Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռո դի Կոզիմո իտալ. ՝ Piero di Cosimo Ի ծնե Պյերո դի Կոզիմո Ծնվել է հունվարի 2 , 1462 [1] Ծննդավայր Ֆլորենցիա , Ֆլորենցիայի Հանրապետություն Վախճանվել է ապրիլի 12 , 1522 [1] (60 տարեկան) Մահվան վայր Ֆլորենցիա , Ֆլորենցիայի Հանրապետություն [2] Ազգություն Իտալացի Մասնագիտություն նկարիչ Ժանր դիմապատկեր Թեմաներ Վերածննդի գեղանկարչություն [3] Ուշագրավ աշխատանքներ Պրոկրիդայի մահը , Incarnation of Jesus by Piero di Cosimo ? , Madonna and Child with a Dove - Piero di Cosimo - Louvre INV 817 ? , Սիմոնետտա Վեսպուչիի դիմանկար և Venus, Mars and Cupid ? Մեկենասներ Մեդիչիներ Ուսուցիչ Կոզիմո Ռոսսելլի Աշակերտներ Անդրեա դել Սարտո , Ֆրա Բարտոլոմեո և Պոնտորմո Ներշնչվել է Ֆիլիպինո Լիպպի , Լեոնարդո դա Վինչի , Հուգո վան դեր Գուս Piero di Cosimo Վիքիպահեստում
Պիեռո դի Կոզիմո , Պիեռո դի Լորենցո դի Պիեռո դ'Անտոնիո Ուբալդինի (Piero di Cosimo , հունվարի 2 , 1462 [1] , Ֆլորենցիա , Ֆլորենցիայի Հանրապետություն - ապրիլի 12 , 1522 [1] , Ֆլորենցիա , Ֆլորենցիայի Հանրապետություն [2] ), ֆլորենտական դպրոցի իտալացի գեղանկարիչ։ Կոզիմո Ռոսսելլիի աշակերտ։
Ծնվել է 1462 թվականին Ֆլորենցիայում ։ Կրել է Ֆիլիպինո Լիպպիի , Լեոնարդո դա Վինչիի և Հուգո վան դեր Գուսի ազդեցությունը։
1482 -1484 թվականներին աշխատել է Հռոմում ` օգնելով Կոզիմո Ռոսսելլիին Սիքստինյան կապելլայի որմնանկարների աշխատանքում։
Պիեռո դի Կոզիմոն գեղանկարչական վարպետությունը փոխառել է նիդերլանդացի վարպետներից։ Անսովոր ճշտությամբ պատկերում էր բույսերի և կենդանիների աշխարհը։ 16-րդ դարի սկզբին տարվում է միստիկ թեմատիկայով, որում դրսևորում է արտասովոր ֆանտազիա։
Հազվադեպ լինելով պաշտոնական շրջաններում, նկարիչը կապված չէր Մեդիչիների հետ, բայց հաճախ էր կատարում անհատական պատվերներ։ Կոզիմո Ռոսսելլիի աշակերտն էր։ Պիեռոն կարողացավ բացահայտել իր տաղանդը միայն ստեղծագործական ուղու ավարտին` Լեոնարդոյի , Բարտոլոմեո Ֆրայի և երիտասարդ Ռաֆայելի ազդեցության տակ։
Նշանակալի ստեղծագործություններ խմբագրել կոդը Մահացել է ժանտախտից, 1522 թվականի ապրիլի 12ին , Ֆլորենցիայում[4] ։
Սիմոնետտա Վեսպուչիի դիմանկարը, 1490, Շանթիի դաստակերտ, Կոնդեի թանգարան
Կնոջ դիմանկար հագնված ինչպես
Մարիամ Մագդաղենացին , 16-րդ դարի սկիզբ, Բարբերինի ազգային պատկերասրահ,
Հռոմ Ֆրանչեսկո Ջամբերտիի դիմանկարը, 1482 թվականից հետո,
Ռեյկսմյուզեում ,
Ամստերդամ Մարիամի հղիացումը, 1505 թվականից հետո.
Ուֆֆիցի ,
Ֆլորենցիա Տեսարան Պրոմեթևսի ավանդազրույցից, 1510—1520,
Հին պինակոտեկ .
Մյունխեն Աստվածածինը մանկան, հրեշտակների և սրբերի հետ, 1493, Օսպեդալե դելի Ինոչենտիի թանգարան
Բառարաններ և հանրագիտարաններ