Ակաբա

Ակաբա (արաբ․՝ العقبة‎‎‎‎), քաղաք[3] Հորդանանի թագավորության Ակաբայի մուհաֆազայում։ Ակաբան հանդիսանում է Հորդանանի միակ ափամերձ քաղաքը։

Քաղաք
Ակաբա
արաբ․՝ العقبة‎‎
Գիշերային Ակաբան
ԵրկիրՀորդանան Հորդանան
Ենթարկումվարչական կենտրոն
ՄուհաֆազաԱկաբայի մարզ
ՂեկավարՀանի Մուլկի
(الدكتور هاني الملقي)
Հիմնադրված էՄ.թ.ա. 4000 թ.
Այլ անվանումներThe Bride of the Red Sea[1]
Տվյալ կարգավիճակում2001 թվականից
Մակերես375 կմ²
ԲԾՄ6 մ
Կլիմայի տեսակՄերձարևադարձային
Խոսվող լեզուներարաբերեն
Բնակչություն140․000[2] մարդ (2014)
Խտություն373 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+(962)3
Փոստային ինդեքս77110
Փոստային դասիչ77110
Պաշտոնական կայքaqabazone.com
Ակաբա (Հորդանան)##
Ակաբա (Հորդանան)

Քաղաքի բնակչությունը ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների կազմում է մոտ 140,000 մարդ, իսկ ցամաքային տարածքը՝ 375 կմ2։ Քաղաքը աշխարհագրական տեսանկյունից գտնվում է երկրի հարավ-արևմուտքում՝ Կարմիր ծովի հարակից տարածքներում[4][5]։

Քաղաքը հանդիսանում է Հորդանանի միակ նավահանգիստը և այն հազարավոր տարիներ կարևոր նշանակություն է ունեցել Հորդանանի և մյուս արաբական պետությունների համար։ Ներկայումս նավահանգստային այս քաղաքը հանդիսանում է Թագավորության և այլ տարածաշրջանային երկրների տնտեսական գլխավոր կենտրոնը[6]։

Ակաբա քաղաքը հանդիսանում է Ակաբայի մարզի վարչական կենտրոնը և Ակաբայի ծոցի ափին գտնվող ամենամեծ քաղաքը[7]։ Ակաբան Հորդանանի երկրորդ տարեկան ամենաշատ զբոսաշրջիկներ ընդունող քաղաքն է՝ Պետրայից հետո[8]։

Ակաբան մարդկանց հայտնի է, որպես լիբերալ, ազատակամ արաբական քաղաք, չնայած նրան, որ հիմնական բնակչությունը իսլամադավան է։ Չնայած զբոսաշրջության բարձր ցուցանիշների, քաղաքը հանդիսանում է նաև արդյունաբերական և առևտրային կենտրոններից մեկը[9][10]։

«Լոուրենս Արաբացի» ֆիլմը նվիրված է Ակաբա քաղաքին։ Երիտասարդ սպա Լոուրենսը Արաբական բյուրոյի խնդրանքով ուղևորվում է անապատային ճանապարհորդության հանդիպելու և կապեր հաստատելու արքայազն Ֆեյսալի հետ։ Ճանապարհին շերիֆ Ալին (Օմար Շարիֆ) սպանում է նրա ուղեկցորդներից մեկին, ով ցանկանում էր խմել նրա ջրհորից՝ հայտարարելով, որ ուրիշ մարդ իրավունք չունի խմել իր ջրհորներից։

Հանդիպելով անգլիացի խորհրդականին՝ Լոուրենսը հասնում է Ակաբա քաղաք՝ Ֆեյսալի ճամբար և իր անկեղծությամբ ու շիտակ վարքով կարողանում է ստանալ արքայազնի կարգավիճակ[11]։

Անվան ստուգաբանություն

Քաղաքը իր անվանումը ստացել է հնագույն ժամանակներում, սակայն ներկայիս անվան ծագումը չբացահայտված վիճելի հարց է։ Ոմանք ասում են, որ քաղաքի անվանումը տրվել է Աստծո կողմից, և Աստված այն անվանել է արամերեն կամ եբրայերեն լեզուներով։ Սակայն մի ստվար զանգված ժխտում է այդ հանգամանքը և հիմնվում Գիլգամեշ էպոսում հիշատակված հատվածի վրա։

Ներկայիս անվանումը՝ Ակաբա, քաղաքը ստացել է արաբական երկրներում մամլուքների տիրապետության շրջանում։ Արաբերեն լեզվից թարգմանաբար քաղաքի անվանումը նշանակում է «խոչընդոտ»` ի շնորհիվ նրա, որ քաղաքը գրեթե ամբողջովին շրջապատված է լեռներով և քաղաքի ճանապարհների մեծ մասը խորդուբորդ են[12]։

Պատմություն

էնեոլիթյան ժամանակաշրջան

Ակաբա քաղաքի ներկայիս տարածքը բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. 4000 թվականին։ Թալ Հաջարաթ ալ-Ղուզլա բնակավայրը, որը գտնվում է Հորդանանի լողափից 4 կմ հեռավորության վրա, պահպանվել են ավերակներ դեռևս նախապատմական դարաշրջանից։

Հորդանանի պետական համալսարանի փորձագետները հայտնաբերել են կառույցներ և հնագիտական իրեր, որմնանկարներ և կենդանիների ու մարդու հնագույն պատկերներ։ Այս տարածքներում մարդը զբաղվել է հողագործությամբ և անասնապահությամբ` մշակել բույսեր և պահել անասուններ, ինչպես նաև լավ պայմաններ կան ստեղծված ձկնորսության համար։ Տեղի բնակիչները նաև արտահանում և մշակում էին պղինձ և օգտագործում պղնձյա գործիքներ։

Գիտական հետազոտությունները ապացուցել են, որ երկու երկրաշարժների հետևանքով նախապատմական ժամանակահատվածներում տեղի բնակչությունը վերացել է, իսկ տարածքը՝ կործանվել[13]։

Երկաթե և բրոնզե դարեր

Հինաշխարհյան համալիր Ակաբայում

Եդովմայեցիները հավատում են, որ Ակաբայում կառուցվել է առաջին նավահանգիստը, այն դարձնելով պղնձի արտադրության խոշոր հանգույց։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փյունիկիան օգնել է Ակաբային՝ զարգացնելով ծովային տնտեսությունը, այս քաղաքը մատակարարել է պղինձ դեպի մի շարք տարածքներ, այդ թվում և Փյունիկիա։

Ակաբան եղել է կամուրջ Աֆրիկայի և Ասիայի ծովային ճանապարհների միջև, այդ իսկ պատճառով կարևոր դեր է ունեցել իր տարածաշրջանների քաղաքների շրջանում։ Մ.թ.ա. 735 թվականին նավահանգստային քաղաքը նվաճվել է Ասորական կայսրության կողմից։ Քանի որ ասորիների դեմ պատերազմները մղվել են ներկայիս Հորդանանի տարածքի արևելքում, այդ իսկ պատճառով քաղաքը ևս մտել է պատերազմական գործողությունների մեջ։

Սակայն Ասորական կայսրությունը երկար կյանք չունեցավ և մ.թ.ա. 600 թվականին Ասորեստանը կործանվեց։ Ասորիներին փոխարինեցին Բաբելոնը, ով էլ դառել էր վերջինիս պարտության պատճառ։

Բաբեոնի տիրապետության հատվածում քաղաքը ունեցել է կարճոր նվաճումներ տարբեր ասպարեզներում, դառնալով Փոքր Ասիայի ամենակարևոր ծովային կայանը։ Մ.թ.ա. 539 թվականին քաղաքը նվաճեց Աքեմենյան Պարսկաստանը[14]։

Հունականության դարաշրջան և Բյուզանդիա

Ինչպես արաբական մյուս երկրները, այնպես էլ ներկայիս Հորդանանը, Հունականության կամ հելլենիզմի դարաշրջանում եղել է Հունաստանի գլխավոր քաղաքներից մեկը։ Հույների նվաճումներից հետո քաղաքը շարունակեց աճել և բարգավաճել։ Հույն պատմիչներից մեկը քաղաքը անվանել է այսպես. «Ակաբան առաջատար առևտրային նշանակության քաղաքներից էր արաբական աշխարհում»։

Պտղոմեոսյան դարաշրջանում հույները քաղաքը անվանել է Բերենիկե (հուն․՝ ΒερενίκηՆաբաթեական թագավորության տիրապետության շրջանում քաղաքի բնակչությունը գրանցել է կտրուկ աճ։ Նրանք կառուցել են Ալ-Խազնեհ և Պետրա քաղաքները և հակահարված տվել հույն նվաճողներին[15]։

Մ.թ.ա. 64 թվականին Արաբական թերակղզի մտան հռոմեացիները[16]։ Նրանք նվաճեցին Լևանտ, իսկ Ակաբան կոչեցին Այլա կամ Այլանա[17]։ Ակաբան իր հզորության գագաթնակետին է հասել հռոմեական նվաճումների ժամանակաշրջանում։ Այս շրջանում սկսեց նաև հանրաճանաչություն ստանալ Ամման քաղաքը։ Կապեր ստեղծվեց Փղշտացիների պետության և Եգիպտոսի հետ։

Հռոմեացիները այս քաղաքը դարձրեցին երկրի նշանավոր կենտրոններից մեկը և իրենց ասիական ծովային գրեթե բոլոր փոխադրումները և նավարկությունները կատարում էին հենց Ակաբա քաղաքից[18][19][20][21]։

Հույն պատմիչ և եկեղեցական գործիչ Եվսեբիոս Կեսարացին պատմում է, որ հռոմեական 10-րդ լեգեոնը մինչ Երուսաղեմ մտնելը, կենտրոնացած է եղել հենց այս նավահանգստում[22][23][24]։

Ակաբան 300 թվականին անցավ Բյուզանդական կայսրության կազմ[25][26]։ Այս շրջանում աշխարհի առաջնային նպատակը առաջին քրիստոնեական վանքի կառուցումն էր։ Ակաբան ձեռք բերեց մասամբ քրիստոնեական բնակչություն և եպիսկոպոսություն։ Հայաստանը արդեն դարձել էր առաջին քրիստոնյա պետությունը։

325 թվականին Բյուզանդական կայսրությունում Կոստանդին Ա Մեծի աջակցությամբ գումարվում է Նիկիայի առաջին տիեզերական ժողովը։

Իսլամական նվաճումներ

Արաբական շրջանից պահպանված որմնապատկեր Ակաբայում

Շուտով քաղաքում բյուզանդական կառավարությունը տապալվեց։ Շուտով սկսվեցին իսլամական նվաճումները։ Ակաբա քաղաքը մտավ Արաբական խալիֆայության կազմ։ Խալիֆայության տարածքը ներառել է երեք աշխարհամասերից խոշոր հատվածներ։ Հյուսիսում նրա սահմանները հասել են Կովկասյան լեռներին ու Միջին Ասիային, հարավում՝ Հնդկական օվկիանոսին ու Սահարա անապատին։ Արևմուտքում պետության մեջ էին ընդգրկված Պիրենեյան թերակղզին ու Մաղրեբը, արևելքում՝ Ինդոս գետի հովիտն ու Աֆղանստանը։

Այսպիսով՝ այն ներառում էր հսկայական մի տարածք՝ Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը, Միջին Ասիան, արևմտյան Հնդկաստանը, Արաբական թերակղզին, Հյուսիսային Աֆրիկան և մասամբ՝ Հարավային Եվրոպան։ Այսօր այդ տարածքներում գոյոթյուն ունեն շուրջ 4 տասնյակ ազգային պետություններ։

Իրար հաջորդաբար այստեղ են հաստատվում նաև այլ արաբական պետություններ՝ Օմայյան խալիֆայությունը, Աբբասյան խալիֆայությունը, Ֆաթիմիդների խալիֆայությունը և Մամլուքների իշխանությունը[27]։ Արաբական նվաճումները քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցան, քանի որ այս ժամանակահատվածից ի վեր, քաղաքի բնակիչները դարձան արաբները։

12-րդ դարում Արաբական խալիֆայությունը նահանջում է, իր դիրքերը զիջելով Եգիպտոսի մամլուքներին։ Մամլուքների կառավարությանը հաջորդում է Օսմանյան Թուրքիան, որը այստեղ կառավարում է մոտ 400 տարի։ Թուրքերի կառավարման տարիներին միացվեց Դամասկոս-Մեդինա-Ակաբա երկաթուղին[28][29]։

Մեծ Բրիտանիայի տիրապետություն և անկախություն

Արաբական զորքերը գլխավորում էր Ալ-Հուսեյն իբն Ալի ալ-Հաշիմին։ 1908 թվականին Օսմանյան Թուրքիայում իր գագաթնակետին հասած երիտթուրքական հեղաշրջումը հավանության չի արժանանում Հաշիմյանների կողմից և նրանց միջև տարաձայնությունների պատճառ է դառնում։

Հուսեյն իբն Ալիի որդին՝ Աբդուլլան, ով մինչև 1914 թվականին ծառայել էր թուրքական մեջլիսում, համոզվելով, որ երիտթուրքական կառավարությունը ծայրահեղ ազգայնամոլական է՝ խորհուրդ է տալիս հորը բանակցություններ սկսել Մեծ Բրիտանիայի հետ՝ արաբական պետության սահմանները ճշտելու խնդրով։ 1916 թվականին Օսմանյան Թուրքիայի դեմ սկսվեց արաբական մեծ հեղաշրջումը։ Ակաբայի ճակատամարտում արաբները կրեցին բացարձակ հաղթանակ և առաջին համաշխարհային պատերազմի ավարտին արաբները կարողացան ի վերջո ազատագրվել թուրքական դարավոր լծից։

Երկրում ստեղծվեց նոր իշխանություն, որը մասամբ կախվածություն ուներ Մեծ Բրիտանիայից։ 1925 թվականին Մեծ Բրիտանիան ճանաչեց Մերձհորդանանյան Թագավորության անկախությունը, իսկ Ակաբան դարձավ նորաստեղծ թագավորության կապող օղակը արտաքին աշխարհի հետ[30]։

1946 թվականի մայիսի 25-ին Բրիտանական մանդատը փլուզվում է և Հորդանանը հռչակվում է անկախ թագավորություն՝ միապետի կառավարման համակարգով։

Աշխարհագրություն

Գիշերային լողափ Ակաբայում

Ակաբա քաղաքը գտնվում է Հորդանանի հարավային նեղ հատվածում՝ Կարմիր ծովի հարևանությամբ։ Քաղաքը հանդիսանում է հանգույց Աֆրիկա և Ասիա աշխարհամասերի միջև և ունի ծովային կարևոր նշանակություն։

Ակաբա քաղաքը նաև ունի ցամաքային սահման Իսրայելի հետ։

Կլիմա

Ակաբա քաղաքին բնորոշ է ցամաքային, մեղմ, մերձարևադարձային կլիման, որին բնորոշ առանձնահատկություններն են մեղմ և չորային ձմեռները և ամառային խիստ տափերը։ Ցերեկային ժամերին գերիշխում է միջերկրածովային կլիման։

Ամռանը ջերմաստիճանը 30 °C (86 °F) և համեմատաբար զով է, ձմռանը՝ 13 °C (55 °F)։ Հյուսիսում նոյեմբերից մարտ ամիսներին անձրևներ են տեղում։ Կարմիր ծովի ջերմաստճիանը +21 °C ցածր չի լինում։

Ակաբաի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Միջին բարձր °C (°F)20.5
(68.9)
22.2
(72)
25.7
(78.3)
30.7
(87.3)
35.1
(95.2)
38.4
(101.1)
39.4
(102.9)
39.1
(102.4)
36.4
(97.5)
32.7
(90.9)
27.0
(80.6)
21.8
(71.2)
30.75
(87.36)
Միջին ցածր °C (°F)8.9
(48)
10.1
(50.2)
12.9
(55.2)
17.0
(62.6)
20.7
(69.3)
23.6
(74.5)
25.1
(77.2)
25.3
(77.5)
23.3
(73.9)
19.9
(67.8)
14.9
(58.8)
10.3
(50.5)
17.67
(63.79)
Տեղումներ մմ (դյույմ)4.9
(0.193)
5.2
(0.205)
4.6
(0.181)
3.4
(0.134)
1.0
(0.039)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
1.8
(0.071)
3.0
(0.118)
7.7
(0.303)
31.6
(1.244)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}})2.01.41.50.80.500000.60.91.99.6
աղբյուր: World Meteorological Organization

Բնակչություն

Ակաբա քաղաքի բնակչությունը ունի բացարձակ աճի մեծ տեմպեր։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների, Ակաբա քաղաքի բնակչությունը կազմում է ավելի քան 140,000 մարդ։ Սակայն այս թիվը շատ փոփոխական է, քանի որ ամռանը բնակչության թիվը կտրուկ աճում է՝ զբոսաշրջիկների թվի ավելացմանը զուգընթաց։ 2007 թվականի նախահաշվարկը։

Հորդանանի Թագավորության Ակաբա քաղաքի բնակչություն
Ակաբա քաղաք (2007)Հորդանան (2004)
1Ընդհանուր բնակչություն98,4005,350,000
2Աճի տեմպ4.3%2.3%
3Արական և իգական հարաբերակցություն56.1-ից 43.951.5 to 48.5
4Հարաբերակցությունը Հորդանանի օտարերկրյա քաղաքացիների82.1-ից 17.993-ից 7
5Տների քանակ18,425946,000
715 տարեկանից ցածր տարիք ունեցող35.6%37.3%
865 տարեկանից ծեր1.7%3.2%

Կրոն

Ակաբայի բնակչության մեծամասնությունը դավանում է իսլամ, սակայն քրիստոնեությունը ևս համարվում է տարածված կրոն։ Ներկայումս Ակաբայում ապրում է մոտ 5000 քրիստոնյա ընտանիք, որոնց մի մասը արաբներ են։

Ակաբա քաղաքը ունի նաև քրիստոնեական եկեղեցին և մի շարք դպրոցներ, որոնք նախատեսված են քրիստոնյաների համար (Այդ դպրոցները նախատեսված են ինչպես տեղացիների, այնպես էլ այլազգիների համար)։

Զբոսաշրջություն

Ակաբայի ծովափնյա համայնապատկերը

Ակաբա քաղաքը հայտնի է իր բազմաթիվ հանգստավայրերում և շքեղ հյուրանոցներով։ Քաղաքը համարվում է Հորդանանի 2-րդ ամենաշատ զբոսաշրջիկներ ընդունող քաղաքը։ Զբոսաշրջիկներին այս երկրում գրավում է տարբեր պետությունների ազդեցությունների համադրություն է՝ և՛ արաբական, և՛ հունական։

Քաղաքը լի է բազմաթիվ սուրճի խանութներով։ Նշանավոր զբոսաշրջային կենտրոններից մեկը Ակաբայում դա թուրքական բաղնիքն է, որը կառուցվել է դեռևս 306 թվականին[31]։

Թուրքական բաղնիքը այցելում են հիմնականում տաք օրերին։ 2006 թվականի տվյալներով, Ակաբայի տնտեսության գլխավոր ճյուղը զբոսաշրջություն էր։ Այս տարում, զբոսաշրջիկների թիվը Ակաբայում հասնում էր մոտ 432,000-ի, որը մոտ 5 %-ով առավել էր նախորդ տարվա արդյունքներից։ Զբոսաշրջիկների 65 %-ը դրանք Հորդանանի արաբներն էին։

Մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Ակաբա Եվրոպայից, Միջին Ասիայից և Հարավային Կովկասից (այդ թվում նաև Հայաստանից)։ Զբոսաշրջությունը խրախուսելու համար կազմակերպվում են ակցիաներ և արշավներ։

Ակաբան ունի նաև հարմարանքներ անապատային հանգստի համար։ Զբոսաշրջիկների թիվը այս քաղաքում աճում է հատկապես տոն օրերին։ Տոների ժամանակ այս քաղաք են գալիս ոչ միայն արաբներ այլ երկրներից, այլ նաև Հորդանանի այլ քաղաքներից։ 2011 թվականին Ակաբան ընտրվել է ամենազբոսաշրջային արաբական քաղաք[32][33][34][35][36][37][38][39]։

Տրանսպորտ

Ակաբա նավահանգիստը
Հուսեին արքայի անվան օդանավակայանը
Հորդանանի և Իսրայելի խաչմերուկը

Օդանավակայան

Ակաբա քաղաքը օդային ճանապարհով կապված է հարևան պետությունների հետ։ Ակաբայի հիմնական օդային տրանսպորտամիջոցները տեղակայված են Ակաբայի միջազգային օդանավակայանում։

Ակաբայի օդանավակայանը ունի մշտական չվերթներ դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, Սաուդյան Արաբիա և Իսրայել։ Գործում են նաև չվերթներ, որոնք մշտական չեմ գործում։ Ուղղություններն են՝

Նավահանգիստ

Ակաբան Հորդանանի միակ նավահանգիստ է։ Ակաբա նավահանգիստը կատարում է Արաբական թերակղզում կատարվող մի շարք փոխադրումներ դեպի Հարավային Ասիա, Հյուսիսային Աֆրիկա և Հարավային Եվրոպա։

Գործում է ծովային տրանսպորտը և արաբները կարող են նավարկել Կարմիր ծովում։

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակաբա» հոդվածին։