Բեյրութի պայթյուններ (2015)

2015 թվականի նոյեմբերի 12-ին, երկու մահապարտներ պայթյուններ իրականացրեցին Բեյրութի հարավային արվարձան Բուրջ էլ-Բարաջնեում, որը բնակեցված է հիմնականում շիաներով և կառավարվում է Հեզբոլլահի կողմից[1]։ Համաձայն տարբեր աղբյուրների՝ զոհերի թիվը տատանվում է 37-ից[2] 43[1][3][4]: Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը (ԻԼԻՊ) ստանձնել է պայթյունների ամբողջ պատասխանատվությունը[1][3]։

Բեյրութի պայթյուններ
Տեսակմահապարտ ահաբեկիչ և ահաբեկչական հարձակում պայթյունով
Երկիր Լիբանան
ՏեղադրանքԲուրջ ալ-Բարաջնե
Տարեթիվնոյեմբերի 12, 2015
Զոհվածներ43 մարդ
Վիրավորներ240

Նախապատմություն

2011 թվականից Սիրիայի հարևան պետությունները գտնվում են քաղաքացիական պատերազմում։ Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկզբից լիբանանյան խմբերը, ինչպես Սիրիայում բաժանվել են երկու մասի՝ Սիրիայի պատերազմի մասնակիցներ (օրինակ՝ Հեզբոլլահը) և Լիբանանի ներքին պաշտպանությամբ զբաղվող խումբը։ 2014 թվականին Սիրիայի քաղաքացիական պատերազմին միջամտեց ԱՄՆ-ն, իսկ հաջորդ տարի՝ Ռուսաստանի Դաշնությունը։

Բացի այդ Լիբանանում քաղաքական վակուում է 2014 թվականի ապրիլից, քանի որ նախագահի ընտրությունը անընդհատ ձախողվում է[5]

Պայթյուններ

Ըստ Ալ-Մանար հեռուստաընկերության տվյալների Բեյրութի Բուրջ էլ Բարաջնե արվարձանում երկու պայթյուն է տեղի ունեցել՝ Հուսեինի փողոցի վրա գտնվող Անվտանգության գլխավոր գրասենյակի մոտ[6]։ Արվարձանը բնակեցված է հիմնականում շիաներով և կառավարվում Հեզբոլլահի կողմից[7]։ Առաջին պայթյունը տեղի է ունեցել շիաների մզկիթից դուրս, իսկ մյուսը՝ մոտիկ հացատանը մինչև ժամը 18։ 00-ն[8]։ Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել առաջինից 20 մետր հեռավորության վրա, 5[6]-7 րոպե հետո։ Երրորդ մահապարտը սպանվել է մինչև պայթյունը։ Ըստ Լիբանանի անվտանգության ծառայության՝ նրա ոտքերը կտրված էին, բայց նա դեռ կրում էր պայթուցիկների գոտին։

Համաձայն Լիբանանի առողջապահության նախարարության տվյալների՝ նվազագույնը 43 մարդ մահացել է և 239-ը վիրավորվել[9], բայց այս տվյալները փոխվելու են, քանի որ վիրավորների մեծ մասը կրիտիկական վիճակում են։ Ըստ Լիբանանի կարմիր խաչի ընկերության տվյալների՝ վիրավորների թիվը 200-ից ավելի է[8]։ Շրջանի հիվանդանոցները կոչ էին անում մարդկանց նվիրաբերել արյուն։ Շտապ օգնության ծառայության աշխատակիցները խնդրում էին ազատել փողոցները, որպեսզի վիրավորներին կարողանան արագ տեղափոխել բժշկական հաստատություններ[8]։

Զոհեր

Առաջին զոհերի մեջ էին Բեյրութի ամերիկյան համալսարանի երկու աշխատողներ[5], երեք լիբանանաամերիկացիներ Դիրբորն, Միչիգանից՝ 49-ամյա կին և մի երիտասարդ զույգ, որոնք զոհվել են, նրանց երեք տարեկան երեխան ծանր վնասվել է[10]։

Հաջ Հուսեին Յարին, որը Հեզբոլլահի անվտանգության համակարգի գլխավորներից էր, սպանվել է պայթյունի արդյունքում[11]։

Հայտնի է, որ ռումբերից մեկը պայթել է, երբ Բեյրութի բնակիչ Ադել Թերմոսը գրկել է մահապարտներից մեկին՝ սրանով փրկելով շատերի կյանքը։ Սոցիալական մեդիայում Թերմոսը հերոսացվել է[12]։

Հետաքննություն

Երկու օրվա ընթացքում պայթյունների կազմակերպման մեղադրանքով ձերբակալվել է վեց մարդ, որոնցից 5-ը սիրիացի է, մեկը՝ պաղեստինցի[13]։ Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր Հասան Նասրալլահը ասել է, որ պայթյունները կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել են լիբանանցիներ և սիրիացիներ[14]։

Հանցագործ

ԻԼԻՊ-ը վերցրել է պայթյունների կազմակերպման պատասխանատվությունը[1][3]։ ԻԼԻՊ-ը իր Թվիթերի գրառման մեջ ասում է՝ «Թող շիաներն իմանան, որ մենք չենք հանգստանա, մինչև Մուհամեդի անունով վրեժ չլուծենք»[5]։ Համացանցում նշված է նաև, որ հարձակվողները «Խալիֆատության զինվորներն են»[15]։

Տես նաև

Ծանոթագրություններ