Աբոլհասան Բանիսադր

Աբոլհասան Բանիսադր (պարս.՝ سیدابوالحسن بنی‌صدر,մարտի 22, 1933(1933-03-22)[1][2][3][…], Համադան, Իրան[4] - հոկտեմբերի 9, 2021(2021-10-09)[5][4], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[4]), պարսիկ պետական գործիչ, Իրանի առաջին նախագահը, 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից անմիջապես հետո ընտրվել է ժողովրդավարորեն։

Աբոլհասան Բանիսադր
պարս.՝ ابوالحسن بنی‌صدر
Դիմանկար
Ծնվել էմարտի 22, 1933(1933-03-22)[1][2][3][…]
ԾննդավայրՀամադան, Իրան[4]
Մահացել էհոկտեմբերի 9, 2021(2021-10-09)[5][4] (88 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 13-րդ շրջան, Փարիզ[4]
Քաղաքացիություն Պահլավական Իրան և  Իրան
Մայրենի լեզուպարսկերեն
Կրոնիսլամ[6]
ԿրթությունՓարիզի համալսարան և Թեհրանի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, տնտեսագետ, լրագրող, ակնարկագիր և գրող
Ծնողներհայր՝ Nasrallah Banidsadr?
Զբաղեցրած պաշտոններԻրանի Արտաքին գործերի նախարար, Իրանի նախագահ և Minister of Economic Affairs and Finance?
ԵրեխաներFirouzeh Banisadr?
Կայքbanisadr.org
Ստորագրություն
Изображение автографа
 Abolhassan Banisadr Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է Արևմտյան Իրանում, Համադան նահանգում։ Հայտնի այաթոլլա Սայեդ Նասրոլա Բանիսադրի որդին է։ Սովորել է մայրաքաղաքի իսլամական դպրոցում։ Ավարտել է սկզբում Թեհրանի համալսարանի աստվածաբանական, իսկ հետո՝ իրավաբանական ֆակուլտետները։ Սոցիոլոգիական ինստիտուտում զբաղվել է տնտեսագիտության ոլորտում գիտահետազոտական աշխատանքով։

Քաղաքական գործունեությունը սկսել է նավթահանումն ազգայնացնելու պահանջով ձեռնարկված ստորագրահավաքով։ Միացել է 60-ական թվականների հակաշահական ուսանողական շարժմանը, հակակառավարական դրսևորումների համար երկու անգամ հայտնվել է բանտում և վիրավորվել է 1963 թվականի ապստամբության ժամանակ։ 1964 թվականին փախել է Ֆրանսիա, ուր միացել է տարագրության մեջ գտնվող Այաթոլլա Խոմեյնիի գլխավորած իսլամական ընդդիմությանը՝ դառնալով վերջինիս մտերիմ խորհրդականների «քառյակի» (Աբաս Ամիր-Էնթեզամ, Սադեկ Հոթբզադե և Իբրահիմ Յազդի) անդամներից մեկը։ Սովորել և դասավանդել է Ֆրանսիայում 17 տարի, Սորբոնում ստացել է դոկտորական աստիճան։ Որպես պրոֆեսոր, դասախոսություններ է կարդացել զարգացող երկրների տնտեսության վերաբերյալ։

Իրան է վերադարձել Խոմեյնիի հետ միասին 1979 թվականի փետրվարին և ընդգրկվել է Իսլամական Հեղափոխական խորհրդում։ Նշանակվել է տեղակալ, իսկ 1979 թվականի նոյեմբերի 6-ին ՝ էկոնոմիկայի և ֆինանսների նախարար և միևնույն ժամանակ (մի քանի շաբաթ)` արտաքին գործերի նախարար Իրանի անցումային կառավարությունում։ Ընտրվել է երկրի նոր Սահմանադրության նախագիծը կազմող Փորձագետների Խորհրդի անդամ։

Աբոլհասան Բանիսադրը նախագահության տարիներին

1980 թվականի հունվարի 25-ին չորս տարի ժամկետով ընտրվել է Իրանի նախագահ՝ ընտրություններում հավաքելով քվեների 76,5 %-ը։ Փետրվարի 4-ին պաշտոնապես անցել է պարտականությունների կատարմանը։ Խոմեյնին իր հերթին դարձավ Բարձրագույն ղեկավար՝ ցանկացած պահի Բանիսադրի պաշտոնից հեռացնելու լիազորությամբ։ Նույնիսկ երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ հիվանդանոցում, որտեղ Խոմեյնին պառկած էր սրտի կաթվածից հետո։

Չի եղել հոգևորականության ներկայացուցիչ։ Խոմեյնիի պնդում էր, որ իսլամական հոգևորականությունը չի գրավի բոլոր պաշտոնները կառավարությունում և հեղափոխության ընթացքում աջակցում էր Բանիսադրին։ Սակայն շուտով նրանց միջև հարաբերությունները սկսում են վատանալ։ Ռահբարը Բանիսադրին մեղադրեց իրան-իրաքյան պատերազմի ժամանակ ուժերը ղեկավարելու անկարողության մեջ և նախագահից «վերցրեց» գերագույն հրամանատարի լիազորությունը։

1981 թվականի հունիսի 21-ին Մեջլիսը Բանիսադրի իմպիչմենտ հայտարարեց «իսլամական հոգևորականության դեմ սխալ գործողությունների համար»։ Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ԻՀՊԿ-ի ստորաբաժանումները արգելափակեցին նրա տունն ու նստավայրը, ինչպես նաև ձերբակալեցին խոշորագույն թերթերի խմբագիրներին։ Հունիսի 22-ի առավոտյան Խոմեյնին հրաման ստորագրեց Բանիսադրին Իրանի նախագահի պարտականություններից արձակելու մասին։ Ըստ որոշ տեղեկությունների, այաթոլլան հրամայել է լիկվիդացնել Բանիսադրին, սակայն նրան բանտարկել չի հաջողվել։

Մի քանի շաբաթ շարունակ նրան հաջողվել է թաքնվել, և հուլիսի 29-ին կարողացել է Իրանական ժողովրդի մոջահիդների կազմակերպության (ԻԺՄԿ) ղեկավար Մ. Ռաջավիի (ով 1982-1984 թվականներին ամուսնացած է եղել իր աղջկա՝ Ֆիրուզեի հետ) հետ միասին փախչել։ Այս փախուստի մեջ մեծ դեր խաղացին Իրանի Բանակի սպաները՝ գնդապետ Բենզադ Մոեզի գլխավորությամբ՝ Իրանական Բանակի Boeing 707 ինքնաթիռը փախցնելով Ֆրանսիա, ուր և նա ապրում է մինչ օրս։ Զբաղվում է հասարակական գործունեությամբ (1981 թվականի հոկտեմբերին ԻԺՄԿ-ի և Իրանական Քուրդիստանի Ժողովրդավարական կուսակցության հետ համատեղ ստեղծել է Իրանի Դիմադրության Ազգային խորհուրդը), ինչպես նաև հոդվածներ է գրում Իրանի մասին՝ հանդես գալով իսլամական ռեժիմի և նրա առաջնորդների դեմ։

1991 թվականին հրատարակել է «Խոսելու իմ հերթն է. Իրան, հեղափոխություն և գաղտնի գործարքներ ԱՄՆ-ի հետ» գիրքը, որում մասնավորապես պատմում է Ռ. Ռեյգանի հետ ունեցած՝ Թեհրանում ամերիկյան պատանդների հետ կապված ճգնա-ժամը մինչև 1980 թվականի նախագահական ընտրությունները երկարաձգելու վերաբերյալ պայմանավորվածության, Իրանի Խուզեստան նահանգի տարածքում պաղեստինյան պետություն ստեղծելու Հ. Քիսինջերի պլանի և 1980 թվականին Իրաքի՝ Իրան ներխուժելուց առաջ Զ. Բժեզինսկու և Ս. Հուսեյնի բանակցությունների մասին[7]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ