝ Իվան Էկլինդ (Շվեդիա)
Օրսի  81'
Սչիովիո  95'
ՀաշվետվությունՊուչ  71'[26]

Ռմբարկուներ

Հինգ գոլով Օլդրիխ Նեյեդլին դարձավ առաջնության ռմբարկու։ Ընդհանուր 70 գոլ հեղինակեցին 45 տարբեր խաղացող։ Ինքնագոլ առաջնության արդյունքով չի գրանցվել։

5 գոլ
  • Օլդրիչ Նեյեդլի

4 գոլ
  • Էդմունդ Կոնեն
  • Անժելո Սչիավիո

3 Գոլ
  • Ռայմունդո Օրսի
  • Լեոպոլդ Կիելհոլց

2 գոլ

  • Յոհան Հորվեթ
  • Բերնարդ Վուրհուֆ
  • Անտոնին Պուչ
  • Աբդուլահման Ֆյուզի

  • Կառլ Հոհման
  • Էռնստ Լեհներ
  • Գեզա Տոլդի
  • Ջիովաննի Ֆերրերի
  • Ջուզեպպե Մեացա

  • Ժոզե Իրարագորրի
  • Սվեն Յոնասոն

1 գոլ

  • Էռնեստո Բելիս
  • Ալբերտո Գալատեո
  • Ժոզեֆ Բիկան
  • Անտոն Շալ
  • Կառլ Սեստա
  • Մատիաս Սինդելար
  • Կառլ Զիսչեկ
  • Լեոնիդաս
  • Ժիրի Սոբոտկա
  • Ֆրանցիշեկ Սվոբոդա

  • Ժան Նիկոլաս
  • Ժորժես Վարիեստ
  • Ստանիսլաուս Կոբիերսկի
  • Ռուդոլֆ Նոակ
  • Օտտո Շիֆլինգ
  • Գեորգի Սարոսի
  • Պալ Տելեկի
  • Ժենո Վինցե
  • Էնրիկե Գուաիտա

  • Կիկ Սմիթ
  • Լին Վենտե
  • Շտեֆան Դովայ
  • Իսիդրո Նագարա
  • Լուիս Ռեգուեյրո
  • Գյոստա Դանկեր
  • Կնուտ Կրուն
  • Անդրե Աբեգլեն
  • Վիլլի Ջագգի
  • Ալդո Դոնելլի

ՖԻՖԱ մրցաշարային աղյուսակ

1986 թվականին ՖԻՖԱ-ն հաշվետվություն հրապարակեց, որտեղ տրված է մինչև 1986 թվականի Աշխարհի գավաթը ներառյալ բոլոր առաջնությունների ընդհանուր մրցաշարային աղյուսակները[27][28]։ 1934 թվականի Աշխարհի գավաթի մրցաշարային աղյուսակը հետևյալն է։

ԴԱկումբԽՀՈՊԽԳԲԳԳՏՄ
1  Իտալիա4310113+87
2  Չեխոսլովակիա430196+36
3  Գերմանիա4301118+36
4  Ավստրիա42027704
Դուրս մնացին քառորդ եզրափակչից
5  Իսպանիա211042+23
6  Հունգարիա210154+12
7  Շվեյցարիա21015502
8  Շվեդիա21014402
Դուրս մնացին 1/8 եզրափակչից
9  Արգենտինա100123−10
 Ֆրանսիա100123−10
 Նիդերլանդներ100123−10
12  Ռումինիա100112−10
13  Եգիպտոս100124−20
14  Բրազիլիա100113−20
15  Բելգիա100125−30
16  ԱՄՆ100117−60

Ծանոթագրություններ

Աղբյուրներ