Ֆրայ Օտտո

գերմանացի ճարտարապետ

Ֆրայ Պաուլ Օտտո (գերմ.՝ Frei Paul Otto, մայիսի 31, 1925(1925-05-31)[1][2][3][…], Զիգմար, Amtshauptmannschaft Chemnitz, Kreishauptmannschaft Chemnitz, Սաքսոնիա - մարտի 9, 2015(2015-03-09)[2][3][4][…], Լեոնբերգ, Բյոբլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա[5]), գերմանացի ճարտարապետ։ Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել իր նախագծերում պարուսինե և մեմբրանային կոնստրուկցիաների կիրառմամբ։ Արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակի (2015)։

Ֆրայ Օտտո
գերմ.՝ Frei Otto
Ծնվել էմայիսի 31, 1925(1925-05-31)[1][2][3][…]
ԾննդավայրԶիգմար, Amtshauptmannschaft Chemnitz, Kreishauptmannschaft Chemnitz, Սաքսոնիա
Մահացել էմարտի 9, 2015(2015-03-09)[2][3][4][…] (89 տարեկան)
Վախճանի վայրԼեոնբերգ, Բյոբլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա[5]
Ոճ(եր)Հայ-թեք
ԿրթությունԲեռլինի տեխնիկական համալսարան և Ճարտարապետական ասոցիացիայի ճարտարապետական դպրոց
ԱշխատավայրՇտուտգարտի համալսարան, Բեռլինի տեխնիկական համալսարան և Վաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում
Ուշագրավ աշխատանքներՕլիմպիական մարզադաշտ
Պարգևներ
 Frei Otto Վիքիպահեստում

Կենսագրություն

Մյունխենի օլիմպիական մարզադաշտ

Ծնվել է 1925 թվականի մայիսի 31-ին Զիգմար քաղաքում ճարտարապետի ընտանիքում[7]։ 1931-1943 թվականներին որմնադրություն է սովորել Բեռլինի Ցելենդորֆ շրջանի դպրոցում[8]։ Մինչև լյուֆտվաֆե զորակոչվելը ճարտարապետություն է ուսումնասիրել Բեռլինում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կռվել է որպես ռմբակոծիչի օդաչու։ Գերի է ընկել` իր անազատությունն անցկացնելով ֆրանսիական ռազմագերիների ճամբարում։ Այդ ճամբարի կառուցման ընթացքում Օտտոյին հաջողվել է դրսևորվել որպես ինժեներ` առաջարկելով թեթև կառուցվածքով մի քանի շինությունների նախագծեր, որոնք իրականացվել են։

Գերությունից ազատվելուց հետո Ֆրայ Օտտոն ընդունվել է Բեռլինի տեխնիկական համալսարան, որն ավարտել է 1950 թվականին ճարտարապետի վկայականով։ Որոշ ժամանակ վերապատրաստվել է ԱՄՆ-ում, որտեղ հանդիպել է այնպիսի ճարտարապետների, ինչպիսիք են Էրիխ Մենդելսոնը, Լյուդվիգ Միս վան դեր Ռոեն, Ռիխարդ Նոյտրան և Ֆրենկ Լլոյդ Ռայթը։

Իր ճարտարապետական գործունեությունը Օտտոն սկսել է Գերմանիայում 1952 թվականին՝ Ցելենդորֆում հիմնելով ճարտարապետական սեփական գրասենյակ։ 1954 թվականին նա ստացել է դոկտորական աստիճան կախովի (ձգվող) կոնստրուկցիաների համար։

1964 թվականին Օտտոն Շտուտգարտի համալսարանում հիմնել է Թեթև կոնստրուկցիաների ինստիտուտը` որպես պրոֆեսոր գլխավորելով այն մինչև թոշակի անցնելը։ Լինելով թոշակառու` նա շարունակել է ճարտարապետական, ինժեներական ակտիվ գործունեությունը։

Մահացել է 2015 թվականի մարտի 9-ին։

Որոշ աշխատանքներ

Որոշ մրցանակներ

  • 1980 և 1998 թվականներ - Աղա խանի մրցանակ ճարտարապետության բնագավառում
  • 1990 թվական - Հոնդա մրցանակ
  • 1996 թվական - Վոլֆի մրցանակ ճարտարապետության բնագավառում
  • 2005 թվական - Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտի (RIBA) ոսկե մեդալ
  • 2006 թվական - Ճարտարապետության կայսերական մրցանակ
  • 2015 - Պրիցկերի ճարտարապետական մրցանակ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրայ Օտտո» հոդվածին։