Էդմոն Աբու
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Էդմոն Աբու ֆր.՝ Edmond About | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Edmond François Valentin About |
Ծնվել է | փետրվարի 14, 1828(1828-02-14)[1][2][3] |
Ծննդավայր | Դյոզ[2] |
Վախճանվել է | հունվարի 16, 1885(1885-01-16)[1][2] (56 տարեկան) |
Վախճանի վայր | rue de Douai, Փարիզի 9-րդ շրջան, Ֆրանսիա[2] |
Գերեզման | Պեր Լաշեզ[4] և Edmond About's tomb |
Գրական անուն | Valentin de Quevilly |
Մասնագիտություն | գրող, լրագրող, դրամատուրգ, գիտաֆանտաստիկ գրող, վիպասան և արվեստի քննադատ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Շարլեմաժ լիցե և Բարձրագույն նորմալ դպրոց |
Գիտական աստիճան | Գրականության ագրեգացիա[5] (1851) |
Ժանրեր | վեպ և թատրոն |
Գրական ուղղություններ | հելլենոֆոբիա |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[6] և Մասոնականություն |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Ալիս Օզի |
Edmond About Վիքիպահեստում |
Էդմոն Ֆրանսուա Վալենտին Աբու (ֆր.՝ Edmond François Valentin About, փետրվարի 14, 1828(1828-02-14)[1][2][3], Դյոզ[2] - հունվարի 16, 1885(1885-01-16)[1][2], rue de Douai, Փարիզի 9-րդ շրջան, Ֆրանսիա[2]), 19-րդ դարի ֆրանսիացի գրող, հրապարակագիր, ժուռնալիստ, ֆլոբերյան գրական դպրոցի ներկայացուցիչ։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1884 թ.)։
1855 թվականին լույս է ընծայել «Արդի Հունաստանը» («Le Grec contemporain») գիրքը, որտեղ միմյանց հետ համեմատելով հին ու նոր Հունաստանները՝ սուր ծաղրի է ենթարկում ժամանակակից բարքերը և ցրում իդեալական պատկերացումները հունական իրականության մասին։ Այդ նույն տարում հրատարակել է իր առաջին վեպը՝ «Tolla Feraldi»-ն, որը մեծ հաջողություն է ունեցել, ջերմորեն ընդունվել թե՛ ընթերցողների և թե՛ քննադատության կողմից, նպաստել հեղինակի համբավի հետագա տարածմանը։ Դրան հաջորդել են Էդմոն Աբուի հեղինակած նոր վեպերը՝ «Le roi des Montagnes»-ը (1856), «Germaine»-ը (1857), «Les échasses de maître Pierre»-ը (1858) և մի ամբողջ շարք պատմվածքներ ու նորավեպեր։ Նա հեղինակել է նաև կատակերգություններ, որոնցում վառ կերպով դրսևորվել է երգիծաբանի նրա տաղանդը։
Ծնվել է 1828 թվականի փետրվարի 14-ին, լոթարինգիական Դյոզ քաղաքում, մանր առևտրականի ընտանիքում[8]։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի աստվածաբանական դպրոցում, ապա ընդունվել Շառլեմանի գիմնազիան, որի փայլուն աշակերտներից մեկն է եղել, հաղթել է փիլիսոփայության մրցույթում և արժանացել պատվավոր պարգևի։ 1848 թվականից ուսումը շարունակել է «Էկոլ նորմալ սուպերիոր»-ում, որտեղ 1851 թվականին առաջին մրցանակն է շահել գրականության ավարտական քննությունը փայլուն կերպով հանձնելու համար[9]։ Դրանից հետո երկու տարի՝ մինչև 1853 թվականը սովորել է Աթենքի ֆրանսիական դպրոցում (այստեղ նրա դասընկերների թվում էր ապագա անվանի ճարտարապետ Շառլ Գառնիեն)։ 1867-1868 թվականներին ճամփորդել է Եգիպտոսում։
Հակակղերական հայացքների տեր ու վճռական անձնավորություն լինելով՝ Էդմոն Աբուն իր առաջին իսկ հրապարակագրական ելույթներում դրսևորել է իրեն որպես թունդ բանավիճող և սուր երգիծանքի զենքը հմտորեն գործածող։ Պաշտպանել է Ֆրանսիական Երրորդ Հանրապետությունը, Ադոլֆ Թիերի վարած քաղաքականությունը՝ այդ նպատակին ծառայեցնելով իր հիմնադրած «XIX դար» ամսագիրը[10], որի գլխավոր խմբագիրն էր նաև[11]։ 1862 թվականի մարտի 7-ին նրան ներկայացրել են «Սուրբ Հովհաննես Երուսաղեմցի» մասոնական օթյակի անդամներին։ Ներսից մանրամասնորեն ու խորությամբ ծանոթանալով օթյակի դրվածքին՝ նա բարձրաստիճանն մասոնների մասին սուր քննադատական հոդվածներ է հրատարակել Le Siècle-ում[12]։
1884 թվականի հունվարի 24-ին Էդմոն Աբուն ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Վախճանվել է դրանից մեկ տարի անց՝ հիսունվեց տարեկան հասակում։ Հուղարկավորվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Էդմոն Աբուի պատվին փողոցներ են անվանակոչվել Փարիզում, Դյոզում, Մեցում, Սեն Ավոլում, Մալո լը Բենում, Նանսիում, Սևվեռնում, Հավրում, Լիմոժում, Գրենոբլում, Պլեսի-Ռոբինսոնում և ֆրանսիական մի շարք այլ քաղաքներում։ Նրա պատվին հուշատախտակ է փակցված Սևեռնի այն վիլլայի պատին, որտեղ մի քանի տարի ապրել է նա։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմոն Աբու» հոդվածին։ |
|