Jump to content

Պեսետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեսետա
Տեսակհնացած տարադրամ
ISO 4217 կոդESP
Երկիր Իսպանիա,  Անդորրա, Captaincy General of Cuba, Captaincy General of the Philippines,  Captaincy General of Puerto Rico, Իֆնի, Արևմտյան Սահարա, Spanish protectorate in Morocco և  Հասարակածային Գվինեա
Ներդրման ամսաթիվըհոկտեմբերի 19, 1868
Ավարտման ամսաթիվըմարտի 1, 2002
Պաշտ օգտագործողներԻսպանիա
Նշան
Նշանի նկարագրությունpeseta sign?
Կենտրոնական բանկԻսպանիայի բանկ
ՏպողԻսպանիայի Թագավորական դրամահատարան
Փոխարինել էSpanish escudo?
Փոխարված էեվրո

Պեսետա (իսպ.՝ peseta), Իսպանիայի դրամական արժույթը 1869-2002 թվականներին։ Ֆրանսիական ֆրանկի հետ հավասար նա եղել է նաև Անդորրայի արժույթը։ Պեսետան բաժանվում է 100 սենտիմոյի և 4 ռեալի, բայց այդ արժույթները շրջանառությունից դուրս են եկել 1970-ական թվականներին։

Ծագումըխմբագրել կոդը

Անվանումը ծագում է կատալաներեն «peceta» բառից, որը նշանակում է «Փոքրիկ կտոր», այսինքն, «peça» բառը և փոքրացնող «-eta»[1] վերջածանցից։ Նա նաև նման է այլ՝ արդեն գործող «песо», արժույթի փոքրացված անվանմանը, որը ստացել է իր անվանումը զանգվածի միավորից դա նաև ասոցացվում է այլ արժույթների, օրինակ բրիտանական ֆունտ։ Նաև օգտագործվում է Պուերտո Ռիկո որպես քառորդ դոլար արժողությամբ մետաղադրամ։

Պատմությունըխմբագրել կոդը

Պեսետան շրջանառության մեջ է մտցվել 1869 թվականին, երբ Իսպանիան դարձավ լատինական արժույթի խորհրդի անդամ։ Իսպանիայի օրենքը 1864 թվականի հունիսի 26-ից հայտարարեց լատինական արժույթի խորհրդին միանալու մասին (1865 թվականից սկսված)։ Պեսետան փոխարինեց էսկուդոյին 2½ պեսետան = 1 էսկուդո հարաբերությամբ։ 20-րդ դարի քաղաքական ոչ ստաբիլ իրավիճակը ցրեց խորհուրդը, բայց պաշտոնապես այն դադարել է գոյություն ունենալ 1927 թվականին։ 1959 թվականին Իսպանիան արհեստականորեն միացրեց ամերիկական դոլարին 60 պեսետ = 1 դոլար հարաբերությամբ, իսկ 1967 թվականին անգլիական ֆունտից հետո արժեզրկվեց նաև պեսետը. արդյունքում հաստատվեց 168 պեսետ = 1 ֆունտ հարաբերություն։ 1999 թվականին փոխարինվել է եվրոյով՝ 1 եվրո = 166,386 պեսետ։

Մետաղադրամներխմբագրել կոդը

1869 և 1870 թվականներին շրջանառության մեջ են մտել 1, 2, 5, 10 և 50 սենտիմո և 1, 2, և 5 պեսետ արժողությամբ մետաղադրամներ։ 50 սենտիմո, 1 և 2 պեսետները ձուլված են 835 որակի արծաթից, իսկ հինգ պեսետը 900 որակի արծաթից։ Ոսկե մետաղադրամները 25 պեսետ արժողությամբ շրջանառության մեջ են մտել 1876 թվականին։ 1897 թվականին կատարվել է 100 պեսետ արժողությամբ ոսկե մետաղադրամների մեկանգամյա թողարկում։ Ոսկե մետաղադրամների թողարկումը կանգնեցվել է 1904 թվականին, իսկ նրանցից հետո նաև արծաթե մետաղադրամների 1910 թվականին։ Վերջին բրոնզից մետաղադրամները թողարկվել են 1912 թվականին։Մետաղադրամների թողարկումը շարունակվել է 1925 թվականին պղինձ-նիկելային 25 սենտիմոյի շրջանառմամբ 1926 թվականին կատարվել է 50 սենտիմո արժողությամբ մետաղադրամների վերջին թողարկումը։1934 թվականին Իսպանիայի երկրորդ հանրապետությունը թողարկեց 25,50 սենտիմո և 1 պեսետ արժողությամբ մետաղադրամներ։ 25 սենտիմոն և արծաթային 1 պեսետան նույն բաղադրության և չափսի են, ինչ որ ավելի հին թագավորության մետաղադրամները այն տարբերությամբ, որ 50 սենտիմոն ձուլվել է պղնձից։ 1935 թվականին շրջանառության մեջ են մտել երկաթե 5 սենտիմոները, լատունային 1 պեսետի հետ։ 1938 թվականի վերջին թողարկումը ներառում է կենտրոնում անցքով 25 սենտիմո արժողությամբ մետաղադրամներ։

Քաղաքացիական պատերազմի ժամանակ մետաղադրամների արտադրությամբ զբաղվում էին ինչպես պետական, այնպես էլ ազգային բանակները։

ՇրջանԱնվանական գին
Կասալյա դե լա Սիեռա10 սենտիմո
Արաալ50 սենտիմո, 1, 2 պեսետ
Լորա դել Ռիո25 սենտիմո
Մարչենա25 սենտիմո
Լա Պուեբլա դե Կասալյա10, 25 սենտիմո

1937 թվականին հանրապետականների կողմից դրոշված են հետևյալ թողարկումները

ՇրջանԱնվանական արժեք
Արենիս դե Մար50 սենտիմո, 1 պեսետ
Աստուրիա և Լեոն50 սենտիմո, 1, 2 պեսետ
Բասկերի Երկիր1, 2 պեսետ
Իբի25 սենտիմո, 1 պեսետ
Լ'Ամելյա դե Մար25, 50 սենտիմո, 1 պեսետ
Մենորկա5, 10, 25 սենտիմո, 1, 2½ պեսետ
Նուլիես5, 10, 25, 50 սենտիմո, 1 պեսետ
Օլոտ10 սենտիմո
Սանտանդեր, Պալենսիա և Բուրգոս50 սենտիմո, 1 պեսետ
Segarra de Gaià1 պեսետ

Ազգայնականները իրենց առաջին մետաղադրամը թողարկել են 1937 թվականին

Պատկերարժեքընյութըտրամագիծ
(մմ)
զանգված
(գ)
Թողարկման
տարին
1 պեսետԱյլումին14,000,551989—2001
5 պեսետԲռոնզ-այլումին17,503,001989-1992; 1998; 2000—2001
10 պեսետպղինձ-նիկել18,504,001992; 1998—2001
25 պեսետԲռոնզ-այլումին19,504,252000-2001
50 պեսետպղինձ-նիկել20,505,601998-2001
100 պեսետԲռոնզ-այլումին24,509,251992; 1998—2001
200 պեսետպղինձ-նիկել25,5010,501990; 1998—2001
500 պեսետԲռոնզ-այլումին28,0012,001993-2001

Ծանոթագրություններխմբագրել կոդը

Արտաքին հղումներխմբագրել կոդը

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեսետա» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ