Dota 2

Dota 2, համակարգչային բազմամասնակցային, թիմային խաղ, MOBA ժանրում։ Dota խաղի քարտեզը վերցված է հայտնի Warcraft III-ի անհատական խաղացողի ստեղծած քարտեզից։ 2009 թվականի աշնանը Valve ընկերությունը ընդունեց աշխատանքի Dota-ի հիմնական գործարկողին՝ IceFrog-ին[11]։ 2010 թվականի ամռանը թույլատվություն հարցրեց տվյալ ապրանքանիշը գրանցելու համար[12]։ 2010 թվականի հոկտեմբերի 13-ին հայտարարվեց, որ Dota խաղը պաշտոնապես կհրապարակվի 2011 թվականին Game Informer խաղային պորտալում[13][14]։ 2011 թվականի օգոստոսի 15-ին Dota-ի պաշտոնական բլոգում տեղադրվեց խաղի թրեյլերը[15]։

Dota 2
Изображение логотипа
ՄշակողValve[1]
ՆախագծողIceFrog[2]
ՀրատարակիչValve[1] և Perfect World[3]
ԴիստրիբյուտորSteam
Միջերեսի լեզուանգլերեն[4], բուլղարերեն[4], չեխերեն[4], դանիերեն[4], հոլանդերեն[4], ֆիններեն[4], ֆրանսերեն[4], գերմաներեն[4], հունարեն[4], հունգարերեն[4], իտալերեն[4], ճապոներեն[4], կորեերեն[4], նորվեգերեն[4], լեհերեն[4], պորտուգալերեն[4], բրազիլիական պորտուգալերեն[4], ռումիներեն[4], ռուսերեն[4], պարզեցված չինարեն[4], իսպաներեն[4], շվեդերեն[4], թայերեն[4], ավանդական չինարեն[4], թուրքերեն[4], ուկրաիներեն[4], Latin American Spanish?[4] և վիետնամերեն[4]
ՍցենարիստՉեթ Ֆալիժեք, Թեդ Կոսմատկա և Լեյդլոու Մարկ
ԿոմպոզիտորՋենսոն Հեյս, Անտոնիո Կարդենալ
Սերիայի մասDota
ՆախորդDefense of the Ancients[5]
Թողարկման թվականհուլիսի 9, 2013[6]
ՊլատֆորմներWindows[6], մաքՕՍ[7] և Լինուքս[7]
ՇարժիչSource 2[8]
Վերջին տարբերակ7.33b[9]
Ժանրստրատեգիական խաղ իրական ժամանակում, էքշն և ԲԱՃԱ
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ
USKUSK 12[10]
Կրիչթվային բաշխում
Կառավարումստեղնաշար և մկնիկ
🌐dota2.com(անգլ.)(ռուս.)(իսպ.)
 Dota 2 Վիքիպահեստում

Խաղի ընթացք

Խաղում մասնակցում են 2 թիմեր, բաղկացած 5֊ական խաղացողից։ Մի թիմը խաղում է լուսավոր մասում (անգլ.՝ The Radiant), մյուսը՝ մութ մասում (անգլ.՝ The Dire)։ Ամեն խաղացող կառավարում է մեկ միավոր, որին անվանում են հերոս։ Հերոսը կարող է ստանալ փորձ իր մակարդակը բարձրացնելու համար, աշխատել ոսկի, գնել ապրանքներ, որոնք ուժեղացնում են հերոսին և տալիս լրացուցիչ հնարավորություններ։ Ամեն խաղացող անընդհատ ստանում է ոսկի իր բազայից և մրցակցի հերոսներին սպանելիս։ Թիմերի տարածքները բաժանվում են գծով, որտեղ տեղի է ունենում կռիվ թշնամու հերոսների և կրեպների միջև (անգլ.՝ creeps), որոնք կառավարում են համակարգչի կողմից և հայտնվում են ամեն րոպե։ Խաղի նպատակն է գրավել հակառակորդի գլխավոր բազան։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Dota 2» հոդվածին։