Papers, Please (տեսախաղ, 2013)

Papers, Please (հայերեն` «Փաստաթղթերը, խնդրում եմ» կամ «Թղթերը, խնդրում եմ»), համակարգչային խաղ է, որը ստեղծվել է անկախ ծրագրավորող Լուկաս Պոուպի կողմից և թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 8-ին Windows և OS X հարթակների համար Steam թվային բաշխման համակարգի միջոցով։ 2014 թվականի փետրվարի 12-ին հասանելի դարձավ Linux-ի համար խաղի տարբերակը, 2014 թվականի դեկտեմբերի 12-ին թողարկվեց iOS-ի խաղի տարբերակը, իսկ 2022 թվականի օգոստոսի 5-ին հասանելի դարձավ Android սարքերի համար։

Papers, Please
Изображение логотипа
Papers, Please-ի պատկերանիշը
Մշակող3909 LLC
Հրատարակիչ3909 LLC
ԴիստրիբյուտորApp Store, PlayStation Store, Playism?, Humble Store, GOG.com և Steam
Միջերեսի լեզուանգլերեն[1], ֆրանսերեն[1], գերմաներեն[1], իսպաներեն[1], բրազիլիական պորտուգալերեն[1], ռուսերեն[1], իտալերեն[1], ճապոներեն[1], լեհերեն[1] և ուկրաիներեն[1]
ՆկարիչLucas Pope?
ԿոմպոզիտորLucas Pope?
ՂեկավարներԼուկաս Պոուպ
ԾրագրավորողԼուկաս Պոուպ
ՎայրArstotzka?
Թողարկման թվականօգոստոսի 8, 2013, փետրվարի 12, 2014, դեկտեմբերի 12, 2014 և դեկտեմբերի 12, 2017
ՊլատֆորմներWindows, macOS, Linux, iOS, PlayStation Vita, Android
ՇարժիչUnity, (նախկինում OpenFL/HaxeNME)
Ժանրքվեստ[2] և simulation video game?
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
Կրիչթվային ներբեռնում և թվային բաշխում
Կառավարումմկնիկ և թաչսքրին
🌐papersplea.se(անգլ.)
 Papers, Please Վիքիպահեստում

Այուժե

Խաղը սկսվում է 1982 թվականին Արստոտցկա կոչվող հորինված նահանգում գտնվող անցակետում։ Գլխավոր հերոսը շահում է աշխատանքի վիճակախաղը և աշխատանքի է անցնում որպես սահմանապահ ծառայության միգրացիոն ծառայության աշխատակից։ Ամեն խաղային օր խաղացողը հերթով ստուգում է միգրանտների փաստաթղթերը, ովքեր մտնում են անցակետ և փորձում են մտնել Արստոցկայի տարածք։ Խաղացողի խնդիրն է ստուգել դրանց իսկությունը և համապատասխանությունը բոլոր կանոններին, որոնք խաղացողը ստանում է ղեկավարությունից ամեն աշխատանքային օր։ Որքան շատ մարդկանց սպասարկի խաղացողը, այնքան ավելի շատ վարկեր նա կվաստակի՝ խաղային արժույթ։ Ամեն օրվա վերջում խաղացողն ինքն է ընտրում, թե ինչի վրա ծախսի վաստակած վարկերը, բայց չպետք է մոռանա, որ պետք է կերակրի և պահի նաև իր ընտանիքը։

Խաղի ընթացք

Գլխավոր հերոսը ներգաղթի սպա է գեղարվեստական Արստոցկա երկրում[3], ով աշխատում է Արևելյան Գրեշտինի անցակետում[4]։ Աշխատանքի հետ մեկտեղ գլխավոր հերոսը ստանում է 8-րդ կարգի ծառայողական բնակարան, որտեղ ապրելու է ընտանիքի հետ[4]։ Աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացիները և վերադարձող համաքաղաքացիները հերթով մտնում են անցակետ և փաստաթղթեր ներկայացնում խաղացողին, որն իր հերթին պետք է ուսումնասիրի դրանք և որոշի՝ թույլ տալ այցելուին գնա Արստոցկա, թե ոչ[4][5]:.

Ծանոթագրություններ