1937 թվականից աշխատել է Քեմբրիջի համալսարանում։ Ջեյմս Ուոթսոնի հետ միասին հաստատել է ԴՆԹ-ի կառուցվածքը և բացատրել, թե ինչպես է տեղի ունենում դրա մոլեկուլի պատճենահանումը բջջի կիսման ժամանակ։ Դա դարի կարևորագույն հայտնագործություններից էր և մոլեկուլային գենետիկայի հիմքը հանդիսացավ։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են գենետիկական կոդի վերծանմանը։ Նոբելյան մրցանակ (1962, Ջեյմս Ուոթսոնի, Մ․ Ուիլկինսի հետ միասին)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 495)։